Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշի
Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշի արաբ․՝ أبو إبراهيم الهاشمي القرشي | |
![]() | |
Կրթություն՝ | University of Mosul?[2] |
---|---|
Մասնագիտություն՝ | զորավար, քաղաքական գործիչ և Imam |
Ազգություն | Iraqi Turkmens? |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | ոչ վաղ քան հոկտեմբերի 1, 1976 և ոչ ուշ քան հոկտեմբերի 5, 1976 |
Ծննդավայր | Մոսուլ, Ba'athist Iraq |
Վախճանի օր | փետրվարի 3, 2022[3] (45 տարեկան) |
Վախճանի վայր | Atme, Ալ-Դանայի շրջան[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | արաբ․՝ أمير مُحمَّد عبد الرحمٰن المولى الصلبي[1] |
Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշի[5], այլ կերպ՝ ալ-Քուրայշի[Ն 1] (արաբ․՝ أبو إبراهيم الهاشمي القرشي;[8] իրական անունը՝ Ամիր Մոհամմադ Աբդուլ Ռահման ալ-Մավլի աս-Սալբի (արաբ.՝ أمير محمد عبد الرحمن المولى الصلبي)[9], 1976 հոկտեմբերի 1 կամ 5 – 2022 փետրվարի 3)[10], իրաքցի ահաբեկիչ, ով Իրաքի և Լևանտի իսլամական պետության երկրորդ խալիֆն է եղել[Ն 2][14]։ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին՝ նախկին ղեկավար Աբու Բաքըր ալ-Բաղդադիի մահից մեկ շաբաթ անց, Իսլամական պետության մեդիան հայտարարել է, որ շուրա խորհուրդը Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշիին է նշանակել որպես խալիֆ[15]։
Ալ-Քուրաշիի իշխանության շրջանում Իսլամական պետությունը հիմնականում սահմանափակվել է Մերձավոր Արևելքում ապստամբական գործողություններով[16]՝ զգալի առաջընթաց ունենալով Աֆրիկայում, որտեղ Իսլամական պետությունը մեծացրել է իր ազդեցությունն ու ավելացրել ահաբեկիչների թիվը[17]։ ԱՄՆ Արդարության համար պարգևների ծրագիրը ալ-Քուրաշիի ձերբակալությանը հանգեցնող տեղեկության դիմաց առաջարկել է 10 մլն դոլար[18]։ 2022 թվականի փետրվարի 3-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ ալ-Քուրաշին, ԱՄՆ Հատուկ գործողությունների համատեղ հրամանատարության գործողության ժամանակ ռումբ պայթեցնելով, սպանել է իրեն և իր ընտանիքի անդամներին, այդ թվում՝ տղամարդկանց, կանանց և երեխաների[19][20]։
Ինքնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբ նա հայտարարվել է որպես Աբու Բաքր ալ-Բաղդադիի իրավահաջորդ, ալ-Քուրաշիի մասին ոչինչ հայտնի չի եղել, բացի այն անունից, որը նրան տվել էր Իսլամական պետությունը՝ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշի։ Նրա արաբական օնոմաստիկան («նիսբահ»)՝ ալ-Քուրաշի, ենթադրում է, որ նա, ինչպես ալ-Բաղդադին, հավակնում էր իրեն ներկայացնել որպես Քուրեյշ ցեղի ներկայացուցիչ, որը Մուհամմադ մարգարեի ցեղն է[15]։ Կարծիք կա, որ ալ-Քուրաշին նրա կեղծանուն է, իսկ իրական անունը հայտնի չէ[21]։
Ալ-Քուրաշիի իշխանության գալու օրը քննարկվել է այն հավանականությունը, որ ալ-Քուրաշին Ամիր Մոհամմեդ Աբդուլ Ռահման ալ-Մավլի աս-Սալբին էր, բայց այդ փաստը չի հաստատվել[22]։ Մուհամմադ Ալի Սաջիթը՝ ալ-Բաղդադիի փեսան և օգնականը, ում բռնել են 2019 թվականի հունիսին, կարծում էր, որ «Հաջի Աբդուլլահը»՝ ալ-Բաղդադիի գլխավոր օգնականը, եղել է հենց ալ-Քուրաշին[23]։
SITE Intelligence Group-ի տնօրեն Ռիտա Կացը կարծում էր, որ քիչ հավանական է, որ Իսլամական պետությունը «հրապարակի այս նոր առաջնորդի որևէ տեսաելույթ կամ գոնե այնպիսի ելույթներ, որոնք ցույց են տալիս նրա դեմքը»[6]։ Այնուամենայնիվ, 2019 թվականի նոյեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը բացահայտել է ալ-Քուրաշիի իրական ինքնությունը[24]։ Սակայն 2019 թվականի նոյեմբերի 5-ին The National-ի զեկույցում ասվում է, որ դա «կարծես թե այդպես չէ», և որ «զեկույցները ցույց են տալիս, որ իրաքցի, քուրդ և ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ շատ բան չունեն շարունակելու համար»[25]։ Հետախուզության և ահաբեկչության տեղեկատվական կենտրոնը նոյեմբերի 5-ին ճշտորեն ենթադրություն է արել, որ ալ-Քուրաշին ազգությամբ իրաքցի է[26]։ The Small Wars Journal-ը համաձայնել է այս տեսակետի հետ՝ նշելով, որ իրաքցիները կազմում են Իսլամական պետության անդամների մեծամասնությունը և չեն ընդունի կազմակերպության ոչ իրաքցի առաջնորդի[27]։
2019 թվականի դեկտեմբերի 23-ին Ամերիկայի ձայնի զեկույցում ալ-Քուրաշի գոյությունը կասկածի տակ է առնվել։ Այնտեղ ասվում էր, որ Իսլամական պետությունը հնարավոր է հանկարծակիի է եկել և հայտարարել է մի անուն՝ «տպավորություն ստեղծելու համար, որ ամեն ինչ վերահսկողության տակ է»[28]։
