Ավտոցուցասրահներ ըստ մայրցամաքների
Արտաքին տեսք
(Վերահղված է Ավտոցուցասրահները ըստ մայրցամաքներիից)
Ավտոցուցասրահը (նաև՝ ավտոսրահ, մեքնայի ցուցադրություն) ներկայիս ավտոմոբիլային մոդելների, առաջին անգամ ներկայացվող և կոնցեպտային մեքենաների կամ արդեն արտադրությունից դուրս եկած դասական մեքենաների հանրային ցուցահանդես է։ Ամենահեղինակավոր հինգ ավտոցուցահանդեսները, որոնք երբեմն կոչվում են «Մեծ հնգյակ», անցկացվում են Ֆրանկֆուրտում, Ժնևում, Դեթրոյթում, Փարիզում և Տոկիոյում[1]։
Աֆրիկա և Միջին Արևելք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դուբայի միջազգային ավտոսրահ, ԱՄԷ (նոյեմբեր)
- Յոհանեսբուրգի միջազգային ավտոսրահ, Հարավային Աֆրիկա, Յոհանեսբուրգ (հոկտեմբեր) (երկամյա[2])
- Քաթարի ավտոսրահ, Դոհա (հունվար)
Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոկիոյի ավտոցուցասրահ (հոկտեմբեր-նոյեմբեր), այստեղ ցուցադրությունները տեղի են ունենում երկու տարին մեկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Տոկիոյի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում ( անգլ.՝ Tokyo International Exhibition Center ) ավտոմեքենաների, մոտոցիկլետների և առևտրային տրանսպորտային միջոցների համար։ Լինելով Ճապոնիայի ավտոմոբիլային արդյունաբերողների ասոցիացիայի (անգլ.՝ Japan Automobile Manufacturers Association (JAMA) վերահսկողության տակ, ցուցահանդեսը Ավտոմոբիլային արդյունաբերողների միջազգային կազմակերպության (ֆրանս.՝ Organisation Internationale des Constructeurs d'Automobiles) կողմից ճանաչվել է միջազգային ցուցահանդես։ Այստեղ սովորաբար, ավելի շատ կոնցեպտային մեքենաներ կարելի է տեսնել, քան իրական արտադրության մեքենաներ, ինչը և պատճառ հանդիսացավ, որ ավտո մամուլը Տոկիոյի ավտոցուցասրահը տեսնի «Մեծ հնգյակ» կազմում (Դեթրոյթի, Ժնևի, Ֆրանկֆուրտի և Փարիզի հետ միասին)[3]:Ցուցադրությունը ի սկզբանե կոչվում էր All Japan Motor Show, այն առաջին անգամ անցկացվել է Hibiya Park կոչվող բացօթյա վայրում, ցուցադրությունը հաջողված համարվեց տասն օրվա ընթացքում 547,000 այցելուով և 254 ցուցահանդեսով,ցուցադրելով 267 մեքենա[4], բայց 267-ից միայն 17-ն էին ուղևորատար ավտոմեքենաներան, գերակշռում էին առևտրային տրանսպորտային միջոցները։ 1958-ին Hibiya Park- ի հարևանությամբ մետրոյի և ստորգետնյա կայանատեղիի կառուցման պատճառով ցուցադրությունը տեղափոխվեց Korakuen Bicycle Racing Track[4]: 1959 թ.-ին միջոցառումը տեղափոխվեց իր նորաբաց «Հարիումի» ցուցասրահ, որը երեք անգամ գերազանցում էր իր նախորդ տեղը։ 1962-ի ցուցադրությունը ավելի քան 1 միլիոն այցելու ներգրավեց 284 ցուցահանդեսներից 410 մեքենաներ դիտելու համար[4]։
- Տոկիոյի ավտոսրահ (Տոկիո, հունվար)
- Ավտո Էքսպո (Նոր Դելի, Հնդկաստան)
- Պեկինի միջազգային ավտոմոբիլային ցուցահանդես (Auto China) (երկամյա[5])
- Բուսան ավտոսրահ
- Բանգկոկի միջազգային ավտոսրահ (ապրիլ)
- Գուանչժոուի միջազգային ավտոսրահ (Auto Guangzhou)
