Սիտե կղզի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() | ||
Տեղագրություն | Եվրոպա | |
Երկիր | Ֆրանսիա | |
Մակերես | 0,225 կմ2 | |
Բնակչություն (2007) | 1168 մարդ | |
Բնակչության խտությունը | 5191,111 մարդ/կմ2 | |
![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
Սիտե կղզի (ֆր.՝ Île de la Cité), Փարիզի կենտրոնում Սեն գետի երկու կղզիներից մեկն է և քաղաքի հնագույն հատվածը։ Դյու Պալե բուլվարը կղզին բաժանում է համարյա հավասար երկու մասի։ Արևելյան մասը պատկանում է չորրորդ շրջանին, իսկ արևմտյանը առաջինին։
Սիտե կղզին Սենի երկու ափերին և հարևան Սեն–Լուի կղզուն միանում է 10 կամուրջներով։
- Նոր կամուրջ (միակը, որ հատում է կղզին),
- Դրամափոխների կամուրջ (ելք դեպի աջ ափ),
- Նոտր–Դամ կամուրջ (դեպի աջ ափ),
- Արկոլի կամուրջ (դեպի աջ ափ)
- Սեն–Լուի կամուրջ (դեպի Սեն–Լուի կղզի),
- Արքեպիսկոպոսարանի կամուրջ (ելք դեպի ձախ ափ),
- Երկակի Դենյեի կամուրջ (դեպի ձախ ափ),
- Փոքր կամուրջ (դեպի ձախ ափ),
- Սեն–Միշել կամուրջ (դեպի ձախ ափ).
![]() |
Սիտե կղզի Վիքիպահեստում |
---|
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիտեն բնակվել է արդեն հին ժամանակներում. Նախ՝ գալլական փարիզիներ ցեղի Լուտեցիա բնակավայրն է եղել , որը Գալիան Հռոմեական կայսրությանը միանալուց հետո՝ մ.թ.ա. 52 թվականից դարձել է հռոմեական բնակավայր: Չնայած կարևոր առևտրային կետ է եղել, բայց մեծ ազդեցություն չի ունեցել Հռոմեական կայսրությունում: Երբ 6-րդ դարի սկզբին Քլոդվիգ I- ը Ֆրանկյան թագավորության մայրաքաղաքը տեղափոխել է Փարիզ, Իլ դե լա Սիտեն նորից կարևոր դեր է ստանձնել: 540-550 թվականներին Մերվիգյան տոհմի Խիլդեբերտ I- ի օրոք կառուցվել Փարիզի առաջին քրիստոնեական եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոսի բազիլիկը, որի տեղում՝ մի քանի դար անց կառուցվել Փարիզի Աստվածամոր տաճարը: