Jump to content

Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Կալիմբա կամ մբիրա (/əmˈbɪərə/), Զիմբաբվեի շոնա ժողովրդի ավանդական կսմիթահարվածային երաժշտական գործիքների ընտանիք։ Դրանք կազմված են փայտե տախտակից (հաճախ ավելացված է ռեզոնատոր), որին ամրացված են մետաղական թիթեղյա ստեղներ:

Գործիքների վրա նվագում են դրանք ձեռքերում բռնած և բութ մատներով (առնվազն), աջ ցուցամատով (առավելապես մբիրայի դեպքում), իսկ երբեմն՝ ձախ ցուցամատով թիթեղներին դիպչելու միջոցով: Երաժշտագետներն այն դասակարգում են որպես լամելաֆոն (լատ.` lamella - «փոքր մետաղական թիթեղ» + հուն.` phonē - «ձայն, հնչյուն»)՝ երաժշտական գործիքների կսմիթային իդիոֆոնների (հուն․՝ ἴδιος - սեփական + հուն․՝ φωνή —phonē, հնչյուն = ինքնահնչող) ընտանիքի մաս։

Արևելյան և Հարավային Աֆրիկայում կան մբիրաների բազմաթիվ տեսակներ, որոնք հաճախ նվագակցվում են կաննայի սերմերով լցված մեկ այլ իդեոֆոն գործիքով` հոշո հարվածային գործիքով: Մբիրան հաճախ կարևոր գործիք է, որը նվագում են կրոնական արարողությունների, հարսանիքների և սոցիալական այլ հավաքույթների ժամանակ:

2020 թվականին «մբիրա/սանսի՝ մատ-կսմիթային ավանդական երաժշտական գործիք ստեղծելու և նվագելու արվեստը Մալավիում և Զիմբաբվեում» ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Գործիքի ժամանակակից մեկնաբանությունը կոչվում է կալիմբա: Այն կոմերցիոն կերպով արտադրվել և արտահանվել է էթնոերաժիշտ Հյու Թրեյսիի կողմից 1950-ականների վերջին՝ հանրահռչակելով նմանատիպ գործիքները Աֆրիկայից դուրս: Թրեյսիի դիզայնը մոդելավորվել է մբիրա նյունգա նյունգայի հիման վրա և անվանվել է «Կալիմբա»՝ ի պատիվ մբիրա գործիքների ընտանիքի հնագույն նախորդի: Կալիմբան հիմնականում մբիրայի արևմտականացված երիտասարդ տարբերակն է:

Կալիմբան հայտնի դարձավ 1960-ականներին և 1970-ականների սկզբին հիմնականում այնպիսի երաժիշտների հաջողությունների շնորհիվ, ինչպիսիք են Մորիս Ուայթը` Earth, Wind and Fire խմբից և Թոմաս Մապֆումոն 1970-ականների: Այս երաժիշտները բեմում ընդգրկեցին մբիրան՝ ժամանակակից ռոք գործիքների նվագակցությամբ, ինչպիսիք են էլեկտրական կիթառը և բասը, հարվածային գործիքների հավաքածուն և փողը: Նրանց մշակումները ներառում էին բազմաթիվ երգեր, որոնք ուղղակիորեն կազմված էին ավանդական մբիրայով երաժշտացանկից: Մբիրայով երաժշտությունը Աֆրիկայից դուրս բերող այլ նշանավոր ազդեցություն ունեցողներից են՝ Դումիսանի Մարեյրը, ով մարիմբա և կարիմբա գործիքներով երաժշտությունը բերեց ամերիկյան Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտք, Էֆատ Մուջուրուն, ով Միացյալ Նահանգներում մբիրա ձավաձիմու («ոգիների տավիղներ») գործիքի ռահվիրա ուսուցիչներից էր, և երաժշտական ազգագրագետ Փոլ Բեռլիները, որն հավաքել է Զիմբաբվեի երաժիշտների գրվածքները ու կատարել ձայնագրություններ:

Ջոզեֆ Հ. Հովարդը և Բաբատունդե Օլաթունջին երկուսն էլ ենթադրել են, որ մբիրաները (և այլ մետաղական լամելաֆոնները) ամբողջովին աֆրիկյան են, որոնք հայտնաբերվել են միայն աֆրիկացիներով կամ նրանց ժառանգներով բնակեցված տարածքներում: Հաղորդվում էր, որ նմանատիպ գործիքներ օգտագործվել են Նիգերիայի հարավ-արևելյան մասի Նսուկկա շրջանում՝ Օկպուջեում... Ավելին

Նորություններ

Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024)  • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա

Վերջերս մահացածներ՝ Ժակ Պարսամյան  • Գրասիելա Սուսանա  • Սվետլանա Սվետլիչնայա

Գիտե՞ք, որ․․․



Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
314 343
հոդված
434
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։



Այս օրը պատմության մեջ

տեսարաններ Դելի քաղաքից
տեսարաններ Դելի քաղաքից


Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2024-12-12 (hy)
Կաղապար:Potd/2024-12-12 (hy)