Jump to content

Մատիաս Գալլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատիաս Գալլաս
իտալ.՝ Matthias di Gallasso
սեպտեմբերի 16, 1584(1584-09-16)[1][2][3][…] - ապրիլի 25, 1647(1647-04-25)[3][2][4][…] (62 տարեկան)
ԾննդավայրՏրենտո, Իտալիա[5][6]
Մահվան վայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն[1][4][6]
ԳերեզմանՏրենտո
Քաղաքացիություն Սրբազան Հռոմեական կայսրություն,  Ավստրիայի էրցհերցոգություն և  Տրենտի իշխան-եպիսկոպոսություն
ԶորատեսակՍուրբ Հռոմեական կայսրության բանակ
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Երեսնամյա պատերազմ

Մատիաս Գալլաս (իտալ.՝ Matthias di Gallasso), Կամպոյի կոմս, Լուցերայի հերցոգ (գերմ.՝ Graf von Gallas zum Schloß Campo und Freyenthurn, սեպտեմբերի 16, 1584(1584-09-16)[1][2][3][…], Տրենտո, Իտալիա[5][6] - ապրիլի 25, 1647(1647-04-25)[3][2][4][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[1][4][6]), Երեսնամյա պատերազմի ժամանակների զորահրամանատար, ֆելդմարշալ և կայսերական բանակի գեներալ-լեյտենանտ[7][8][9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատիաս Գալլասը ծնվել է 1584 թվականի սեպտեմբերի 16-ին իտալական Տրենտո քաղաքում։ Հանդիսանում է Տիրոլում կայսերական գեներալ-ֆելդվախտմեիստեռի որդի։ Ընդունվել է իսպանական զինվորական ծառայության և մասնակցել է Ֆլանդրիայի արշավին, 1617-1618 թվականներին կռվել է Սավոյայում, որից հետո կապիտանի կոչումով ընդունվել է Տիլլի հրամանատարությամբ գործող Կաթոլիկ լիգայի բանակ[8]։

Երեսնամյա պատերազմի սկզբում արդեն հետևակային գնդի գնդապետ էր։ 1623 թվականին աչքի է ընկել Շտադտլոնեի ճակատամարտում, 1626-1628 թվականներին կռվել է ընդդեմ դանիացիների։ 1629 թվականին նշանակվել է Վալենշտայնի բանակի հեծելազորային ու հետևազորային գեներալ-ֆելդվախտմեիստեռ։ Որոշ ժամանակ անց մասնակցել է Մանտովայի պաշարմանն ու գրավմանը։ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո մնացել է Իտալիայում որպես դիտորդ։ 1631 թվականի վերադարձել է Գերմանիա և ստացել Կամպոյի կոմսի տիտղոս ու դարձել ֆելդվախտմեիստեռ՝ մասնակցելով Բրեիտենֆելդի ճակատամարտին[8][9]։

Գործողումից վերադառնալով՝ դարձել է Վալենշտայնի վստահված անձը։ Կռվել է Նյուրենբերգում։ 1632 թվականի հոկտեմբերի 13-ին ստացել է ֆելդմարշալի կոչում։ 1632 թվականի նոյեմբերի 16-ին տեղի ունեցած Լյուտցենի ճակատամարտին չի մասնակցել, քանի որ Ալբրեխտ Վալենշտայնի կողմից ուղարկվել էր Տորգաու Էլբայի վրայով անցումն ապահովելու համար։ 1633 թվականին կայսրը Մատիաս Գալլասին շնորհում է գեներալ-լեյտենանտի կոչում և հայտնում Ալբրեխտ Վալենշտայնին պաշտոնից հեռացնելու և սպանելու անհրաժեշտության մասին[8]։

