Jump to content

Մուհամմադ ալ-Բաշիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուհամմադ ալ-Բաշիր
 
Կուսակցություն՝ Սիրիայի ազատագրության կազմակերպություն
Կրթություն՝ Հալեպի համալսարան[1] և Իդլիբի համալսարան[1]
Գիտական աստիճան՝ մագիստրոս[2]
Մասնագիտություն՝ ճարտարագետ, քաղաքական գործիչ և կրթության կառավարիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր 1983[1]
Ծննդավայր Զավիյա լեռ, Սիրիա[1]
Քաղաքացիություն  Սիրիա

Մուհամմադ ալ-Բաշիր (արաբ․՝ محمد البشير‎‎; 1983[1], Զավիյա լեռ, Սիրիա[1]), սիրիացի ինժեներ և քաղաքական գործիչ, որը ներկայումս զբաղեցնում է Սիրիայի 70-րդ վարչապետի պաշտոնը: Նա ղեկավարում է Սիրիայի անցումային կառավարությունը 2024 թվականի դեկտեմբերի 10-ից[3]: Նրան 2024 թվականի հունվարի 13-ին Սիրիայի փրկության կառավարության Շուրա խորհուրդը ընտրել է որպես վարչապետ[4][5]:

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Բաշիրը ծնվել է 1983 թվականին Մաշուն գյուղում, որը գտնվում է Իդլիբի մարզի Ջաբալ Զավիյա շրջանում[6]: Նա 2007 թվականին ավարտել է Հալեպի համալսարանի էլեկտրատեխնիկայի բաժինը: 2011 թվականին ալ-Բաշիրը դարձել է «Սիրիական գազի ընկերության» գազի գործարանի Ճշգրիտ գործիքների բաժնի ղեկավարը։ Սիրիական քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո նա դարձել է ալ-Ամալ կրթական ինստիտուտի տնօրենը, որը կրթությամբ է ապահովել պատերազմից տուժած երեխաներին[7]: 2021 թվականին ալ-Բաշիրը Իդլիբի համալսարանում սովորել է շարիաթ և իրավունք, ինչպես նաև հավաստագրվել է վարչական կազմակերպման և նախագծերի կառավարման բնագավառներում[8][9]:

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան նախարար նշանակվելը, ալ-Բաշիրը երկուսուկես տարի աշխատել է որպես իսլամական կրթության հարցերով տնօրեն Փրկության կառավարության ավքաֆի (օժանդակումներ) նախարարությունում: Այնուհետև աշխատել է Զարգացման և հումանիտար հարցերի նախարարությունում որպես ասոցացման հարցերով փոխտնօրեն, ապա տնօրեն[9]: 2022-2023 թվականների ընթացքում Ալի Քեդայի աշխատակազմում զբաղեցրել է Զարգացման և հումանիտար հարցերի նախարարի պաշտոնը[10][9]:

2024 թվականի հունվարին Փրկության կառավարության Շուրա խորհուրդը քվեարկությամբ ալ-Բաշիրին ընտրել է վարչապետ[8]: Նրա նախընտրական պլատֆորմը կենտրոնացած է եղել էլեկտրոնային կառավարման և կառավարման ավտոմատացման վրա[10]: Նրա վարչակազմը նվազեցրել է անշարժ գույքի վճարները, մեղմացրել պլանավորման կանոնակարգերը[11] և խորհրդակցություններ է սկսել Իդլիբ քաղաքի գոտիավորման պլանի ընդլայնման շուրջ[12]: 2024 թվականի մարտի 5-ին Հայաթ Թահրիր աշ-Շամի դեմ Իդլիբում սկսած ցույցերի և Ռամադանի ընթացքում ալ-Բաշիրը հրամանագիր է ստորագրել, որով համաներում է շնորհել այն ​​բանտարկյալներին, որոնք դատապարտված չեն եղել ծանր հանցագործությունների համար[13]։

2024 թվականի նոյեմբերի վերջին Հայաթ Թահրիր աշ-Շամը և այլ ընդդիմադիր խմբեր հարձակում են սկսել են Սիրիայի հյուսիսարևմտյան ուղղությամբ, որի արդյունքում գրավել են Հալեպ քաղաքը[14] և ի վերջո նաև մայրաքաղաք Դամասկոսը[15]: Մամուլի ասուլիսի ժամանակ ալ-Բաշիրը հայտարարել է, որ հարձակումը սկսել են ի պատասխան քաղաքացիների վրա սիրիական կառավարական զորքերի հարձակումների[16], որի արդյունքում, ըստ նրա, «տասնյակ հազարավոր» քաղաքացիներ են տեղահանվել[17]: 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ալ-Բաշիրը մեկնել է Հալեպ՝ վերահսկելու պետական գրասենյակների վերաբացումը՝ գովաբանելով նախորդ կառավարության այն աշխատակիցներին, որոնք վերադարձել են աշխատանքի[18]:

Հետևելով Ասադի ռեժիմի տապալմանը՝ 2024 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաթ Թահրիր աշ-Շամի ղեկավար Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի հետ հանդիպումից հետո ալ-Բաշիրին հանձնարարվել է ձևավորել անցումային կառավարություն, իսկ գործող վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին՝ համակարգել իշխանության փոխանցումը[19][20]: Դեկտեմբերի 10-ին ալ-Բաշիրին պաշտոնապես հանձնարարվել է ղեկավարել Սիրիայի անցումային կառավարությունը մինչև 2025 թվականի մարտի 1[21]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.thenationalnews.com/news/mena/2024/12/09/who-is-mohammed-al-bashir-the-man-who-will-oversee-syrias-government-transition/
  2. 2,0 2,1 https://www.agi.it/estero/news/2024-12-09/muhammad-al-bashir-nuovo-premier-ingegnere-transizione-29086303/
  3. «Mohammed al-Bashir appointed caretaker Syrian PM until March». PressBee. 10 December 2024.
  4. «Mohammad al-Bashir appointed as Syria's interim prime minister | Ariana News» (ամերիկյան անգլերեն). 2024-12-10. Վերցված է 2024-12-10-ին.
  5. «Al-Jolani: The one-man rule». Enab Baladi (ամերիկյան անգլերեն). 2024-04-22. Արխիվացված օրիգինալից 2024-09-26-ին. Վերցված է 2024-12-02-ին.
  6. «سورية: حكومة الإنقاذ في إدلب تنتخب رئيساً جديداً لها».
  7. «محمد البشير: ماذا نعرف عن المرشح لرئاسة الحكومة السورية الجديدة؟». BBC News عربي (արաբերեն). 2024-12-10. Վերցված է 2024-12-10-ին.
  8. 8,0 8,1 «إدلب.. محمد البشير رئيس جديد لحكومة "الإنقاذ"» [Mohammad Al-Bashir Appointed as the New Head of the "Salvation Government"]. Enab Baladi (արաբերեն). 2024-01-13. Արխիվացված օրիգինալից 2024-02-27-ին. Վերցված է 2024-12-02-ին.
  9. 9,0 9,1 9,2 «رئيس مجلس الوزراء في حكومة الإنقاذ السورية - حكومة الإنقاذ السورية». Syrian Salvation Government (արաբերեն). 2023-03-27. Արխիվացված է օրիգինալից 2024-12-08-ին. Վերցված է 2024-12-09-ին.
  10. 10,0 10,1 «Engineer Muhammad al-Bashir Elected as SSG Prime Minister». Levant24 (ամերիկյան անգլերեն). 2024-01-13. Վերցված է 2024-12-02-ին.
  11. «SSG Reduces and Cancels Some Real Estate Fees». Syria Report (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-05-28-ին. Վերցված է 2024-12-02-ին.
  12. «Salvation Government Studies Expanding Idlib City Zoning Plan». Syria Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-12-02-ին.
  13. «إدلب.. "الإنقاذ" تصدر عفوًا عن مرتكبي الجرائم وفق شروط واستثناءات» [Idlib.. “Salvation” issues amnesty for perpetrators of crimes according to conditions and exceptions]. Enab Baladi (արաբերեն). 2024-03-05. Վերցված է 2024-12-09-ին.
  14. Kourdi, Mostafa Salem, Eyad (2024-12-05). «Syrian rebels capture second major city as army withdraws from Hama». CNN (անգլերեն). Վերցված է 2024-12-10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. «World reacts to Bashar al-Assad's fall, capture of Damascus». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2024-12-10-ին.
  16. «Syrian insurgents cut off key road as 200 die in escalating violence». The Guardian. 28 November 2024. Վերցված է 2 December 2024-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  17. SCOPE 24. «Armed factions of the Syrian opposition announce entry into several neighborhoods in Aleppo - SCOPE 24». SCOPE 24 (արաբերեն). Վերցված է 2024-12-02-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  18. «Up to Double: Commodity Prices Rise in Aleppo». The Syrian Observer (ամերիկյան անգլերեն). 2024-12-05. Վերցված է 2024-12-09-ին.
  19. «المعارضة السورية تكلف محمد البشير بتشكيل حكومة انتقالية» [Syrian opposition assigns Mohammed al-Bashir to form new government]. Al Jazeera Arabic (արաբերեն). Վերցված է 2024-12-09-ին.
  20. «Syria Rebel Group Political Chief to Form Temporary Government». Bloomberg.com (անգլերեն). 2024-12-09. Վերցված է 2024-12-09-ին.
  21. «محمد البشير رسميا رئيس الحكومة الانتقالية في سوريا حتى مارس 2025». اندبندنت عربية (արաբերեն). 2024-12-10. Վերցված է 2024-12-10-ին.
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Մուհամմադ Ղազի ալ-Ջալալի
Սիրիայի վարչապետ
2024–մինչ օրս
Հաջորդող:
Գործող