Jump to content

«Երեսնամյա պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 201. Տող 201.


1647 թվականին [[Բավարիա]]ն, [[Քյոլն]]ը, Ֆրանսիան և Շվեդիան ստորագրեցին [[Ուլմի պայմանագիր]]ը: 1648 թվականին շվեդական և ֆրանսիական զորքերը պարտության մատնեցին կայսերական բանակին Զուսմարշուսենի ր Լենսի ճակատամարտերում: 1648 թվականի Պրագայի ճակատամարտը դարձավ Երեսնամյա պատերազմի վերջին իրադարձությունը: Շվեդ գեներալ Հանս Կրիստոֆ վոն Կյոնիգմարգը մտավ քաղաք և նվաճեց Պրագայի ամրոցը, որտեղից որ սկսվել էր Երեսնամյա պատերազմը: Արդյունքում Հաբսբուրգների ձեռքում մնաց միայն Ավստրիան:
1647 թվականին [[Բավարիա]]ն, [[Քյոլն]]ը, Ֆրանսիան և Շվեդիան ստորագրեցին [[Ուլմի պայմանագիր]]ը: 1648 թվականին շվեդական և ֆրանսիական զորքերը պարտության մատնեցին կայսերական բանակին Զուսմարշուսենի ր Լենսի ճակատամարտերում: 1648 թվականի Պրագայի ճակատամարտը դարձավ Երեսնամյա պատերազմի վերջին իրադարձությունը: Շվեդ գեներալ Հանս Կրիստոֆ վոն Կյոնիգմարգը մտավ քաղաք և նվաճեց Պրագայի ամրոցը, որտեղից որ սկսվել էր Երեսնամյա պատերազմը: Արդյունքում Հաբսբուրգների ձեռքում մնաց միայն Ավստրիան:


==Վեստֆալիայի հաշտություն==
{{Հիմնական|Վեստֆալիայի հաշտության պայմանագիր}}

Չորս տարի հակամարտող կողմերը (Սրբազան Հռոմի կայսրությունը, Ֆրանսիան և Շվեդիան) ակտիվ քննարկեցին հաշտության պայմանագրի դրույթները Վեստֆալիայում:<ref name="TheThirty">{{cite web |url=http://www.pipeline.com/~cwa/TYWHome.htm |title=::The Thirty Years War:: |publisher=Chris Atkinson |accessdate=23 May 2008 }}</ref> Պատերազմի ավարտը արդյունք չէր մեկ պայմանագրի, բայց արդյունք էր պայմանագրերի խմբի ինչպիսիք էր Համբուրգի պայմանագիրը 1638 թվականին:
1648 թվականի մայիսի 15-ին [[Մյունստերի պայմանագիր|Մյունստերի պայմանագրով]] ստորագրվեց [[Ութսունամյա պատերազմ]]ի ավարտը: Գրեթե հինգ տարի հետո Հոկտեմբերի 24-ին ստորագրվեց Օսնեբրյուկի պայմանագիրը:<ref name="TheThirty" /><ref>{{cite web|url=http://www.pipeline.com/~cwa/Westphalia_Phase.htm#The End of the Eighty Years War|title=The Thirty Years War: The Peace of Westphalia|publisher=pipeline.com|accessdate=23 May 2008}}</ref><ref>{{cite web|url=http://www.countryreports.org/history/timeline.aspx?countryId=91|title=Germany History Timeline|publisher=countryreports.org|accessdate=24 May 2008}}</ref>

==Կորուստներ և հիվանդություններ==
[[Պատկեր:Bondi brennandi hus.jpg|thumb|Գյուղացին ներում է աղերսում այրվող ֆերմայի առջև:]]
Պատերազմի արդյունքում կորուստները ահռելի էին, գերմանական երկրներում բնակչությունը նվազեց 25%-ից 40%-ով:<ref>"[http://www.britannica.com/EBchecked/topic/195896/history-of-Europe/58335/Demographics#ref=ref310375 History of Europe – Demographics]". Encyclopædia Britannica.</ref> Որոշ շրջաններ անհամեմատելի շատ կորուստներ ունեցան:<ref>[http://www.historynet.com/thirty-years-war-battle-of-breitenfeld.htm Thirty Years’ War: Battle of Breitenfeld], HistoryNet</ref> Օրինակ [[Վյութենբերգ]]ի բնակչությունը նվազեց երեք քարրորդով:<ref name="TYW-TPOW-About.com">{{cite web|url=http://historymedren.about.com/library/text/bltxtgermany16.htm|title=Germany&nbsp;&nbsp;— The Thirty Years' War&nbsp;&nbsp;— The Peace of Westphalia|publisher=About.com|accessdate=24 May 2008}}</ref> [[Բրադենբուրգ]]ում մահացողների թիվը կազմում էր բնակչության կեսը, մինչդեռ որոշ շրջաններում կորուստները կազմեցին բնակչություն երկու երորդը:<ref>[http://history.wisc.edu/sommerville/351/351-151.htm Prussia in the later 17th century], University of Wisconsin-Madison</ref> Գերմանական երկրներում տղամարդկանց թիվը կրճատվեց երկու անգամ:<ref>[http://www.journalofantiques.com/Jan04/coinsjan04.htm Coins of the Thirty Years War, The Wonderful World of Coins], Journal of Antiques & Collectibles January Issue 2004</ref> Չեխական տարածքների բնակչությունը կրճատվեց մեկ երորդով, պատերազմի, հիվանդությունների և արտագաղթի արդյունքում:<ref name="TYW-Czech Republic">{{cite web|url=http://www.czech.cz/en/czech-republic/history/all-about-czech-history/the-thirty-years-war/
|title=The Thirty Years' War&nbsp;&nbsp;— Czech republic|publisher=czech.cz|accessdate=24 May 2008 |archiveurl = http://web.archive.org/web/20080504165414/http://www.czech.cz/en/czech-republic/history/all-about-czech-history/the-thirty-years-war/ <!-- Bot retrieved archive --> |archivedate = 4 May 2008}}</ref><ref name="Cultural Timeline-1600s">{{cite web|url=http://www.fm.coe.uh.edu/timeline/1600s.html|title=Historical/Cultural Timeline – 1600s
|publisher=College of Education, University of Houston|accessdate=24 May 2008}}</ref> Խաղաղ բնակչությունը մեծամասամբ տուժեց վարձկանների կողմից իրականացված թալանից, որոնք սպանում և թալանում էին պարտված կողմի ժողովրդին:<ref>{{cite web|url=http://www.tuebingen.de/en/1560_6209.html|title=The Thirty Year War and its Consequences&nbsp;&nbsp;— Universitätsstadt Tübingen|publisher=tuebingen.de|accessdate=23 May 2008}}</ref> Գյուղերը ամենահեշտ թալանի օջախներն էին վարձկանների համար: Պատերազմից թալանված Դրաիս գյուղին մոտ 100 տարի պահանջվեց վերականգնվելու համար: [[Շվեդական կայսրություն|Շվեդական]] բանակները ավերեցին 2.000 ամրոց, 18.000 գյուղ և 1.500 քաղաք Գերմանիայում, երկրի քաղաքների մեկ երորդը:<ref name="Population-HLS">{{cite web
|url=http://www.historylearningsite.co.uk/population_thirty_years_war.htm|title=Population|publisher=History Learningsite|accessdate=24 May 2008}}</ref>
Պատերազմը շահռելի հետք թողեց Կենտրոնական Եվրոպայի տնտեսության և բնակչության սոցիալական մակարդակի վրա, ինչը մինչ այդ էլ ծաղկում չէր ապրում:<ref>[http://www.boisestate.edu/courses/reformation/germany/after30yw.shtml Germany after the Thirty Years War], Boise State University</ref><ref>{{cite web|url=http://history-world.org/The%20Thirty%20Years'%20War.htm|title=The Thirty Years' War|publisher=history-world.org|accessdate=23 May 2008}}</ref>
[[Պատկեր:Jacques Callot Beggar.jpg|thumb|170px|Աղքատ մարդ, ով հավանական է պատերազմի վետերան է, նկարը [[Ժակ Կալոտ]]]]
[[Ինֆեկցիոն հիվանդություններ|Մալավիա]]յի մի քանի տեսակներ վարակեցին Գերմանիայի քաղաքացիներին և զինվորականների 1618-ից 1648 թվականներին: Պատերազմի ընթացքում նաև այլ սուր վարակիչ հիվանդությունների տարածվեցին: Հիվանդությունների տարածողները հիմնականում զինվորներն էին, ովքեր անընդհատ շարժվում էին մի բնակավայրից մյուսը: Բացի այդ բնակչության տեղաշարժը և փախստականների մեծ կուտակումները բերեցին համաճարագի խորացմանը: Համաճարագների մասին տեղեկությունները մեզ հասել են տեղական արխիվներից, վկայություններից, հարկային գրքերից և այլն: Համաճարագների մասին վկայությունները չեն վերաբերվում միայն պատերազմի տարիներին, սակայն դրանց մասին ավելի շատ է խոսվում 1618 թվականից հետո մի քանի տասնամյակ:<ref>[http://www.time.com/time/magazine/article/0,9171,794989,00.html War and Pestilence], Time</ref>

==Քաղաքական արդյունք==
[[Պատկեր:Straty ludnościowe po wojnie 30letniej.PNG|thumb|left|250px|Գերմանիայի բնակչության կրճատումը տոկոսային հարաբերակցությամբ]]
Պատերազմի արդյունքների մեկն էր, որ Գերմանիայի տարածքները բաժանվեցին բազմաթիվ իշխանությունների, որոնք չնայած մտնում էին կայսերության մեջ, սակայն դե ֆակտո ունկախ էին: Սա նվազեցրեց Սրբազան Հռոմեական կայսրության ուժը և ապակենտորանցրեց Գերմանիայի իշխանությունը:

Երեսնամյա պատերազմը բերեց Եվրոպական ուժերի վերադասավորման: Համակամարտության վերջին տասնամյակում նկատելի դարձավ Իսպանիայի թուլացումը: Մինչ Իսպանիան պատերազմում էր Ֆրանսիայի հետ, Պորտուգալիայում, որը հանդիսանում էր Իսպանիայի դաշնակիցը, տեղի ուեցավ իշխանափոխություն և իշխանության գլուխ կանգնեց ին [[Բրագանզայի տոհմ]]ի ներկայացուցիչները: Բացի այդ Իսպանիան ստիպված ընդունեց [[Նիդերլանդերի հանրապետություն|Նիդերլանդերի հանրապետության]] անկախությունը 1648թվականին, ավարտելով [[Ութսունամյա պատերազմ]]ը: Բուրբոնական Ֆրանսիան վերջնականապեց խլեց իսպանիայի վաղեմի իշխանությունը [[Ֆրանկո-իսպանական պատերազմ (1635)|Ֆրանկո-իսպանական պատերազմներում (1635–59)]], ամրապնդելով իր դիրքերը [[Դևալյուցիայի պատերազմ]]ում (1667–68) և [[Ֆրանկո-նիդերլանդական պատերազմ]] (1672–78), [[Լյուդովիկոս XIV]]-ի գլխավորությամբ:

1643–45 թվականների ընթացքում Շվեդիան և Դանիան ընդարվեցին [[Տորստենսոնի պատերազմ]]ում: Այս պատերազմի արդյունքը միացվեց Երեսնամյա պատերազմին և կնքվեց ընդհանուր հաշություն Վեստֆալիայում, որի արդյունքում վերականգնվեց Շվեդիայի մինչպատերազմյան կարգավիճակը:

[[Պատկեր:Holy Roman Empire 1648.svg|450px|right|thumb|Կենտրոնական Եվրոպան Երեսնամյա պատերազմից հետո, որտեղ երևում է նաև ապակենտրոնացումը:]]

Վեստֆալիայի հաշտության շատ հոդվածներ մինչ օրս գործածվում են, որպես ընդունված նորմեր միջազգային իրավունքում: Բացի այն, որ ընդգծվեցին երկրների սահմանները, Վեստֆալիայի հաշտությամբ նաև կարգավորվեցին շատ երկրների իշխանությունների սուբյեկտները: Որոշվեց, որ համապատասխան երկրի քաղաքացին ենթարկվում է միայն տվյալ երկրի օրենքներին և իշխանության հրամաններին:

Պատերազմը ունեցավ նաև մի քանի այլ հետևանք: Երեսնամյա պատերզմը եղավ վերջին կրոնական պատերազմը Եվրոպայում, որով ավարտվեց բազմադարյա արյունահեղությունը կրոնական հողի վրա: Եղան այլ կրոնական ընդհարումներ, բայց պատերազմներ չեղան: <ref>{{cite web|url=http://www.historyguide.org/earlymod/lecture6c.html|title=Lecture 6: Europe in the Age of Religious Wars, 1560–1715|publisher=historyguide.org|accessdate=27 May 2008}}</ref> Բացի այդ վարձկան զինվորների մասով լուրջ մտածելու առիթ դարձավ: Պատերազմը եղավ առիթ վարձկան զինվորներից հերաժարվելու և կանոնավոր ազգային բանակ ստեղծելուն:

Պատերազմը իր ազդեցությունը ունեցավ նաև Եվրոպայից դուրս, քանի որ որոշ տերություններ օգտագործում էին իրենց անդրծովյան գաղութների ուժը: 1630 թվականին հոլանդական նավատորմը 70 նավերով տիրացավ Բրազիլիայի շաքարեղեգով հարուստ ափերին, սակայն կորցրեց այն 1654 թվականին: Կռիվներ անցան նաև Ասիայով և Աֆրիկայով:

==Ներքաշված պետությունների (գրաֆիկ)==
[[Պատկեր:Thirty Years War involvement graph.svg|500px]]
{| cellpadding="5" border="0"
|-
| style="background:#f00; width:20px;"|
| Ուղղակի ընդդեմ կայսրի
|-
| style="background:#ff8080; width:20px"|
| Անուղղակի ընդդեմ կայսրի
|-
| style="background:#000; width:20px;"|
| Ուղղակի կայսրի կողմից
|-
| style="background:#999; width:20px;"|
| Անուղղակի կայսրի կողմից
|}

==Գրական ստեղծագործություններ==
[[Պատկեր:GabrielBethlen.jpg|thumb|right|180px|[[Գաբրիել Բեթլեն]], Տրանսիլվանիայի զորքերի հրամանատար և արքայազն:]]
* ''Vida y hechos de Estebanillo González, hombre de buen humor, compuesta por él mismo'' (Անդվերպեն, 1646): Իսպանիայի որսկե դարաշրջանի վերջին ստեղծագործությոնը, որը քննադատում է Երասնամյա պատերազմը: Ստեղծագործության գլխավոր հերոսը ականատես է լինում 1634 թվականի Նորդլինգենի ճակատամարտին:
* ''Simplicius Simplicissimus'' (1668) գրված [[Հանս Յակոբ Կրիստոֆել վոն Գրիմելշաուզեն]]ի կողմից, այն 17-րդ դարի հայտնի գերմանական վեպ է, որը պատմում է մի մտացածին գերմանացի գյուղացու մասին, ով դառնում է վարձկան և ծառայում է տարբեր զորքերում:
* [[Դանիել Դեֆո]] (1720): ''[[Memoirs of a Cavalier]]'': "Զինվորական ամսագիր Գերմանիայում և Անգլիայում ընթացող պատերազմների մասին:
* [[Ֆրեդրիխ Շիլլեր]]ի ''[[Վոլեյնշտայն (խաղ)]]'' տրիլոգիա (1799):
* [[Ալեսանդրո Մոնզոնի]]ի [[I Promessi Sposi]] (1842), պատմավեպ, որի գործողությունները ընթանում են Իտալիայում 1629 թվականին: Պատմում է մի զույգի մասին, որոնց կապը խզվում է 30 ամյա պատերազմի արհավիքների հետևանքով:
* [[Էդմոնդ Ռոսթանդ]]ի (1897) գործողությունը ''Սինյորո դե Բերժերակից'' (IV գործողությունը պատմում է 1640 թվականին [[Արրաս]]ի պաշարման մասին):
* [[Ալֆրեդ Դոբլին]]ի Վոլենշտեյն պատմավեպը (1920) պատմում է Երեսնամյա պատերազմի և Ֆերդինանդ կայսրի պալատականների մասին:
* [[Բերտոլդ Բրեխտ]]ի ''[[Մայրիկ Կուրաժը և նրա երեխաները]]'' հակապատերազմական թատերական ներկայացումը Երեսնամյա պատերազմի մասին:
* [[Կրիստինա թագուհին (ֆիլմ)|Կրիստինա թագուհին]] կինոնկարը, որում նկարահանվել է Գրետա Գարբոն սկսվում է Կրիստինայի հոր` Գուստավուս Ադոլֆուսի մահով:
* ''[[Վերջին մարգագետինը (վեպ)|Վերջին մարգագետինը]]'' (1959) գրված Ջ. Բ. Պիկ: Վերոնշյալ ֆիլմի հիման վրա գրված գիրք:
* ''[[Վերջին մարգագետինը]]'' (1971): Ֆիլմ, որում նկարահանվել են [[Միշել Կեյն]]ը և [[Օմար Շերիֆ]]ը, ով ժամանակավոր ապաստան է գտնում Երեսնամյա պատերազմից:

==Պատկերասրահ==
<div class="center">
<gallery perrow="7">
File:War-Scene-xx-Sebastian-Vrancx.JPG|Պատերազմի տեսարան: Նկարը [[Սեբաստիան Վրանխ]]:
File:Schlacht von Zablat Hogenbersche Geschichtsblätter.JPG|[[Սաբլատի Ճակատամարտ]], 10 Հունիս 1619
File:Bautzen-nach1620-Merian.jpg|[[Բաուտցեն]]ը 1620 թվականին, [[Մատիուս Մերիան]]
File:Hinrichtung auf dem Altstädter Ring.JPG|27 բոհեմական իշխանավորների ելույթը, [[Պրագա]], 21 Հունիս 1621
File:Battle of wimpfen 1622.jpeg|[[Ուիմֆենի ճակատամարտ]], 6 Մայիս 1622
File:Batalla Fleurus (1622).jpg|Ֆլեուրուսի ճակատամարտ, 29 Օգոստոս 1622
File:The Battle of Stadtlohn by Sebastiaen Vrancx.jpg|[[Շտադլոհնի ճակատամարտ]], 6 Օգոստոս 1623
File:Belagerung Stralsunds durch Wallenstein 3.jpg|[[Siege of Stralsund]], May to 4 August 1628
File:Sack of Magdeburg 1631.jpg|Մագդեբուրգի ջարդը, 1631: 30,000 բնակիչներից միայն 5,000-ը ողջ մնացին:
File:Frankfurt-aOder1631.jpg|Ֆրանկֆուրտի ճակատամարտ, Ապրիլ 1631
File:Gustave_Adolphe_at_Breitenfeld-Johann_Walter-f3706497.jpg|[[Գուստավուս Ադոլֆուս]] , Սեպտեմբեր 1631
File:Rocroi.jpg|[[Ռոկրոյի ճակատամարտ]], 1643
File:Veduta z obléhání Brna Švédy v roce 1645.jpg|Բռնոյի անհաջող պաշարումը շվեդների կողմից, 1645
</gallery>
</div>

==Տես նաև==
*[[Երկրորդ երեսնամյա պատերազմ]]
*[[Պատերազմների ցանկ ըստ տևողության]]

==References==
{{reflist|colwidth=30em}}

==Արտաքին հղումներ==
*[http://www.czech.cz/en/czech-republic/history/all-about-czech-history/the-thirty-years-war/ Երեսնամյա պատերազմ – Չեխիայի հանրապետություն]
*[http://www.1911encyclopedia.org/Thirty_Years'_War Երեսնամյա պատերազմ – LoveToKnow 1911]
*[http://www.newadvent.org/cathen/14648b.htm The Երեսնամյա պատերազմ – Կաթոլիկ հանրագիտարան]
*[http://www.historylearningsite.co.uk/thirty_years_war.htm Երեսնամյա պատերազմ ] LearningSite
*[http://www.timelines.info/history/conflict_and_war/15th_-_17th_century_conflicts/thirty_years_war/ Երեսնամյա պատերազմի ժամանակագրություն ]
*[http://www.westfaelischer-frieden.de Վեստֆալիայի հաշտություն]
*''[http://www.gutenberg.org/etext/6775 Երեսնամյա պատերազմի պատմություն]'' [[Ֆրեդերիկ վոն Շիլլեր]]ի հեղինակությամբ
*[http://www.pipeline.com/~cwa/TYWHome.htm Երեսնամյա պատերազմ ]
*[http://www.bbc.co.uk/programmes/b015c342#synopsis BBC Radio4 documentary – The Երեսնամյա պատերազմը և Մագեբուրգը]


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

09:53, 31 Հուլիսի 2014-ի տարբերակ

Երեսնամյա պատերազմ
Կրոնական պատերազմներ

Եվրոպան երեսնամյա պատերազմի ավարտին
Թվական 1618–1648
Վայր Եվրոպա (գլխավորապես ներկայիս Գերմանիա)
Արդյունք Վեստֆալյան հաշտություն
Հակառակորդներ
Բողոքական երկրներ և դաշնակիցներ

Շվեդիա Շվեդիա
Բոհեմիա
Նորվեգա-դանիական ունիա
Նիդերլանդներ
Ֆրանսիա
Շոտլանդիա
Անգլիա
Սաքսոնիա

Կաթոլիկ երկրներ և դաշնակիցներ

Սրբազան Հռոմեական կայսրություն
Գերմանիայի կաթոլիկ լիգա
Ավստրիա
Բավարիա
Իսպանիա
Պորտուգալիա

Հրամանատարներ
Շվեդիա Գուստավ II Ադլոֆ

Լուի XIII
Ֆրեդերիկ V

Ֆերդինանդ III

Ֆիլիպ IV

Կողմերի ուժեր
495,000.
  • 150,000 շվեդ
  • 20,000 դանիացի և նորվեգացի
  • 75,000 հոլանդացի
  • Մոտ. 100-150,000 գերմանացի
  • 150,000 ֆրանսիացի
  • 20-30,000 հունգարացի
  • 6,000 տրանսիլվանիացի
450,000.
  • 300,000 իսպանացի
  • 100-200,000 գերմանացի
  • Մոտ. 20,000 հունգար և խորվաթ հեծյալ
Ռազմական կորուստներ
Մոտ 300 000 զոհ և վիրավոր, Գերմանիայի քաղաքացիական բնակչության զոհերը կազմում են 6 000 000 Մոտ 400 000 զոհ
Ընդհանուր կորուստներ
8,000,000, ներառյալ քաղաքացիական բնակչության զոհերը

