Jump to content

Շախմատի աշխարհի առաջնություն 2024

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շախմատի աշխարհի 18֊րդ չեմպիոն Գուկեշ Դոմարաջուն
Գործող չեմպիոն Հավակնորդ
Դին Լիրեն Գուկեշ Դոմարաջու
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Դին Լիրեն Հնդկաստան Գուկեշ Դոմարաջու
Ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 24֊ին Ծնվել է 2006 թվականի մայիսի 29֊ին
2023 թվականի Շախմատի աշխարհի չեմպիոն 2024 թվականի Շախմատի հավակնորդների մրցաշարի չեմպիոն
Էլոյի գործակից։ 2728 Էլոյի գործակից։ 2783
Պաշտոնական կայք

2024 թվականի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղ, շախմատային մրցախաղ, որը տեղի է ունեցել 2024 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 12-ը Սինգապուրում՝ Սենտոսա կղզում[1]։ Գործող չեմպիոն Դին Լիրենը մրցել է 2024 թվականի հավակնորդների մրցաշարի հաղթող Գուկեշ Դոմարաջուի դեմ, որը դարձել է հավակնորդների մրցաշարում երբևէ հաղթած ամենաերիտասարդ շախմատիստը[2]։

2024 թվականի հանդիպումը եղել է պատմության մեջ առաջին առաջնությունը՝ ասիական երկրների երկու շախմատիստների միջև[3]։

Անցկացվել է դասական շախմատի 14 պարտիա։ 13֊րդ պարտիայից հետո հաշիվը եղել է հավասար՝ 6½֊6½։ Վերջին պարտիայում Գուկեշը սև խաղաքարերով հաղթել է խաղն ու մրցամարտը, երբ Դինը 52֊րդ քայլում թույլ է տվել կոպիտ սխալ՝ Նe2։ Գուկեշ Դոմարաջուն դարձել է Վիշվանաթան Անանդից հետո շախմատի աշխարհի երկրորդ հնդիկ չեմպիոնը պատմության մեջ։

Մրցաշարի գլխավոր հովանավորն է եղել «Գուգլ» ընկերությունը[4]։

Մրցաշարի ձևաչափ և ժամանակի վերահսկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարը բաղկացած է եղել 14 դասական պարտիայից։ Յուրաքանչյուր պարտիա՝ 120 րոպե ժամանակի հսկողությամբ՝ առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե խաղի մնացած մասի համար՝ 30 վայրկյան հավելումով՝ սկսած 41-րդ քայլից[5]։

Կանոնակարգի համաձայն 7½ կամ ավելի միավոր հավաքած շախմատիստը ճանաչվում է աշխարհի չեմպիոն: Եթե տասնչորս խաղից հետո հաշիվը լիներ հավասար լինի, ապա չեմպիոնը պետք է որոշվեր թայ֊բրեյքներով[6]։

Թայ֊բրեյքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 4 խաղ ժամանակի կառավարմամբ 15+10
  • Եթե չորս խաղից հետո հաշիվը հավասար է, ապա կխաղացվի 2 պարտիա՝ 10+5 ժամանակի հսկողությամբ
  • Եթե վեց խաղից հետո հաշիվը հավասար է, ապա կխաղացվի կայծակնային խաղեր
    • 2 խաղ ժամանակի հսկողությամբ 3+2;
    • Եթե հաշիվը հավասար է, ապա մեկ խաղ է խաղում ժամանակի հսկողությամբ 3+2, խաղաքարերի գույնը որոշվում է վիճակահանությամբ
    • Եթե խաղը ոչ-ոքի է, ապա մինչև առաջին հաղթանակը խաղարկվում են 3+2 ժամանակի հսկողությամբ խաղեր՝ յուրաքանչյուր խաղից հետո փոխվում է խաղաքարերի գույնը։

Մրցանակային ֆոնդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպման ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 2,5 միլիոն դոլար, և դրա կոնկրետ բաշխումը կախված է եղել խաղի արդյունքներից: Մրցանակային ֆոնդը բաշխվել է հետևյալ կերպ՝ յուրաքանչյուր խաղացող յուրաքանչյուր շահած խաղի համար ստացել է $200,000։ Մնացած մրցանակային ֆոնդը հավասարապես բաժանվել է խաղացողների միջև։ Եթե հաղթողը որոշվեր թայ-բրեյքներով, ապա մրցանակային ֆոնդը կբաժանվեր հետևյալ կերպ՝ հաղթողը կստանար 1,300,000 ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ տեղը զբաղեցնողը՝ 1,200,000 ԱՄՆ դոլար։

Լրացուցիչ իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարին զուգահեռ տեղի է ունեցել լրացուցիչ փառատոնային ծրագիր, որի մեջ ընդգրկված է եղել՝

  • ցուցահանդեսներ
  • շնորհանդեսներ
  • միաժամանակյա խաղեր
  • երկրպագուների գոտիներ հայտնի շախմատային հոսքագծերով
  • գրոսմայստերների կողմից վարպետության դասեր
  • «Singapore International Open» մրցաշարի անցկացում

Փառատոնի հրավիրված հյուրերի ցանկում են եղել աշխարհի 15-րդ չեմպիոն Վիշվանաթան Անանդը, աշխարհի 7-րդ չեմպիոնուհի Սե Ցզյունը, աշխարհի 12-րդ չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկը, շախմատի հայտնի մեկնաբան Մորիս Էշլին, 2013 թվականի Շախմատի հավակնորդների մրցաշարի մասնակից Բորիս Գելֆանդը, կանանց գրոսմայստեր Ցիյույ Չժոուն, անգլիացի գրոսմայստեր Դեյվիդ Հաուելը և կանանց գրոսմայստեր Յովանկա Գուսկան, բազմաթիվ շախմատային օլիմպիադաների մասնակից Էուջենիո Տորեն, ինչպես նա «Google DeepMind»-ի գիտնական Նենադ Տոմաշևը։

Հավակնորդների մրցաշար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավակնորդների մրցաշարը տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 3-ից ապրիլի 23-ը Տորոնտոյում։ Վերջին տուրում Գուկեշ Դոմարաջուն ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի հետ, 14 հնարավորից վաստակել 9 միավոր և դարձել պատմության մեջ հավակնորդների մրցաշարի ամենաերիտասարդ հաղթողը[7]։