- Ինդոնեզիայի միջազգային ավտոսրահ (Երկրագնդի խաղաղության քաղաք, օգոստոս)
- Ինդոնեզիայի միջազգային ավտոսրահ (Ջակարտա, ապրիլ)
- Մանիլայի միջազգային ավտոսրահ (Մանիլա, ապրիլ[6])
- Օսակայի ավտոսրահ (Օսակա, փետրվար[7])
- Պակիստանի ավտոսրահ (Կարաչի, Լահոր)
- Ֆիլիպինյան միջազգային ավտոսրահ (Պասայ, օգոստոս[8])
- Սեուլի ավտոսրահ
- Շանհայի ավտոսրահը՝ Auto Shanghai (երկամյա)
- Թրիզուրի ավտոսրահ (Հնդկաստան)
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանկֆուրտի ավտոսրահը (սեպտեմբեր, երկամյա), Գերմանիայի միջազգային ավտոսրահը (անգլ.՝ International Motor Show Germany ) կամ պարզապես միջազգային ավտոսրահը, որը Գերմանիայում հայտնի է որպես Միջազգային ավտոմոբիլային ցուցահանդես (գերմ.՝Internationale Automomobil-Ausstellung, անգլ.՝ IAA - International Automobile Exhibition), աշխարհում ամենամեծ ավտոսրահն է[9]։ Այն անցկացվում է ամեն տարի, երբ չհամարակալված տարիների ուղևորատար տրանսպորտային միջոցները (ներառյալ որոշ մոտոցիկլետներ) ցուցադրվում են Ֆրանկֆուրտում, իսկ Հանովեր քաղաքում ուցադրվում են նույնիսկ համարակալված տարիների առևտրային տրանսպորտային միջոցներ։ Մինչև 1991 թվականը, ցուցադրությունը անցկացվում էր բացառապես Ֆրանկֆուրտում։ 2021-ի և դրանից հետո ցուցադրությունը կանցկացվի Մյունխենում:Միջազգային ավտոմոբիլային ցուցահանդես կազմակերպվում է Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիայի կողմից (գերմ.՝ Verband der Automobilindustrie, անգլ.՝ VDA - Association of the German Automotive Industry) և վերահսկվում է Մարդատար ավտոմեքենաների արտադրողների միջազգային կազմակերպության (ֆրանս.՝Organisation Internationale des Constructeurs d'Automobiles) կողմից։ Նախկինում Ֆրանկֆուրտում ցուցադրությունը գրավում էր տասներկու շենք։ 2019 թվականը համարվում է այն տարին, որ Միջազգային ավտոմոբիլային ցուցահանդեսը Ֆրանկֆուրտում անցկացվեց վերջին անգամ[10]։ Անցած մի քանի տարիներին ավելի ու ավելի շատ արտադրողներ դուրս եկան Միջազգային ավտոմոբիլային ցուցահանդեսից կամ մեծապես կրճատեցին իրենց ներկայությունը:Ապրանքանիշերը որոնք մասնագիտանում են բարձր արտադրողականության և շքեղ տրանսպորտային միջոցների ոլորտում, ինչպիսիք են Aston Martin-ը, Bentley-ն, Bugatti-ն, Ferrari-ն և Rolls-Royce-ը, որոնք Միջազգային ավտոմոբիլային ցուցահանդեսի հիմնական ամենամեծ խաղաքարտերն էին, բացակայում էին նախորդ մի քանի ցուցահանդեսներից։ BMW- ն իջեցրել էր իր ներկայությունը 11000-ից մինչև 3000 քմ[11]։ Վերջին մի քանի ցուցահանդեսներում այցելուների արագորեն նվազող թիվը արտացոլում էր սարսափելի վիճակը, բացի դրաից Ֆրանկֆուրտում տեղի ունեցող խառնափոթը՝ բնապահպան ցուցարարների արգելափակել չկարողանալը, նույնպես ունեցավ իր հետևանքները։ Այսպիսով 2020թ.-ի մարտի 3-ին Գերմանիայի ավտոմոբիլային արդյունաբերության ասոցիացիան որոշեց ավտոցուցահանդեսը այսուհետ անցկացնել Մյունքենում[12]։
