Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում
Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում | |
---|---|
![]() | |
Տեսակ | շենքի կամ կառույցի հրդեհ |
Վայր | Փարիզ |
Տեղադրանք | Փարիզի Աստվածամոր տաճար[1][2][3][…] |
Երկիր | ![]() |
Ժամանակի սկիզբ | ապրիլի 15, 2019 |
Ժամանակի վերջ | ապրիլի 16, 2019[1] |
Զոհվածներ | 0 մարդ[4] |
Վիրավորներ | 3[4][5] |
![]() | |
![]() | |
![]() |
Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում, խոշոր հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում, որը բռնկվել է 2019 թվականի ապրիլի 15-ին[6], տեղական ժամանակով 18:50-ին[7]։ Հրդեհի հետևանքով փլուզվել է տաճարի կենտրոնական ծայրաձողը, զգալի վնաս է հասցվել ներքին հարդարանքին, եկեղեցու վերին պատերին ու պատուհաններին[8][9]։ Նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վերակառուցել տաճարը, և այդ նպատակով կհայտարարվի համազգային դրամահավաք։
Իրադարձություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոցը ծածկել է տաճարի վերին մասը, այդ թվում երկու զանգակատները և Կենտրոնական աշտարակը[10][11][12]։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այն նկարագրել է որպես «սարսափելի» հրդեհ[13]։
Սիտե կղզին, որի վրա տեղակայված է Աստվածամոր տաճարը, էվակուացվել է[12][14]։
Հրդեհի պահին տաճարում նախատեսված էր պատարագ[15]։ Տաճարի ներկայացուցիչն ասել է. «Ողջ կառույցն այրվում է․․․ ոչինչ չի մնա։ Մնում է տեսնել՝ արդյոք կպահպանվի տաճարի պահոցը»[12]։
Պատճառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։ Ենթադրվում է, որ այն կարող է կապված լինել շենքի վերանորոգման աշխատանքների հետ[16]։ Բրոնզե արձանները տաճարից հեռացվել են վերակառուցման նախապատրաստման համար[17]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով հետաձգել է իր ուղերձը քաղաքացիներին, որը նախատեսված էր երկուշաբթի երեկոյան[18]։ Նա գրել է․ «Փարիզի Աստվածամոր տաճարը կրակի մեջ է։ Մի ամբողջ ազգի զգացմունք։ Մտածմունք բոլոր կաթոլիկների և բոլոր ֆրանսիացիների համար։ Բոլոր մեր հայրենակիցների պես ես այս երեկո տխուր եմ՝ տեսնելով, թե ինչպես է այրվում մեր այս մասնիկը»։ Փարիզի քաղաքապետ Իդալգոն մարդկանց խնդրել է հեռու մնալ այդ շրջանից[12]։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն նամակում գրել է, որ Աստվածամոր տաճարը Ֆրանսիայի և եվրոպական մշակույթի խորհրդանիշն է, իսկ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն ասել է, որ հրդեհը «հարված է գերմանացիների սրտերին»[19]
Եվրոպական խորհուրդի նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Փարիզի Աստվածամոր տաճարը ողջ Եվրոպայի Աստվածամոր տաճարն է։ Մենք այսօր բոլորս Փարիզի հետ ենք»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․ «Անսահման տխրություն է իջնում Փարիզի Աստվածամոր տաճարի այժմյան պատկերին նայելիս։ Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները»[20]։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Այսօր ես մտածում եմ Ֆրանսիայի ժողովրդի և փրկարար ծառայության աշխատակիցների մասին, ովքեր պայքարում են Փարիզի Աստվածամոր տաճարի ահարկու հրդեհի դեմ»[21]։
Հրդեհի հետևանքների նախնական ամփոփում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարեց, որ տաճարի հիմնական կոնստրուկցիաները պահպանվել են, Փարիզի Աստվածամոր տաճարից հասցրել են փրկել Հիսուս Քրիստոսի փշե պսակը, իսկ 13-րդ դարի պատուհանների վարդերը, ամենայն հավանականությամբ, ոչնչացել են[22]։
Տաճարի վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի հունվարի 1-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` ֆրանսիացիներին ուղղված ամանորյա ուղերձում հայտնում է, որ Փարիզի Աստվածամոր տաճարը նորից կբացվի 2024 թվականի դեկտեմբերի 8-ին[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.cnbc.com/2019/04/15/paris-notre-dame-cathedral-on-fire-reuters.html
- ↑ https://www.euronews.com/2019/04/15/fire-underway-at-notre-dame-cathedral-in-paris-firefighters-say
- ↑ https://www.reuters.com/article/us-notredame-fire-idUSKCN1RR1UO
- ↑ 4,0 4,1 https://www.nytimes.com/2019/04/15/world/europe/notre-dame-fire-what-we-know.html
- ↑ https://twitter.com/PompiersParis/status/1118045776540766208
- ↑ «Paris' Notre Dame Cathedral on fire». CNBC. 2019 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Important incendie en cours dans la cathédrale Notre-Dame de Paris». Le Monde (ֆրանսերեն). 2019 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է, զանգակատունն ու կտուրը փլվել են (Տեսանյութեր, Թարմացվող)».
- ↑ «Notre Dame Roof And Spire Have Collapsed During Huge Fire». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «'Significant fire' underway at Notre Dame Cathedral in Paris». Euronews. 2019 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Twitter». mobile.twitter.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «Notre-Dame cathedral on fire in Paris». BBC News. 2019 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Jarvis, Jacob (2019 թ․ ապրիլի 15). «Notre Dame fire: Huge fire breaks out at world famous cathedral and sends smoke billowing across Paris». Evening Standard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «La catedral de Notre Dame de París sufre un importante incendio». El País (իսպաներեն). 2019 թ․ ապրիլի 15. ISSN 1134-6582. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Événements pour avril 2019». Notre Dame de Paris. Արխիվացված է օրիգինալից 2019-04-16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Notre-Dame: Cracks in the cathedral». BBC News. 2018 թ․ մարտի 5. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Notre-Dame Cathedral spire in Paris collapses, engulfed in flames». CBC News. Thomson Reuters. 2019 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհման կապակցությամբ հետաձգել է իր ուղերձը քաղաքացիներին».
- ↑ «Notre-Dame cathedral engulfed by fire». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Հայաստանը կիսում է Ֆրանսիայի զգացմունքները. Նիկոլ Փաշինյանը` Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մասին». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Theresa Mary May (2019T20:39). «My thoughts are with the people of France tonight and with the emergency services who are fighting the terrible blaze at Notre-Dame cathedral» (անգլերեն). @theresa_may.
- ↑ «Как пожарные пытались спасти Нотр-Дам. Хроника событий». meduza.io. 2019 թ․ ապրիլի 15. Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Փարիզի Աստվածամոր տաճարը կբացվի 2024թ. դեկտեմբերի 8-ին». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հրդեհ Փարիզի Աստվածամոր տաճարում կատեգորիայում։ |