Լա Ռոշելի պաշարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լա Ռոշելի պաշարում (1627-1628), Լյուդովիկոս 13-րդի գահակալման ժամանակաշրջանում ամենակարևոր իրադարձությունը, որին հանգեցրել էր արքայական և հուգենոտների զորքի միջև պատերազմը։

Հենրիխ 4-րդի Նանտի էդիկտը հուգենոտներին տալիս էր մեծ արտոնություններ։ Լա Ռոշել քաղաքը դարձավ հուգենոտների ամրոցը, և բացի դրանից՝ այն դե-ֆակտո ինքնակառավարում էր[1]։

Դուքս Անրի դե Ռոգանի և նրա փոքր եղբայր Բենժամինի կառավարության տակ հուգենոտների ապստամբությունից հետո 1625 թվականին Լյուդովիկոսը՝ Հենրիխի թագաժառանգը, պատերազմ հայտարարեց հուգենոտներին[2]

Նիդեռլանդների կողմից պաշարողներին օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկական Ֆրանսիան նավեր էր վարձում բողոքական Ամստերդամ քաղաքից՝ բողոքական Լա Ռոշելի գրավման համար։ Այդ գործողությունները հանգեցրին մի շարք հակասությունների Նիդերլանդների պառլամենտում, և բացի դրանից անհայտ էր, թե թույլատրված էր արդյոք բողոքական նավի վրա կաթոլիկ քարոզչություն անել։ Ամենայն հավանականությամբ ֆրանսիացիներին արգելված էր քարոզչություն անել, բայց դա չխանգարեց հոլանդական նավերին օգնել ֆրանսիացիներին պաշարել Լա Ռոշելը։ Ֆրանսիան ստացավ Նիդերլանդների օգնությունը, քանի որ Նիդերլանդները Հաբսբուրգների դեմ պայքարում աջակցում էին Ֆրանսիային[3]։

Անգլիական օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշարվածներին օգնության հասավ անգլիայի թագավոր Կառլ Ա-ն, նրանց ուղարկելով 80 նավից կազմված նավատորմ՝ Ջորջ Վիլերսի, Բուկինգհեմի դուքսի հրամանատարության տակ։ 1627 թվականին նա գրոհեց՝ 6000 մարդ ուղարկելով Լա Ռոշել։ Չնայած որ կղզին բացարձակ բողոքական էր, բնակչության մեծամասնությունը չմիացան պաշարմանը։

Պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

1627 թվականի սեպտամբերին արքայական զորքը պաշարեց Լա Ռոշելը, որն այդ ժամանակ հուգենոտների ամենահզոր ամրոցն էր։ Թագավորի բացակայության ժամանակ պաշարումը կառավարում էր Ռիշելյեն։

Ռե կղզին անգլիացիները փորձեցին գրավել գրոհով, սակայն նրանք ձախողվեցին և ետ քաշվեցին։ Ոչ մեծ Ֆրանսիական նավերը կարողացան աջակցել ամրոցը, չնայած Անգլիայի շրջափակմանը։ Որոշ ժամանակ անց դքսի մոտ վերջացան պարենանյութը և փողը, իսկ բանակում շատացան հիվանդությունները։ Բանակը ստիպված էր մնալ նավերի վրա։

Պաշարման հանման փորձերը[խմբագրել | խմբագրել կոդը]

1628 թվականին մեկ այլ անգլիական նավատորմ փորձեց հանել պաշարումը։ Սակայն Ֆրանսիական ռմբակոծությունից հետո նավատորմը ստիպված էր հետ քաշվել։ Դա վերջնականորեն կործանեց հավատը հաղթանակի հանդեպ, և հոկտեմբերի 28-ին քաղաքը հանձնվեց։

Լա-Ռոշելի քաղաքացիները ժանա Բետոնի կառավարության տակ դիմադրեցին 14 ամիս՝ հիմնականում անգլիական օգնության շնորհիվ։ Պաշարման արդյունքում քաղաքի բնակչությունը 27 000-ից իջեց մինչև 5 000 մարդ։

Խաղաղության պայմանագրին համաձայն՝ հուգենոտները կորցրեցին տարածքային, քաղաքական և ռազմական ինքնավարության իրավունքը, սակայն պահպանեցին հավատքի ազատությունը։

1627 թվականին ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտն այցելեց պաշարման վայրը։

Պաշարումը ըստ Հենրիխ Մոթեի

Մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Դյումաի «երեք հրացանակիրները» վեպի իրադարձությունները հիմնված էն Լա Ռոշելի պաշարման շուրջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Warfare at sea, 1500-1650: maritime conflicts and the transformation of Europe by Glete J Staff, Jan Glete Routledge, 2002 0-203-02456-7 p.178 [1]
  2. Historical dictionary of Stuart England, 1603-1689 by Ronald H. Fritze, p.203 [2]
  3. Duffy, p.118