Jump to content

Գրասիելա Սուսանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրասիելա Սուսանա
Ծնվել էհունվարի 22, 1953(1953-01-22)[1][2]
Բուենոս Այրես, Արգենտինա[3][2]
Երկիր Արգենտինա
Մահացել էնոյեմբերի 19, 2024(2024-11-19)[4][2] (71 տարեկան)
Բուենոս Այրես, Արգենտինա[2]
ԺանրերՏանգո
Մասնագիտություներգչուհի, կիթառահար և cancionista
Գործիքներվոկալ և կիթառ
Պարգևներ
Կայքsusana.co.jp

Գրասիելա Սուսանա Ամբրոսիո (իսպաներեն՝ Graciela Susana Ambrosio․ հունվարի 22, 1953(1953-01-22)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[3][2] - նոյեմբերի 19, 2024(2024-11-19)[4][2], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), հայտնի է պարզապես Գրասիելա Սուսանա անունով ( ճապ.՝ グラシエラ・スサーナ ), արգենտինացի տանգո երգչուհի, ով 1970-ական թվականներին զգալի հաջողությունների է հասել Ճապոնիայում[6][7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրասիելա Սուսանան ծնվել է 1953 թվականի հունվարի 22-ին Բուենոս Այրեսում։ Նրա հայրը՝ Ռիկարդո Էռնեստո Ամբրոսիոն, երաժիշտ էր, ով երգում ու դաշնամուր էր նվագում նվագախմբում, և աղջիկը մեծացավ երաժշտության մեջ խորասուզված։ Մանուկ հասակից քրոջ՝ Քրիստինայի հետ դուետ կազմած՝ հանդես էր գալիս ժողովրդական երգերի կատարմամբ։ 1960-ականների վերջերից սկսեց տանգո երգել որպես մենակատար՝ ինքն իրեն նվագակցելով կիթառով։ Նրա ուսուցիչներից էին ճանաչված կիթառահարներ Կելո Պալասիոսը և Ռոբերտո Լարան։

1971 թվականին, երբ Գրասիելան 18 տարեկան էր, նրան բացահայտեց ճապոնացի երգիչ Յոիչի Շուգավարան (Yōichi Sugawara|ja|菅原洋一), ով իր մենեջերի հետ որպես հանդիսատես ունկնդրում էր աղջկա ելույթը հանրահայտ El Viejo Almacén տանգո բարում։ Երգչուհին մեկնեց Ճապոնիա[8], որտեղ դարձավ Toshiba-EMI ձայնագրման ստուդիայի հաջողակ արտիստուհին[9]։ Նրա կոմերցիոն առումով առավել հաջողված ալբոմը Adoro, La reine de Saba -ն է, որը թողարկվել է 1973 թվականին։ Այն երկար ժամանակ հիթ էր․ Oricon Top 100—չարթերում իր տեղը պահպանեց ավելի քան 220 շաբաթ և վաճառվեց ավելի քան 1 միլիոն օրինակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 todotango.com (իսպ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  3. 3,0 3,1 3,2 https://www.todotango.com/english/artists/biography/1430/Graciela-Susana/
  4. 4,0 4,1 4,2 Murió Graciela Susana, la cantante que llevó el tango a Japón (իսպ.) — 2024.
  5. La Legislatura de la Ciudad reconoció a Graciela Susana y celebró los 60 años de la Universidad Argentina John F. Kennedy
  6. «Toshiba Hops to Latin Beat». Billboard (անգլերեն). 1979 թ․ հուլիսի 7. էջ 58. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. «GRACIELA SUSANA: La novelesca vida de una gran cantante». El Quindiano. 2022 թ․ հունիսի 24. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. «Fue furor en Japón, estuvo en situación de calle, fue secuestrada y hoy vive en La Casa del Teatro». La Nación (Argentina). 2022 թ․ մարտի 7. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.
  9. «Toshiba Hops to Latin Beat». Billboard (անգլերեն). 1979 թ․ հուլիսի 7. էջ 58. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 20-ին.