2020 թվականի հունվարի 20-ին The Guardian-ը ներկայացրել է զեկույց, որը հաստատում է ալ-Քուրաշիի իրական ինքնությունը՝ որպես Ամիր Մոհամմադ Աբդուլ Ռահման ալ-Մավլի աս-Սալբի[29]։ 2020 մայիսի 20-ին Իրաքի հետախուզական ծառայությունը մի գերի ընկած զինյալի ներկայացրել է որպես ալ-Քուրաշի, սակայն զինյալը իրականում եղել է Աբդուլ Նասեր Քարդաշը, ով ևս ալ-Բաղդադիի հավանական իրավահաջորդներից էր։ Այդ ժամանակ ալ-Քուրաշին Իրաքի վերահսկողության տակ չի եղել[30]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Քուրաշին ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 1-ին կամ 5-ին[31]` որպես Ամիր Մոհամմեդ Աբդուլ Ռահման ալ-Մավլի աս-Սալբի[9][32]։ Նրա ծննդավայրը վիճելի է, թեև աղբյուրներից շատերը, այդ թվում նաև ալ-Քուրաշին, նշում են, որ նա ծնվել է Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ գտնվող ալ-Մուհալաբիա քաղաքում[33][16][34]։ Մեկ այլ տեսակետ առաջարկում է, որ նրա ծննդավայրը եղել է Թալ Աֆարը[9][32][33]։ Նրա հայրը մուեզզին է եղել և ունեցել է երկու կին։ Ալ-Քուրաշին ունեցել է 6 եղբայր և 9 քույր[16]։ Ալ-Քուրաշիի էթնիկ պատկանելությունը քննարկումների առարկա է դարձել։ Ըստ որոշ պնդումների՝ նա արաբ է[16][35], իսկ շատ աղբյուրներ պնդում են, որ նրա ընտանիքը ծագումով Իրաքի թուրքմեն է[9][32][35]։ Ըստ փորձագետ Նիզար աս-Սադունի՝ ալ-Քուրաշիի տոհմի՝ ալ-Մավլա, մեծ մասը արաբ է և ծագում է Աբբասյան բուրիշա տոհմից, որն էլ իր հերթին կապված է Մուհամմադ մարգարեի տոհմի հետ[16]։ ԱՄՆ զինվորականները 2008 թվականին նրան ծագումնաբանությամբ դասակարգել են որպես արաբ[33]։ Սակայն նրա եղբայրներից երկուսը դարձել են իրաքյան թուրքմենական կազմակերպությունների ղեկավարներ[16]։ Իսլամական պետության պաշտոնական աղբյուրները հետագայում ներկայացրել են նրա ընտանիքը՝ որպես Մուհամմադի ցեղի՝ Քուրայշների մի մաս, սակայն որպես դրա «թյուրքացված» ճյուղը[35]։ Նրա ընտանիքը սուֆիզմի հետևորդ է[16]․ ալ-Քուրաշին ինքն էլ հայտարարել է, որ վաղ տարիներին սուֆի է եղել[36]։
Ալ-Քուրաշին Մոսուլի համալսարանում շարիաթի իրավունք է սովորել[32][34][37]՝ մասնագիտանալով ղուրանագիտության և իսլամական կրթության ոլորտներում[16]։ 2000 թվականին նա ավարտել է համալսարանը և զորակոչվել[16][38] Իրաքի բանակ՝ որպես շարքային[39] կամ սպա[32][37]։ Ամենայն հավականությամբ իր զինվորական ծառայության ընթացքում նա կապեր է հաստատել ջիհադիստական խմբավորումների հետ[16]։
Ալ-Քաիդա և Իսլամական պետության վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին ԱՄՆ-ի Իրաք ներխուժումից հետո՝ Սադդամ Հուսեյնի իշխանության ավարտին, ալ-Քուրաշին միացել է ալ-Քաիդայի իրաքյան ճյուղին՝ Իրաքի իսլամական պետությանը և ծառայել որպես կրոնական ներկայացուցիչ և շարիաթի իրավաբան[37]։ Ալ-Քաիդային միանալու նրա շարժառիթն անհայտ է մնում։ Ավելի ուշ հարցաքննության ժամանակ նա հակասող պատճառաբանություններ է ներկայացրել՝ հայտարարելով, որ ինքը «միացել է Իրաքի իսլամական պետությանը՝ կանխելու զինյալների հարձակումները անմեղ մարդկանց վրա» կամ այն պատճառով, որ իրեն խնդրել են դասեր տալ Իրաքի իսլամական պետության անդամներին[36]։ Մոսուլում մագիստրատուրայում սովորելու տարիներին ալ-Քուրաշին բարձրացել է խմբավորման շարքերով[16]։ 2007 թվականին նա նշանակվել է ալ-Քաիդայի կրոնական իրավաբան, իսկ ավելի ուշ Մոսուլում էմիրի տեղակալ։ Այդ ժամանակ նա դասախոսություններ է կարդացել քաղաքի Ֆուրքան մզկիթում[16]։ Նա դարձել է իրաքյան ալ-Քաիդայի ներսում գոյություն ունեցող խմբավորման անդամ, որը կոչվում էր «Քարադիշ» և ձևավորվել էր Աբու Ալի ալ-Անբարի հետևորդների կողմից։ Հետազոտող Հասան Հասանը նկարագրել է ալ-Քուրաշին՝ որպես ալ-Անբարի «աշակերտ», ում խմբավորումը հետագայում գերիշխելու էր Իսլամական պետության գլխավոր հրամանատարության շարքերում[35]։
2008 թվականի հունվարի 6-ին[40] ԱՄՆ զինված ուժերը ձերբակալել են ալ-Քուրաշին և պահել հարավային Իրաքի Բուկկա ճամբարում[16][Ն 3]։ Բանտում գտնվելու ընթացքում նա կեղծ պնդում է կատարել, թե միացել է ալ-Քաիդային 2007 թվականին և եղել է Աբու Օմար ալ-Բաղդադիի տեղակալը[16]։ ԱՄՆ զինվորականները հետագայում պնդում են, որ նա բանտարկության ժամանակ կամովին տեղեկություններ է հաղորդել իրենց[42]։ ԱՄՆ մի պաշտոնյա հայտարարել է․ «Նա մի շարք բաներ է արել իր կաշին փրկելու համար և նա երկար ժամանակ թշնամական վերաբերմունք ուներ, այդ թվում՝ հարցաքննության ժամանակ, ԻԼԻՊ-ի անդամ օտարերկրացիների նկատմամբ»[42]։ Սակայն այս պնդումների ճշմարտացիությունը վերլուծաբանները կասկածի տակ են առել։ Հասան Հասանը պնդել է, որ «լավ տեղակայված իրաքյան աղբյուրները» ալ-Քուրաշիի՝ որպես տեղեկություններ հաղորդող հանդես գալու մեղադրանքները բնութագրել են որպես «թույլ» և շատ անհավանական, քանի որ Իսլամական պետությունը սովորաբար բարձրաստիճան պաշտոններ չէր տալիս այնպիսի մարդկանց, ովքեր կարող էին դառնալ «խաբարբզիկ», ինչը չէր կարելի ասել ալ-Քուրաշիի մասին[35]։
Նա անհայտ հանգամանքներում ազատ է արձակվել 2009 թվականին[16]։ Ազատ արձակվելուց հետո նա կրկին միացել է ալ-Քաիդային և սկսել աշխատել Աբու Բաքր ալ-Բաղդադի՝ խմբավորման իրաքյան նոր տարածքային ղեկավարի հրամանատարության ներքո։ 2011 թվականին Իրաքից ԱՄՆ զինված ուժերի դուրսբերումից կարճ ժամանակ անց ալ-Քուրաշիի եղբայրներից մեկը՝ Ամեր ալ-Մավլան, սպանվել է ամենայն հավանականությամբ ալ-Քաիդայի կողմից։ Ամերն այդ ժամանակ եղել է Մոսուլի համալսարանի թուրքմեն ուսանողական խորհրդի նախագահը[16]։