Երեսնամյա պատերազմ (1618 - 1648), առաջին համաեվրոպական պատերազմներից մեկը, որն ընդգրկեց գրեթե ողջ Եվրոպան, բացառությամբ Շվեյցարիայի։ Պատերազմը սկսվեց Գերմանիայի բողոքականների և կաթոլիկների հակամարտության հետևանքով, սակայն հետագայում վերածվեց Հաբսբուրգների դեմ պայքարի։ Պատերազմի հետևանքով կտրուկ նվազեց Գերմանիայի որոշ շրջանների բնակչության թիվը։ Այն ամենաերկար և ամենաարյունալի պատերազմներից մեկն է Եվրոպայի պատմության ընթացքում։ Պատերազմի ծագման պատճառները և մասնակիցների շահերը բազմազան էին, ոչ ոք չի կարողացել եզակի պատճառ տալ պատերազմի ծագման վերաբերյալ։ Սկզբնական շրջանում կոնֆլիկտը ուներ մեծապես կրոնական բնույթ, վեճերը ծագել էին բողոքականների և կաթոլիկների միջև Սրբազան Հռոմեական կայսրությունում, չնայած կայսրության ներքաղաքական վիճակը և ուժերի հավասարակշռությունը խաղացել է որոշիչ դեր։ Աստիճանաբար հակամարտությանը ներքաշվեցին այլ երկրներ, այդ թվում այդ ժամանակվա մեծ տերությունները։[1][2] Հետագայում պատերազմը կրեց ավելի քիչ կրոնական բնույթ, Ֆրանկո-Հաբսբուրգյան հակամարտությունը Եվրոպական քաղաքական իշխանության համար հետագայում վերածվեց պատերազմի Ֆրանսիայի և Հաբսբուրգյան ուժերի միջև։։[3]

Երեսնամյա պատերազմի հետևանքով շատ տարածքներ սնանկացան, բազմաթիվ զինվորներ վախճանվեցին։ Սովի և հիվանդությունների պատճառով կրճատվեցին շատ Գերմանական երկրների, Չեխիայի, Նիդերլանդների և Իտալիայի բնակչությունները, ինչպես նաև շատ էին կորուստները զինվորականների շրջանում։ Չնայած կռվող բանակների զինվորները ամբողջությամբ վարձկաններ չէին, նրանց ֆինանսավորումը այդ ժամանակ կենտրոնացված չէր, յուրաքանչյուր զորախմբի ֆինանսավորումը ինքնուրույն էր, որը հիմնականում ձեռք էին բերում գրավված տարածքների թալանի ճանապարհով, արդյունքում ահաբեկվում և թալանվում էին խաղաղ բնակչությունը։

Երեսնամյա պատերազմը ավարտվեց Օսնաբյուկի և Մյունստերի պայմանագրերով, որոնք Վեստֆալյան խաղաղության պայմանագրի մի մասն էին։[4] Շատ հակամարտություններ, որոնք հրահրել էին պատերազմը, մնացին չլուծված դեռևս երկար տարիներ։

Պատերազմի ծագումը

Աուգսբուրգի հաշտությամբ (1555), որը ստորագրվեց Կառլոս V-ի կողմից, որը Շպեյերի առաջին սեյմի արդյունք էր վերջ դրեց գերմանական Լյութերենների և Կաթոլիկների միջև մղվող պայքարին, հաստատվեց, որ.[5]

  • 225 գերմանական տարածքների կառավարողները իրենք պետք է ընտրեին իրենց կրոնը (Լյութերիզմ կամ Կաթոլիզմ), իսկ նրանց հպատակներին պետք է պարտադրվեր դավանել այդ կրոնին։
  • Լյութերները, որոնք ապրում էին Եպիսկոպոսական կոմսություններում կարող էին շարունակել դավանել իրենց կրոնը։
  • Լյութերներին էր մնում այն տարածքները, որոնք գրավել էին կաթոլիկներից։
  • Այն Եպիսկոպոսները որոնք դավանափոխվել էին լյութերիզմի հրաժարվում էին իրենց տարածքներց։

Չնայած Աուգսբուրգի հաշտությամբ մի փոքր ժամանակ խաղաղություն տիրեց, իրավիճակը ավելի բարդացավ, երբ ամբողջ Գերմանիայով տարածվեց նոր կրոն Կալվինիզմը։ Այն դարձավ Գերամնիայի երեք խոշոր կրոններից մեկը, սակայն Աուգսբուրգի հաշտությամբ իրավունքեր էր տրված միայն կաթոլիկներին և լյութերականներին։[6][7]

Սրբազան Հռոմեական կայսրության հարակից երկրները նույնպես նպաստեցին երեսնամյա պատերազմի բռնկմանը.

  • Իսպանիան հետաքրքրված էր գերմանական պետություններով, քանի որ նա այդ ժամանակ տիրում էր Իսպանական Նիդերլանդներին և Իտալիայի արևմտյան տարածքներին, որոնք կապվում էին իսպանական առևտրային ուղով։ Հոլանդսացիները ապստամբեցին իսպանական տերության դեմ սկսած 1560-ականներից և համաձայնության եկան միայն 1609-ին։
  • Ֆրանսիան շրջափակված էր երկու Հաբսբուրգյան տերություններով (Իսպանիա և Սրբազան Հռոմեական կայսրություն) և հետաքրքրված էր թույլ գերմանական պետությունների նվաճմամբ։
  • Շվեդիան և Դանիան հետաքրքրված էին հյուսիսգերամանական պետություններով Բալթիկ ծովի շրջակայքում։

Սրբազան Հռոմեական կայսրությանի կազմում էին կիսանկախ պետություններ։ Սրբազան Հռոմի կայսր կարգավիճակը հիմնականում որպես տիտղոս էր ընդունվում, բայց Հաբսբուրգների տոհմի կայսրերի ժամանակ նրանց տրվեց կայսերական տիրույթների լայն կայսերական իրավունքներ։ Ավստրիական թագավորությունը, որը մտնում էր Սրբազան Հռոմեական կայսրության մեջ ուներ մեծ իշխանություն և մոտ ութ միլիոն բնակիչ։ Կայսրությունը նաև վերահսկում էր մի շարք տարածաշրջանային ուժերի , ինչպիսիք են Բավարիայի դքսությունը, Սաքսոնիան, Բրենդերբուրգը, Կուրպֆալցը, Հեսսենը, Տրիերյան արքեպիսկոպոսարանը և ազատ կայսերական քաղաք Նյուրնբերգը (որտեղ բնակվում էին 500.000-ից մեկ միլիոն բնակիչ)։ Կայսրության տիրապետության տակ էին նաև մեծ թվով քաղաք պետություններ, դքսություններ և այլն։

Կրոնական լարվածությունը պահպանվեց մինչև 16-րդ դարի երկրորդ կեսը։ Աուգսբուրգի հաշտությունը սկսվեց խախտվել, քանի որ որոշ եպիսկոպոսներ սկսեցին վերականգնել իրենց կալվածքները, իսկ Հաբսբուրգները սկսեցին վերականգնել կաթոլիկ իշխանությունը Սրբազան Հռոմեական կայսրությունում և Իսպանիայում։ Այս ժամանակներում տեղի ունեցավ Քյոլնի պատերազմը (1583–88), հակամարտությունը սկսվեց, երբ քաղաքի արքեպիսկոպոս Գեբարդ Տրուչես վոն Վոլբուրգը դավանափոխվեց կավանիզմի։ Քանի որ նա նշանակվել էր կայսրի կողմից, նա չէր կարող դավեր այլ կրոնի բացի կաթոլիզմի։

Քյոլնի պատերազմում իսպանական զորքերը դուրս քշեցին նախկին արքեպիսկոպոսին և նշանակեցին նորին ի դեմս Էռնստ Բավարիացու, ով կաթոլիկ էր։ Այս հաջողությունից հետո Կաթոլիկները առավել ամրապնդեցին դիրքերը և խստացրեցին cuius regio, eius religio (թարգմանաբար կրոնափոխվիր կամ հեռացիր) սկզբունքի կիրառումը Բավարիայում, Վյուրցբուրգում և այլ երկրներում։ Այն ստիպում էր լյութերներին կրոնափոխվել կամ լքել երկիրը։ Լյութերները նաև ականատես եղան Պալատինետի (1560), Նասուի (1578), Հեսե-Կասեի (1603) և Բրանդենբուրգի (1613) լորդերի կրոնափոխությանը։ Այսպիսով Հռենոսի ափերից մինչև Դանուբ գետը հիմնականում գերիշխում էին Կաթոլիկները, իսկ Լյութերները արտաքսվեցին հյուսիս, մյուս տարածքներում իշխում էին kալվինիստները։ Այնուամենայնիվ համարյա ամենուր գործում էին բոլոր կրոնների փոքրամասնություններ։ Որոշ դքսություններում կաթոլիկների, լյութերների և կալվինների թիվը գրեթե հավասար էր։

Երկար ժամանակ իսպանացի իշխող զարնիկներին, ինչպես նաև Հաբսբուրգյան կայսրեր Կառլոս V-ին (հատկապես Ֆերդինանդ I-ին և Մաքսիմիլիան II-ին, նաև Ռուդոլֆ II-ին և նրա հետևորդ Մատիասին)շատ էին քննադատում կրոնական ազատություն տալու համար իրենց արքունիքի անդամներին։ Այս իշխանավորները կայսրության ներսում հանդուրժում էին քրիստոնեության տարբեր ուղղությունները։[8] Մինչ այդ Շվեդիան և Դանիան, որոնք երկուսն էլ լյութերական թագավորություններ էին փորձում էին կայրության ներսում օգնել բողոքականներին և ձեռք բերել տնտեսական և քաղաքական իշխանություն։

Կրոնական լարվածությունը ներխուժեց գերմանական ազատ քաղաք Դոնեվյուրթ 1606-ին։ Այստեղ լյութերականները արգելեցին կաթոլիկներին երթ կազմակերպել և տեղի ունեցավ բախում։ Սա Բավարիայի դուքս Մաքսիմիլիան I-ին ստիպեց կանգնել կաթոլիկների կողքին։ Արդյունքում, երբ բախումները դադարեցին Կալվինիստները (որոնք մինչ այդ փոքրամասնություն էին) դարձան առավել սպառնալի։ Նրանք միավորվեցին և ստեղծեցին Ավետարանչական միության լիգա 1608-ին, որը գլխավորեց Պալատինի հերցոգ Ֆրեդերիկ V-ը։[9] Լիգայի ստեղծումից հետո կաթոլիկները նույնպես միավորվեցին և ստեղծեցին Կաթոլիկների լիգա 1609-ին, որը գլավորեց դուքս Մաքսիմիլիանը։

Ֆերդինանդ I Սրբազան Հռոմի կայսր և Բոհեմիայի թագավոր: Նա կոչ արեց Տրենտի խորհրդին հաստատել երկու տեսակի մասնակցության կանոնը գերմանացի և բոհեմացի կաթոլիկների համար։

Հաջորդ լարվածությունը ծագեց 1609-ին, Յուլերի ժառանգության համար պատերազմում, որը սկսվեց, երբ Յուլի-Կլեվե-Բերգի դուքս Ջոն Վիլամը մահացավ առանց ժառանգ։[10] Դքսությանը տիրանալու համար կար երկու հավակնորդ։ Առաջինը Պուսիայի դքսուհի Աննան էր, ով Ջոն Վիլիամի ավագ դստեր աղջիկն էր։ Աննան ամուսնացած էր Բռանդենբուրգի կյուֆուստ Ջոն Սիգիսմունդի հետ։ TԵրկրորդը Նեունբերգի պֆալցկոմս Վոլֆգանգ Վիլիամն էր, ով Յոն Վիլիամսի քրոջ որդին էր։ Դքսուհի Աննան հավակնում էր Յուլի-Կլեվե-Բերգին, որպես ուղիղ կապով ամենամեծ ժառանգ, իսկ Վոլֆգանգ Վիլիամը համարվում էր ամենամոտ արու ժառանգորդը։ 1610-ին Ռուդոլֆ II-ը զորքերը մտցրեց տարածաշրջան պատերազմը կանխելու համար և գումարեց խորհուրդ(Reichshofrat)։ Սակայն որոշ բողոքական իշխաններ վախեցան, որ միացյալ դքսությունը կանցնի կաթոլիկների ձեռքը։[10] Ֆրանսիայի թագավոր Հենրիխ IV-ի և Նիդերլանդների հանրապետության ներկայացուցիչները որոշել էին ներխուժել Յուլի-Կլեվե-Բերգ, սակայն նրանց պլանները ձախողվեցին Հենրիխ IV-ի մահվան պատճառով։ Հույս ունենալով ստանալ առավելություն վիճաանության մեջ Վոլֆգանգ Վիլիամը ընդունեց Կաթոլիզ, հակառակ նրան Ջոն Սիգիսմունդը ընդունեց Կալվինիզմ, իսկ Աննան մնաց Լյութերական։[10] Վիճաբանությունը ավարտվեց 1614-ին Կսանտենի պայամանագրով, որի համաձայն միացյալ դքսությունը անջատվեց Յուլիայի և Բերգի, որոննք անցան Վոլֆգանգ Վիլիամին, իսկ Սիգիսմունդին բաժին ընկան Կլեվեսը, Մարկը և Ռևենսբերգը։[10]

Ֆերդինանդ II(Սրբազան Հռոմի կայսր) և Բոհեմիայի թագավոր։

1617-ին պարզ դարձավ, որ Սրբազան Հռոմի կայսր և Բոհեմիայի թագավոր Մատիասը մահանալու է առանց ժառանգի, ում ամենամոտ արու բարեկամը նրա զարմիկ Ավստրիայի դուքս Ֆերդինանդ II-ն էր։ Օնեթի պայամանագրով Իսպանիայի կայսր Ֆիլիպ III համաձայնվեց, որպեսզի գահը ժառանգի Ֆերդինանդ II-ը։

Ֆերդինանդը, ով կրթվել էր ճիզվիտների կողմից, ուժեղ Կաթոլիկ էր և ցանկանում էր պարտադրել կրոնական միասնականության իր տարածքներում։ Դա նրան դարձրեց ոչ ժողովրդական բողոքական Բոհեմիայում։ Բնակչության դժգոհություններին միացավ նաև ազնվականությունը, որոնք չէին ընդունում Ֆերդինանդին Բոհեմիայի թագաժառանգ ընտրվելը 1617-ին, արդյունքում բռնկվեց երեսնամյա պատերազմը 1618-ին երբ նրա ներկայացուցիչներին դուրս շպրտեցին պատուհանից Պրահայում։ Պրահայի հուզումները աճեցին բաց խռովության Բոհեմիայում, որը համարվում էր ուժեղ արտաքին դաշնակից։ Ֆերդինանդը սա ընդունեց որպես անձնական վիրավորանք, սակայն նրա վարած քաղաքականությունը ավելի թուլացրեց իր դիրքերը։

Բոհեմյան ապստամբություն

1618–1621

Ժամանակակից փորագրություն, որտեղ պատկերված է Պրահայի երկրորդ Դեֆենեստրացիան (1618), որից հետո սկսվեց Բոհեմիական ապստամբությունը, որն էլ համարվում է երեսնամյա պատերազմի առաջին փուլը:

Մնալով առանց ժառանգի Սրբազան Հռոմի կայսր Մատիասը փորձեց խաղաղ ճանապարհով իրեն ժառանգորդ կարգել իր զարմիկ վառ կաթոլիկ Ֆերդինանդին, ով նաև պետք է ժառանգեր Հունգարիայի և Բոհեմիայի թագը։[11] Բոհեմիայի որոշ բողոքական առաջնորդներ վախեցան, որ իրենցից կվերձվեն Ռուդոլֆ II-ի կողմից 1609-ին տրված իրավունքները։ Նրանք գերադասում էին Ֆրեդերիկ V-ին, ով Պալատինեյթի կյուրֆյուրստն էր (Ֆրեդերիկ IV-ի իրավահաջորդը, բողոքականների միության հիմնադիրը)։[12] Սակայն բողոքականների մի մասը հարում էին կաթոլիկների տեսակետը,[13] և 1617-ին Ֆերդինանդը պատշաճ կերպով ընտրվեց Բոհեմիայի թագաժառանգ և ինքնաբերաբար Մատիասի մահվանից հետո Բոհեմիայի թագավոր։

Սպիտակ լեռան ճակատամարտի բեմադրումը:

Նորընտիր թագավորը 1618-ի մայիսին ուղարկեց երկու իր կաթոլիկ խորհրդականներին (Վիլեմ Սլավատաին և Յարոսլավ Բորզիտաին), որպեսզի իրեն ներկայացնեն Պրահայի Հրադչանի ամրոցում։ Ֆերդինանդը ցնականում էր, որ նրանք կառավարեն երկիրը իր բացակայության ժամանակ։ 1618-ի մայիսի 23-ին բողոքականները ձերբակալեցին նրանց և նետեցին ամրոցի պատուհանից, որը գտնվում էր 21 մետր բարձրության վրա։ Հատկանշական է, որ նրանք կենդանի մնացին, քանի որ վայրէջք կատարեցին ձիու գոմաղբի մեջ։ Այս իրադարձությունից սկիզբ առավ Բոհեմյան ապստամբությունը։ Բոհեմյան հակամարտությունը արագ տարածվեց Բոհեմիայի թագավորության բոլոր տարածքներով, այդ թվում Սիլիսիայում, Վերին և Ստորին Լուսատիայում և Մորավիայում։ Մորավիա արդեն ներքաշվել էր բողոքականների և կաթոլիկների հակամարտության մեջ։ Կրոնական հակամարտությունը վերջիվերջո տարածվեց գրեթե ողջ Եվրոպայով, ներառյալ Ֆրանսիան, Շվեդիան և շատ այլ երկրներ։[12]

Եթե Բոհեմյան ապստամբությունը մնար տեղական հակամարտություն, այն կավարտվեր երեսուն ամսվա ընթացքում։ Սակայն Մատիաս կայսրի մահը լրացուցիչ ուժ տվեց ապստամբներին, որոնք մոտ էին փոխզիջումների գնալուն։ Ֆերդինանդի սխալ որոշումների պատճառը եղան, որ Բոհեմիացիները կարողացան տարածել հակամարտությունը արևմտյան Գերմանիա։ Ֆերդինանդը ստիպված օգնություն խնդրեց իր զարմիկից՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ից։

Բոհեմիացիները փնտրում էին դաշնակիցներ կայսրի դեմ, նրանք փորձեցին իրանց կողմը քաշել Բողոքական միությանը,որի ղեկավար Կալվինիստ Ֆրեդերիկ V-ին տեսնում էին Բոհեմիայի թագի հիմնական հավակնորդ։ Բոհեմիացիները խոստացան Ֆրեդերիկին դարձնել Բոհեմիայի թագավոր, եթե նրա միությունը միանա ապստամբներին։ Սակայն նման առաջարկներ եղան նաև Բոհեամիայի մարզերի մյուս անդամներին, այդ թվում Սավոյի դքսին, Սաքսոնիայի կյուրֆուրստին և Տրանսիլվանիայի արքայազնին։ Ավստրացիները, որոնք ուշի ուշով հետևում էին Պրագայի իրադարձությունների դարձրեցին ընդվզումները համաժողովրդական[14] Սկզբում ապստամբեցին միայն Բոհեմիացիները։ Նրանց միացան Վերին Ավստրիայի ժողովուրդը, որի ազնվականությունը հիմնականում կալվինիստ կամ լյութերական էր։ Ստորին Ավստրիան ապստամբեց մի փոքր ուշ, 1619-ին երբ Ժինդրիչ Մատիաս Տուրնը իր բանակով պաշարեց Վիեննան։

Օսմանյան աջակցություն

Բեթլեն Գաբորը Օսմանյան Կայսրությունից աջակցություն է խնդրում ընդդեմ Հաբսբուրգների
Ֆրեդերիկ V որպես Բոհեմիայի թագավոր, կտավը նկարվել է Ջերթ վոն Հոնհորսթի կողմից 1634-ին:

Արևելքում բողոքական հունգարացի արքայազն Բեթլեն Գաբորը գլխավորեց արշավ դեպի Հունգարիա Օսմանյան Սուլթան Օսման II-ի աջակցությամբ։ Զգուշանալով Սրբազան Հռոմի կայսր Ֆերդինանդի կաթոլիկ քաղաքակնությունից, Բեթլեն Գաբորը միակ աջակցությունը տեսնում էր օսմանյան կայսրությունից։[15] Դեսպանները Հեյնրիխ Բիթերի գլխավորությամբ այցելեցին Կոստանդինապոլիս 1620-ի հունվարին, օսմանցիները Մեհմեդ Աղայի գլխավորությամբ այցելեցին Բրագա 1620-ի հուլիսին։ Օսմանցիները առաջարկեցին Ֆրեդերիկին 60,000 հեծելազոր և պլանավորեցին տրամադրել ևս 400,000 զորք լեհաստան ներխուժելու համար, փոխարենը նրանց պետք է վճարեին ռազմատուրք։[16] Այս բանակցությունները բերեցին Լեհ-Օսմանյան պատերազմի բռնկմանը 1620-21 թվականներին։[17] Օսմանցիները ջախջախեցին լեհերին, որոնք սատարում էին Հաբսբուրգներին Երեսնամյա պատերզամի ժամանակ, Սեսորայի ճակատամարտում 1620-ի սեպտեմբեր հոկտեմբեր ամիսներին,[18] բայց ի վիճակի չէին այլևս շարունակել հաղթարշավը 1620-ի նոյեմբերի Սպիտակ լեռան ճակատամարտում բոհեմիացիների պարտությունից հետո։[19] Ավելի ուշ լեհերը հաղթեցին օսմանցիներին Չոցիմի ճակատամարտում և վերականգնեցին ստատուս քվոն։[20]

Կասրը, ով տարված էր Ուսկոկի պատերազմով, շտապեց վերակազմավորել բանակը, որպեսզի կանգնեցնի բոհեմիացիների և նրանց դաշնակիցների առաջ խաղացումը։ Չառլս Բոնավենտուրը, ով կայսերական զորքի հրամանատարն էր պարտության մատնեց Բողոքական միության զորքերին Սաբլատի ճակատամարտում 1619-ի հունիսի 10-ին։ Սա կտրեց Տուրնի հետ կապ հաստատելու ուղիները, ով ստիպված եղավ հրաժարվել Վիեննան գրավելու մտքից։ Սաբլատի ճակատամարտը արժեցավ բողոքականներին կարևոր դաշնացկցի, ի դեմս Սավոյի։ Սավոյը արդեն ուղարկել էր մեծ քանակությամբ գումար, նաև զորք բողոքականների զորածումբը Հռենոսի մարզում համալրելու համար։

1621–1625

Սպիտակ լեռան ճակատամարտի (1620) ժամանակակից գեղանկար:
Դոն Աբրոզիո Սպինոլա, իսպանական զորքերի հրամանատար:

