Jump to content

Անն Իդալգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անն Իդալգո
Anne Hidalgo
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Jean Moulin University - Lyon 3? և Փարիզ-Նանթեր համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և Personnel of direct services to individuals
Ազգություն իսպանացիների ներգաղթը Ֆրանսիա
Ծննդյան օր հունիսի 19, 1959(1959-06-19)[1][2][3][…] (66 տարեկան)
Ծննդավայր Սան Ֆեռնանդո, Կադիս
Քաղաքացիություն  Ֆրանսիա,  Իսպանիա և  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Ana María Hidalgo Aleu
Ամուսին Jean-Marc Germain?[4] և Philippe Jantet?
Զավակներ Matthieu Jantet-Hidalgo?, Elsa Jantet-Hidalgo? և AGH?
 
Կայք՝ paris.fr/pages/anne-hidalgo-2252
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Անն Իդալգո (ֆրանսերեն՝ Anne Hidalgo, հունիսի 19, 1959(1959-06-19)[1][2][3][…], Սան Ֆեռնանդո, Կադիս), իսպանական ծագմամբ ֆրանսիացի քաղաքական գործիչ։ Փարիզի քաղաքապետ (2014 թվականից)։ Առաջին կինն է, ով զբաղեցնում է այդ պաշտոնը։

1994 թվականից անդամակցում է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությանը, զբաղեցրել է Մշակույթի և լրատվական միջոցների ազգային քարտուղարի պաշտոնը։ Բերտրան Դելանոեի (մարտ, 2001-մարտ, 2014) ղեկավարման օրոք եղել է Փարիզի առաջին փոխքաղաքապետ[9]։ 2001 թվականին ընտրվել է Փարիզի 15-րդ շրջանի խորհրդի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անն Իդալգո, 2006

Անն Իդալգոն ծնվել է Իսպանիայի Անդալուզիա համայնքի Կադիս քաղաքի Սան Ֆերնանդո մունիցիպալիտետում[10]։ Նրա հայրական պապը իսպանացի սոցիալիստ էր, ով Իսպանիայի քաղաքացիական պատերազմից հետո կնոջ և չորս երեխաների հետ դարձել էր փախստական, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել էին Իսպանիա։ Տատը մահացել է վերադարձի ճանապարհին, պապը դատապարտվել է մահապատժի, ապա՝ ցմահ ազատազրկման։

Իդալգոյի հայրը մեծացել է մոր ծնողների մոտ[11]։ Եղել է էլեկտրիկ[10]։ 1950-ական թվականների վերջում ամուսնացել է դերձակուհու հետ[10], ունեցել են երկու դուստր՝ Աննը և Մարիան։ Պայմանավորված Իսպանիայի տնտեսական դժվարություններով՝ Իդալգոյի ծնողները գաղթել են Ֆրանսիա[12], 1961 թվականին հաստատվել Լիոնում։

Անն Իդալգոն մեծացել է Լիոնի 9-րդ շրջանում՝ Վեզում, ծնողների հետ խոսել է իսպաներեն, քրոջ հետ՝ ֆրանսերեն։ Ծնողները վերադարձել են Իսպանիա[12], քույրը՝ Մարին, Լոս Անջելեսում ընկերության տնօրեն է։

14 տարեկանում Իդալգոն դարձել է Ֆրանսիայի քաղաքացի[10], միաժամանակ Իսպանիայի քաղաքացի է[10]։

Իդալգոն մասնագիտացել է սոցիալական աշխատողի և իրավագիտության բնագավառում։

1997 թվականից մտել է քաղաքականություն: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ Մարտին Օբրիի, Նիկոլ Փերիի և Մարիլիզ Լեբրանշյուի նախարարական աշխատակազմերում:

Երեք երեխաների մայր էր, երբ ամուսնալուծվել և կրկին ամուսնացել է։ 1982 թվականին Աշխատանքի գործակալության ազգային մրցույթում զբաղեցրել է 5-րդ տեղը։ 1984 թվականին պաշտոն է զբաղեցրել Փարիզի 15-րդ շրջանը ներկայացնող Աշխատանքի գործակալությունում։ Քաղաքացիական ծառայության պաշտոնից թոշակի է անցել 2011 թվականի հուլիսին՝ 52 տարեկանում[13]։

Մասնագիտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1984-1993 Աշխատանքի գործակալություն, Ֆրանսիա
  • 1993-1995 Մասնագիտական վերապատրաստման պատվիրակություն, Աշխատանքի վարչություն, Ֆրանսիա
  • 1995-1996 Առաքելություն միջազգային աշխատանքային գրասենյակ, Ժնև
  • 1996-1997 Անձնակազմի կառավարման գրասենյակի պաշտոնյա, Compagnie Générale des Eaux (այն ժամանակ՝ Վիվենդի և Վիվենդի Ունիվերսալ)

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի 15-րդ թաղամասում բնակվում է Խորհրդարանի սոցիալիստ անդամ Ժան Մարկ Ժերմանի և իրենց որդու հետ[10]։ Նա 7 տարով մեծ է ամուսնուց։

Առաջին ամուսնությունից ծնվել են որդին՝ Մաթյոն (1986) և դուստրը՝ Էլզան (1988)[14]:

Չնայած ստացել է կաթոլիկ դաստիարակություն, Իդալգոն աթեիստ է[15][16][17]։

Կաթոլիկ Իզաբելայի շքանշան
  • Կաթոլիկ Իզաբելայի շքանշան (Իսպանիա, 2010)[18]
  • Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ (2012)[19]
  • Բևեռային աստղի շքանշան (Շվեդիա, 2014)[20]
  • Քաղաքացիական ծառայության շքանշան (Իսպանիա, 2015)
  • Առյուծի ազգային շքանշանի գլխավոր սպա (Սենեգալ, 2016)[21]
  • «Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ», 2016[22]
  • ՀՀ ԱԳՆ պատվո մեդալ[23]
  • «Արժանիքների համար» շքանշանի սպա (2016 թվականի նոյեմբերի 14)[24]
  • Ծագող արևի 3-րդ կարգի շքանշան (Ճապոնիա, 2021)[25]
  • «Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ (Լիտվա, 2024 թվականի փետրվարի 15). Լիտվայի հետ համագործակցության ամրապնդման, ժողովրդավարական արժեքների առաջխաղացման և Փարիզում Լիտվայի հետ կապված առաջին վայրի՝ «Lietuvos sodai»-ի ստեղծման գործում անձնական ներդրման համար[26]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Une femme dans l'arène, published in June 2006, Le Rocher editions, co-written with Jean-Bernard Senon, preface by Bertrand Delanoë ISBN 2268059618
  • Travail au bord de la crise de nerfs, published in October, 2010, co-written with Jean-Bernard Senon ISBN 2081245221
Նախորդող
Բելտրան Դելանոե
Փարիզի քաղաքապետ
Անն Իդալգո

2014-
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Répertoire national des élus — 2019.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://paris.maville.com/actu/actudet_-Jean-Marc-Germain-homme-de-l-ombre-de-Martine-Aubry-et-epoux-d-Anne-Hidalgo_44484-2173128_actu.Htm
  5. Real Decreto 213/2015, de 23 de marzo, por el que se concede la Gran Cruz de la Orden del Mérito Civil a las personas de la República Francesa que se citan (իսպ.) // Boletín Oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2015. — Iss. 71. — P. 25482. — ISSN 0212-033X; 2951-7915; 1138-4018; 1138-7432
  6. http://www.juntadeandalucia.es/boja/2006/45/d6.pdf
  7. https://www.fr.emb-japan.go.jp/itpr_ja/11_000001_00871.html
  8. Le Parisien, Le Parisien libéré, Le Parisien (ֆր.)Paris: LVMH, 2025. — ed. size: 530000 — ISSN 1161-5435
  9. «La nouvelle vie d'Anne Hidalgo» (ֆրանսերեն). Le Parisien. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Jérôme Bonnet, 'To be Mayor is to work 24 hours a day', FT Weekend Magazine (Financial Times supplement), February 28/March 1, 2015, pp. 18-21
  11. «- Person Page 55333». Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  12. 12,0 12,1 «Una gaditana en la alcaldía de París» (Spanish). El País. 2001 թ․ ապրիլի 1. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Anne Hidalgo, 53 ans, retraitée depuis juillet 2011 Արխիվացված 2018-08-07 Wayback Machine, Atlantico, 9 avril 2013.
  14. «Biographie Anne Hidalgo» (ֆրանսերեն). L'Internaute. Արխիվացված օրիգինալից 2014 թ. մարտի 31-ին. Վերցված է 2014 թ. մարտի 30-ին.
  15. Le Mone: "Anne Hidalgo, première dame" Par Béatrice Gurrey 04.04.2014| "Pour cette athée farouche, fille de républicains espagnols, élevée dans la religion catholique, la Terre sainte est devenue familière"
  16. Atlantico: "Quand Anne Hidalgo s'essaie à l'anglais pour critiquer Donald Trump, c'est...très gênant" Արխիվացված 2018-11-05 Wayback Machine 13 Mai 2016
  17. « À Cadix, Hidalgo soigne son image en pensant à 2014 », Le Figaro, mis en ligne le 28 septembre 2012
  18. «Anne Hidalgo décorée par le roi d'Espagne» (French). Le Parisien. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Légion d'honneur : Simone Veil, Juliette Gréco, Michel Blanc au menu de la promotion 2012». Le Monde.fr. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  20. «Ambassadeur de Suède on Twitter». Twitter. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  21. «Macky «Conforte» Anne Hidalgo La «Lionne»
  22. «yerevan.am | ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  23. «Էդ. Նալբանդյանն Անն Իդալգոյին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը (տեսանյութ)». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին.
  24. «Décret du 14 novembre 2016 portant promotion et nomination». Արխիվացված օրիգինալից 2020 թ. նոյեմբերի 11-ին. Վերցված է 2024 թ. հուլիսի 08-ին.
  25. «Annonce des remises de décoration « Automne 2021 »». Արխիվացված օրիգինալից 2024 թ. մայիսի 18-ին. Վերցված է 2024 թ. հուլիսի 08-ին.
  26. «eDėl apdovanojimo Lietuvos valstybės ordinais ir medaliais. 2024». Արխիվացված օրիգինալից 2024 թ. փետրվարի 17-ին. Վերցված է 2024 թ. փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անն Իդալգո» հոդվածին։