Կանխատեսում մինչ մրցաշարը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեգորի Մաստրիդերայի յութուբյան ալիքին տված հարցազրույցում չինացի գրոսմայստեր Վեյ Ին որպես ֆավորիտ առանձնացրել է Գուկեշին՝ վկայակոչելով Դին Լիրենի վատ մարզավիճակը[8]։ Կայծակնային խաղի աշխարհի եռակի չեմպիոն Ալեքսանդր Գրիշչուկը նույնպես հայտարարել է, որ հանդիպման ֆավորիտ է համարում Գուկեշին՝ «99% հավանականությամբ»[9]։ «ChessBase India» շախմատային պորտալին տված հարցազրույցում աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կառլսենը նույնպես նշել է հնդիկ գրոսմայստերին որպես հանդիպման բացահայտ ֆավորիտ[10]։ Ֆաբիանո Կարուանան և Վասիլի Իվանչուկը մրցաշարի ֆավորիտ են համարել Դին Լիրենին, իսկ հնդիկ գրոսմայստերներ Արջուն Էրիգայսին և Վիդիտ Սանտոշ Գուջրաթին՝ Գուկեշին[11]։

Ժամանակացույց

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օր Շաբաթվա օր Իրադարձություն
20 նոյեմբերի, 2024 Չորեքշաբթի Ժամանում
23 նոյեմբերի, 2024 Շաբաթ Բացման արարողություն
24 նոյեմբերի, 2024 Կիրակի Հանգստի օր
25 նոյեմբերի, 2024 Երկուշաբթի Պարտիա №1
26 նոյեմբերի, 2024 Երեքշաբթի Պարտիա №2
27 նոյեմբերի, 2024 Չորեքշաբթի Պարտիա №3
28 նոյեմբերի, 2024 Հինգշաբթի Հանգստի օր
29 նոյեմբերի, 2024 Ուրբաթ Պարտիա №4
30 նոյեմբերի, 2024 Շաբաթ Պարտիա №5
1 դեկտեմբերի, 2024 Կիրակի Պարտիա №6
2 դեկտեմբերի, 2024 Երկուշաբթի Հանգստի օր
3 դեկտեմբերի, 2024 Երեքշաբթի Պարտիա №7
4 դեկտեմբերի, 2024 Չորեքշաբթի Պարտիա №8
5 դեկտեմբերի, 2024 Հինգշաբթի Պարտիա №9
6 դեկտեմբերի, 2024 Ուրբաթ Հանգստի օր
7 դեկտեմբերի, 2024 Շաբաթ Պարտիա №10
8 դեկտեմբերի, 2024 Կիրակի Պարտիա №11
9 դեկտեմբերի, 2024 Երկուշաբթի Պարտիա №12
10 դեկտեմբերի, 2024 Երեքշաբթի Հանգստի օր
11 դեկտեմբերի, 2024 Չորեքշաբթի Պարտիա №13
12 դեկտեմբերի, 2024 Հինգշաբթի Պարտիա №14
13 դեկտեմբերի, 2024 Ուրբաթ Թայ-բրեյք
14 դեկտեմբերի, 2024 Շաբաթ Փակման արարողություն
15 դեկտեմբերի, 2024 Կիրակի Մեկնում

Մրցաշարի աղյուսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակից ՖԻԴԵ-ի գործակից 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 + = Միավոր
1 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Դին Լիրեն 2728 1 ½ 0 ½ ½ ½ ½ ½ ½ ½ 0 1 ½ 0 2 3 9
2 Հնդկաստան Գուկեշ Դոմարաջու 2783 0 ½ 1 ½ ½ ½ ½ ½ ½ ½ 1 0 ½ 1 3 2 9
Պարտիայի հղում [12] [13] [14] [15] [16] [17] [18] [19] [20] [21] [22] [23] [24] [25] Արդյունք
Սկզբնախաղ C11 C50 D35 A06 C01 D02 D78 A21 E11 D02 A09 A13 C11 A08
Օր 25․11 26․11 27․11 29․11 30․11 1․12 3․12 4․12 5․12 7․12 8․12 9․12 11․12 12․12

Առաջին պարտիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պարտիայում Դին Լիրենը հաղթանակ է տարել։ 14 տարվա մեջ դա աշխարհի առաջնության առաջին խաղի առաջին հաղթանակն է։ 2010 թվականին Վիշվանաթան Անանդը պարտվել է Վեսելին Տոպալովին աշխարհի առաջնության 1-ին պարտիայում։

Դին Լիրենը խաղացել է սևերով և ընտրել Ֆրանսիական պաշտպանություն։ Վերջին անգամ այդ սկզբնախաղով նա խաղացել է Յան Նեպոմնյաշչիի դեմ՝ 2023 թվականի Շախմատի աշխարհի առաջնության 7-րդ պարտիայում և պարտվել։

[Event "Ding - Gukesh World Championship Match"] [Site "Singapore SIN"] [Date "2024.11.26"] [EventDate "2024.11.25"] [Round "2.1"] [White "Ding, Liren"] [Black "Gukesh D"] [Result "1/2-1/2"] [WhiteElo "2728"] [WhiteTitle "GM"] [WhiteFideId "8603677"] [BlackElo "2783"] [BlackTitle "GM"] [BlackFideId "46616543"] [ECO "C50"] [Opening "Italian Game: Giuoco Pianissimo, Italian Four Knights Variation"]

1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Bc5 4. d3 Nf6 5. Nc3 a6 6. a4 d6 7. O-O h6 8. Be3 Be6 9. a5 Bxc4 10. dxc4 O-O 11. Bxc5 dxc5 12. b3 Qxd1 13. Rfxd1 Rad8 14. Rdc1 Nd4 15. Ne1 Rd6 16. Kf1 g6 17. Rd1 Rfd8 18. f3 Kg7 19. Kf2 h5 20. Ne2 Nc6 21. Nc3 Nd4 22. Ne2 Nc6 23. Nc3 Nd4 1/2-1/2

Երկրորդ պարտիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատիստները խաղացել են Իտալական պարտիա։ 9-րդ քայլում սպիտակներով խաղացող Դինգ Լիրենը սկզբնախաղում օգտագործել է նոր քայլ՝ 9.a5 և չնչին առավելություն ձեռք բերել[26]։ Փղերի և թագուհիների փոխանակումներից հետո 23-րդ քայլին շախմատիստները երեք անգամ կրկնել են քայլերը, և գրանցվել է ոչ-ոքի[27]։

[Event "Ding - Gukesh World Championship Match"] [Site "Singapore SIN"] [Date "2024.11.26"] [EventDate "2024.11.25"] [Round "2.1"] [White "Ding, Liren"] [Black "Gukesh D"] [Result "1/2-1/2"] [WhiteElo "2728"] [WhiteTitle "GM"] [WhiteFideId "8603677"] [BlackElo "2783"] [BlackTitle "GM"] [BlackFideId "46616543"] [ECO "C50"] [Opening "Italian Game: Giuoco Pianissimo, Italian Four Knights Variation"]

1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Bc5 4. d3 Nf6 5. Nc3 a6 6. a4 d6 7. O-O h6 8. Be3 Be6 9. a5 Bxc4 10. dxc4 O-O 11. Bxc5 dxc5 12. b3 Qxd1 13. Rfxd1 Rad8 14. Rdc1 Nd4 15. Ne1 Rd6 16. Kf1 g6 17. Rd1 Rfd8 18. f3 Kg7 19. Kf2 h5 20. Ne2 Nc6 21. Nc3 Nd4 22. Ne2 Nc6 23. Nc3 Nd4 1/2-1/2

Երրորդ պարտիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցակիցներն ընտրել են Թագուհու մերժված գամբիտ սկզբնախաղ։ Խաղի սկզբում չինացի շախմատիստը դիմադրել է սպիտակներով խաղացող հնդիկ գրոսմայստերի սպառնալիքներին։ 18֊րդ քայլին Դին Լիրենը թույլ է տվել կոպիտ սխալ՝ ...♖h5? և ստիպված փիղը փոխանակել երկու զինվորի հետ։ Աստիճանաբար նրա դիրքը սկսել է վատանալ և ցայտնոտի մեջ հայտնված չինացի շախմատիստն իրեն պարտված է ճանաչել ժամանակը լրանալուց հետո՝ 37․․․♖h5[28]։ Խաղից հետո Գուկեշ Դոմարաջուն նշել է, որ այդ քայլին նա կպատասխաներ 38. ♗xf5 քայլով։

[Event "Ding - Gukesh World Championship Match"] [Site "Singapore SIN"] [Date "2024.11.26"] [EventDate "2024.11.25"] [Round "3.1"] [White "Gukesh D"] [Black "Ding, Liren"] [Result "1-0"] [WhiteFideId "46616543"] [WhiteTitle "GM"] [WhiteElo "2783"] [BlackFideId "8603677"] [BlackTitle "GM"] [BlackElo "2728"] [ECO "D02"] [Opening "Queen's Pawn Game: Symmetrical Variation"] [Source "Lichess"]

1. d4 Nf6 2. Nf3 d5 3. c4 e6 4. cxd5 exd5 5. Nc3 c6 6. Qc2 g6 7. h3 Bf5 8. Qb3 Qb6 9. g4 Qxb3 10. axb3 Bc2 11. Bf4 h5 12. Rg1 hxg4 13. hxg4 Nbd7 14. Nd2 Rg8 15. g5 Nh5 16. Bh2 Rh8 17. f3 Ng7 18. Bg3 Rh5 19. e4 dxe4 20. fxe4 Ne6 21. Rc1 Nxd4 22. Bf2 Bg7 23. Ne2 Nxb3 24. Rxc2 Nxd2 25. Kxd2 Ne5 26. Nd4 Rd8 27. Ke2 Rh2 28. Bg2 a6 29. b3 Rd7 30. Rcc1 Ke7 31. Rcd1 Ke8 32. Bg3 Rh5 33. Nf3 Nxf3 34. Kxf3 Bd4 35. Rh1 Rxg5 36. Bh3 f5 37. Bf4 Rh5 1-0

Չորրորդ պարտիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպման չորրորդ պարտիան 42-րդ քայլում ավարտվել է ոչ-ոքի։ Սպիտակներով խաղացել է Դին Լիրենը[29]։ Մրցակիցներն ընտրել են Ռետիի սկզբնախաղ։

[Event "FIDE World Championship Match 2024"] [Site "Singapore SGP"] [Date "2024.11.29"] [Round "4"] [White "Ding, Liren"] [Black "Gukesh D"] [Result "1/2-1/2"] [WhiteElo "2728"] [WhiteTitle "GM"] [WhiteFideId "8603677"] [BlackElo "2783"] [BlackTitle "GM"] [BlackFideId "46616543"] [TimeControl "40/7200:1800+30"] [Variant "Standard"] [ECO "A06"] [Opening "Zukertort Opening"] [Annotator "https://lichess.org/broadcast/-/-/9DU8PRwg"] [StudyName "Game 4"] [ChapterName "Ding, Liren - Gukesh D"]

1. Nf3 d5 2. e3 Nf6 3. b3 Bf5 4. Be2 h6 5. Ba3 Nbd7 6. O-O e6 7. Bxf8 Nxf8 8. c4 N8d7 9. Nc3 O-O 10. cxd5 exd5 11. b4 c6 12. Nd4 Bh7 13. Qb3 Ne5 14. a4 Rc8 15. a5 b6 16. Nf3 Nxf3+ 17. Bxf3 d4 18. Ne2 dxe3 19. dxe3 Be4 20. Rfd1 Qe7 21. Bxe4 Nxe4 22. axb6 axb6 23. Nc3 Rfd8 24. Nxe4 Qxe4 25. h3 c5 26. Rxd8+ Rxd8 27. bxc5 bxc5 28. Rc1 Qe5 29. Qc2 Rd5 30. g3 f5 31. Kg2 Kh7 32. Qc4 Qd6 33. e4 Re5 34. exf5 Rxf5 35. Qe4 Qd5 36. Qxd5 Rxd5 37. Kf3 Kg6 38. Ke4 Rd4+ 39. Ke3 Rd5 40. Ke4 Rd4+ 41. Ke3 Rd5 42. Ke4 Rd4+

Հինգերորդ պարտիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմերն ընտրել են Ֆրանսիական պաշտպանության Փոխանակման տարբերակը։ 40 քայլում խաղն ավարտվել է ոչ-ոքի։

[Event "FIDE World Championship Match 2024"] [Site "Singapore SGP"] [Date "2024.11.30"] [Round "5"] [White "Gukesh D"] [Black "Ding, Liren"] [Result "1/2-1/2"] [WhiteElo "2783"] [WhiteTitle "GM"] [WhiteFideId "46616543"] [BlackElo "2728"] [BlackTitle "GM"] [BlackFideId "8603677"] [TimeControl "40/7200:1800+30"] [Variant "Standard"] [ECO "C01"] [Opening "French Defense: Exchange Variation"] [Annotator "https://lichess.org/broadcast/-/-/57VhOk8z"] [StudyName "Game 5"] [ChapterName "Gukesh D - Ding, Liren"]

1. e4 e6 2. d4 d5 3. exd5 exd5 4. Nf3 Nf6 5. Bd3 c5 6. c3 c4 7. Bc2 Bd6 8. Qe2+ Qe7 9. Qxe7+ Kxe7 10. O-O Re8 11. Re1+ Kf8 12. Rxe8+ Kxe8 13. Bg5 Nbd7 14. Nbd2 h6 15. Bh4 Nh5 16. Re1+ Kf8 17. g4 Nf4 18. Bg3 Nb6 19. g5 hxg5 20. Nxg5 Bd7 21. Ngf3 Re8 22. Ne5 Bxe5 23. dxe5 Nd3 24. Bxd3 cxd3 25. f3 Nc4 26. Nxc4 dxc4 27. Re4 Bc6 28. Rd4 Bxf3 29. Kf2 Bc6 30. Rxc4 Rd8 31. Rd4 Rxd4 32. cxd4 Bd5 33. b3 Ke7 34. Ke3 Ke6 35. Kxd3 g6 36. Kc3 a6 37. Kd3 Kf5 38. Ke3 Ke6 39. Kd3 Kf5 40. Ke3 Ke6

Վեցերորդ պարտիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմերն ընտրել են Լոնդոնյան համակարգ սկզբնախաղը։ Լիրենը 2023 թվականի աշխարհի առաջնության 6֊րդ պարտիայի ժամանակ խաղացել է այդ սկզբնախաղով և հաղթել։ 46֊րդ քայլում խաղն ավարտել է ոչ֊ոքի[30][31]։

[Event "FIDE World Championship Match 2024"] [Site "Singapore SGP"] [Date "2024.12.01"] [Round "6"] [White "Ding, Liren"] [Black "Gukesh D"] [Result "1/2-1/2"] [WhiteElo "2728"] [WhiteTitle "GM"] [WhiteFideId "8603677"] [BlackElo "2783"] [BlackTitle "GM"] [BlackFideId "46616543"] [TimeControl "40/7200:1800+30"] [Variant "Standard"] [ECO "A45"] [Opening "Indian Defense"] [Annotator "https://lichess.org/broadcast/-/-/I2LcDwAT"] [StudyName "Game 6"] [ChapterName "Ding, Liren - Gukesh D"]

1. d4 Nf6 2. Bf4 d5 3. e3 e6 4. Nf3 c5 5. c3 Bd6 6. Bb5+ Nc6 7. Bxc6+ bxc6 8. Bxd6 Qxd6 9. Qa4 O-O 10. Qa3 Ne4 11. Nfd2 e5 12. Nxe4 dxe4 13. Qxc5 Qg6 14. Nd2 Qxg2 15. O-O-O Qxf2 16. dxe5 Rb8 17. Nc4 Be6 18. Rd2 Qf3 19. Re1 Bxc4 20. Qxc4 Qf5 21. Qxc6 Qxe5 22. Qd5 Qe7 23. Qd6 Qg5 24. Qd5 Qe7 25. Qd6 Qg5 26. Qd5 Qh4 27. Red1 g6 28. Qe5 Rbe8 29. Qg3 Qh5 30. Qf4 Qa5 31. a3 Qb5 32. Rd4 Qe2 33. R1d2 Qf3 34. Kc2 Qxf4 35. exf4 f5 36. h4 e3 37. Re2 Re7 38. Kd3 Rfe8 39. h5 gxh5 40. Rd5 h4 41. Rxf5 Rd7+ 42. Kc2 Kg7 43. Rg2+ Kh8 44. Re2 Kg7 45. Rg2+ Kh8 46. Re2 Kg7

Յոթերորդ պարտիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևերով խաղացող չինացի գրոսմայստերը միջնախաղի ընթցքում հայտնվել է բարդ իրավիճակում, սակայն կարողացել է դրանից դուրս գալ և 72֊րդ քայլից հետո խաղն ավարտվել է ոչ֊ոքի[32]։

[Event "FIDE World Championship Match 2024"] [Site "Singapore SGP"] [Date "2024.12.03"] [Round "7"] [White "Gukesh D"] [Black "Ding, Liren"] [Result "1/2-1/2"] [WhiteElo "2783"] [WhiteTitle "GM"] [WhiteFideId "46616543"] [BlackElo "2728"] [BlackTitle "GM"] [BlackFideId "8603677"] [TimeControl "40/7200:1800+30"] [Variant "Standard"] [ECO "D78"] [Opening "Neo-Grünfeld Defense: Classical Variation, Original Defense"] [Annotator "https://lichess.org/broadcast/-/-/Nax0ffrf"] [StudyName "Game 7"] [ChapterName "Gukesh D - Ding, Liren"]

1. Nf3 d5 2. g3 g6 3. d4 Bg7 4. c4 c6 5. Bg2 Nf6 6. O-O O-O 7. Re1 dxc4 8. e4 Bg4 9. Nbd2 c5 10. d5 e6 11. h3 Bxf3 12. Bxf3 exd5 13. exd5 Nbd7 14. Nxc4 b5 15. Na3 Qb6 16. Bf4 Rfe8 17. Qd2 Rad8 18. Nc2 Nf8 19. b4 c4 20. Be3 Qa6 21. Bd4 Rxe1+ 22. Rxe1 Qxa2 23. Ra1 Qb3 24. Ra3 Qb1+ 25. Kg2 Rd7 26. Ra5 Qb3 27. Ra3 Qb1 28. Ra5 Qb3 29. Rxb5 Qd3 30. Qf4 Qxc2 31. Bxf6 Qf5 32. Qxf5 gxf5 33. Bxg7 Kxg7 34. Rc5 Ng6 35. Rxc4 Ne5 36. Rd4 Nc6 37. Rf4 Ne7 38. b5 Kf6 39. Rd4 h6 40. Kf1 Ke5 41. Rh4 Nxd5 42. Rxh6 Nc3 43. Rc6 Ne4 44. Ke1 f6 45. h4 Rd3 46. Bd1 f4 47. gxf4+ Kxf4 48. Bc2 Rd5 49. Rc4 f5 50. Rb4 Kf3 51. Bd1+ Kg2 52. Rb3 Re5 53. f4 Re7 54. Re3 Rh7 55. h5 Nf6 56. Re5 Nxh5 57. Rxf5 Ng3 58. Rf8 Rb7 59. Ba4 Kf3 60. f5 Kf4 61. f6 Ne4 62. Bc2 Nd6 63. Rd8 Ke5 64. Bb3 Nf7 65. Rd5+ Kxf6 66. Kd2 Rb6 67. Bc4 Rd6 68. Kc3 Rxd5 69. Bxd5 Nd6 70. Kb4 Nxb5 71. Kxb5 a6+ 72. Kxa6

Ութերորդ պարտիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութերորդ պարտիայում սպիտակներով խաղացել է աշխարհի չեմպիոնը, որն ընտրել է Անգլիական սկզբնախաղ։ 51֊րդ քայլից հետո խաղն ավարտվել է ոչ֊ոքի[33]։