Մատիաս Գալլասի կիսանդրին Հելդենբերգի հուշահամալիրում, Ավստրիա

Գալլասը դառնում է 1634 թվականին Վալենշտայնի մահվան հիմնական գործիքը և անձամբ ստանձնում կայսերական բանակի հրամանատարությունը ապագա կայսր Ֆերդինանդ Հունգարացու հրամանատարության ներքո։ Նա ստանում է նաև Ֆրիդլանդյան հերցոգի տիտղոս (վերցրած Վալենշտայնից)։ Իր ղեկավարումը սկսում է Ռեգենսբուրգի, որոշ ժամանակ անց նաև Դոնաուվյորթի հաջող պաշարմամբ։ 1634 թվականի սեպտեմբերի 5-ից 6-ը Նյորդլինգենի ճակատամարտում ջախջախում է Բերնհարդ Սաքսեն-Վեյմարսկու և Գուստավ Հորնի ղեկավարած շվեդա-բողոքական բանակը։ Այդ հաղթանակի արդյունքում նվաճվում է ամբողջ Հարավային Գերմանիան և փլուզվում է բողոքական իշխանների դաշինքը։ Արդյունքը եղավ այն, որ 1635 թվականի մայիսի 30-ին գերմանական բողոքականների և կաթոլիկների միջև կնքվեց Փարիզյան խաղաղության համաձայնագիրը[7][8][9]։

Նյորդլինգենի ճակատամարտում ունեցած հաղթանակը դարձավ Գալլասի ռազմական կարիերայի գագաթնակետը. պատերազմին Ֆրանսիայի ներգրավումով ուժերի հավասարակշռությունը խախտվեց հօգուտ հակառակորդի։ 1635-1636 թվականներին առանց հատուկ հաջողության Մատիաս Գալլասը գործել է Ռոյնում ընդդեմ ֆրանսիացիների։ 1636 թվականի արշավի ժամանակ շարժվել է դեպի Բուրգունդիա, սակայն ֆրանսիացիներն ու բողոքականները միացյալ ուժերի շնորհիվ հերցոգ Բերնհարդ Սաքսեն-Վեյմարսկին ստիպված նահանջում է։ Բանակի կարգապահությունը անկում է ապրում, զորքում սով է տարածվում և զինվորները սկսում են թալանով զբաղվել՝ նայելով բանակի բարձրագույն սպայական կազմի ճոխ հանդիսություններին։ Այս ամենի հետևանքով Մատիաս Գալլասի հեղինակությունը իջնում է՝ հասնելով ամենացածր կետն։ Նա ստանում է «բանակի ոչնչացնող» մականունը։ 1637 թվականին Պոմերանիայի արշավանքին նրա գործողությունները ընդդեմ շվեդ հրամանատարներ Բաների և Վռանգլերի նույնպես անհաջողության են մատնվում, և Գալլասը նահանջում է Հյուսիսային Գերմանիայից։ 1638 թվականին շվեդներն արդեն գտնվում էին Սաքսոնիայում և Բոհեմիայի սահմանին։ 1639 թվականի արշավանքի ժամանակ՝ ապրիլի 24-ին, Մատիաս Գալլասը Խեմնիցի ճակատամարտում չի կարողանում կանխել սաքսոնացիների պարտությունը շվեդներից։ Մայիսին շվեդներն արդեն պաշարում են Պրահան, իսկ երբ նրանք հրաժարվեցին քաղաքի վրա գրոհելուց, Գալլասը չկարողացավ կազմակերպել նրանց հետապնդումը և 1939 թվականի սեպտեմբերին կայսերական բանակի հրամանատարությունը զիջեց էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհեյմին։ Զրկվելով հրամանատարի պաշտոնից՝ Մատիաս Գալլասը վերադառնում է Վիեննա որպես Հոֆկրիեգսրատի նախագահ[8]։

Համբուրգում թողարկվել է երգիծական մետաղադրամ, որի մի երեսին գրված է եղել. «Ի՞նչ է արել Գալլասը Հոլշթեյնում»։ Մետաղադրամի հակառակ երեսը դատարկ է եղել[10][11]

1643 թվականի մարտին Մատիաս Գալլասը կրկին նշանակվում է կայսերական բանակի հրամանատար։ Այդ ժամանակ էլ իսպանական կայսեր կողմից ստացել է Լյուցերի հերցոգ տիտղոսը։ Կռվել է շվեդ ֆելդմարշալ Լենարտ Տորստենսոնի դեմ։ Դանիայի և Շվեդիայի պատերազմի ընթացքում՝ 1643 թվականին հետապնդել է ֆելդմարշալ Տորստենսոնին Սիլեզիայից մինչև Հոլշթեյն։ Գրավել է Քիլ քաղաքը։ 1644 թվականի արշավի ժամանակ ավարտելով Դանիայի դեմ պատերազմը՝ Տորստենսոնը վերադառնում է Գերմանիա և նոյեմբերի 23-ին Բեռլինից 50 կմ հարավ գտնվող Յուտերբոգում ճակատամարտում ջախջախում Գալլասին։ Այդ պարտությունից հետո՝ 1645 թվականի հունվարին, Մատիաս Գալլասը թողնում է զինվորական ծառայությունը[7][8]։

1646 թվականին պատերազմում կայսերական բանակի անհաջողությունները կայսրին ստիպում են կրկին դիմել Գալլասին։ Սակայն շուտով հիվանդության պատճառով նա հանձնում է բանակի հրամանատարությունը և վերջնականապես հեռանում բանակից։

Մատիաս Գալլասը մահացել է 62 տարեկան հասակում 1647 թվականի ապրիլի 25-ին Վիեննա քաղաքում[7][8][9]։

Զինվորական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 11.4.1629 թվական՝ գեներալ-ֆելդվախտմեիստեռ (հավասարազոր է գեներալ-մայոր կոչմանը),
  • 22.12.1631 թվական՝ ֆելդվախտմեիստեռ,
  • 13.10.1632 թվական՝ ֆելդմարշալ,
  • 25.09.1633–19.11.1639 թվականներին, 22.03.1643–24.01.1645 թվականների և 1646 թվականի մարտից եղել է գեներալ-լեյտենանտ։

Օգտագործված գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Franz Christoph Khevenhüller: Conterfet Kupfferstich. Band 2, Leipzig 1722, S. 231–236, auf S. 236 Informationen zu den Nachkommen.

  • Hermann Hallwich: Gallas, Matthias Graf von. In: Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 8, Duncker & Humblot, Leipzig 1878, S. 320–331.
  • Roman Freiherr von Procházka: Genealogisches Handbuch erloschener böhmischer Herrenstandsfamilien. Verlag Degener & Co., Neustadt an der Aisch 1973, S. 95.
  • [Cicely Veronica Wedgwood: Der Dreißigjährige Krieg. Verlag P. List, München 1967, S. 411.]
  • [Robert Rebitsch: Matthias Gallas (1588–1647). Generalleutnant des Kaisers zur Zeit des Dreißigjährigen Krieges. Eine militärische Biographie (= Geschichte in der Epoche Karls V.; Band 7). Aschendorff Verlag, Münster 2006, ISBN 3-402-06576-2.]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Becker R. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1998. — Vol. 51.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 http://www.britannica.com/EBchecked/topic/224235/Matthias-Gallas-count-von-Campo
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 regional database of the Municipal Library of Hradec Kralove
  7. 7,0 7,1 7,2 7,3 Matthias Gallas, count von Campo. britannica. հանրագիտարան(անգլ.)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Галлас, Матиас, граф де-Кампо, герцог де-Луцера // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. Д. Сытина, 1911—1915.(ռուս.)
  9. 9,0 9,1 9,2 9,3 [Chisholm 1911, p. 413.](անգլ.)
  10. Gallois Chronik der Stadt Hamburg und ihres Gebiets. — Hamburg, 1862. — Bd. 1. — S. 168. — 896 S.
  11. Ernst Deecke Der tolle Wrangel // Luebische Geschichten und Sagen. — Lübeck: Carl Boldemann, 1852. — S. 383. — 400 S.(գերմ.)