- Ժնևի միջազգային ավտոսրահը (Salon International de l'Auto) (մարտ) ամենամյա ավտոցուցասրահ է, որն անցկացվում է մարտին Շվեյցարիայի Ժնև քաղաքում։ Ցուցադրությունը տեղի է ունենում «Պալեքսպո»-ում, որը համաժողովային կենտրոն է և գտնվում է Ժնևի Կոինտրինի միջազգային օդանավակայանի կողքին։ Ավտոցուցադրությունը կազմակերպվում է Ավտոմոբիլային արդյունաբերողների միջազգային կազմակերպության (ֆրանս.՝ Organisation Internationale des Constructeurs d'Automobiles) կողմից և համարվում է կարևոր միջազգային խոշոր ավտոցուցադրություն[13]։ Առաջին անգամ ՝ 1905 թ., ավտոսրահում ներկայացվել են ավտոմեքենաների պատմության մեջ ներքին այրման շարժիչ ունեցող գրեթե բոլոր հիմնական մոդելները, ինչպես նաև դարի սկզբից բենզոլային և գոլորշով աշխատող մեքենաները։ Էկզոտիկ սուպեր մեքենաները հաճախ իրենց առաջին ցուցադրությունների ընթացքում գրավում և իրենց կողմն են ձգում բոլորի ուշադրությունը։ Ցուցադրության ժամանակ ծանոթանում են ոչ միայն նոր սարքավորումների, տեխնիկական առաջխաղացումների հետ այլև հաստավում են միջազգային գործընկերային կապեր, ինչպես նաև տեղի են ունենում քաղաքական և սոցիալական քննարկումներ։ Ժնևի ավտոցուցադրությունը համարվում է խաղադաշտ աշխարհի ավտոարտադրողների համար, սրանով է պայմանավորված,որ Շվեյցարիան չունի իր սեփական ավտո արդյունաբերությունը, աջակցում է ոլորտին[14]:Ցուցադրությունը ընդգրկում է հետևյալ ոլորտները.
- Մարդատար ավտոմեքենաներ, 3 կամ 4 կամ ավելի անիվավոր։
- Էլեկտրական մեքենաներ և այլընտրանքային հզորությամբ մեքենաներ։
- Հատուկ արտաքին մետաղական կեղև ավտոմեքենաների, մեքենայի ձևավորման, ինժեներիայի համար։
- Փոխարկված մեքենաներ։
- Ավտոմեքենաների պարագաներ և մասեր։
- Օրիգինալ սարքավորումների արտադրողներ։
- Արհեստանոցի տեղադրում՝ ավտոմեքենաների վերանորոգման և սպասարկման համար։
- Ավտոմեքենաների արդյունաբերությանն առնչվող տարբեր ապրանքներ և ծառայություններ։
- Շարժապատկերներ / տեսարժան վայրեր[15]։
Ժնևի 90-րդ ավտոցուցադրությունը պլանավորվել էր մարտի 5-ից 15-ը, բայց միջոցառումը, չեղյալ հայտարարվեց 2019-20 COVID-19 վիրուսային համաճարակի պատճառով[16]։
- Փարիզի ավտոսրահ, Փարիզ (սեպտեմբեր-հոկտեմբեր, երկամյա) (անգլ.՝ Paris Motor Show, ֆրանս.՝ Mondial de l'Automobile) հոկտեմբեր ամսվա ընթացքում, այն ամենակարևոր ավտոսրահներից մեկն է, որը հաճախ ունենում է շատ նոր արտադրության ավտոմոբիլային և կոնցեպտային մեքենաների առաջի ցուցադրություններ։ Ավտոցուցադրությունը ներկայում տեղի է ունենում Paris expo Porte de Versailles-ում[17]։ Ավտոցուցադրությունը կազմակերպվում է Ավտոմոբիլային արդյունաբերողների միջազգային կազմակերպության (ֆրանս.՝ Organisation Internationale des Constructeurs d'Automobiles) կողմից և համարվում է կարևոր միջազգային խոշոր ավտոցուցադրություն։ 2016-ին Փարիզի ավտոսրահը ողջունեց 1,253,513 այցելուի ՝ այն դարձնելով աշխարհում ամենաշատ այցելվող ավտոսրահը ՝ Տոկիոյից և Ֆրանկֆուրտից հետո։ Ցուցադրության հիմնական ցուցանիշներն են. ընդհանուր 125,000 մ 2 (1.350,000 քմ) տարածք, 8 տաղավարներ, 260 ապրանքանիշեր 18 երկրներից, 65 պրեմիերաներ, ավելի քան 10 000 փորձարկիչ էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների համար, ավելի քան 10 000 լրագրող 103 երկրներից[18]։ Մինչև 1986թ.