Սուրբ Ամենափրկիչ վանք (Նուկզար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ վանք (այլ կիրառումներ)
Սուրբ Ամենափրկիչ վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանք
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՆուկզար, Շամքորի շրջան
Ներկա վիճականհայտ
Ճարտարապետական ոճՀայկական

Սուրբ Ամենափրկիչ վանք, հայկական առաքելական վանական համալիր ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Շամքորի շրջան Նուկզար գյուղի հարավարևմտյան մասում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ամենափրկիչ վանքի հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Ժամանակակից տեղագրական գրականության մեջ թվագրվում է ԺԲ դարով[2]։

Վանական համալիրի վերաբերյալ չի պահպանվել մատենագրական ոչ մի տեղեկություն։ Միայն նախկինում հրատարակված արձանագրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ արդեն ԺԷ դարում վանքը եպիսկոպոսանիստ էր[1]։

1984 թվականին ՀՃՈւԿ-ի մասնագետների մի խմբի այցելության ժամանակ վանքում գտնվել միայն մեկ արձանագրություն, բարեբախտաբար, մյուս երկու վիմագրերը նախկինում հրատարակվել էին[3]։

1853 թ. սեպտեմբերի 28-ին վանքի մասին կազմված տեղեկագրից պարզվում է, որ վանքն արդեն չէր գործում և գտնվում էր անմխիթար վիճակում.

Aquote1.png ...յաւերակ Անապատն, որ կոչի Ամենափրկիչ, գտանեցեալն ի գաւառամասին Ելիսաւէտօպօլու, մերձ Հարցհանգիստ, Նունգուզար և Գուլամբար գիւղօրէիցն, վերանկատեցին զամենայն դիրս նորին հանդերձ ամենայն հանգամանօք վերաբերութեանց այնորիկ...: Անապատս այս ի նախնումն էր հռչակաւոր և երևելի վանք, յորում և եղեալ են բազմաթիւ միաբանք և վանահարք, եպիսկոպոսք, ի ներկայումս եկեղեցին միայն կայ յամբողջ դրութեամբ, իսկ միւս շինուածք և տունք սենեակք և այլ կացարանք և շրջապատ պարիսպք կան ոմանք ի կիսափուլ և այլք ի քայքայեալ տեսակս[4] Aquote2.png


Վանքի կիսավեր վիճակը մատնանշել են նաև տեղագիր հեղինակները ԺԹ դարի վերջին.

Aquote1.png Եկեղեցին փոքրիկ տաճար է, հոյակապ, քարաշէն, տանիքը խոնարհած. տաճարին կից է թաղակապ փոքրիկ գաւիթ, իսկ տաճարի աջ և ձախ կողմերում՝ երեք խորան...: Մենաստանի արևելակողմն եղել է վանքի ձիթահանքն, իսկ արևմտակողմն - միաբանների սենեակներ, և շրջապատը քարաշէն պարիսպ. այժմ աւերակներն են միայն մնացել[5] Aquote2.png


Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրը բաղկացած է եղել եկեղեցուց, կից գավթից, միաբանության խցերից, օժանդակ կառույցներից ու շրջապարսպից, ինչպես նաև՝ հիմնական հուշարձանախմբից ոչ հեռու՝ բլրալանջին տարածվող գերեզմանոցից, որտեղից մի քանի խաչքարեր տեղափոխվել և ագուցվել են եկեղեցու ու գավթի որմերի մեջ։ 1984 թվականի դրությամբ վանքի մյուս շինություններն ավերված էին[6]։

Կալվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԺԹ դարասկզբին Սբ. Ամենափրկիչ վանքի իրավասության տակ էին գտնվում Գյուլամբար գյուղի Կարմիր վանքը և մոտակա գյուղերը[7]։

1840 թ. վանքի դրության և կալվածքների մասին նշվել է.

Aquote1.png Ամենափրկիչ անապատ է այժմ անմիաբան. ունի զմի ձիթահանք աւերակ և յիսուն օրավար հող խոպանացեալ...[8] Aquote2.png


1853 թ. կազմված մի վկայագրում կարդում ենք.

Aquote1.png ...վանքս այս Ամենափրկիչ և անապատն Կարմիր եկեղեցի, որ կից նմին ունեցեալ են ի սեպհականութեան իւրեանց և տիրապետութեան զամենայն շրջակայ վայրսն, որոց տարածութիւն բաղկանան ըստ չորից յետոյ նշանակեալ սահմանացս, արևելյան կողմն է Էլչի կոչեցեալ ճանապարհն, որ է ի կողմն Բաղշեկ գեղջ սահմանակցի վանացն։ Արևմտեան կողմն է գետն Շամքոռ, հարաւայինն է Պապի գոմէր և հիւսիսայինն է սահմանն Նունգուզար գեղջ...[4] Aquote2.png


1860-1862 թթ. վանքի կալվածքը բաղկացած էր վարելահողից և անտառից։ Նույն դրությունն էր նաև 1886 թվականին[9][10]։

1910 թ. կազմված Գանձակի վանական կալվածքների տեղեկագրում նշված է.

Aquote1.png Այս հնադարեան անապատը բոլորովին զուրկ է արդիւնաբերող կալւածքից և տխուր տպաւորութիւն է թողնում անցորդի վերայ։ Ծառայում է որպէս ուխտատեղի, մօտակայ ծխատէր քահանաների հսկողութեան ներքոյ[11] ՀԱԱ138Քաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name։ Aquote2.png


Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 500
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 4, Երևան, 1988, էջ 36
  3. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 503
  4. 4,0 4,1 Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2742, թ. 17
  5. «Արձագանք», 1886, N 21, էջ 307
  6. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 501-502
  7. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 596, թ. 1
  8. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3798, թ. 64-65
  9. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3834, թ. 25-26, գ. 3836, թ. 45-46
  10. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56Պ, ց. 18, գ. 138
  11. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 775, թ. 26