[Event "FIDE World Championship Match 2024"] [Site "Singapore SGP"] [Date "2024.12.04"] [Round "8"] [White "Ding, Liren"] [Black "Gukesh D"] [Result "1/2-1/2"] [WhiteElo "2728"] [WhiteTitle "GM"] [WhiteFideId "8603677"] [BlackElo "2783"] [BlackTitle "GM"] [BlackFideId "46616543"] [TimeControl "40/7200:1800+30"] [Variant "Standard"] [ECO "A21"] [Opening "English Opening: King's English Variation, Kramnik-Shirov Counterattack"] [Annotator "https://lichess.org/broadcast/-/-/EkzWKHiy"] [StudyName "Game 8"] [ChapterName "Ding, Liren - Gukesh D"]

1. c4 e5 2. Nc3 Bb4 3. Nd5 Be7 4. Nf3 d6 5. g3 c6 6. Nxe7 Nxe7 7. Bg2 f6 8. O-O Be6 9. b3 d5 10. Ba3 O-O 11. Rc1 a5 12. Ne1 Re8 13. f4 exf4 14. Rxf4 dxc4 15. bxc4 Ng6 16. Re4 Na6 17. Nc2 Qc7 18. Nd4 Bf7 19. d3 Ne5 20. Nf3 Nd7 21. Rxe8+ Rxe8 22. Rb1 b5 23. cxb5 Qb6+ 24. Kf1 cxb5 25. Bb2 Bxa2 26. Bd4 Nac5 27. Rc1 Bb3 28. Qe1 Be6 29. Qf2 Rc8 30. Be3 Rc7 31. Nd4 Bf7 32. Nc6 Rxc6 33. Bxc6 Qxc6 34. Bxc5 h6 35. Ke1 b4 36. Qd4 Ne5 37. Kd2 Qg2 38. Qf2 Qd5 39. Qd4 Qg2 40. Qf2 Qd5 41. Qd4 Qa2+ 42. Rc2 Qe6 43. Qd8+ Kh7 44. Qxa5 b3 45. Rc1 Qd5 46. Qb4 Qg2 47. Qe4+ Qxe4 48. dxe4 b2 49. Rb1 Ba2 50. Rxb2 Nc4+ 51. Kc3 Nxb2

Իններորդ պարտիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմերն ընտրել են Բոգոլյուբովի պաշտպանություն սկզբնախաղը, նրանք որևէ նորություն չեն կիրառել։ Սպիտակներով խաղացող Գուկեշ Դոմարաջուն ստրատեգիական ճնշում է գործադրեն Դին Լիրենի վրա, սակայն դիրքը մնացել է հավասար։ Հետագա քայլերում մրցակիցները խաղացել են շատ ճշգրիտ․ չեմպիոնը չեզոքացրել է սպիտակների նախաձեռնությունը և 28-րդ քայլին դիրքն անցել է հավասար վերջնախաղի[34]։ Խաղն արժանացել է «երկու կողմերից շատ ճշգրիտ» գնահատականի, այդ թվում՝ նաև մրցախաղի մասնակիցների կողմից[35]։

[Event "FIDE World Championship Match 2024"] [Site "Singapore SGP"] [Date "2024.12.05"] [Round "9"] [White "Gukesh D"] [Black "Ding, Liren"] [Result "1/2-1/2"] [WhiteElo "2783"] [WhiteTitle "GM"] [WhiteFideId "46616543"] [BlackElo "2728"] [BlackTitle "GM"] [BlackFideId "8603677"] [TimeControl "40/7200:1800+30"] [Variant "Standard"] [ECO "E11"] [Opening "Bogo-Indian Defense: Retreat Variation"] [Annotator "https://lichess.org/broadcast/-/-/HMJKeeue"] [StudyName "Game 9"] [ChapterName "Gukesh D - Ding, Liren"]

1. d4 Nf6 2. c4 e6 3. g3 Bb4+ 4. Bd2 Be7 5. Bg2 d5 6. Nf3 O-O 7. O-O c6 8. Qc2 Nbd7 9. Rd1 b6 10. Bc3 Bb7 11. Nbd2 Qc7 12. Rac1 Rfd8 13. b4 c5 14. bxc5 bxc5 15. Qb2 Nb6 16. Ba5 dxc4 17. Nxc4 Bxf3 18. Bxb6 axb6 19. Bxf3 Ra6 20. Qb5 Rxa2 21. Nxb6 Qa7 22. Qb1 Rb8 23. dxc5 Ra6 24. Qb5 Bxc5 25. Qxc5 Qxb6 26. Qxb6 Raxb6 27. Rc6 Rxc6 28. Bxc6 g5 29. Kg2 Rb2 30. Kf1 Kg7 31. h3 h5 32. Ra1 Rc2 33. Bb5 Rc5 34. Bd3 Nd7 35. f4 gxf4 36. gxf4 Rc3 37. Kf2 Nc5 38. Ke3 Nxd3 39. exd3 Rc2 40. Kf3 Rd2 41. Ra3 Kg6 42. Rb3 f6 43. Ra3 Kf5 44. Ra5+ e5 45. fxe5 Rxd3+ 46. Ke2 Rxh3 47. exf6+ Kxf6 48. Kf2 h4 49. Kg2 Rg3+ 50. Kh2 Kg6 51. Rb5 Rg5 52. Rxg5+ Kxg5 53. Kh3 Kf6 54. Kxh4

Տասներորդ պարտիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակներով խաղացող Դին Լիրենն ընտրել է Լոնդոնյան համակարգ սկզբնախաղը։ 14֊րդ քայլից կողմերը փոխանակել են թագուհիները։ Որոշ փոխանակումներից հետո դիրքն արագ հավասարվել է։ Շախմատիստները խուսափել են բարդացումներից։ 36-րդ քայլին եռակի կրկնությունից հետո խաղն ավարտվել է ոչ֊ոքի։

Աշխարհի չեմպիոնը 14-րդ քայլից հետո ունեցել է փոքր առավելություն, բայց չի սկսել ճնշում գործադրել մրցակցի վրա[36]։ Խաղացողները նշել են, որ հատուկ զգուշավոր էին խաղում, քանի որ մրցախաղի վերջնամասում յուրաքանչյուր միավորի արժեքը բարձրանում է[37]։

[Event "FIDE World Championship Match 2024"] [Site "Singapore SGP"] [Date "2024.12.07"] [Round "10"] [White "Ding, Liren"] [Black "Gukesh D"] [Result "1/2-1/2"] [WhiteElo "2728"] [WhiteTitle "GM"] [WhiteFideId "8603677"] [BlackElo "2783"] [BlackTitle "GM"] [BlackFideId "46616543"] [TimeControl "40/7200:1800+30"] [Variant "Standard"] [ECO "D02"] [Opening "Queen's Pawn Game: London System"] [Annotator "https://lichess.org/broadcast/-/-/X5h2mPby"] [StudyName "Game 10"] [ChapterName "Ding, Liren - Gukesh D"]

1. d4 Nf6 2. Nf3 d5 3. Bf4 e6 4. e3 c5 5. Be2 Bd6 6. dxc5 Bxc5 7. c4 O-O 8. O-O Nc6 9. Nc3 dxc4 10. Bxc4 Nh5 11. Bg5 Be7 12. Ne4 Nf6 13. Nxf6+ Bxf6 14. Qxd8 Rxd8 15. Bxf6 gxf6 16. Rfd1 Bd7 17. Rac1 Be8 18. Rxd8 Rxd8 19. Kf1 Kg7 20. a3 f5 21. Ke1 Kf6 22. Be2 Ne7 23. g3 Rc8 24. Rxc8 Nxc8 25. Nd2 Nd6 26. Nc4 Nxc4 27. Bxc4 Bc6 28. f4 b6 29. Kd2 Ke7 30. Kc3 Kd6 31. b4 f6 32. Kd4 h6 33. Bb3 Bb7 34. Bc4 Bc6 35. Bb3 Bb7 36. Bc4 Bc6

Տասնմեկերորդ պարտիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար անընդմեջ ոչ-ոքիերից հետո Գուկեշը տասնմեկերորդ պարտիայում վաստակել է մեկ միավոր։ Սևերով խաղացող Դին Լիրենը 28֊րդ քայլում կոպիտ սխալ է թույլ տվել՝ 28․․․Թc8 քայլով։ 29֊րդ քայլում Գուկեշ Դոմարաջուն վերցրել է սևերի ձին, որից հետո սևերը հանձնվել են[38]։

[Event "FIDE World Championship Match 2024"] [Site "Singapore SGP"] [Date "2024.12.08"] [Round "11"] [White "Gukesh D"] [Black "Ding, Liren"] [Result "1-0"] [WhiteElo "2783"] [WhiteTitle "GM"] [WhiteFideId "46616543"] [BlackElo "2728"] [BlackTitle "GM"] [BlackFideId "8603677"] [TimeControl "40/7200:1800+30"] [Variant "Standard"] [ECO "A09"] [Opening "Réti Opening: Reversed Blumenfeld Gambit"] [Annotator "https://lichess.org/broadcast/-/-/z3yejSAa"] [StudyName "Game 11"] [ChapterName "Gukesh D - Ding, Liren"]

1. Nf3 d5 2. c4 d4 3. b4 c5 4. e3 Nf6 5. a3 Bg4 6. exd4 cxd4 7. h3 Bxf3 8. Qxf3 Qc7 9. d3 a5 10. b5 Nbd7 11. g3 Nc5 12. Bg2 Nfd7 13. O-O Ne5 14. Qf4 Rd8 15. Rd1 g6 16. a4 h5 17. b6 Qd6 18. Ba3 Bh6 19. Bxc5 Qxc5 20. Qe4 Nc6 21. Na3 Rd7 22. Nc2 Qxb6 23. Rab1 Qc7 24. Rb5 O-O 25. Na1 Rb8 26. Nb3 e6 27. Nc5 Re7 28. Rdb1 Qc8 29. Qxc6

Տասներկուերորդ պարտիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակներով խաղացող Դին Լիրենը երկրորդ անգամ մեկնարկել է Անգլիական սկզբնախաղ։ Սպիտակադաշտ փիղը չինացի շախմատիստը ակտիվացրել է g2 դաշտով և խաղի ընթացքում կարողացել առավելություն ստանալ։ 10-րդ քայլից հետո Դին Լիրենը մոտ 30 րոպե հետ մնացել ժամանակով և խանգարել է Գուկեշին ճիշտ շարունակություն ընտրել։ Հնդիկ շախմատիստը 17-րդ քայլի համար մտածել է 26 րոպե և կատարել սխալ քայլ՝ 17…Փg6!? (ավելի լավ քայլ էր 17...Ձc5֊ը)։

Դին Լիրենն օգտվել է առիթից և անմիջապես կատարել 18.d4! քայլը, ինչը նրան դիրքային առավելություն է տվել։ Հետագայում Գուկեշը ևս մեկ սխալ քայլ է թույլ տվել՝ 22…Փg5?!, ինչին Դինը պատասխանել է 23.Ձf4! և ստացել հաղթական դիրք։ «Sesse» շախմատային ծրագրի գնահատմամբ այդ քայլից հետո Դին Լիրենի դիրքը բացահայտ հաղթական է դարձել։ Շախմատիստների խաղը տևել է գրեթե 4 ժամ, և Գուկեշը վերջապես հանձնվել է։ Այդ հաղթանակով Դին Լիրենը հավասարեցրել է հաշիվը հանդիպման ավարտին մնացած երկու պարտիաներից առաջ[39]։


23.Ձf4 քայլից հետո ես հասկացա, որ իմ դիրքը շատ, շատ ավելի լավն է։ Նույնիսկ 15.Ձb5 քայլից հետո ես արդեն բավականին լավատես էի։ Սա, հավանաբար, իր լավագույն խաղերից մեկն էր վերջին շրջանում։ Ես պարզապես ամբողջ խաղի ընթացքում ճնշում էի գործադրում իմ մրցակցի վրա և չսխալվեցի, ինչպես դա եղավ նախորդ խաղում[40]»։
- Դին Լիրեն

[Event "Ding - Gukesh World Championship Match"] [Site "Singapore SIN"] [Date "2024.12.09"] [EventDate "2024.11.25"] [Round "12.1"] [White "Ding, Liren"] [Black "Gukesh D"] [Result "1-0"] [WhiteElo "2728"] [WhiteTitle "GM"] [WhiteFideId "8603677"] [BlackElo "2783"] [BlackTitle "GM"] [BlackFideId "46616543"] [ECO "A13"] [Opening "English Opening: Agincourt Defense"] [StudyName "Game 12"] [ChapterName "Ding, Liren - Gukesh D"] [Source "Lichess"]

1. c4 e6 2. g3 d5 3. Bg2 Nf6 4. Nf3 d4 5. O-O Nc6 6. e3 Be7 7. d3 dxe3 8. Bxe3 e5 9. Nc3 O-O 10. Re1 h6 11. a3 a5 12. h3 Be6 13. Kh2 Rb8 14. Qc2 Re8 15. Nb5 Bf5 16. Rad1 Nd7 17. Qd2 Bg6 18. d4 e4 19. Ng1 Nb6 20. Qc3 Bf6 21. Qc2 a4 22. Ne2 Bg5 23. Nf4 Bxf4 24. Bxf4 Rc8 25. Qc3 Nb8 26. d5 Qd7 27. d6 c5 28. Nc7 Rf8 29. Bxe4 Nc6 30. Bg2 Rcd8 31. Nd5 Nxd5 32. cxd5 Nb8 33. Qxc5 Rc8 34. Qd4 Na6 35. Re7 Qb5 36. d7 Rc4 37. Qe3 Rc2 38. Bd6 f6 39. Rxg7+