-ը այն անվանվել է Salon de l'Automobile;1988թ.-ին վերանվանվեց Mondial de l'Automobile և միայն 2018թ.-ին ստացավ Mondial Paris Motor Show անվանումը:Ավտոցուցադրությունը անցկացվում էր տարին մեկ անգամ, սկսած 1976թ.ից այն դարձել է երկամյա[19]։
- Աթենքի միջազգային ավտոսրահ, Աթենք
- Auto Mobil International (AMI Լայպցիգ), (Լայպցիգ, Գերմանիա)[20]
- Ամստերդամի միջազգային ավտոսրահ
- Միջազգային ավտոսպորտ (Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն, հունվար)
- Բարսելոնայի միջազգային ավտոսրահ, Բարսելոնա (մայիս, երկամյա)
- Բոլոնյայի ավտոսրահ
- Բրիտանիայի միջազգային ավտոսրահ
- Բրյուսելի ավտոսրահ
- Շանթիլի արվեստը և էլեգանք Ռիչարդ Միլը (անգլ.՝ Chantilly Arts & Elegance Richard Mille )(հունիս, երկամյա)
- Էլեգանտ մրցույթ Վիլլա Դե Էստե (իտալ.՝ Concorso d'Eleganza Villa d'Este)
- Էսենի ավտոսրահ
- Եվրոպական ավտոսրահ, (Բրյուսելի ավտոսրահ), (Բրյուսել)
- Գուդվուդի արագության փառատոն
- Հելսինկիի ավտոսրահ, Հելսինկի, Ֆինլանդիա
- Լոնդոնի ավտոտոնավաճառ (1977-1991)
- Լոնդոնի ավտոցուցասրահ
- Լոնդոնի ավտոէքսպո, Քենրի Վարֆ (անգլ՝ Canary Wharf)
- Մադրիդի ավտոցուցասրահ, Մադրիդ (մայիս) (երկամյա)
- Michelin Challenge Bibendum
- Միլ Միգելա (Իտալիա)
- ՄՈՏՈՐՏԵԿ, (Մադրիդ)
- Առևտրային տրանսպորտային միջոցների ցուցահանդես, (Բիրմինգհեմ)
- Ամենագնացների տոն (անգլ.՝ Truckfest), Միացյալ Թագավորություն
Լատինական Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեքսիկայի միջազգային ավտոսրահ (Salón Internacional del Automóvil México) (Մեքսիկա, Մեքսիկա) - (սեպտեմբեր – հոկտեմբեր)
- Սան Պաուլոյի միջազգային ավտոսրահ (Salão International do Automóvel de São Paulo),(Սան Պաուլո, Բրազիլիա) - (հոկտեմբեր-նոյեմբեր)
- Ավտոկլասիկա (Բուենոս Այրես, Արգենտինա) - (հոկտեմբեր)
Հյուսիսային Ամերիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեթրոյթի Autorama, (Դեթրոյթ, Միչիգան) ավելի հայտնի է որպես ամերիկյան մեքենաներիա ամենամեծ ցուցադրություն։ Ուղևորափոխադրող և ամերիկյան մեքենաների ցուցադրությունը տեղի է ունենում Միչիգանի Դեթրոյթ քաղաքում գտնվող TCF Center- ում, կա՛մ փետրվարի վերջին, կա՛մ մարտի սկզբին[21]։ Ավտոցուցադրությանը աջակցում է Championship Auto Shows Incorporated (CASI)-ի և վերահսկվում է Michigan Hot Rod Association (MHRA)-ի կողմից։ Դեթրոյթի Autorama-ն ամենից շատ հայտնի է որպես Don Ridler Memorial Award մրցանակաբաշխության տուն[22],որը յուրաքանչյուր տարվա միջոցառման ժամանակ ներկայացվում է «լավագույն շոու» անվանակարգում, որը հաղթել են բազմաթիվ հայտնի դիզայներներ և շինարարներ, ինչպիսիք են Chip- ը,Foose, Jerry Pennington, Troy Trepanier և Bobby Alloway:Առաջին Դեթրոյթի Autorama-ն տեղի է ունեցել Դետրոյթի համալսարանի հուշահամալիրի շենքում 1953 թվականի հունվարի 31-ին և փետրվարի 1-ին[23]։ Այն ցուցադրում էր ընդամենը 40 մեքենա և կազմակերպվել էր Michigan Hot Rod Association (MHRA)-ի անդամների կողմից, որը ստեղծվել էր ընդամենը մեկ տարի առաջ «փոքր տեղական ակումբները միավորելու մեկ միասնական մարմնում, որը կարող էր հավաքել անհրաժեշտ գումարը, որպեսզի զսպեր drag racing-ը փողոցներում փողոցներու և ստեղծեր անվտանգ միջավայր»[24]։
- Ալաբամայի միջազգային ավոցուցասրահ, (Բիրմինգհեմ, Ալաբամա)
- Ամելիա կղզու Concours d'Elegance ) (Ամելիա կղզի, Ֆլորիդա)
- Կանադայի միջազգային ավտոցուցասրահ (Տորոնտո, Օնտարիո)
- Չիկագոյի ավտոցուցասրահ
- Հավայան կղզիների միջազգային առաջին ավտոցուցասրահ (Հոնոլուլու)
- Fleetwood Country Cruize-In ավտոցուցասրահ (Լոնդոն, Օնտարիո)
- Մեծ Միլվուկի ավտոցուցասրահ[25]
- Թեժ ներմուծման գիշերներ (տարբեր վայրեր)
- Հյուսթոնի ավտոցուցասրահ
- Լոս Անջելեսի ավտոցուցասրահ
- Մեմֆիսի միջազգային ավտոցուցասրահ (Մեմֆիս, Թենեսի)
- Մայամիի միջազգային ավտոցուցասրահ (Մայամի, Ֆլորիդա)
- Moab Jeep Safari, (Մովաբ, Յուտա)
- Նեշվիլի միջազգային ավտոցուցասրահ և բեռնատար մեքենաների ցուցադրություն (Նեշվիլ, Թենեսի)
- Նոր Անգլիա միջազգային ավտոցուցասրահ (Բոսթոն, Մասաչուսեթս)
- Նոր Անգլիայի ամառային մրցաշարեր (Վորքեսթեր, Մասաչուսեթս)
- Նյուպորտի Concours d'Elegance
- Նյու Յորքի միջազգային ավտոցուցասրահ
- Հյուսիսային Ամերիկայի միջազգային ավտոցուցասրահ (Դեթրոյթ, Միչիգան)
- Orange County ավտոցուցասրահ, (Կալիֆոռնիայի միջազգային ավտոսրահ), (Անաէմ, Կալիֆոռնիա)[26]
- Փեբլ լողափի Concours d'Elegance
- Փենսիլվանիայի ավտոցուցասրահ (Հարիսբուրգ, Փենսիլվանիա)
- Ֆիլադելֆիայի ավտոցուցասրահ
- Փորթլանդի միջազգային ավտոցուցասրահ
- De l'auto de Québec ավտոսրահ (Քվեբեկ քաղաք)
- De l’Auto de Montréal միջազգային ավտոսրահ
- Սքարսդեյլի Concours d'Elegance (Սքարսդեյլ, Նյու Յորք)
- Sevenstock (Իրվին, Կալիֆոռնիա, սեպտեմբեր)
- Տեխասի ավտոցուցասրահ
- Լավագույն շարժիչների ցուցադրություն (Բլումսբուրգ, Փենսիլվանիա)
- Վաշինգթոնի ավտոցուցասրահ
- Woodward Dream Cruise (Օքլանդի շրջան, Միչիգան, օգոստոս)
Օվկիանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրալիայի միջազգային ավտոսրահ, (Սիդնեյի ավտոսրահ), (Սիդնեյ), (Մելբուռն)
- Մելբուռնի միջազգային ավտոսրահ, (Մելբուռն)
Այլևս տեղի չունեցող ավտոցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թիմային աշխատանք և տեխնոլոգիա. Այսօրվա և վաղվա համար,( Նյու Յորք)
- Բեռնաարների Արևմտյան մեծ ցուցադրություն, (Լաս Վեգաս, Նևադա)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավտոմոբիլային արդյունաբերողների միջազգային կազմակերպություն
- Կանաչ տրանսպորտային միջոցների ցուցահանդես