2014 թվականին ալ-Քուրաշին պաշտոնապես հեռացել է ալ-Քաիդայից՝ վերահաստատելով իր հավատարմությունը Իսլամական պետությանը, որը նախկինում գործում էր որպես ալ-Քաիդայի իրաքյան ճյուղ։ Նա կարևոր դեր է խաղացել Իսլամական պետության կողմից 2014 թվականի հունիսին Մոսուլի գրավման մեջ[37]։ Նա եղել է Իսլամական պետության գլխավոր առաջնորդներից, ով նույն տարվա օգոստոսին կազմակերպել և իրականացրել են եզդիների ցեղասպանական մասսայական գործողությունները Սինջարի կոտորածների ժամանակ[9][43]։ Իսլամական պետությունը նաև համակարգված կերպով ստրկացրել է եզդի կանանց․ այս քայլը կազմակերպության ներսում հակասությունների պատճառ է դարձել, քանի որ իրաքցի հրամանատարներից շատերը դեմ են հանդես եկել այդ պրակտիկային։ Սակայն ալ-Քուրաշին այն մարդկանցից էր, ով աջակցում էր ստրկության վերականգնման որոշմանը և այս հարցում աջակցություն էր ստանում Իսլամական պետության ոչ իրաքցի անդամներից[16]։ Այսպիսով՝ նա դարձել է Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալը[43] և Իսլամական պետությունում խալիֆի քննադատներին վերացնելու պատասխանատուն[34]։ Ինչ-որ ժամանակ նա նաև եղել է Իսլամական պետության արդարադատության նախարարը, ինչպես նաև ծառայել է որպես այլ նախարարների խորհրդատու։ Ալ-Քուրաշիի կարևորությունը աճել է 2015 թվականին Իսլամական պետության մի շարք կարևոր հրամանատարների մահից հետո՝ դարձնելով նրան կազմակերպության ամենակարևոր ներկայացուցիչների մեկը[16]։ Նույն տարում ԱՄՆ-ն թիրախավորել է նրան Մոսուլի մոտակայքում. օդային հարձակման արդյունքում ալ-Քուրաշին կորցրել է իր աջ ոտքը[20]։
Երբ 2016 թվականից ի վեր ԻՊ-ն սկսել է կորցնել իր տարածքները, ալ-Բաղդադին հրամայել է, որ ԻՊ-ն վերադառնա ապստամբությունների գործելակերպին։ Բազմիցս կրած պարտությունների պայմաններում ալ-Քուրաշին դարձել է կազմակերպության ֆինանսների և գաղափարախոսության պատասխանատուն։ Նա բնակություն է հաստատել ալ-Կաիմ քաղաքում մինչև 2017 թվականի հոկտեմբերին Իրաքի անվտանգության ուժերը հարձակում են գործել քաղաքի վրա։ Դրանից հետո նա վերահաստատվել է Սիրիայում[16]։ Բաղուզ Ֆավքանիի ճակատամարտից հետո ալ-Բաղդադին ալ-Քուրաշիին նշանակել է իր իրավահաջորդ[16]։ Ըստ Իսլամական պետության, ալ-Քուրաշին եղել է Արևմտյան աշխարհի դեմ պայքարի վետերան[21]՝ որպես կրոնական կրթություն ստացած անձ և փորձառու հրամանատար[44]։ Նրան նկարագրում են որպես «գիտնական, աշխատող, երկրպագու», «ջիհադի ականավոր ներկայացուցիչ»[45] և «պատերազմի էմիր»[46]։
Իշխանության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվանից մեկ շաբաթ անց ալ-Քուրաշին շուրա խորհրդի կողմից ընտրվել է որպես Իսլամական պետության նոր խալիֆ[45]՝ նշելով, որ խումբը շարունակում է իրեն համարել որպես խալիֆայություն՝ չնայած կորցրել է տարածքների մեծ մասը Իրաքում և Սիրիայում[46]։ Ալ-Քուրաշիի նշանակումը, ենթադրվում է, որ եղել է համաձայն Բաղդադիի խորհրդի, որը նշանակում է, որ նոր էմիրն իրավահաջորդ է նշանակվել հենց Բաղդադիի կողմից[47]։ Ալ-Քուրաշիի՝ Բաղդադիի կողմից նշանակված լինելու համար լրացուցիչ ապացույց է այն փաստը, որ Բաղդադիի մահից հետո ժառանգորդությունը համեմատաբար արագ է տեղի ունեցե[6]։ Ալ-Քուրաշիի իշխանության գալը տեղի է ունեցել Իսլամական պետության կողմնակիցների շրջանում Բաղդադիի մահվան շուրջ մի քանի օր շարունակվող շահարկումների և հերքման պայմաններում[48]։
Ընդհանուր ակնկալիքն այն էր, որ ալ-Քուրաշին դառնալու է «մաշված կազմակերպության ղեկավար, որը վերածվել է ցրված և պասիվ բջիջների խմբի»[49] և «մոխիրների խալիֆայության» ղեկավար[6]։ Որոշ վերլուծաբաններ կարծում էին, որ Բաղդադիի մահը հանգեցնելու է Իսլամական պետության պառակտման՝ «նոր առաջնորդին, ով էլ դա լինի, թողնելով խմբի՝ որպես մարտական ուժ, վերամիավորման առաջադրանքը»[45]։ Սակայն այլ վերլուծաբաններ կարծում էին, որ Բաղդադիի մահը որևէ ազդեցություն չէր ունենա Իսլամական պետության վրա «գործառնական կարողության տեսանկյունից» և հավանական էր, որ «չէր հանգեցնի խմբի կազմալուծմանը կամ նույնիսկ անկմանը»[50]։ Բացի այդ, լրագրող Ֆերաս Քիլանին մատնանշել է, որ ԻՊ-ը ալ-Քուրաշիի իշխանության գալու ժամանակ դեռևս ղեկավարում էր առնվազն 10,000 զինյալ Սիրիայում և Իրաքում, ինչը նշանակում է, որ «խալիֆան առանց խալիֆայության» դեռևս պարտության մատնված չէր[16]։
Իսլամական պետության առաջնորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Քուրաշիի նշանակումը որպես խալիֆ Իսլամական պետության ներսում միանշանակ չի ընդունվել, և ԻՊ-ի շատ անդամներ կասկածներ ունեին նրա վերաբերյալ[16][51]։ ԻՊ-ի շատ աջակիցներ արհամարհանքով նկարագրում էին նրան որպես «մեկուսացված թղթե խալիֆ» և «անհայտ ոչ ոք»[51]։ 2019 թվականի նոյեմբերի 2-3-ին ալ-Վաֆա մեդիա գործակալությունը, որը նախքան 2019 թվականի մարտից Իսլամական պետության դեմ հանդես գալը, նրան աջակցող առցանց լրատվամիջոց էր, ալ-Քուրաշիի խալիֆությունը քննադատել է որպես անօրինական։ Քննարկվում էր, որ «Մարգարեն հրամայել է ենթարկվել այն առաջնորդներին, ովքեր գոյություն ունեն և հայտնի են․․․ ոչ թե նրանց, ովքեր գոյություն չունեն և անհայտ են»։ Ավելին՝ պնդում էին, որ ալ-Քուրաշիին ընտրած խորհուրդը չի համարվում օրինական, քանի որ խալիֆին ընտրողների մոտ բացակայում էր երեք որակավորում՝ արդարություն, գիտելիք և իմաստություն, որոնք չուներ խորհուրդը, քանի որ Բաղդադիին ուղարկել էր Իդլիբ, որն ավելի վաղ նրանց կողմից համարվում էր «անհավատության երկիր», երբ նա «շատ ավելի ապահով կլիներ՝ թաքնվելով անապատում»։ Խորհրդի հետագա որակազրկման պատճառ էր նաև այն փաստը, որ խորհուրդը «մուսուլմանական անմեղ արյուն է թափել և ծայրահեղականություն է ընդունել արտաքսման պրակտիկայում» (թաքֆիր)։ Ի վերջո ալ-Վաֆա մեդիա գործակալությունը հայտարարել է, որ ոչինչ չի մնացել, որ ապագա խալիֆը նախագահի. «Դուք չեք հասկանում, որ Աստված վերացրել է ձեր պետությունը ձեր ճնշումների պատճառով»[12]։ Այնուամենայնիվ, նման ուղղակի և բաց քննադատությունը բացառություն էր․ ալ-Քուրաշին կարողացել է արագորեն վերահաստատել իր վերահսկողությունը Իսլամական պետության նկատմամբ՝ պահպանելով դրա համախմբվածությունը[17]։ ԻՊ-ի կողմնակիցները պահպանել են ալ-Քուրաշիի հետ կապված գաղտնիությունը, քանի որ այն անվտանգության խնդիրներով էր պայմանավորված[51]։
2019 թվականին ալ-Քուրաշին հավատարմության երդում է ստացել Իսլամական պետության Սինայի և Բանգլադեշի մասնաճյուղերից (նոյեմբերի 2), Սոմալիի մասնաճյուղից (նոյեմբերի 3), Պակիստանի և Եմենի մասնաճյուղերից (նոյեմբերի 4), Հավրանի և Խորասանի մասնաճյուղերից (նոյեմբերի 5), Թունիսի մասնաճյուղից (նոյեմբերի 6), Արևմտյան Աֆրիկայի, Հոմսի, Ռաքքայի մասնաճյուղերից, Արևելյան Ասիայի և Կենտրոնական Աֆրիկայի մասնաճյուղերից (նոյեմբերի 7), Արևմտյան Ասիայի մասնաճյուղից (նոյեմբերի 8), Արևմտյան Աֆրիկայի՝ Մալի և Բուրկինա Ֆասո, Լևանտի շրջանի ալ-Բարաքա (նոյեմբերի 9), Լևանտի շրջանի Հալաբ (նոյեմբերի 12), Իրաքի շրջանի Բաղդադ (նոյեմբերի 14), Լիբիայի շրջանի (նոյեմբերի 15), Իրաքի շրջանի Դիջլահ (նոյեմբերի 16), Իրաքի շրջանի Դիյալա (նոյեմբերի 17), Իրաքի շրջանի Սալահ ադ-Դին (նոյեմբերի 18), Իրաքի շրջանի Քիրքուք (նոյեմբերի 19), Արևելյան Ասիայի շրջանի Ինդոնեզիա (նոյեմբերի 22), Ադրբեջանի (նոյեմբերի 29)[52] մասնաճյուղերից և 2020 թվականին Իսլամական պետության մալիական մասնաճյուղից (հունվարի 31)[53]։ Հավատարմության այս երդումները նպատակ ունեին ցույց տալու ալ-Քուրաշիի օրինականությունն ու միաձայն ընդունումը և հակազդելու այն քննադատությանը, որ նա անհայտ է և ոչ լեգիտիմ[12]։
Ենթադրվում էր, որ ԻՊ-ի առաջնորդ նշանակվելու ժամանակ ալ-Քուրաշին գաղտնի գործում էր Սիրիայի արևելքում, հավանաբար այն տարածքում, որը գտնվում էր Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ։ Իրավիճակն իր վերահսկողության տակ վերցնելուց հետո նրա առաջին նպատակը նոր հրամանատարական կառույցի ստեղծումն էր Իսլամական պետության համար, որը կորցրել էր իր բարձրաստիճան անդամներից շատերին[16]։ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին Ամերիկայի ձայնը մեկնաբանել է, որ ալ-Քուրաշին «տեսանելի ղեկավարություն չի ապահովել»[28]։ 2019 թվականի դեկտեմբերի վերջից մինչև 2020 թվականի հունվար Ալ-Քուրաշին ցուցադրել է իր վերահսկողությունը ԻՊ-ի նկատմամբ՝ համակարգելով «Վրեժ երկու շեյխերի համար» արշավը, որը բաղկացած է մի քանի երկրներում բազմաթիվ ահաբեկչական գործողություններից, որոնք պետք է ծառայեին որպես վրեժ ալ-Բաղդադիի և ԻՊ-ի խոսնակ Աբու ալ-Հասան ալ-Մուհաջիրի մահվան համար[54]։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2020 թվականի հունվարին նշել է, որ Իսլամական պետությունը վերածնվել է Իրաքում և Սիրիայում։ Չնայած այս հաջողությունները մասամբ վերագրվել են ալ-Քուրաշիի ղեկավարությանը, նա շարունակել է մնալ ստվերային կերպար։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը առաջ է քաշել այն տեսակետը, որ Իսլամական պետությունը մտավախություն ուներ, որ ալ-Քուրաշին չունի որոշ որակավորումներ, որոնք սովորաբար անհրաժեշտ են խալիֆի համար, և այդ պատճառով նրան հեռու էր պահում ուշադրության կենտրոնից, որպեսզի չվտանգեր նրա դիրքը[43]։
2020 թվականի մարտի 24-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը 13224 գործադիր հրամանի համաձայն ալ-Քուրաշիին ճանաչել է որպես Հատուկ մատնանշված գլոբալ ահաբեկիչ (SDGT)[55][56]։ ԱՄՆ-ն նաև լայնածավալ մարդաորս է սկսել նրա նկատմամբ։ Ալ-Քուրաշին ի վերջո հաստատվել է հյուսիսարևմտյան Սիրիայում՝ Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Ատմե քաղաքում։ Այնտեղ նա հիմնականում ապրել է մեկուսի իր կնոջ և երկու երեխաների, ինչպես նաև երկու այլ ընտանիքների հետ։ Դրանցից մեկը բարձրաստիճան լեյտենանտի ընտանիքն էր, ում ալ-Քուրաշին շատ է վստահել՝ ամբողջ աշխարհում ԻՊ-ի ուժերին ղեկավարելու համար։ Երրորդ ընտանիքը որևէ առնչություն չի ունեցել ԻՊ-ի հետ[20]։
Մինչև 2021 թվականի վերջ ալ-Քուրաշիի ղեկավարության ներքո գործող Իսլամական պետությունը մեծապես ուժեղացրել է իր դիրքերն Աֆրիկայում։ Իսլամական պետության Արևմտյան Աֆրիկայի շրջանի մասնաճյուղը զանգվածաբար ընդլայնել է իր ազդեցությունը Սահելում, և ԻՊ-ի նոր մասնաճյուղերը են բացվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Մոզամբիկում[17]։ 2021 թվականի սեպտեմբերին ԱՄՆ լրտեսական անօդաչու թռչող սարքը նկատել է աջ ոտքը կորցրած մորուքավոր տղամարդու, ով արևային լոգանք է ընդունել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող եռահարկ շենքի վերևում, ինչը համընկնում էր ալ-Քուրայշիի ֆիզիկական նկարագրության հետ։ Ուստի ԱՄՆ-ը սկսել է նախապատրաստվել հարձակման[20]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2022 թվականի փետրվարի 3-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Ատմեում՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիայի սահմանին մոտ, որի արդյունքում մահացել է Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրաշին[19][57]։
Հարևաններից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ արաբերենով բարձրախոսը կոչ է արել հարևան քաղաքացիներին լքել տարածքը, որին հետևել են ԱՄՆ զինված ուժերի և արաբերեն թարգմանչի տեղում արված նույն հայտարարությունները[57]։ Սպիտակ տան մի բարձրաստիճան պաշտոնյա Reuters-ին հայտնել է, որ Հատուկ գործողությունների համատեղ հրամանատարության գործողության ժամանակ ալ-Քուրաշին ռումբ է պայթեցրել, որը սպանել է իրեն և ևս 12 մարդու, այդ թվում՝ իր ընտանիքի անդամներին[20][57]։ Պայթյուն այնքան ուժեղ է եղել, որ ալ-Քուրաշիի դիակը դուրս է թռել պատուհանից[20]։ Պայթյունից հետո շենք են մտել ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատների հրամանատարները, և փոխհրաձգություն է տեղի ունեցել փրկվածների հետ, այդ թվում՝ ալ-Քուրաշիի լեյտենանտի, որը նույնպես սպանվել է[57]։
Սիրիայի քաղաքացիական պաշտպանության (Սպիտակ սաղավարտներ) նախնական տվյալներով զոհվածների թվում եղել են չորս կին և վեց երեխա[57]։ Ավելի ուշ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության հաղորդագրությունների համաձայն՝ 13 մարդ է զոհվել։ Բայդենն ասել է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի պատճառ է դարձել ալ-Քուրաշիի ռումբի պայթյունը[58]։ Հայաթ Թահրիր աշ-Շամի զինյալներից մեկը նույնպես սպանվել է ԱՄՆ-ի ուժերի հետ կարճատև փոխհրաձգության ժամանակ, երբ նկատել է, որ հարձակում է տեղի ունենում[59]։ ԱՄՆ-ի զոհերի մասին տեղեկություններ չկան[58], թեև ամերիկյան ուղղաթիռներից մեկը մեխանիկական խնդիրներ է ունեցել և վայրէջք է կատարել առանձին տարածքում, որտեղ այն ոչնչացվել է ամերիկյան մեկ այլ ինքնաթիռի կողմից[57]։ ԱՄՆ զինված ուժերը ազատ են արձակել փրկվածներին, այդ թվում ԻՊ-ի հետ որևէ կապ չունեցող ընտանիքին և ԻՊ-ի լեյտենանտի 4 երեխաներին։ Վերջիններս վերցվել են Թահրիր աշ-Շամի խնամակալության տակ[20]։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին Պենտագոնից հետևում են ալ-Քուրաշիի սպանությանը հանգեցրած գործողություններին։
Նախագահ Բայդենը հայտարարում է ալ-Քուրաշիի մահը։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործողությունը տեղի է ունեցել Թուրքիայի մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ վերջինիս ազդեցության տակ գտնվող սիրիական տարածքում, որը հարցեր է առաջացրել տարածքը վերահսկելու Թուրքիայի ունակության վերաբերյալ[60]։ Համեմատություն է արվել 2019 թվականին Աբու Բաքր ալ-Բաղդադիի՝ ԻՊ-ի նախկին ղեկավարի դեմ գործողության հետ, որը ևս տեղի է ունեցել Թուրքիայից 4 կմ հեռավորության վրա և վերջինիս ազդեցության տակ գտնվող տարածքում[60][61]։ Տարածքում դաշտային հսկողությունն իրականացնում էր Հայաթ Թահրիր աշ-Շամը, որը խիստ ջիհադիստական խմբավորում է և Թուրքիայի դաշնակիցը[60]։ Տարածքը հայտնի է նաև նրանով, որ ընդունում և հյուրընկալում է գաղթական ընտանիքներ պատերազմից տուժած տարբեր շրջաններից, ինչը դժվարացնում է նույնականացումը և առհասարակ հսկողությունը՝ դարձնելով այն իդեալական վայր ալ-Քուրաշիի և մյուսների թաքնվելու համար[60]։
Սիրիայի պաշտպանության բանակը դատապարտել է ալ-Քուրաշիի և ալ-Բաղդադիի ներկայությունը Թուրքիայի կողմից վերահսկվող տարածքներում՝ որպես լրացուցիչ ապացույց Թուրքիայի կողմից ԻԼԻՊ-ի ուժերին ապահով ապաստան տրամադրելու վերաբերյալ[61]։
The Jerusalem Post-ը նշել է, որ ԻՊ-ի վերջին երկու առաջնորդների ներկայությունը հենց Թուրքիայի սահմանին ցույց է տալիս, որ Թուրքիան ԻՊ-ի համար վտանգ չի ներկայացնում, ուստի Թուրքիայի ազդեցության գոտին ԻՊ-ի կողմից ընկալվում է որպես ապահով ապաստան իր բարձրագույն ղեկավարության համար[62]։
Long War Journal-ը պնդում է, որ ալ-Քուրաշիի մահը դժվար թե երկարաժամկետ հեռանկարում թուլացնի Իսլամական պետությանը, քանի որ «խալիֆի պաշտոնավարումը ապացուցեց, որ Իսլամական պետությունը կարող է իր ազդեցությունն ընդլայնել անկախ նրանից, թե ով է զբաղեցնում ամենաբարձր պաշտոնը»[17]։ Մեկ օր անց սպանությունը հայտնվել է առաջին էջերում, The New York Times-ը նույնպես մատնանշել է այս մահը՝ նշելով, որ թեև այն հարված է ԻՊ-ին, սակայն չի փոխում երկարաժամկետ դինամիկան[63]։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Տառադարձման այլ ձևերը՝ ալ-Քուրայշի[6] և ալ-Քուրեյշի.[7]
- ↑ Իսլամական պետությունն իրեն ներկայացնում է որպես խալիֆայություն, իսկ իր առաջնորդին՝ որպես խալիֆ, սակայն սա ընդունելի չէ մուսուլմանների մեծամասնության կողմից և վիճարկվում է մուսուլման գիտնականների և հեղինակների կողմից[11][12][13]
- ↑ Այն պնդումը, որ ալ-Քուրաշին Աբու Բաքր ալ-Բաղդադիին առաջին անգամ հանդիպել է Բուկկա ճամբարում[41] սխալ է; նրանք այս ճամբարում երբեք միաժամանակ չեն եղել[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.theguardian.com/world/2020/jan/20/isis-leader-confirmed-amir-mohammed-abdul-rahman-al-mawli-al-salbi
- ↑ 2,0 2,1 https://www.skynewsarabia.com/middle-east/1314345-مصادر-استخباراتية-تكشف-هوية-خليفة-البغدادي?q=حجي%20عبد%20الله&r=1378914
- ↑ https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2022/02/03/statement-by-president-joe-biden-3/
- ↑ https://abcnews.go.com/International/biden-us-raid-syria-killed-isis-leader/story?id=82638736
- ↑ «Supporters Begin Flocking to New Islamic State Leader»։ Voice of America (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 3 November 2019-ին։ Վերցված է 4 November 2019
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Sanchez Raf (1 November 2019)։ «Why Isil's new leader Abu Ibrahim al-Hashemi al-Qurayshi has inherited an empire in ruins»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Արխիվացված է օրիգինալից 1 November 2019-ին։ Վերցված է 1 November 2019
- ↑ «Abu Ibrahim al-Hashemi al-Quraishi named IS leader»։ MEO (անգլերեն)։ 1 November 2019։ Արխիվացված է օրիգինալից 4 November 2019-ին։ Վերցված է 4 November 2019
- ↑ «تنظيم الدولة الإسلامية يعلن عن خليفة للبغدادي» (արաբերեն)։ 31 October 2019։ Արխիվացված է օրիգինալից 1 November 2019-ին։ Վերցված է 31 October 2019
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Chulov Martin, Rasool Mohammed (20 January 2020)։ «Isis founding member confirmed by spies as group's new leader»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Արխիվացված է օրիգինալից 20 January 2020-ին։ Վերցված է 21 January 2020
- ↑ Prothero Mitchell (4 February 2022)։ ISIS Leader Killed in US Raid Was a SNITCH Who Orchestrated the Yazidi Genocide։ VICE News (New York)։ Արխիվացված է օրիգինալից 5 February 2022-ին։ Վերցված է 6 February 2022
- ↑ Yusuf al-Qaradawi stated: "[The] declaration issued by the Islamic State is void under sharia and has dangerous consequences for the Sunnis in Iraq and for the revolt in Syria", adding that the title of caliph can "only be given by the entire Muslim nation", not by a single group./>Strange Hannah (5 July 2014)։ «Islamic State leader Abu Bakr al-Baghdadi addresses Muslims in Mosul»։ The Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 12 January 2022-ին։ Վերցված է 6 July 2014
- ↑ 12,0 12,1 12,2 Bunzel Cole։ «Caliph Incognito: The Ridicule of Abu Ibrahim al-Hashimi»։ www.jihadica.com (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2 January 2020-ին։ Վերցված է 2 January 2020
- ↑ Hamid Shadi (1 November 2016)։ «What a caliphate really is—and how the Islamic State is not one»։ Brookings (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 1 April 2020-ին։ Վերցված է 5 February 2020
- ↑ «Islamic State Group Names Successor to Al-Baghdadi»։ NBC Southern California (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 1 November 2019-ին։ Վերցված է 1 November 2019։ «The new spokesman, named Abu Hamza al-Qurayshi, urged followers to pledge allegiance to the new Caliph»
- ↑ 15,0 15,1 Chulov Martin (31 October 2019)։ «Islamic State names new leader after death of Abu Bakr al-Baghdadi»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Արխիվացված է օրիգինալից 31 October 2019-ին։ Վերցված է 31 October 2019
- ↑ 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 16,18 16,19 16,20 16,21 16,22 16,23 Feras Kilani (15 April 2021)։ «A Caliph Without a Caliphate: The Biography of ISIS's New Leader»։ New Lines Magazine (անգլերեն)։ Վերցված է 5 February 2022
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 Roggio Bill, Tobin Andrew (3 February 2022)։ «Islamic State's emir dead after U.S. military raid in Syria»։ Long War Journal (անգլերեն)։ Վերցված է 5 February 2022
- ↑ «Rewards for Justice – Increased Reward Offer for Information on ISIS Leader Amir Muhammad Sa'id Abdal-Rahman al-Mawla»
- ↑ 19,0 19,1 «Statement by President Joe Biden»։ The White House (en-US)։ 3 February 2022։ Արխիվացված է օրիգինալից 3 February 2022-ին։ Վերցված է 3 February 2022
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 Schmitt Eric, Hubbard Ben (2022-02-10)։ «A One-Legged Man Bathing on a Rooftop in Syria? Must Be ISIS' Leader.»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2022-02-11
- ↑ 21,0 21,1 «Islamic State names its new leader as Abu Ibrahim al-Hashemi»։ BBC News։ 31 October 2019։ Արխիվացված է օրիգինալից 31 October 2019-ին։ Վերցված է 31 October 2019
- ↑ Haltiwanger John (31 October 2019)։ «ISIS says it has a new leader less than a week after the U.S. raid that left al-Baghdadi dead»։ Business Insider (Business Insider)։ Արխիվացված է օրիգինալից 1 November 2019-ին։ Վերցված է 1 November 2019
- ↑ El Deeb Sarah (5 November 2019)։ «In last days, al-Baghdadi sought safety in shrinking domain»։ Associated Press։ Արխիվացված է օրիգինալից 5 November 2019-ին։ Վերցված է 5 November 2019
- ↑ «US knows new Daesh/ISIS leader, says Trump»։ aa.com.tr։ 1 November 2019։ Արխիվացված է օրիգինալից 1 November 2019-ին
- ↑ «After Baghdadi: what we know about the new ISIS leader»։ The National (անգլերեն)։ 6 November 2019։ Արխիվացված է օրիգինալից 6 November 2019-ին։ Վերցված է 13 November 2019
- ↑ «ISIS announces appointment of new leader in place of Abu Bakr al-Baghdadi»։ The Meir Amit Intelligence and Terrorism Information Center (անգլերեն)։ 5 November 2019։ Արխիվացված է օրիգինալից 5 November 2019-ին։ Վերցված է 5 November 2019
- ↑ «Clues to Al-Baghdadi's Successor»։ Small Wars Journal։ 13 December 2019։ Արխիվացված է օրիգինալից 16 December 2019-ին
- ↑ 28,0 28,1 «Who is The Islamic State Group's New Boss?»։ Voice of America։ Agence France-Press։ 23 December 2019։ Արխիվացված է օրիգինալից 31 December 2019-ին
- ↑ Chulov Martin, Rasool Mohammed (20 January 2020)։ «Isis founding member confirmed by spies as group's new leader»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Արխիվացված է օրիգինալից 20 January 2020-ին։ Վերցված է 5 February 2020
- ↑ ArLuther Lee (20 May 2020)։ «Suspected Islamic State terrorist leader arrested in Iraq, reports say»։ The Atlanta Journal-Constitution։ Արխիվացված է օրիգինալից 28 May 2020-ին
- ↑ «Amir Muhammad Sa'id Abdal-Rahman al-Mawla (Deceased) – Rewards for Justice»։ Արխիվացված է օրիգինալից 23 January 2022-ին։ Վերցված է 23 January 2022
- ↑ 32,0 32,1 32,2 32,3 32,4 «Dead IS chief was Iraqi ex-officer nicknamed 'Destroyer'»։ France 24 (անգլերեն)։ 2022-02-03։ Վերցված է 2022-02-05
- ↑ 33,0 33,1 33,2 33,3 Milton, al-'Ubaydi, էջ 5
- ↑ 34,0 34,1 34,2 «ISIL leader killed in US raid: Who was Abu Ibrahim al-Qurayshi?»։ www.aljazeera.com (անգլերեն)։ 2022-02-04
- ↑ 35,0 35,1 35,2 35,3 35,4 Hassan Hassan (17 September 2020)։ «Exclusive: A Look into the Islamic State's New Leadership»։ New Lines Institute (անգլերեն)։ Վերցված է 5 February 2022
- ↑ 36,0 36,1 Milton, al-'Ubaydi, էջ 7
- ↑ 37,0 37,1 37,2 37,3 «Amir Mohammed Abdul Rahman al-Mawli al-Salbi a.k.a. Abu Ibrahim al-Hashimi al-Quraishi»։ Counter Extremism Project (անգլերեն)։ 29 January 2020։ Արխիվացված է օրիգինալից 5 February 2020-ին։ Վերցված է 5 February 2020
- ↑ Milton, al-'Ubaydi, էջ 6
- ↑ Milton, al-'Ubaydi, էջ 8
- ↑ Milton, al-'Ubaydi, էջ 4
- ↑ «Islamic State appoints Amir Mohammed Abdul Rahman al-Mawli al-Salbi as new leader - The Financial Express»։ www.financialexpress.com։ 21 January 2020։ Արխիվացված է օրիգինալից 21 January 2020-ին։ Վերցված է 21 January 2020
- ↑ 42,0 42,1 «Current leader of Daesh was an 'eager' informant for the US military»։ Middle East Monitor (en-GB)։ 8 April 2021։ Արխիվացված է օրիգինալից 13 April 2021-ին։ Վերցված է 13 April 2021
- ↑ 43,0 43,1 43,2 Cruickshank Paul (29 January 2020)։ «UN report warns ISIS is reasserting under new leader believed to be behind Yazidi genocide»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 30 January 2020-ին։ Վերցված է 19 March 2020
- ↑ Dahhan Ghassan (31 October 2019)։ «IS heeft een nieuwe leider: Abu Ibrahim al-Hashemi al-Quraishi» [IS did not release much information about the new leader, except that he is both a religious scholar and an experienced commander.]։ Trouw (հոլանդերեն)։ Արխիվացված է օրիգինալից 3 February 2022-ին։ Վերցված է 31 October 2019։ «IS liet weinig los over de nieuwe leider, behalve dat hij zowel een religieus geleerde is als een ervaren commandant»
- ↑ 45,0 45,1 45,2 «Islamic State names new leader, confirms death of Baghdadi in US raid»։ ABC News (en-AU)։ 1 November 2019։ Արխիվացված է օրիգինալից 1 November 2019-ին։ Վերցված է 1 November 2019
- ↑ 46,0 46,1 Sanchez Raf (31 October 2019)։ «Islamic State announces new leader after death of Abu Bakr al-Baghdadi»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Արխիվացված է օրիգինալից 31 October 2019-ին։ Վերցված է 1 November 2019
- ↑ «Islamic State confirms Baghdadi's death, names new 'Emir of the Faithful' | FDD's Long War Journal»։ longwarjournal.org (en-US)։ 1 November 2019։ Արխիվացված է օրիգինալից 1 November 2019-ին։ Վերցված է 1 November 2019
- ↑ «Isis just announced the name of its new leader after the death of Baghdadi»։ The Independent (անգլերեն)։ 31 October 2019։ Արխիվացված է օրիգինալից 31 October 2019-ին։ Վերցված է 1 November 2019
- ↑ «ISIL confirms death of leader al-Baghdadi, names new chief»։ aljazeera.com։ Արխիվացված է օրիգինալից 31 October 2019-ին։ Վերցված է 31 October 2019
- ↑ Hincks Joseph։ What to Know About the New Leader of ISIS։ Time (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2 November 2019-ին։ Վերցված է 1 November 2019
- ↑ 51,0 51,1 51,2 Milton, al-'Ubaydi, էջ 1
- ↑ «The Islamic State's Bayat Campaign»։ jihadology.net։ Արխիվացված է օրիգինալից 21 December 2019-ին։ Վերցված է 2 January 2020
- ↑ Caleb weiss (31 January 2020)։ «Jihadists in central Mali pledge allegiance to new Islamic State leader»։ Long War Journal։ Արխիվացված է օրիգինալից 8 April 2020-ին։ Վերցված է 5 February 2020
- ↑ «What the 'Vengeance for the Two Sheikhs' campaign says about new ISIS leader Abu Ibrahim al-Hashimi»։ Defense Post (անգլերեն)։ 13 January 2020։ Վերցված է 7 February 2022
- ↑ «U.S. Designates ISIS Leader As Specially Designated Global Terrorist»։ Counter Extremism Project (անգլերեն)։ 30 March 2020։ Արխիվացված է օրիգինալից 8 May 2020-ին։ Վերցված է 5 May 2020
- ↑ «Designation of Amir Muhammad Sa'id Abdal-Rahman al-Mawla as a Specially Designated Global Terrorist»։ Federal Register։ 24 March 2020։ Արխիվացված է օրիգինալից 8 May 2020-ին։ Վերցված է 5 May 2020
- ↑ 57,0 57,1 57,2 57,3 57,4 57,5 «Live Updates: U.S. Evacuated 10 Civilians During Raid, Pentagon Says»։ New York Times։ 3 February 2022։ Վերցված է 3 February 2022
- ↑ 58,0 58,1 Dadouch Sarah, Fahim Kareem, Lamothe Dan, Wagner John, Alfaro Mariana, Wang Amy, Scott Eugene, Sonmez Felicia (3 February 2022)։ «'This horrible terrorist leader is no more,' Biden says after ISIS leader killed in U.S. raid»։ The Washington Post։ Վերցված է 4 February 2022
- ↑ «Coalition operation at Iskenderun border | Member of HTS shot dead at Idlib-Aleppo administrative border»։ Syrian Observatory for Human Rights
- ↑ 60,0 60,1 60,2 60,3 «Death of Isis leader during US raid in Syria spells trouble for Turkey»։ The Independent (անգլերեն)։ 2022-02-04։ Վերցված է 2022-02-05
- ↑ 61,0 61,1 «America's allies in Syria accuse Turkey of giving ISIS a "safe zone"»։ www.cbsnews.com (en-US)։ Վերցված է 2022-02-11
- ↑ Frantzman Seth J. (5 February 2022)։ «Is Syria-Turkey border a safe haven for ISIS leaders? - analysis»։ The Jerusalem Post | JPost.com (en-US)։ Վերցված է 2022-02-06
- ↑ Hubbard Ben (2022-02-05)։ «Leader’s Death Is Another Blow for ISIS, but It’s Hardly the End»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2022-02-07
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Milton Daniel, al-'Ubaydi Muhammad (2020)։ «Stepping Out from the Shadows: The Interrogation of the Islamic State's Future Caliph»։ CTC Sentinel (West Point, New York: Combating Terrorism Center) 13 (9): 1–13
Նախորդող: Աբու Բաքր ալ-Բաղդադի |
Իսլամական պետության խալիֆ 2019–2022 |