Տասներեքերորդ պարտիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներեքերորդ պարտիայում սպիտակներով խաղացող հնդիկ հավակնորդը փորձել է օգտագործել իր հնարավորությունները հաղթանակի համար, սակայն գործող չեմպիոնը կարողացել է ճշգրիտ պաշտպանության շնորհիվ հետ մղել բոլոր սպառնալիքները։ Գուկեշը մի քանի անգամ լուրջ ճնշում է գործադրել և ստեղծել բարենպաստ դիրք, սակայն վճռական շարունակություն գտնել հնդկացուն չի հաջողվել․ գործող չեմպիոնը պաշտպանվել է բարդ դիրքերում և գտել ոչ-ոքիի ուղին[41][42]։

[Event "Ding - Gukesh World Championship Match"] [Site "Singapore SIN"] [Date "2024.12.11"] [EventDate "2024.11.25"] [Round "13.1"] [White "Gukesh D"] [Black "Ding, Liren"] [Result "1/2-1/2"] [WhiteElo "2783"] [WhiteTitle "GM"] [WhiteFideId "46616543"] [BlackElo "2728"] [BlackTitle "GM"] [BlackFideId "8603677"] [ECO "C11"] [Opening "French Defense: Classical Variation, Steinitz Variation"] [StudyName "Game 13"] [ChapterName "Gukesh D - Ding, Liren"] [Source "Lichess"]

1. e4 e6 2. d4 d5 3. Nc3 Nf6 4. e5 Nfd7 5. Nce2 c5 6. c3 Nc6 7. a3 Be7 8. Be3 Nb6 9. Nf4 cxd4 10. cxd4 Nc4 11. Bxc4 dxc4 12. Nge2 b5 13. O-O O-O 14. Nc3 Rb8 15. Nh5 f5 16. exf6 Bxf6 17. Qf3 Qe8 18. Nxf6+ Rxf6 19. Qe2 Qg6 20. f3 Rf8 21. Rad1 Ne7 22. Bf4 Rb6 23. Bc7 Rb7 24. Bd6 Re8 25. Bxe7 Rexe7 26. Qe5 a6 27. d5 exd5 28. Qxd5+ Qe6 29. Qc5 Re8 30. Rde1 Qf7 31. Ne4 Rf8 32. Nd6 Rc7 33. Qe5 Qf6 34. Qd5+ Kh8 35. Re5 Re7 36. Rfe1 Rxe5 37. Rxe5 h6 38. Qc5 Bd7 39. Ne4 Qf4 40. Re7 Bf5 41. Qd4 Rg8 42. h3 Qc1+ 43. Kf2 Bxe4 44. Rxe4 c3 45. bxc3 Qxa3 46. Kg3 Qb3 47. Re7 a5 48. Rb7 Qc4 49. Qe5 Qc6 50. Qxb5 Qxc3 51. Ra7 Qe1+ 52. Kh2 Qb4 53. Qxb4 axb4 54. Rb7 Ra8 55. Rxb4 Ra2 56. Kg3 Kh7 57. Rb5 Kg6 58. f4 Kf6 59. Kf3 Rc2 60. g3 Rc3+ 61. Kg4 Ra3 62. h4 Rc3 63. Rb6+ Kf7 64. f5 h5+ 65. Kf4 Rc4+ 66. Kf3 Rc3+ 67. Kf4 Rc4+ 68. Kf3 Rc3+ 69. Ke4

Տասնչորսերորդ պարտիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնչորսերորդ պարտիայում հաղթանակ է տարել 18-ամյա Գուկեշ Դոմարաջուն և դարձել բոլոր ժամանակների դասական շախմատի աշխարհի չեմպիոնը [43]։

[Event "FIDE World Championship Match 2024"] [Site "Singapore SGP"] [Date "2024.12.12"] [Round "14"] [White "Ding, Liren"] [Black "Gukesh D"] [Result "0-1"] [WhiteElo "2728"] [WhiteTitle "GM"] [WhiteFideId "8603677"] [BlackElo "2783"] [BlackTitle "GM"] [BlackFideId "46616543"] [TimeControl "40/7200:1800+30"] [Variant "Standard"] [ECO "A08"] [Opening "Zukertort Opening: Reversed Grünfeld"] [Annotator "https://lichess.org/broadcast/-/-/LtsCRK9D"] [StudyName "Game 14"] [ChapterName "Ding, Liren - Gukesh D"]

1. Nf3 d5 2. g3 c5 3. Bg2 Nc6 4. d4 e6 5. 0-0 cxd4 6. Nxd4 Nge7 7. c4 Nxd4 8. Qxd4 Nc6 9. Qd1 d4 10. e3 Bc5 11. exd4 Bxd4 12. Nc3 0-0 13. Nb5 Bb6 14. b3 a6 15. Nc3 Bd4 16. Bb2 e5 17. Qd2 Be6 18. Nd5 b5 19. cxb5 axb5 20. Nf4 exf4 21. Bxc6 Bxb2 22. Qxb2 Rb8 23. Rfd1 Qb6 24. Bf3 fxg3 25. hxg3 b4 26. a4 bxa3 27. Rxa3 g6 28. Qd4 Qb5 29. b4 Qxb4 30. Qxb4 Rxb4 31. Ra8 Rxa8 32. Bxa8 g5 33. Bd5 Bf5 34. Rc1 Kg7 35. Rc7 Bg6 36. Rc4 Rb1+ 37. Kg2 Re1 38. Rb4 h5 39. Ra4 Re5 40. Bf3 Kh6 41. Kg1 Re6 42. Rc4 g4 43. Bd5 Rd6 44. Bb7 Kg5 45. f3 f5 46. fxg4 hxg4 47. Rb4 Bf7 48. Kf2 Rd2+ 49. Kg1 Kf6 50. Rb6+ Kg5 51. Rb4 Be6 52. Ra4 Rb2 53. Ba8 Kf6 54. Rf4 Ke5 55. Rf2 Rxf2 56. Kxf2 Bd5 57. Bxd5 Kxd5 58. Ke3 Ke5

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Singapore to host 2024 World Chess Championship Match
  2. Валавичюте, Диана. «Гукеш Доммараджу — самый молодой победитель турнира претендентов». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2024-09-12-ին.
  3. «FIDE World Championship Match to be held in Singapore at Resorts World Sentosa». ФИДЕ (անգլերեն). 2024-08-15. Վերցված է 2024-11-14-ին.
  4. «Google стал титульным спонсором матча за шахматную корону». РБК (ռուսերեն). 2024-09-12. Վերցված է 2024-09-12-ին.
  5. «FIDE World Championship Match 2024 Regulations announced». www.fide.com (անգլերեն). Վերցված է 2024-09-02-ին.
  6. «FIDE World Championship Cycle». web.archive.org. 2023-08-30. Արխիվացված օրիգինալից 2023-08-30. Վերցված է 2024-09-02-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  7. Mark Crowther (2024-04-22). «Gukesh is the youngest ever winner of the Candidates at 17 years old | The Week in Chess». theweekinchess.com (անգլերեն). Վերցված է 2024-06-26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. Chess with Mustreader (2024-10-28). «He QUIT CHESS for college, now he's TOP 8! WEI YI Podcast». Վերցված է 2024-11-03-ին.
  9. «Дин Лижэнь испугался играть с Гукешем. Из-за этого Китай проиграл ключевой матч олимпиады». sport-express.ru (ռուսերեն). 2024-09-19. Վերցված է 2024-11-13-ին.
  10. «Magnus Carlsen's bold prediction on Gukesh vs Ding Liren: 'If Indian strikes first, he will win the match without any trouble'». The Indian Express (անգլերեն). 2024-10-28. Վերցված է 2024-11-03-ին.
  11. «Gukesh vs Liren World Chess Championship: Erigaisi, Caruana and other chess stars predict winner». Firstpost (ամերիկյան անգլերեն). 2024-10-27. Վերցված է 2024-11-03-ին.
  12. «Gukesh D-ը ընդդեմ Ding Liren-ի - 2024 FIDE World Championship». Chess.com. Վերցված է 2024-12-08-ին.
  13. «Gukesh D-ը ընդդեմ Ding Liren-ի - 2024 FIDE World Championship». Chess.com. Վերցված է 2024-12-08-ին.
  14. «Ding Liren-ը ընդդեմ Gukesh D-ի - 2024 FIDE World Championship». Chess.com. Վերցված է 2024-12-08-ին.
  15. «Gukesh D-ը ընդդեմ Ding Liren-ի - 2024 FIDE World Championship». Chess.com. Վերցված է 2024-12-08-ին.
  16. «Ding Liren-ը ընդդեմ Gukesh D-ի - 2024 FIDE World Championship». Chess.com. Վերցված է 2024-12-08-ին.
  17. «Ding Liren-ը ընդդեմ Gukesh D-ի - 2024 FIDE World Championship». Chess.com. Վերցված է 2024-12-08-ին.
  18. «Gukesh D-ը ընդդեմ Ding Liren-ի - 2024 FIDE World Championship». Chess.com. Վերցված է 2024-12-08-ին.
  19. «Ding Liren-ը ընդդեմ Gukesh D-ի - 2024 FIDE World Championship». Chess.com. Վերցված է 2024-12-08-ին.
  20. «Gukesh D-ը ընդդեմ Ding Liren-ի - 2024 FIDE World Championship». Chess.com. Վերցված է 2024-12-08-ին.
  21. «Ding Liren-ը ընդդեմ Gukesh D-ի - 2024 FIDE World Championship». Chess.com. Վերցված է 2024-12-08-ին.
  22. «Gukesh D-ը ընդդեմ Ding Liren-ի - 2024 FIDE World Championship». Chess.com. Վերցված է 2024-12-08-ին.
  23. «Ding Liren-ը ընդդեմ Gukesh D-ի - 2024 FIDE World Championship». Chess.com. Վերցված է 2024-12-08-ին.
  24. «Gukesh D-ը ընդդեմ Ding Liren-ի - 2024 FIDE World Championship». Chess.com. Վերցված է 2024-12-09-ին.
  25. «Ding Liren-ը ընդդեմ Gukesh D-ի - 2024 FIDE World Championship». Chess.com. Վերցված է 2024-12-11-ին.
  26. Михаил Чесалин (2024-11-26). «Дин Лижэнь лидирует в матче за титул чемпиона мира. У Гукеша пока шансов нет». championat.com (ռուսերեն). Վերցված է 2024-11-26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  27. «Вторая партия матча на первенство мира закончилась вничью». ruchess.ru (ռուսերեն). 2024-11-26. Վերցված է 2024-11-26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  28. Team (CHESScom), Chess com (2024-11-26). «Матч на первенство мира 2024 в Сингапуре: Дин сравнивает счет». Chess.com (ռուսերեն). Վերցված է 2024-11-27-ին.
  29. Лижэнь и Гукеш сыграли вничью в 4-й партии матча за звание чемпиона мира
  30. «Что, если выиграю матч? В прошлый раз плакал, на этот раз буду улыбаться». Дин дал надежду своим болельщикам
  31. Никто не хотел побеждать. Китайский чемпион помог противнику уйти от поражения!
  32. Дин Лижэнь спасся каким-то чудом! Невероятная партия матча за звание чемпиона мира
  33. Дин Лижэнь и Гукеш Доммараджу сыграли вничью в 8-й партии матча за мировую шахматную корону
  34. Michael Rahal (5 декабря 2024). «FIDE World Championship Game 9: The calm after the storm». fide.com (անգլերեն). Վերցված է 2024-12-05-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  35. Carlos Alberto Colodro (2024-12-05). «World Championship Game 9: A "very precise" draw». en.chessbase.com (անգլերեն). Վերցված է 2024-12-05-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  36. Carlos Alberto Colodro (2024-12-07). «World Championship Game 10: The quietest draw so far». en.chessbase.com (անգլերեն). Վերցված է 2024-12-08-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  37. Bryan Armen Graham (7 декабря 2024). «Ding Liren and Gukesh D play to seventh straight draw in taut world title clash». theguardian.com (անգլերեն). Վերցված է 8 декабря 2024-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  38. Доммаруджу победил Лиженя в 11-й партии финала за шахматную корону
  39. Colin McGourty (2024-12-08). «Ding Strikes Back To Beat Gukesh In Perfect World Chess Championship Game 12». chess.com (անգլերեն). Վերցված է 2024-12-09-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  40. Bryan Armen Graham (9 декабря 2024). «Gukesh Dommaraju in tears after Ding Liren resurrects world title defense with dramatic Game 12 win». theguardian.com (անգլերեն). Վերցված է 9 декабря 2024-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  41. «Дин Лижэнь и Гукеш Доммараджу сыграли вничью в 13-й партии чемпионского матча». Российская газета (ռուսերեն). 2024-12-11. Վերցված է 2024-12-11-ին.
  42. Фантастическое спасение Дин Лижэня! Китайский чемпион удержался на краю пропасти
  43. Доммараджу Гукеш стал чемпионом мира по шахматам!

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]