Ավտոցուցասրահներ ըստ մայրցամաքների

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավտոցուցասրահը (նաև՝ ավտոսրահ, մեքնայի ցուցադրություն) ներկայիս ավտոմոբիլային մոդելների, առաջին անգամ ներկայացվող և կոնցեպտային մեքենաների կամ արդեն արտադրությունից դուրս եկած դասական մեքենաների հանրային ցուցահանդես է։ Ամենահեղինակավոր հինգ ավտոցուցահանդեսները, որոնք երբեմն կոչվում են «Մեծ հնգյակ», անցկացվում են Ֆրանկֆուրտում, Ժնևում, Դեթրոյթում, Փարիզում և Տոկիոյում[1]։

Աֆրիկա և Միջին Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային ավտոմոբիլային ցուցահանդես, Գերմանիա
  • Ֆրանկֆուրտի ավտոսրահը (սեպտեմբեր, երկամյա), Գերմանիայի միջազգային ավտոսրահը (անգլ.՝ International Motor Show Germany ) կամ պարզապես միջազգային ավտոսրահը, որը Գերմանիայում հայտնի է որպես Միջազգային ավտոմոբիլային ցուցահանդես (գերմ.՝Internationale Automomobil-Ausstellung, անգլ.՝ IAA - International Automobile Exhibition), աշխարհում ամենամեծ ավտոսրահն է[9]։ Այն անցկացվում է ամեն տարի, երբ չհամարակալված տարիների ուղևորատար տրանսպորտային միջոցները (ներառյալ որոշ մոտոցիկլետներ) ցուցադրվում են Ֆրանկֆուրտում, իսկ Հանովեր քաղաքում ուցադրվում են նույնիսկ համարակալված տարիների առևտրային տրանսպորտային միջոցներ։ Մինչև 1991 թվականը, ցուցադրությունը անցկացվում էր բացառապես Ֆրանկֆուրտում։ 2021-ի և դրանից հետո ցուցադրությունը կանցկացվի Մյունխենում:
    Միջազգային ավտոմոբիլային ցուցահանդես, Գերանիա 2015թ.
    Միջազգային ավտոմոբիլային ցուցահանդես կազմակերպվում է Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիայի կողմից (գերմ.՝ Verband der Automobilindustrie, անգլ.՝ VDA - Association of the German Automotive Industry) և վերահսկվում է Մարդատար ավտոմեքենաների արտադրողների միջազգային կազմակերպության (ֆրանս.՝Organisation Internationale des Constructeurs d'Automobiles) կողմից։ Նախկինում Ֆրանկֆուրտում ցուցադրությունը գրավում էր տասներկու շենք։ 2019 թվականը համարվում է այն տարին, որ Միջազգային ավտոմոբիլային ցուցահանդեսը Ֆրանկֆուրտում անցկացվեց վերջին անգամ[10]։ Անցած մի քանի տարիներին ավելի ու ավելի շատ արտադրողներ դուրս եկան Միջազգային ավտոմոբիլային ցուցահանդեսից կամ մեծապես կրճատեցին իրենց ներկայությունը:Ապրանքանիշերը որոնք մասնագիտանում են բարձր արտադրողականության և շքեղ տրանսպորտային միջոցների ոլորտում, ինչպիսիք են Aston Martin-ը, Bentley-ն, Bugatti-ն, Ferrari-ն և Rolls-Royce-ը, որոնք Միջազգային ավտոմոբիլային ցուցահանդեսի հիմնական ամենամեծ խաղաքարտերն էին, բացակայում էին նախորդ մի քանի ցուցահանդեսներից։ BMW- ն իջեցրել էր իր ներկայությունը 11000-ից մինչև 3000 քմ[11]։ Վերջին մի քանի ցուցահանդեսներում այցելուների արագորեն նվազող թիվը արտացոլում էր սարսափելի վիճակը, բացի դրաից Ֆրանկֆուրտում տեղի ունեցող խառնափոթը՝ բնապահպան ցուցարարների արգելափակել չկարողանալը, նույնպես ունեցավ իր հետևանքները։ Այսպիսով 2020թ.-ի մարտի 3-ին Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիան որոշեց ավտոցուցահանդեսը այսուհետ անցկացնել Մյունքենում[12]։
  • Ժնևի միջազգային ավտոսրահը (Salon International de l'Auto) (մարտ) ամենամյա ավտոցուցասրահ է, որն անցկացվում է մարտին Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Ցուցադրությունը տեղի է ունենում «Պալեքսպո»-ում, որը համաժողովային կենտրոն է և գտնվում է Ժնևի Կոինտրինի միջազգային օդանավակայանի կողքին։ Ավտոցուցադրությունը կազմակերպվում է Ավտոմոբիլային արդյունաբերողների միջազգային կազմակերպության (ֆրանս.՝ Organisation Internationale des Constructeurs d'Automobiles) կողմից և համարվում է կարևոր միջազգային խոշոր ավտոցուցադրություն[13]։ Առաջին անգամ ՝ 1905 թ., ավտոսրահում ներկայացվել են ավտոմեքենաների պատմության մեջ ներքին այրման շարժիչ ունեցող գրեթե բոլոր հիմնական մոդելները, ինչպես նաև դարի սկզբից բենզոլային և գոլորշով աշխատող մեքենաները։ Էկզոտիկ սուպեր մեքենաները հաճախ իրենց առաջին ցուցադրությունների ընթացքում գրավում և իրենց կողմն են ձգում բոլորի ուշադրությունը։ Ցուցադրության ժամանակ ծանոթանում են ոչ միայն նոր սարքավորումների, տեխնիկական առաջխաղացումների հետ այլև հաստավում են միջազգային գործընկերային կապեր, ինչպես նաև տեղի են ունենում քաղաքական և սոցիալական քննարկումներ։ Ժնևի ավտոցուցադրությունը համարվում է խաղադաշտ աշխարհի ավտոարտադրողների համար, սրանով է պայմանավորված,որ Շվեյցարիան չունի իր սեփական ավտո արդյունաբերությունը, աջակցում է ոլորտին[14]:
    Ժնևի միջազգային ավտոսրահ, 2016թ.
    Ցուցադրությունը ընդգրկում է հետևյալ ոլորտները.
  • Մարդատար ավտոմեքենաներ, 3 կամ 4 կամ ավելի անիվավոր։
  • Էլեկտրական մեքենաներ և այլընտրանքային հզորությամբ մեքենաներ։
  • Հատուկ արտաքին մետաղական կեղև ավտոմեքենաների, մեքենայի ձևավորման, ինժեներիայի համար։
  • Փոխարկված մեքենաներ։
  • Ավտոմեքենաների պարագաներ և մասեր։
  • Օրիգինալ սարքավորումների արտադրողներ։
  • Արհեստանոցի տեղադրում՝ ավտոմեքենաների վերանորոգման և սպասարկման համար։
  • Ավտոմեքենաների արդյունաբերությանն առնչվող տարբեր ապրանքներ և ծառայություններ։
  • Շարժապատկերներ / տեսարժան վայրեր[15]։

Ժնևի 90-րդ ավտոցուցադրությունը պլանավորվել էր մարտի 5-ից 15-ը, բայց միջոցառումը, չեղյալ հայտարարվեց 2019-20 COVID-19 վիրուսային համաճարակի պատճառով[16]։

Լատինական Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլևս տեղի չունեցող ավտոցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  3. 3,0 3,1 «Tokyo Motor Show» (անգլերեն). 2020 թ․ հունիսի 10. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 «Tokyo Motor Show: Record». Tokyo Motor Show. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  5. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. http://www.automesse.jp/
  8. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  9. «International Motor Show Germany» (անգլերեն). 2020 թ․ մայիսի 26. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. «After nearly 70 years, Frankfurt will no longer host the IAA motor show». Yahoo News. 2020 թ․ հունվարի 30.
  11. Sellmeyer, Des (2019 թ․ սեպտեմբերի 16). «IAA 2019: The Downfall of the Frankfurt Motor Show». GT Spirit.
  12. «München wird die Stadt der neuen IAA 2021». iaa.de. iaa. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
  13. «Geneva Motor Show 2010». Geneva Motor Show 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 24-ին.
  14. Frank Jordans (2008 թ․ մարտի 6). «Small is beautiful at the Geneva International Motor Show». Los Angeles Times.
  15. «Geneva Motor Show» (անգլերեն). 2020 թ․ հունիսի 9. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  16. Ianni, Matteo (2020 թ․ փետրվարի 28). «Coronavirus: le Salon de l'auto de Genève 2020 est annulé» [Coronavirus: Geneva Motor Show 2020 is canceled] (French). France: Agefi. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Paris Motor Show». Auto Express. 2012 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին. «The Paris Motor Show – or Mondial de l'Automobile – is one of the most important shows in the automotive calendar. It takes place only on even-numbered years, with the Frankfurt Motor Show, held at the Frankfurt Messe, taking over on odd-numbered years.»
  18. «Paris motor show». Paris Digest. 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  19. «Paris Motor Show» (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 6. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  20. AMI - Auto Mobil International, Leipziger Messe
  21. «Detroit Autorama» (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 20. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  22. «The Detroit Autorama Ridler Award-Autorama.com». Autorama.com. Championship Auto Show Incorporated (CASI). 2016 թ․ մարտի 26. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  23. Larivee, Bob (2015). Hot Rod Detroit. Oxford, Michigan: GP Publishing. էջ 15. ISBN 978-0-692-30899-8.
  24. Larivee, Bob (2015). «One». Hot Rod Detroit. Oxford, Michigan: GP Publishing. էջեր 14–15. ISBN 978-0-692-30899-8.
  25. «Greater Milwaukee Auto Show». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
  26. «Orange County Auto Show». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 12-ին.