Յուտերբոգ
Քաղաք | |||
---|---|---|---|
Յուտերբոգ | |||
Jüterbog | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Երկրամաս | Բրանդենբուրգ | ||
Շրջան | Տելտով Ֆլեմինգ (շրջան) | ||
Ղեկավար | Բերնդ Ռյուդիգեր | ||
Տվյալ կարգավիճակում | 1174 թվականից | ||
Մակերես | 175,68 կմ² | ||
ԲԾՄ | 71 մ | ||
Բնակչություն | 12 668 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 03372 | ||
Փոստային ինդեքս | 14913 | ||
Փոստային դասիչ | 14913 | ||
Ավտոմոբիլային կոդ | TF | ||
Պաշտոնական կոդ | 12 0 72 169 | ||
Պաշտոնական կայք | jueterbog.eu | ||
| |||
Յուտերբոգ (գերմ.՝ Jüterbog), քաղաք Գերմանիայում, Բրանդենբուրգ երկրամասում։
Մտնում է Տելտով Ֆլեմինգ շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 12 668 մարդ է (2010 թվականի դեկտեմբերի 31–ի տվյալներով)[1] (2007)։ Զբաղեցնում է 175,68 կմ² տարածք։ Պաշտոնական կոդ՝ 12 0 72 169։
Քաղաքի անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի անվանումը ծագում է սլավոներեն «Ուտրոբոգ» անվանումից։ Առաջին անգամ աղբյուրներում այդ անունը հանդիպում է 12-րդ դարի հանրահայտ դանիացի պատմաբան Սաքսոն Գրամատիկի 16 հատորից բաղկացած «Դանիացիների արարքները» աշխատությունում, որտեղ նա նկարագրում է այդ ժամանակվա հայտնի վանքային համալիրները (Արկոնա, Ռետրա)։ «Ուտրոբոգ» անունը համարվում է համանուն հին հռոմեական «Յուպիտերի» և սկանդինավյան «Տորին»։ Ինչպես և Տորը, Ուտրոբոգին մշտապես ուղեկցում է երկու այծերով կառքը։ Այստեղի էլ առաջացել է «Յուտերբոգյան զինանշան» արտահայտությունը։ Վանքի նկարագրման մեջ Սաքսոն Գրամատիկը չի ներկայացնում Ուտրոբոգի պատկերը և տեսքը, այլ հիշատակվում է առաջին արևային շողի առկայությունը։ Նմանատիպ վանքեր այսօր հայտնի չեն։ Յուտերբոգը համաշխարհային մասշտաբով միակ քաղաքը չէ, սակայն Գերմանիայում երկրորդ «բոգ» արմատը միակն է։ Այլ տարբերակների համաձայն՝ քաղաքի անվանումը ծագել է միջին օդերյան բարբառի հին ստորին գերմանական լեզվից՝ jutha(ng)er (երիտասարդ)+ bock (այծ)՝ այծուկ։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Բնակչության աճը ընթացիկ ժամանակներում (2013)
-
Բնակչության աճի կանխատեսումները
-
Տարիքային կազմի փոփոխության կանխատեսումները
|
|
|
|
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը շրջապատված է միջնադարյան պատով, որն ունի երեք ելք։ Յուտերբոգում կա երկու ավետարանական եկեղեցի, որոնցից մեկը Սուրբ Նիկողայոսի գոթական տաճարն է։ Քաղաքում տեղակայված են Հռոմեական կաթոլիկ եկեղեցին, հին քաղաքի հրապարակը՝ Սենտ Մորիսի 16–րդ դարի արձանով և ժամանակակից դպրոցը։ Քաղաքի շրջակայքում խաղող է աճեցվում։
Ցինական աբբայությունը՝ ցիստեցիանական վանքը՝ հիմնված 1170 թվականին, գտնվում է քաղաքից մոտավորապես 3 կմ հյուսիս։
Հանրահայտ բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իոհան Դոյչման (1625-1706), քարոզիչ
- Ֆյոդոր Ֆյոդորովիչ Բրանդտ (1802-1879), կենդանաբան
- Հանս Պետեր Հոլվոշս (ծնվ․ 1938), դերասան
- Վիլհելմ Կեմպֆ (1895-1991), դաշնակահար
- Ուլրիխ Վեգեներ (ծնվ․ 1929), ոստիկան
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
-
Քաղաքային դարպասներ
-
Ցինական աբբայության եկեղեցի
-
Կալտենհաուզեն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Amt für Statistik Berlin-Brandenburg: Bevölkerung im Land Brandenburg am 31. Dezember 2010 nach amtsfreien Gemeinden, Ämtern und Gemeinden (PDF; 31,71 KB), Stand 31. Dezember 2010.
- ↑ Population Projection Brandenburg at Wikimedia Commons
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|