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 3,0 3,1 «Tokyo Motor Show» (անգլերեն). 2020 թ․ հունիսի 10.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 4,0 4,1 4,2 «Tokyo Motor Show: Record». Tokyo Motor Show. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ http://www.automesse.jp/
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 8-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «International Motor Show Germany» (անգլերեն). 2020 թ․ մայիսի 26.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «After nearly 70 years, Frankfurt will no longer host the IAA motor show». Yahoo News. 2020 թ․ հունվարի 30.
- ↑ Sellmeyer, Des (2019 թ․ սեպտեմբերի 16). «IAA 2019: The Downfall of the Frankfurt Motor Show». GT Spirit.
- ↑ «München wird die Stadt der neuen IAA 2021». iaa.de. iaa. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Geneva Motor Show 2010». Geneva Motor Show 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Frank Jordans (2008 թ․ մարտի 6). «Small is beautiful at the Geneva International Motor Show». Los Angeles Times.
- ↑ «Geneva Motor Show» (անգլերեն). 2020 թ․ հունիսի 9.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Ianni, Matteo (2020 թ․ փետրվարի 28). «Coronavirus: le Salon de l'auto de Genève 2020 est annulé» [Coronavirus: Geneva Motor Show 2020 is canceled] (French). France: Agefi. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Paris Motor Show». Auto Express. 2012 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2016 թ․ մարտի 23-ին. «The Paris Motor Show – or Mondial de l'Automobile – is one of the most important shows in the automotive calendar. It takes place only on even-numbered years, with the Frankfurt Motor Show, held at the Frankfurt Messe, taking over on odd-numbered years.»
- ↑ «Paris motor show». Paris Digest. 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Paris Motor Show» (անգլերեն). 2020 թ․ փետրվարի 6.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ AMI - Auto Mobil International, Leipziger Messe
- ↑ «Detroit Autorama» (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 20.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «The Detroit Autorama Ridler Award-Autorama.com». Autorama.com. Championship Auto Show Incorporated (CASI). 2016 թ․ մարտի 26. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
- ↑ Larivee, Bob (2015). Hot Rod Detroit. Oxford, Michigan: GP Publishing. էջ 15. ISBN 978-0-692-30899-8.
- ↑ Larivee, Bob (2015). «One». Hot Rod Detroit. Oxford, Michigan: GP Publishing. էջեր 14–15. ISBN 978-0-692-30899-8.
- ↑ «Greater Milwaukee Auto Show». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Orange County Auto Show». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 12-ին.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |