Սեն Լուի կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սեն–Լուի կղզիից)
Picto infobox map.png
Սեն–Լուի կղզի
Île Saint-Louis

48°51′08″ հս․. լ. 2°21′23″ ավ. ե. / 48.85210° հս․. լ. 2.35645° ավ. ե. / 48.85210; 2.35645Կոորդինատներ: 48°51′08″ հս․. լ. 2°21′23″ ավ. ե. / 48.85210° հս․. լ. 2.35645° ավ. ե. / 48.85210; 2.35645
Տեղագրություն Եվրոպա
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Մակերես 0,11 կմ2
Բնակչություն (2007) 2465 մարդ
Բնակչության խտությունը 22 409,091 մարդ/կմ2

Սեն–Լուի կղզին հարավից և Տուրնել կամուրջը։
##Սեն Լուի կղզի (Փարիզ)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Սեն–Լուի կղզի (ֆր.՝ Île Saint-Louis), կամ Սուրբ Լյուդովիկոսի կղզի, Փարիզի կենտրոնում Սեն գետի երկու կղզիներից մեկն է։ Գտնվում է Սիտե կղզուց արևելք և միանում է նրան Սեն–Լուի կամրջով։ Մտնում է Փարիզի չորրորդ վարչական շրջանի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն հարևան Սիտե կղզու, որի պատմությունը սկիզբ է առնում Անտիկ աշխարհից, Սեն-Լուին երկար ժամանակ մնացել է չբնակեցված։ Այն բաղկացած էր երկու փոքրիկ կղզուց (Île aux Vaches և Île Notre Dame), որոնք միմյանցից բաժանված էին գետաբազուկով։ Այս կղզիները պատկանում էին Փարիզի Աստվածամոր տաճարին և օգտագործվում էին որպես արոտավայրեր։ Այստեղ գալիս էին լվացարարուհիները սպիտակեղեն լվալու և դուելիստները՝ դուելներ անցկացնելու համար։

1614 թվականին Լյուդովիկոս XIII-ի հրամանով ինժեներ Քրիստոֆ Մարին սկսում է կարգի բերել կղզին․ առուն ծածկվում է, իսկ գետափը՝ ամրացվում։ Կառուցվում են Սենի ափերի հետ կապող կամուրջներ։ Սեն-Լուի կղզին փարիզյան Մարե թաղամասի հետ կապող կամուրջը մինչև այժմ էլ կրում է կառուցողի անվանումը՝ Մարիի կամուրջ։ Այն կառուցվել է 1635 թվականին և կառուցապատվել բնակելի տներով, ինչպես դա ընդունված էր այդ ժամանակներում։

Կղզու տարածքը ի սկզբանե օգտագործվել է առևտրականների և վաճառականների համար նախատեսված տներ կառուցելու համար։ Սակայն 1638 թվականից սկսած՝ նվիրապետության հետ վեճերի ավարտից հետո, այստեղ հաստատվել են նաև հարուստ քաղաքացիներ։ Կղզու կառուցապատումն իրականացվում էր ըստ խիստ նախագծի։ «Հյուրանոցների» (մասնավոր առանձնատներ) մեծամասնությունը կառուցվել են ճարտարապետների Լևո դինաստիայի նախագծերով։ Նմանօրինակ առանձնատներից է Լամբեր հյուրանոցը, որտեղ ժամանակին բնակվել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Վոլտերը, Ժան Ժակ Ռուսոն և բարոն Գի դը Ռոտշիլդը։

1726 թվականին կղզին իր անվանումը ստանում է Լյուդովիկոս IX-ի պատվին, որը հռչակվում է սուրբ։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կղզին վերանվանվել է Եղբայրության կղզի (ֆր.՝ Île de la Fraternité), սակայն հետագայում վերադարձ է կատարվել Սեն-Լուի կղզի անվանմանը։

Այսօր կղզում բնակվում են Փարիզի ամենահարուստ մարդիկ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]