Իսպանական կայսրությունը Բրուսելից բանակ ուղարկեց Աբրոզիո Սպինոլայի գլխավորությամբ, կասրին սատարելու համար։ Բացի այդ Վիեննայում Իսպանիայի դեսպանը համուզեց բողոքական Սաքսոնիային միանալ ընդդեմ Բոհեմիայի, Լուսատիայի վերահսկողությունը նրան հանձնելու դիմաց։ Սաքսոնացիները ներխուժեցին Բոհեմիա, իսկ իսպանական զորքերը արևմուտքում թույլ չտվեցին դաշնակից բողոքական լիգային օգնության հասնել։

Կաթոլիկ լիգայի բանակը ճնշեց Վերին Ավստրիայի հուզումները, մինչ կայսերական բանակը ճնշեց Ստորին Ավստրիան։ Երկու բանակները միավորված պարտության մատնեցին Ֆրեդերիկ V-ին Սպիտակ լեռան ճակատամարտում, 1620-ի նոյեմբերի 8-ին։ Բացի այդ ստիպեցին Բոհեմիային դառնալ կաթոլիկ և մնալ Հաբսբուրգների տիրապետության տակ ևս 300 տարի։

Այս պարտությունը պատճառ դարձավ Ավետարանչական միության լուծարմանը և Ֆրեդերիկ V-ի տիտղոսի կորստին։ Ֆրեդերիկը հայտարարվեց օրենքից դուրս, իսկ նրա կալվածքները բաժին պետք է հասնեին կաթոլիկ ազնվականներին։ Նրա տիտղոսը տրվեց նրա հեռու բարեկամ Մաքսիմիլիանին։ Ֆրեդերիկը ստիպված եղավ օգնություն խնդրել Շվեդիայից, Նիդեռլանդերից և Դանիայից։

Սա լուրջ հարված էր բողոքական հավակնություններին տարածաշրջանում։ Ապստամբության ճնշումից հետո Բոհեմիացի ազնվականների ունեցվածքի մեծ մասը անցավ կաթոլիկներին։ Իսպանացիները ձգտելով առաջ անցնել հոլանդացիներից Ութսունամյա պատերազմի նախապատրաստման գործընթացում, ցանկանում էին նվաճել Ֆրեդերիկի հողերը։ Պատերազմի առաջին փուլը արևելյան Գերմանիայում ավարտվեց 1621-ի դեկտեմբերի 31-ին, երբ Տրանսիլվանիայի արքայազնը և կայսրը կնքեցին Նիկոլսբուրգի հաշտության պայմանագիրը, համաձայն որի Տրանսիլվանիային տրվեցին Թագավորական Հունգարիայի մեծ թվով տարածքներ։

Հրացանակիրների փորագրություն մոտ 1620 թվական:
Յոհան Ցերկլաս Տիլլի բավարական և կայսերական զորքերի հրամանատար:

Որոշ պատմաբաններ 1621-1625 թվականները Երեսնամյա պատերազմում համարում են առանձին փուլ, և այն անվանում են Պալատինեյթի փուլ։ Սպիտակ լեռան ճակատամարտում կրած պարտությունից հետո Բոհեմիայի մեծ մասը խաղաղվեց։ Սակայն Պալատինեյթում պատերազմը շարունակվում էր։ Տեղի նշանավոր առաջնորդներից դուքս Էռնստ վոն Մանսֆիլդը[21] – օգնեց Ֆրեդերիկ V-ին պաշտպանել իր հողերը։ Այս փուլը անցավ փոքր ընդհարումներով։ Մանհեյմը և Հեյդելբերգը ընկան 1622-ին, Ֆրանկենթալը նվաճեցին երկու տարի հետո Պալատինեյթը թողնելով իսպանական զորքերին։

Բողոքականների բանակի մնացուկները անցան ծառայության նիդերլանդական բանակում։ Սակայն նրանց ժամանումը Նիդերլանդները չօգնեց ազատվել Բերգեն-օպ-Զումի պաշարումից (Հոկտեմբեր 1622), հոլանդացիները չկարողացան պաշտպանել նրաց վերջին կացարանը։ Նրանց ուղարկեցին արևելյան Ֆրիսիա։ Մոնսֆիլդը մնաց Նիդերլանդներում, բայց Կրիստիանը մնաց օգնելու իր հարազատներին։ Ստանալով նորությունը, որ Մոնսֆիլդը իրեն չի օգնելու, Կրիստիանի բանակը նահանջեց դեպի Նիդերլանդների սահման։ 1623-ի Օգոստոսի 6-ին 10 մղոն սահմանին չհասած Տիլլիի ավելի կազմավորված բանակը հասավ նրանց։ Ստադլոհնի ճակատամարտում Կրիստիանի բանակը պարտություն կրեց կորցնելով բանակի ձորս հինգերորդ մասը, որը նախքան այդ հաշվվում էր մոտ 15.000 զինվոր։ Այս ողբերգությունից հետո բողոքականները կորցրեցին բոլոր հույսերը վերականգնվելու և այսպիսով բողոքական ապստամբությունը վերջնականապես ճնշվեց։

Հուգենոտների ապստամբություններ (1620–1628)

Գասպար դը Գուզման Օլիվարես, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ի հավատարիմ նախարաը, նկարը Դիեգո Վելասկես:
Կարդինալ Ռոշելյեն Լա Ռոշելի պաշարման ժամանակ ընդդեմ Հուգենոտների, Հենրի Մոտե, 1881:

1562–1598 թվականների կրոնական պատերզմներից հետո, Ֆրանսիայի բողոքական Հուգենոտները (հիմնականում հարավ-արևմտյան տարածքներից) վայելեցին 20 ամյա խաղաղությունը Հենրի IV-ի օրոք, ով մինչև կաթոլիկ դառնալը հարում է հուգենոտներին։ Նրան հաջորդող Լյուդովիկոս XIII-ը, ով իր կաթոլիկ մոր ազդեցության տակ էր, ավելի քիչ համբերատար էր։ Հուգենոտները ի պատասխան սկսեցին զինվել, ստեղծեցին զինվորական խմբավորումներ և դիվանագիտական հարաբերություններ սկսեցին օտարերկրյա պետությունների հետ։ Ապստամբությունը սկսվեց մեծ բախումներով, բոլորն էլ ավարտվեցին հուգենոտների պարտությամբ. Մոնտաուբանի պաշարում 1621 թվականին, Սեն Մարտին դը Ռեի ծովային ճակատամարտ 1622 թվականի հոկտեմբերի 27-ին, the Ռե կղզու գրավում 1625 թվականին, Լա Ռոշելի պաշարում 1627–1628 թվականներին։ Ապստամբությունը վերաճեց միջազգային հակամարտության Անգլիայի ներգրավմամբ 1627-1629 թվականներին։ Ստյուարտների տունը ներգրավվեց Եվրոպայում խաղաղության ապահովման գործընթացում և ներքաշվեց Իսպանիայի և Ֆրանսիայի պատերազմներին։ Սակայն պարտություն կրելով Ֆրանսիայից (ինչը անուղղակիորեն բերեց անգլիացիների առաջնորդ Ջորջ Վիլիերսի մահվան), բացի այդ ֆինանսավորման դադարեցման և ներքին հակամարտությունների պատճառով Անգլիայի խորհրդարանը որոշեց դուրս գալ պատերազմից։[22] Ֆրանսիան մնաց խոշորագույն կաթոլիկ թագավորությունը, որը դաշնակից չէր Հաբսբուրգներին և ապագայում պետք է պատերազմի մեջ մտներ Իսպանիայի հետ։

Դանիական միջամտություն (1625–1629)

Հրետենեվոր հեծելազորային
Կաթոլիկ գեներալ Ալբերտ վոն Ուլենշտեյն:

Կոպենհագենում կայսերական հաղթանակից հետո հաստատված խաղաղությունը կարճ կյանք ունեցավ Դանիայի կողմից պատերազմին ներքաշվելու պատճառով։ Դանիական միջամտությունը անվանվեց Ստորին Սաքսոնյան պատերազմ կամ դանիերեն Kejserkrigen ("Կայսրների պատերազմ"),[23] սկսվեց, երբ Դանիայի թագավոր Կրիստիան IV, ով լյութերական էր և նաև հանդիսանում էր Հելստեյնի դուքսը, օգնեց հարևան Ստորին սաքսոնիայի լյութերեն իշխանավորներին բանակ կազմել ընդդեմ կայսերական ուժերի։[24] Դանիան վախենում էր, որ իր անկախությունը վտանգի տակ կլինի, քանի որ բողոքականները պարտություն էին կրել կաթոլիկներից։ Կրիստիան IV նաև ցանկանում էր քաղաքական դիվիդենտներ ստանալ հյուսիսային Գերմանիայից։ Օրինակ 1621 թվականին Համբուրգը ճանաչեց Դանիայի անկախությունը և Կրիստիանի որդուն նշանակեց Բրեմենի արքեպիսկոպոս։ Կրիստիան IV նվաճեց իր թագավորության համար հարստության աղբյուր, ինչը չունեին հյուսիսային Եվրոպայի մյուս երկրները։ Այս հարստությունները ձեռք էին բերվում Օրսանդի հարկերից և Շվեդիայի տարածքների զինված թալանից։[25] Դանիայի ուղին հավանության արժանացավ Ֆրանսիայի և Անգլիայի կողմից, Կրիստիանը, որպես գլխավոր հրամանատար կարողացավ հավաքագրել 20,000 վարձկանի և 15,000 ազգային բանակ։

Նրա դեմ կռվելու համար Ֆերդինանդ II-ը զորք ուղարկեց Ալբերտ վոն Ուլենշտեյնի գլխավորությամբ, ով աչքի էր ընկել Բոհեմիայում և հարստացել որոշ տարածքներ նվաճելով։[26] Ուոլշտեյնը համաձայնվեց հավաքագրել իր բանակը, որը հաշվվում էր 30,000-ից 100,000 զինվոր պայմանով, որ նրան կթույլատրվի թալանել գրավված տարածքները։ Կրինստիանը, ով ոչինիչ չգիտեր Ուլշտեյնի զորքի մասին, իմանալով Ուոլշտեյնի և Տիլլիի միավորման մասին ստիպված հրաժարական տվեց։ Կրիստիանը անհաջողակ էր նաև այն հարցում, որ նրա բոլոր դաշնակիցները ստիպված եղան հետ քաշել իրենց զորքերը. Անգլիան թույլ էր և պառատկված, Ֆրանսիան քաղաքացիական պատերազմի շեմին էր, Շվեդիան պատերազմի մեջ էր Լեհ-Լիտվական միավորված ուժերի դեմ, և ոչ Բրանդենբուրգը ոչ էլ Սաքսոնիան հետաքրքրված չէին արևելյան Գերմանիայում պատերազմներ մղելուն։ Ուոլենշտեյնը պարտության մատնեց Մանսֆիլդի բանակին Դեսու կամրջի ճակատամարտում (1626), իսկ Գեներալ Տիլլին հաղթեց դաներին Լութերի ճակատամարտում (1626)։[27] Մանսֆիլդը մահացավ մի քանի ամսից հնարավոր տուբերկուլոզից Դալմաթիայում։

Շոտլանդական զինվորները Գուստավուս Ադոլփուսի մոտ ծառայության ժամանակ, 1630–31:

Ուոլշտեյնի զորքը շարժվեց հյուսիս նվաճելով Մակելենբուրգը, Պոմերանիան և Յուտլանդիան, բայց չկարողացավ նվաճել Դանիայի մայրաքաղաքը։ Ուոլենշտեյնը չուներ նավատորմ, իսկ ոչ Հանզայի միությունը ոչ Լեհ-Լիտվական միավորված ուժերը թույլ չտվեցին կայսերական բանակին օգտվել իրենց նավահանգիսնտերից Բալթիկ ծովում։ Նա պաշարեց Ստրալսանդ, որը գրավելով կունենար հարմար նավահանգիստ, որտեղ կկառուցեր հզոր նավատորմ, սակայն Դանիայի դեմ պատերազմը կասեցվեց ֆինասապես ձեռնտու չլինելու պատճառով։ [28] Ուոլենշտեյնը վախենում էր կորցնել հյուսիսային Գերմանիայից եկող եկամուտները, նույն ժամանակ Կրինստիանը պարտության մատնեց նրան Ուոլգաստի ճակատամարտում. երկուսն էլ պատրաստ էին բանակցությունների։ [29]

Բանակցությունների արդյունքում կնքվեց Լյուբեկի պայմանագիրը 1629 թվականին, համաձայն որի, Կրիստիանին էր մնում Դանիան, սակայն նա չէր կարող օգնել Գերմանիայի բողոքական տարածքներին։ Այսպիսով հետագա երկու տարիներին Կաթոլիկների ձեռքը անցան ավելի շատ տարածքներ։ Բացի այդ Կաթոլիկ լիգան համուզեց Ֆերդինանդ II-ին հետ վերցնել լյութերական տարածքները, որոնք նրանց էին անցել Աուգբուրգի հաշտության պայմանագրով։ Կայսրի հրամանով այդ տարածքները վերածվեցին երկու արքեպիսկոպոսարանների, տասնվեց թեմով և հարյուրավոր վանքերով։ Նույն տարում մահացավ Գաբրիալ Բատլենը, ով Տրանսիլվանիայի կալվինիստ արքայազնն էր։ Այսպիով միայն Ստրալսանդ նավահանգիսը չմտավ Ուոլշտեյնի և Կայսրի տիրապետության տակ։

Շվեդական միջամտություն (1630–1635)

Հեծելազորայինների կռիվ մոտավոր 1640 թվականին, նկարված Սեբաստիան Վրանկս
Գուստավուս II Ադոլփուս
Զինվորների մոդել, որը վերաբերվում է Երեսնամյա պատերազմին, այն ցուցադրվել է Շվեդիայի բանակի թանգարանում Ստանդարտ համազգեստը Եվրոպայում հազվագույտ երևույթ էր, ինչպես երևում է մոդելում:

Ֆերդինանդի արքունիքից որոշ մարդիկ չէին վստահում Ուոլեյնշտեյնին, կարծում էին որ նա կմիավորի իր զորքերը գերմանական մարզերի հետ և դեմ դուրս կգա կայսրությանը։ Այս ճնշման ներքո Ֆերդինանդը պաշտնանկ արեց Ուլենշտեյնին 1630 թվականին։ Նա ստիպված հետ կանչեց նրան, երբ Շվեդիայի թագավոր Գուստավուս II Ադոլփուսը իր զորքերով ներխուժեց կայսրության տարածներ։ [30] [31]

Կրիստիան IV-ի նման Գուստավուս Ադոլփուսը եկավ օգնելու գերմանացի լյութերներին, ովքեր ճնշման էին ենթարկվում կաթոլիկների կողմից, բացի այդ նա տնտեսական օգուտներ էր ակնկալում մերձբալթյան գերմանական տարածքներից, նրան հովանավորում էին ֆրանսիամետ ուժերը և հոլանդացիները։ [32] 1630 թվականից 1634 թվականներին Շվեդական բանակը հետ մղեց կաթոլիկներին բողոքականների տարածքներից։ Իր արշավանքի ընթացքում Շվեդիան տիրացավ կայսերական թագավորությունների կեսին և դարձավ բողոքականների առաջնորդը։

Շվեդական զորքերը Կայսրություն ներխուժեցին Պոմերանիա դքսության տարածքով, ինչը ծառայել էր, որպես Շվեդիայի հենակետ 1630 թվականից։ Ուոլենշտայնի հրաժարականից հետո Ֆերդինանդ II-ը կախվածության մեջ ընկավ Կաթոլիկ լիգայից։ Ադոլֆուսը միության մեջ մտավ Ֆրանսիայի հետ Բարվալդի պայմանագրով (Հունվար 1631)։ Ֆրանսիան նաև գաղտնի պայմանագիր կնքեց Բավարիայի հետ, սակայն այն անմիմաստ դարձավ, երբ շվեդական զորքերը ներխուժեցին Բավարիա։ Բրետենֆելդի ճակատամարտում, Ադոլֆուսի զորքերը պարտության մատնեցին Կաթոլիկ լիգայի զորքերին Գեներալ Տիլլիի գլխավորությամբ։[33] [34] Մեկ տարի անց նրանք նորից հաղթանակ տարան, այս անգամ Տիլլին զոհվեց։ Հյուսիսային մասը կաթոլիկ լիգայից անցավ Շվեդիային։ 1630 թվականիվ Շվեդիան վճարեց մոտ 2,368,022 դալեր իր 42,000 բանակին։ 1632 թվականին վճարեց այս գումարի հինգերորդ մասը միայն (476,439 դալեր) ունենալով մոտ երեք անգամ ավելի մեծ բանակ (149,000)։ Սա հնարավոր դարձավ Ֆրանսիայի կողմից սուբսիդավորման և տարած հաղթանակների արդյունքում գերիների թալանից։ Ադոլֆուսի բանակի վարձկանների մեծ մասը գերմանացիներ էին,[35] բայց շոտլանդացիները նույնպես քիչ չէին։ Տիլլիի մահից հետո Ֆերդինանդը դիմեց Ուոլեյնշտեյնի օգնությանը իր բազմահազարանոց բանակով։ Ուլեյնշտեյնը մոտեցավ հարավից, սպառնալով Ադոլֆուսի սնուցման աղբյուրներին։ Ադոլֆուսը գիտեր, որ Ուլեյնշտեյնը նախապատրաստվում է հարձակման, բայց այլ ելք չգտավ։ Նրանք հանդիպեցին Լյութզենի ճակատամարտում 1632 թվականին, որտեղ շվեդները տիրեցին նախաձեռնությանը, բայց Ադոլֆուսը սպանվեց։

Ֆերդինանդի կասկածները Ուոլեյնշտեյնի նկատմամբ նորից արթնացան 1633 թվականին, որբ Ուոլեյնշտեյնը առևտրի մեջ մտավ կաթոլիկների և բողոքականների հետ։ Ֆերդինանդը կասկածեց, որ Ուոլեյնշտեյնը կանցնի հակառակորդի կողմը, հրամայեց նրան ձեռբակալել։ Ուլեյնշտեյնի զինվորներից Կապիտան Դևերոն նրան սպանեց 1634 թվականի փետրվարի 25-ին երբ իմացավ, որ նա կապ է հաստատել շվեդների հետ։ Նույն տարում բողոքական զորքերը մնալով առանց իրենց առաջնորդ Գուստավի, պարտություն կրեցին Նորդլիգենի ճակատամարտում իսպանական կայսերական զորքերից Կարդինալ-Ինֆանտ Ֆերդինանդի գլխավորությամբ։

Գուստավուս Ադոլֆուսի հաղթանակը Բրեյտֆիլդի ճակատամարտում (1631):

1635 թվականի գարնան դրությամբ շվեդական ամբողջ դիմադրությունը Գերմանիայի հարավում ավարտվեց։ Սրանից հետո կայսերական և բողոքական կողմերը հանդիպեցին բանակցությունների սեղանին, արդյունքը եղավ Պրագայի հաշտության պայմանագիրը, ինչը թույլ տվեց բողոքական ղեկավարներին պահպանել իրենց տարածքները, որոնք ձեռք էին բերվել մինչև 1627 թվականը։ Այն պաշտպանեց նաև Գերմանիայի հյուսիս արևմտյան հատվածի Լյութերների իրավուքները, սակայն հարավ արևմտյան հատվածի Լյութերներից բռնագրավվեցին հողերը Կայսերական լիգայի օգտին։

Պայմանագրով նաև սահմանվեց, որ Կայսրի և Գերմանական երկրների զորքերը պետք է միավորվեին մեկ՝ Սրբազան Հռոմեական կայսրության զորքերի անվանման տակ։ Վերջապես հաստավեց, որ ոչ մի ազնվական չի կարող դաշնության մեջ մտնել որևէ այլ ազնավականի կամ արտասահմանյան երկրի հետ, բացի այդ ներում շնորհվեց բոլոր այն ազնվականներին, ով դաշնության մեջ էր մտել շվեդների ներծուժումից հետո

Համաձայնագիրը չընդունվեց Ֆրանսիայի կողմից, ինչը իրենց կարծիքով ուժեղացնում էր Հաբսբուրգներին։ Արդյունքում Ֆրանսիան միջամտեց պատերզամին, ինչը սկիզբ դրեց երեսնամյա պատերազմի վերջին փուլին։ Շվեդիան չմասնակցեց հաշտության պայմանագրի կնքմանը և միանալով Ֆրանսիային շարունակեց պատերազմը։

Ֆրանսիական միջամտություն (1635–1648)

Չնայած Կարդինալ Ռիշելյեն կաթոլիկ էր, նա Ֆրանսիայի հետ միասին միության մեջ էր բողոքականների հետ:
Լենսի ճակատամարտ, 1648 թվական:
Տորտենսոն 1642

Չնայած Ֆրանսիան կաթոլիկ տերություն էր, այն նաև Իսպանիայի և Սրբազան Հռոմեական կայրության մրցակիցն էր: Կարդինալ Ռիշելյեն, ով Լյուդովիկոս XIII-ի գլխավոր նախարարն էր, զգում էր, որ Հաբսբուրգներերը գնալով ուժեղանում էին, քանի որ նրանք տիրացան Ֆրանսիայի արևելյան սահմանին հարող տարածքներին ինչպես նաև Նիդերլանդների մի մասին: Ռիշելյեն մասամբ պատերազմի մեջ էր սկսած 1631 թվականի հունվարից, երբ Գուստավուս Ադոլֆուսի հետ կնքվեց Բարդվալդեի պայմանագիրը, համաձայն, որի Ֆրանսիան շվեդներին էր վճարում տարեկան 1,000,000 Լիվր, որպեսզի նրանք պայքարեին Հաբսբուրգների դեմ Գերմանիայում: Պայամանագրով նաև ասվում էր, որ Շվեդիան չի կարող հաշտություն կնքել Սրբազան Հռոմեական կայրության հետ առանց Ֆրանսիայի թույլտվության:


Շվեդների Նորդլինգենում կրած պարտությունից և Պրագայի հաշտությունից հետո, պարզ դարձավ, որ նրանք միայնակ չեն կարող շարունակել պատերազմը, և Ռիշելյեն որոշեց ուղղակի պատերազմի մեջ մտնել Հաբսբուրգների դեմ: Ֆրանսիան պատերազմ հայտարարեց Իսպանիային 1635 թվականի մայիսին և Սրբազան Հռոմեական կայսրությանը 1636 թվականի օգոստոսին: Ֆրանսիան դաշնության մեջ մտավ Շվեդիայի հետ Վիսմարի և Համբուրգի պայմանագրերի համաձայն:

Պրագայի հաշտությունից հետո շվեդական զորքերը Յոհան Բաների գլխավորությամբ վերակազմավորված կայսերական զորքերի ճնշման ներքո նահանջեցին հյուսիսային Գերմանիա: Երկար ժամանակ մանր մունր բախումներց հետո նրանք վերջապես հանդիպեցին Վիտստոկի ճակատամարտում 1636 թվականին, որտեղ շվեդները փայլուն հաղթանակ տարան:

Ֆերդինանդ II-ը մահացավ 1637 թվականին, և նրան փոխարինեց իր որդին՝ Ֆերդինանդ III-ը, ով շատ մեծ ցանկություն ուներ ավարտել պատերազմը բանակցությունների ճանապարհով:


Ֆրանսիական զորքերի առաջ խաղացում աղետալի ընթացք ստացավ, երբ իսպանական զարքերը անցան հակահարձակման՝ ներխուժելով Ֆրանսիայի տարածք: Կայսերական գեներալ Յոհան վոն Վերթը և իսպանական հրամանատար Ֆերդինանդը ավերեցին Շամպայն, Բուրգունդիա և Պիկարդիա նահանգները, անգամ մոտեցան Փարիզին 1636 թվականին, մինչև հանդիպեցին Բերնարդի զորքերին: Բերնարդի հաղթանակը Շամպայն նահանգում ստիպեց Հաբսբուրգներին նահանջել մինչև Ֆրանսիայի սահմանները: Լայնամաշտաբ բախումները շարունակվեցին, առանց որևէ կողմի առավելության: 1642 թվականին Կարդինալ Ռիշելյեն մահացավ:

Վիտստոքի ճակատամարտից հետո շվեդական բանակը նորից տիրեց նախաձեռնությանը գերմանական ճակատում: 1642 թվականին Բրեյտֆիլդի երկրորդ ճակատամարտում շվեդ դաշտային մարշալ Լեննարտ Տորստենսոնը պարտության մատնեց կայսերական բանակին Վիլհելմի գլխավորությամբ: Կայսերական բանակը ունեցավ մոտ 20.000 զոհ: Ի տարբերություն շվեդական բանակը կորցրեց ընդամենը 5.000 զինվոր և 46 հրանոթ: Ճակատամարտից հետո շվեդները նվաճեցին Սաքսոնիան և Ստիպեցին Ֆերդինանդ III-ին մտածել խաղաղության պայմանագրի մասին ոչ միայն շվեդների, այլ ֆրանսիացիների հետ:

Պրագայի պաշարումը Շվեդների կողմից 1648 թվականին:

1643 թվականին Լյուդովիկոս XIII-ը մահացավ և թագը անցավ նրա 5 տարեկան որդուն` Լյուդովիկոս XIV-ին: Ֆրանսիացի գեներալ Լյուդովիկոս II-ը պարտության մատնեց իսպանական բանակին Ռոկռոյի ճակատամարտում 1643 թվականին: Լյուդովիկոս XIII-ի գլխավոր նախարար Կարդինալ Մազարինը, ով ճնշել էր Ֆրոնդեի խռովությունը 1645, սկսեց աշխատել պատերազմը ավարտելու ուղղությամբ:

Եվրոպան Վեստֆալիայի խաղաղությունից հետո, 1648 թվական:

1643 թվականին Դանիան նորից փորձեց ներքաշվել պատերազմում, սակայն այս անգամ կայսերական բանակի կողմից ընդդեմ Շվեդիայի: Շվեդ մարշալ Լենարտ Տորստենսոնը ստիպեց դանիացի արքայազն Ֆրեդերիկին նահանջել Բրեմեն-Վերդենից, հետապնդելով նրան մինչև Դանիայի հարավային շրջաններ, արդյունքում ստիպելով նրան հաշտություն խնդրել:[36] Տորստենսոնը նվաճեց Յուտլանդը, իսկ Շվեդական թագավորական նավատորմը ջախջախեց Դանիական նավատորմին Կառլ Գուստավ Վրանգելի գլխավորությամբ Ֆեհմերնի ծոցում 1644 թվականի հոկտեմբերի 13-ին: Դանիայի պատերազմից դուրս գալուց հետո Տորտենսոնը որոշեց հաղթել կայսերական բանակին Մատիաս Գալլասի գլխավորությամբ: Նա Յուտլանդից շարժվեց դեպի Բոհեմիա: Պրագայի մոտ Յանկաուի ճակատամարտում շվեդները պարտության մատնեցին կայսերական զորքերին և նվաճեցին Բոհեմիայի մի մասը, այդ թվում Պրագան: 1645 թվականին Լյուդովիկոս II-ը պարտության մատնեց բավարական բանակին Նյորդլիգենում: Վերջին հայտնի կաթոլիկ զորավար Բարոն Ֆրանց վոն Մերցիին զոհվեց ճակատամարտում:[37]

1647 թվականին Բավարիան, Քյոլնը, Ֆրանսիան և Շվեդիան ստորագրեցին Ուլմի պայմանագիրը: 1648 թվականին շվեդական և ֆրանսիական զորքերը պարտության մատնեցին կայսերական բանակին Զուսմարշուսենի ր Լենսի ճակատամարտերում: 1648 թվականի Պրագայի ճակատամարտը դարձավ Երեսնամյա պատերազմի վերջին իրադարձությունը: Շվեդ գեներալ Հանս Կրիստոֆ վոն Կյոնիգմարգը մտավ քաղաք և նվաճեց Պրագայի ամրոցը, որտեղից որ սկսվել էր Երեսնամյա պատերազմը: Արդյունքում Հաբսբուրգների ձեռքում մնաց միայն Ավստրիան:


Վեստֆալիայի հաշտություն

Չորս տարի հակամարտող կողմերը (Սրբազան Հռոմի կայսրությունը, Ֆրանսիան և Շվեդիան) ակտիվ քննարկեցին հաշտության պայմանագրի դրույթները Վեստֆալիայում:[38] Պատերազմի ավարտը արդյունք չէր մեկ պայմանագրի, բայց արդյունք էր պայմանագրերի խմբի ինչպիսիք էր Համբուրգի պայմանագիրը 1638 թվականին: 1648 թվականի մայիսի 15-ին Մյունստերի պայմանագրով ստորագրվեց Ութսունամյա պատերազմի ավարտը: Գրեթե հինգ տարի հետո Հոկտեմբերի 24-ին ստորագրվեց Օսնեբրյուկի պայմանագիրը:[38][39][40]

Կորուստներ և հիվանդություններ

Գյուղացին ներում է աղերսում այրվող ֆերմայի առջև:

Պատերազմի արդյունքում կորուստները ահռելի էին, գերմանական երկրներում բնակչությունը նվազեց 25%-ից 40%-ով:[41] Որոշ շրջաններ անհամեմատելի շատ կորուստներ ունեցան:[42] Օրինակ Վյութենբերգի բնակչությունը նվազեց երեք քարրորդով:[43] Բրադենբուրգում մահացողների թիվը կազմում էր բնակչության կեսը, մինչդեռ որոշ շրջաններում կորուստները կազմեցին բնակչություն երկու երորդը:[44] Գերմանական երկրներում տղամարդկանց թիվը կրճատվեց երկու անգամ:[45] Չեխական տարածքների բնակչությունը կրճատվեց մեկ երորդով, պատերազմի, հիվանդությունների և արտագաղթի արդյունքում:[46][47] Խաղաղ բնակչությունը մեծամասամբ տուժեց վարձկանների կողմից իրականացված թալանից, որոնք սպանում և թալանում էին պարտված կողմի ժողովրդին:[48] Գյուղերը ամենահեշտ թալանի օջախներն էին վարձկանների համար: Պատերազմից թալանված Դրաիս գյուղին մոտ 100 տարի պահանջվեց վերականգնվելու համար: Շվեդական բանակները ավերեցին 2.000 ամրոց, 18.000 գյուղ և 1.500 քաղաք Գերմանիայում, երկրի քաղաքների մեկ երորդը:[49] Պատերազմը շահռելի հետք թողեց Կենտրոնական Եվրոպայի տնտեսության և բնակչության սոցիալական մակարդակի վրա, ինչը մինչ այդ էլ ծաղկում չէր ապրում:[50][51]

Աղքատ մարդ, ով հավանական է պատերազմի վետերան է, նկարը Ժակ Կալոտ

Մալավիայի մի քանի տեսակներ վարակեցին Գերմանիայի քաղաքացիներին և զինվորականների 1618-ից 1648 թվականներին: Պատերազմի ընթացքում նաև այլ սուր վարակիչ հիվանդությունների տարածվեցին: Հիվանդությունների տարածողները հիմնականում զինվորներն էին, ովքեր անընդհատ շարժվում էին մի բնակավայրից մյուսը: Բացի այդ բնակչության տեղաշարժը և փախստականների մեծ կուտակումները բերեցին համաճարագի խորացմանը: Համաճարագների մասին տեղեկությունները մեզ հասել են տեղական արխիվներից, վկայություններից, հարկային գրքերից և այլն: Համաճարագների մասին վկայությունները չեն վերաբերվում միայն պատերազմի տարիներին, սակայն դրանց մասին ավելի շատ է խոսվում 1618 թվականից հետո մի քանի տասնամյակ:[52]

Քաղաքական արդյունք

Գերմանիայի բնակչության կրճատումը տոկոսային հարաբերակցությամբ

Պատերազմի արդյունքների մեկն էր, որ Գերմանիայի տարածքները բաժանվեցին բազմաթիվ իշխանությունների, որոնք չնայած մտնում էին կայսերության մեջ, սակայն դե ֆակտո ունկախ էին: Սա նվազեցրեց Սրբազան Հռոմեական կայսրության ուժը և ապակենտորանցրեց Գերմանիայի իշխանությունը:

Երեսնամյա պատերազմը բերեց Եվրոպական ուժերի վերադասավորման: Համակամարտության վերջին տասնամյակում նկատելի դարձավ Իսպանիայի թուլացումը: Մինչ Իսպանիան պատերազմում էր Ֆրանսիայի հետ, Պորտուգալիայում, որը հանդիսանում էր Իսպանիայի դաշնակիցը, տեղի ուեցավ իշխանափոխություն և իշխանության գլուխ կանգնեց ին Բրագանզայի տոհմի ներկայացուցիչները: Բացի այդ Իսպանիան ստիպված ընդունեց Նիդերլանդերի հանրապետության անկախությունը 1648թվականին, ավարտելով Ութսունամյա պատերազմը: Բուրբոնական Ֆրանսիան վերջնականապեց խլեց իսպանիայի վաղեմի իշխանությունը Ֆրանկո-իսպանական պատերազմներում (1635–59), ամրապնդելով իր դիրքերը Դևալյուցիայի պատերազմում (1667–68) և Ֆրանկո-նիդերլանդական պատերազմ (1672–78), Լյուդովիկոս XIV-ի գլխավորությամբ:

1643–45 թվականների ընթացքում Շվեդիան և Դանիան ընդարվեցին Տորստենսոնի պատերազմում: Այս պատերազմի արդյունքը միացվեց Երեսնամյա պատերազմին և կնքվեց ընդհանուր հաշություն Վեստֆալիայում, որի արդյունքում վերականգնվեց Շվեդիայի մինչպատերազմյան կարգավիճակը:

Կենտրոնական Եվրոպան Երեսնամյա պատերազմից հետո, որտեղ երևում է նաև ապակենտրոնացումը:

Վեստֆալիայի հաշտության շատ հոդվածներ մինչ օրս գործածվում են, որպես ընդունված նորմեր միջազգային իրավունքում: Բացի այն, որ ընդգծվեցին երկրների սահմանները, Վեստֆալիայի հաշտությամբ նաև կարգավորվեցին շատ երկրների իշխանությունների սուբյեկտները: Որոշվեց, որ համապատասխան երկրի քաղաքացին ենթարկվում է միայն տվյալ երկրի օրենքներին և իշխանության հրամաններին:

Պատերազմը ունեցավ նաև մի քանի այլ հետևանք: Երեսնամյա պատերզմը եղավ վերջին կրոնական պատերազմը Եվրոպայում, որով ավարտվեց բազմադարյա արյունահեղությունը կրոնական հողի վրա: Եղան այլ կրոնական ընդհարումներ, բայց պատերազմներ չեղան: [53] Բացի այդ վարձկան զինվորների մասով լուրջ մտածելու առիթ դարձավ: Պատերազմը եղավ առիթ վարձկան զինվորներից հերաժարվելու և կանոնավոր ազգային բանակ ստեղծելուն:

Պատերազմը իր ազդեցությունը ունեցավ նաև Եվրոպայից դուրս, քանի որ որոշ տերություններ օգտագործում էին իրենց անդրծովյան գաղութների ուժը: 1630 թվականին հոլանդական նավատորմը 70 նավերով տիրացավ Բրազիլիայի շաքարեղեգով հարուստ ափերին, սակայն կորցրեց այն 1654 թվականին: Կռիվներ անցան նաև Ասիայով և Աֆրիկայով:

Ներքաշված պետությունների (գրաֆիկ)

Ուղղակի ընդդեմ կայսրի
Անուղղակի ընդդեմ կայսրի
Ուղղակի կայսրի կողմից
Անուղղակի կայսրի կողմից

Գրական ստեղծագործություններ

Գաբրիել Բեթլեն, Տրանսիլվանիայի զորքերի հրամանատար և արքայազն:
  • Vida y hechos de Estebanillo González, hombre de buen humor, compuesta por él mismo (Անդվերպեն, 1646): Իսպանիայի որսկե դարաշրջանի վերջին ստեղծագործությոնը, որը քննադատում է Երասնամյա պատերազմը: Ստեղծագործության գլխավոր հերոսը ականատես է լինում 1634 թվականի Նորդլինգենի ճակատամարտին:
  • Simplicius Simplicissimus (1668) գրված Հանս Յակոբ Կրիստոֆել վոն Գրիմելշաուզենի կողմից, այն 17-րդ դարի հայտնի գերմանական վեպ է, որը պատմում է մի մտացածին գերմանացի գյուղացու մասին, ով դառնում է վարձկան և ծառայում է տարբեր զորքերում:
  • Դանիել Դեֆո (1720): Memoirs of a Cavalier: "Զինվորական ամսագիր Գերմանիայում և Անգլիայում ընթացող պատերազմների մասին:
  • Ֆրեդրիխ Շիլլերի Վոլեյնշտայն (խաղ) տրիլոգիա (1799):
  • Ալեսանդրո Մոնզոնիի I Promessi Sposi (1842), պատմավեպ, որի գործողությունները ընթանում են Իտալիայում 1629 թվականին: Պատմում է մի զույգի մասին, որոնց կապը խզվում է 30 ամյա պատերազմի արհավիքների հետևանքով:
  • Էդմոնդ Ռոսթանդի (1897) գործողությունը Սինյորո դե Բերժերակից (IV գործողությունը պատմում է 1640 թվականին Արրասի պաշարման մասին):
  • Ալֆրեդ Դոբլինի Վոլենշտեյն պատմավեպը (1920) պատմում է Երեսնամյա պատերազմի և Ֆերդինանդ կայսրի պալատականների մասին:
  • Բերտոլդ Բրեխտի Մայրիկ Կուրաժը և նրա երեխաները հակապատերազմական թատերական ներկայացումը Երեսնամյա պատերազմի մասին:
  • Կրիստինա թագուհին կինոնկարը, որում նկարահանվել է Գրետա Գարբոն սկսվում է Կրիստինայի հոր` Գուստավուս Ադոլֆուսի մահով:
  • Վերջին մարգագետինը (1959) գրված Ջ. Բ. Պիկ: Վերոնշյալ ֆիլմի հիման վրա գրված գիրք:
  • Վերջին մարգագետինը (1971): Ֆիլմ, որում նկարահանվել են Միշել Կեյնը և Օմար Շերիֆը, ով ժամանակավոր ապաստան է գտնում Երեսնամյա պատերազմից:

Պատկերասրահ

Տես նաև

References

  1. «The Երեսնամյա պատերազմ». Արևմտյան Նոր Անգլիա քոլեջ. Վերցված է 24 Մայիս 2008-ին.
  2. «::Երեսնամյա պատերազմը 1621-ից 1626 թվականներին:». historylearningsite.co.uk. Վերցված է 22 Մայիս 2008-ին.
  3. «Երեսնամյա պատերազմ». Ենցիկլոպեդիա Բրիտանիկա. Վերցված է 24 May 2008-ին.
  4. Պիտեր Ուիլսոն։ "Եվրոպայի ողբերգություն": Penguin, 2009, p.735-755
  5. «Diets of Speyer (German history) – Britannica Online Encyclopedia». britannica.com. Վերցված է 24 Մայիս 2008-ին.
  6. «::Պրագայի խաղաղություն::». historylearningsite.co.uk. Վերցված է 24 Մայիս 2008-ին.
  7. «Պրագայի խաղաղություն (1635) – Historic Event  — German Archive: The Peace of Prague of 30 May 1635 was a treaty between the Holy Roman Emperor, Ferdinand II, and most of the Protestant states of the Empire. It effectively brought to an end the civil war aspect of the Thirty Years' War (1618–1648); however, the war still carried on due to the continued intervention on German soil of Spain, Sweden, and, from mid-1635, France». germannotes.com. Վերցված է 24 May 2008-ին. (չաշխատող հղում)
  8. «The Thirty Years War». Pipeline. Վերցված է 24 May 2008-ին.
  9. «Frederick the Winter King. The Columbia Encyclopedia, Sixth Edition. 2001–07». bartleby.com. Վերցված է 24 May 2008-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 C. V. Wedgwood, Երեսնամյա պատերազմ (Penguin, 1957, 1961), p. 48.
  11. «Պրագայի Դեֆենեստրացիա « Criticality». steveedney.wordpress.com. Վերցված է 25 May 2008-ին.
  12. 12,0 12,1 «Bohemian Revolt-30 Years War». Thirty Years War. Վերցված է 25 May 2008-ին.
  13. «Wars of the Western Civilization». visualstatistics.net. Վերցված է 24 May 2008-ին.
  14. T. Walter Wallbank, Alastair M. Taylor, Nels M. Bailkey, George F. Jewsbury, Clyde J. Lewis, Neil J. Hackett , Bruce Borland (Ed.) (1992). Civilization Past & Present Volume II. New York, N.Y: Harper Collins Publishers. էջեր 15. The Development of the European State System: 1300–1650. ISBN 0-673-38869-7. Վերցված է 23 May 2008-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  15. An economic and social history of the Ottoman Empire Halil İnalcık, Suraiya Faroqhi, Donald Quataert, Bruce McGowan, Sevket Pamuk, Cambridge University Press, 1997 ISBN 0-521-57455-2 p.424-425 [1]
  16. ''The winter king'' Brennan C. Pursell p.112-113. Google Books. Վերցված է 18 May 2012-ին.
  17. ''God's Playground: The origins to 1795'' by Norman Davies p. Google Books. Վերցված է 18 May 2012-ին.
  18. History of the Ottoman Empire and modern Turkey by Ezel Kural Shaw p.191 [2]
  19. Halil İnalcık, p.424-425. Google Books. 28 April 1997. Վերցված է 18 May 2012-ին.
  20. Leszek Podhorodecki: Chocim 1621, seria: Historyczne bitwy", MON, 1988.
  21. Concerning Mansfeld, one of the greatest military enterprisers in the early years of the war (1618–1626) see Krüssmann, Ernst von Mansfeld, (doctoral thesis, Cologne 2007) Berlin 2010.
  22. Peltonen, p.271. Google Books. 16 Դեկտեմբեր 2004. Վերցված է 18 Մայիս 2012-ին.
  23. Lockhart, Paul Douglas (2007). Denmark, 1513–1660: the rise and decline of a Renaissance monarchy. Oxford University Press. էջ 166. ISBN 0-19-927121-6. Վերցված է 7 August 2009-ին.
  24. «Danish Kings · Christian 4». danskekonger.dk. Վերցված է 24 May 2008-ին.
  25. Wilson, Peter. "Europe's Tragedy". Penguin, 2009, p.400-433
  26. «Wallenstein Palace Gardens». prague-guide.co.uk. Արխիվացված է օրիգինալից 5 April 2008-ին. Վերցված է 24 May 2008-ին.
  27. «The Danish interval». History.wisc.edu. Վերցված է 18 May 2012-ին.
  28. «CATHOLIC ENCYCLOPEDIA: Albrecht von Wallenstein». newadvent.org. Վերցված է 24 May 2008-ին.
  29. *Lockhart, Paul Douglas (2007). Denmark, 1513–1660: the rise and decline of a Renaissance monarchy. Oxford University Press. էջ 170. ISBN 0-19-927121-6. Վերցված է 5 August 2009-ին.
  30. The Thirty-Years-War
  31. «Thirty Years War». hyperhistory.com. Վերցված է 25 May 2008-ին.
  32. «Lecture 6: Europe in the Age of Religious Wars, 1560–1715». historyguide.org. Վերցված է 25 May 2008-ին.
  33. «HistoryNet  — From the World's Largest History Magazine Publisher » Thirty Years' War: Battle of Breitenfeld». historynet.com. Վերցված է 24 May 2008-ին.
  34. and Lützen: AD 1631–1632 «History of THE THIRTY YEARS' WAR». historyworld.net. Վերցված է 25 May 2008-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  35. «Soldater i trettioåriga kriget». Sfhm.se. Վերցված է 18 May 2012-ին.
  36. Böhme, Klaus-R (2001). «Die sicherheitspolitische Lage Schwedens nach dem Westfälischen Frieden». In Hacker, Hans-Joachim (ed.). Der Westfälische Frieden von 1648: Wende in der Geschichte des Ostseeraums (German). Kovač. էջ 35. ISBN 3-8300-0500-8.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. «Franz, baron von Mercy – Britannica Online Encyclopedia». britannica.com. Վերցված է 22 May 2008-ին.
  38. 38,0 38,1 «::The Thirty Years War::». Chris Atkinson. Վերցված է 23 May 2008-ին.
  39. End of the Eighty Years War «The Thirty Years War: The Peace of Westphalia». pipeline.com. Վերցված է 23 May 2008-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  40. «Germany History Timeline». countryreports.org. Վերցված է 24 May 2008-ին.
  41. "History of Europe – Demographics". Encyclopædia Britannica.
  42. Thirty Years’ War: Battle of Breitenfeld, HistoryNet
  43. «Germany  — The Thirty Years' War  — The Peace of Westphalia». About.com. Վերցված է 24 May 2008-ին.
  44. Prussia in the later 17th century, University of Wisconsin-Madison
  45. Coins of the Thirty Years War, The Wonderful World of Coins, Journal of Antiques & Collectibles January Issue 2004
  46. «The Thirty Years' War  — Czech republic». czech.cz. Արխիվացված է օրիգինալից 4 May 2008-ին. Վերցված է 24 May 2008-ին.
  47. «Historical/Cultural Timeline – 1600s». College of Education, University of Houston. Վերցված է 24 May 2008-ին.
  48. «The Thirty Year War and its Consequences  — Universitätsstadt Tübingen». tuebingen.de. Վերցված է 23 May 2008-ին.
  49. «Population». History Learningsite. Վերցված է 24 May 2008-ին.
  50. Germany after the Thirty Years War, Boise State University
  51. «The Thirty Years' War». history-world.org. Վերցված է 23 May 2008-ին.
  52. War and Pestilence, Time
  53. «Lecture 6: Europe in the Age of Religious Wars, 1560–1715». historyguide.org. Վերցված է 27 May 2008-ին.

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA