Jump to content

Սերխիո Ռամոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերխիո Ռամոս
Sergio Ramos
Ռամոսը Իսպանիայի հավաքականի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Sergio Ramos Garcia
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 30, 1986(1986-03-30)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Կամաս
Հասակ 183 սմ
Քաշ 81 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Համար 4
Պատանեկան կարիերա
1996-2003 Իսպանիա Սևիլյա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2003-2004 Իսպանիա Սևիլյա B 26 (2)
2004-2005 Իսպանիա Սևիլյա 39 (2)
2005-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 400 (55)
Ազգային հավաքական
2002 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 1 (0)
2004 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 6 (0)
2004 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 6 (0)
2005-ներկա Իսպանիա Իսպանիա 158 (14)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 9-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 9-ի, 2018

Սերխիո Ռամոս (իսպ.՝ Sergio Ramos, մարտի 30, 1986(1986-03-30)[1][2][3], Կամաս), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Պարի Սեն-Ժերմենի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 17 տարեկանում Սևիլյայի կազմում։ 18 տարեկանում շատ ծանր վթար է ունենում, որի պատճառով շատ բժիշկներ հավատացած են լինում, որ նա այլևս չի կարող շարունակել իր ֆուտբոլային կարիերան, բայց նա հաղթահարում է այդ վնասվածքը և նորից վերադառնում է խաղադաշտ։ 19 տարեկանում իր հիանալի խաղով գրավում է Ռեալ Մադրիդի ղեկավարության ուշադրությունը և 27 միլիոն եվրոյով տեղափոխվում արքայական ակումբ։ Նա Ռեալում հանդես էր գալիս որպես կենտրոնական պաշտպան։

Ռեալի հետ նվաճել է տարբեր արժեքավոր գավաթներ, ներառյալ 4 Իսպանիայի առաջնություն, 2 Արքայական գավաթ, 2 Իսպանիայի սուպեր գավաթ, 4 Չեմպիոնների լիգա և այլն։ Նա նաև հանդես է եկել Իսպանիայի ազգային հավաքականում և հավաքականի հետ նվաճել է Եվրոպայի 2008 և 2012 թվականների Եվրոպայի առաջնությունները, 2010 թվականի Աշխարհի առաջնությունը։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամոսը իր կարիերան սկսել է Սևիլյայում։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշել է 2004 թվականի փետրվարի 1-ին՝ փոխարինելով Ֆրանցիսկո Գալյարդոյին Դեպորտիվոյի դեմ արտագնա խաղում[5]։

2004-2005 մրցաշրջանում Ռամոսը անցկացրեց 41 խաղ, իսկ Սևիլյան զբաղեցրեց 6-րդ տեղը և ստացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի ուղեգիր[6]։

2005 թվականի ամռանը Ռեալ Մադրիդը 27 միլիոն եվրոյով գնեց 19-ամյա Ռամոսի տրանսֆերը[7]։ Ռամոսը միակ իսպանացի ֆուտբոլիստն էր, ում Ֆլորենտինո Պերեսը գնել էր իր պաշտոնավարման առաջին շրջանի 5 տարիներին[8]։ Մադրիդում նա ստացավ 4 համարի մարզաշապիկը, որը նախկինում կրում էր Ֆեռնանդո Իեռոն։ 2005 թվականի դեկտեմբերի 5-ին նա խփեց իր առաջին գոլը Ռեալի կազմում՝ գրավելով Օլիմպիակոսի դարպասը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում[9]։ Իր առաջին Մադրիդյան մրցաշրջաններում նա խաղում էր որպես կենտրոնական պաշտպան, սակայն երբ 2007-2008 մրցաշրջանի սկզբին ակումբ եկան Քրիստոֆ Մետզելդերը և Պեպեն, նա սկսեց խաղալ հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Ռեալում նա աչքի էր ընկնում խփած գոլերով և ստացած կարմիր քարտերով։ Իր առաջին կարմիր քարտը ստացել է 2005 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[10]։

Ռամոսը 2007 թվականի մարտին

2006-2007 մրցաշրջանում Ռամոսը խփեց 5 գոլ, ներառյալ գոլը Բարսելոնայի դեմ 3-3 ավարտված խաղում[11]։ Այս մրցաշրջանում Ռեալը հաղթեց Իսպանիայի առաջնությունը[12]։

2008 թվականի մայիսի 4-ին Ռամոսը գոլային փոխանցում տվեց Իգուաինին խաղի 89-րդ րոպեին, և Ռեալը 2-1 հաշվով հաղթեց Օսասունային[13], ինչի արդյունքում թիմը հաղթեց նաև իր պատմության 31-րդ Իսպանիայի առաջնությունը։ 2008 թվականի մայիսի 18-ին՝ Լևանտեի դեմ առաջնության վերջին խաղում Ռամոսը 2 գոլ հեղինակեց, իսկ Ռեալը հաղթեց 5-2 հաշվով[14]։ Այսպիսով, Ռամոսը 2007-2008 մրցաշրջանում նույնպես Ռամոսը խփեց 5 գոլ։

2008 թվականի օգոստոսի 24-ին՝ Իսպանիայի Սուպեր գավաթի Վալենսիայի դեմ հանդիպման պատասխան խաղում Ռամոսը գոլ խփեց և հաշիվը սարքեց 2-1։ 9 հոգով մնացած Ռեալը այդ խաղում հաղթեց 4-2 հաշվով, իսկ ընդհանուր երկու խաղերում՝ 6-5 հաշվով, այդպիսով նվաճելով Իսպանիայի Սուպեր գավաթը[15]։

2008-2009 մրցաշրջանի սկզբում Ռամոսի խաղը անկում ապրեց, սակայն նա վերադարձավ իր լավագույն մարզավիճակին և 2009 թվականի հունվարի 11-ին ակրոբատիկ հարվածով գրավեց Մալյորկայի դարպասը[16]։

Ռամոսը ընդգրկվեց 2008 թվականի և՛ ՈՒԵՖԱ-ի, և՛ ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականներում։ 2008 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի անվանակարգում զբաղեցրել է 21-րդ տեղը։

2009-2010 մրցաշրջանից առաջ Ռամոսը նշանակվեց Ռեալի 4 ավագներից մեկը։ Պեպեի ծնկի վնասվածքի պատճառով, Ռամոսը հաճախ խաղում էր կենտրոնական պաշտպանի դիրքում։ Նա խփեց 4 գոլ առաջնության 33 խաղերում և 2010 թվականի փետրվարի 21-ին անցկացրեց իր 200-րդ հանդիպումը Ռեալի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Վիլյառեալի դեմ խաղում[17]։

Ռամոսը 2010 թվականի հոկտեմբերին

2010 թվականի նոյեմբերի 29-ին Բարսելոնայի դեմ խաղում Ռամոսը ստացավ իր 10-րդ կարմիր քարտը Ռեալում և հավասարվեց Ֆեռնանդո Իեռոյի նախկին ռեկորդին։ 2011 թվականի ապրիլի 20-ին Ռամոսը մասնակցեց Ռեալի հաղթանակին Իսպանիայի գավաթի եզրափակչում՝ Բարսելոնայի դեմ խաղում[18]։ Դրան հաջորդող երթի ժամանակ՝ հաղթանակը ավտոբուսի վերևում նշելիս Ռամոսը պատահաբար ձեռքերից բաց թողեց գավաթը, և այն ընկավ ներքև՝ ավտոբուսի անիվների տակ։ Արդյունքում գավաթը փոս ընկավ[19]։

2011 թվականի հուլիսի 12-ին Ռամոսը երկարաձգեց իր պայմանագիրը Ռեալի հետ մինչև 2017 թվականը[20]։ 2012 թվականի ապրիլի 25-ին՝ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի Բավարիայի հետ հանդիպման պատասխան խաղի հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ Ռամոսը վրիպեց, իսկ Ռեալը պարտվեց 1-3 հաշվով[21]։

2013 թվականի հունվարի 9-ին Ռամոսը ստացավ իր երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից Իսպանիայի գավաթի Սելտայի դեմ խաղում[22]։ Երբ պարզվեց, որ քարտը ստանալուց հետո Ռամոսը նաև վիրավորել է մրցավարին, իսպանացին ստացավ 4 խաղյա որակազրկում[23]։ Հաջորդ ամիս՝ փետրվարի 17-ին՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղի 12-րդ րոպեին Ռամոսը գոլի հեղինակ դարձավ, ինչից 6 րոպե անց 2 դեղին քարտ ստացավ 1 րոպեի ընթացքում ու հեռացվեց խաղադաշտից[24]։ Սա դարձավ Ռամոսի 16-րդ կարմիր քարտը և 12-րդը Լա Լիգայում։

2013 թվականի փետրվարից մարտը ընկած ժամանակահատվածում՝ Իկեր Կասիլյասի բացակայության ժամանակ Ռամոսը դարձավ Ռեալի ավագը Բարսելոնայի դեմ 4 օրում կայացած 2 Ռեալի համար հաղթական խաղերում։ Երկրորդ խաղում Ռամոսը գլխով գրավեց Բարսայի դարպասը՝ առաջ մղելով իր թիմին[25]։

2013 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Օսասունայի դեմ խաղում Ռամոսը ստացավ իր 18-րդ կարմիր քարտը՝ անցնելով ակումբի ռեկորդը[26]։ Իր 19-րդ կարմիր քարտը նա ստացավ 2014 թվականի մարտի 23-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում[27]։

2014 թվականի ապրիլի 29-ին Ռամոսը 2 գոլ խփեց Բավարիայի դեմ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում, իսկ Ռեալը հաղթեց 4-0 և ընդհանուր 2 խաղերի արդյունքում 5-0 հաշվով՝ վերջին 12 տարիների մեջ առաջին անգամ դուրս գալով ՉԼ-ի եզրափակիչ[28]։ Մայիսի 24-ին՝ եզրափակչի Ատլետիկոյի դեմ խաղի ավելացված ժամանակում Ռամոսը գլխի հարվածով գրավեց հակառակորդի դարպասը՝ սարքելով հաշիվը 1-1 և փրկելով իր թիմին պարտությունից։ Լրացուցիչ ժամանակում Ռեալը 3 գոլ խփեց և նվաճեց իր պատմության 10-րդ Չեմպիոնների Լիգայի գավաթը[29]։ Ռամոսը երկրպագուների կողմից ճանաչվեց եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ։

2014-2015 մրցաշրջանում Ռամոսը մասնակցեց Ռեալի հաղթանակին Սևիլյայի նկատմամբ ՈՒԵՖԱ Սուպեր գավաթի խաղում[30]։ Նա նաև մասնակցեց Իսպանիայի սուպեր գավաթին, որը սակայն Ռեալը պարտվեց Ատլետիկոյին՝ 2 խաղերի արդյունքում 2-1 հաշվով[31]։ Այս մրցաշրջանում իր առաջին գոլը Ռամոսը խփեց օգոստոսի 31-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[32]։

Ռամոսը գոլի հեղինակ դարձավ 2014 թվականի աշխարհի ակումբային առաջնության և՛ կիսաեզրափակչում[33], և՛ եզրափակչում[34], իսկ Ռեալը հաղթեց այս գավաթը[35]։ Ռամոսը ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ[36]։

2015 թվականի օգոստոսի 17-ին Ռամոսը երկարաձգեց իր պայմանագիրը Ռեալի հետ մինչև 2020 թվականը[37]։ Կասիլյասի Պորտու տեղափոխությունից հետո Ռամոսը դարձավ Ռեալի նոր ավագը։

Ռամոսը 2015-2016 թվականի Չեմպիոնների Լիգայի հաղթանակից հետո:

Ռամոսը Ռեալի ավագն էր Ռայո Վալեկանոյի դեմ 2015 թվականի դեկտեմբերի 20-ին կայացած խաղին, որն ավարտվեց Ռեալի 10-2 հաշվով հաղթանակով[38]։ Վերջին 55 տարիներում սա Ռեալի ամենաշատ գոլ խփած խաղն էր։ 2016 թվականի մարտի 13-ին՝ Լաս Պալմասի դեմ խաղում Ռամոսը գոլ խփեց և այդ խաղում ստացավ իր 20-րդ կարմիր քարտը[39]։ Ապրիլի 2-ին նա վերադարձավ որակազրկումից և խաղաց Բարսելոնայի դեմ 2-1 հաշվով ավարտված խաղին[40]։ Այս խաղում նույնպես նա կարմիր քարտ ստացավ, որը դարձավ նրա 21-րդը Ռեալի կազմում և 4-րդը Էլ Կլասիկոներում[41]։

2016 թվականի մայիսի 28-ին Ռամոսը նորից գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում՝ գրավելով Ատլետիկոյի դարպասը և առաջ մղելով Ռեալին։ Լրացուցիչ ժամանակում խաղը ավարտվեց 1-1 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում Ռամոսը իրացրեց իր 11-մետրանոցը, իսկ Ռեալը հաղթեց 5-3 հաշվով և նվաճեց իր պատմության 11-րդ Չեմպիոնների Լիգայի գավաթը[42]։ Ռամոսը ճանաչվեց եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ։

Ռամոսը մասնակցեց 2016 թվականի ՈՒԵՖԱ Սուպեր գավաթին և Սևիլյայի դեմ խաղում հավասարեցրեց հաշիվը՝ գոլի հեղինակ դառնալով խաղի 93-րդ րոպեին։ Լրացուցիչ ժամանակում Ռեալը հաղթեց 3-2 հաշվով, իսկ Ռամոսը ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ[43]։

2016 թվականի դեկտեմբերի 3-ին Ռամոսը խփեց իր 4 գոլը Բարսելոնայի դեմ խաղերում։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ այս խաղը դարձավ Ռեալի 33-րդ հաջորդական անպարտելի խաղը[44]։ 1 շաբաթ անց նա նորից գոլի հեղինակ դարձավ խաղի վերջին րոպեներին՝ գրավելով Դեպորտիվոյի դարպասը 92-րդ րոպեին։ Խաղն ավարտվեց 3-2 հաշվով[45]։ 2017 թվականի հունվարի 15-ին Ռամոսը ինքնագոլի հեղինակ դարձավ Սևիլյայի հետ խաղում, և խաղի ավելացված ժամանակում խփված գոլի շնորհիվ Սևիլյան հաղթեց 2-1 հաշվով՝ ավարտելով Ռեալի 40-խաղյա անպարտելի շարքը[46]։ 1 շաբաթ անց Մալագայի դեմ խաղում Ռամոսը 2 գոլի հեղինակ դարձավ, և Ռեալը հաղթեց 2-1 հաշվով[47]։ Սա դարձավ Ռամոսի 50-րդ գոլը Լա Լիգայում[48]։

2017 թվականի փետրվարի 11-ին Ռեալը 3-1 հաշվով հաղթանակ տարավ Օսասունայի նկատմամբ[49]։ Սա դարձավ Ռամոսի 500-րդ խաղը Ռեալի կազմում[50]։ 2017 թվականի մարտի 12-ին խաղի 81-րդ րոպեին Ռամոսը գոլ խփեց Բետիսի դարպասը, որի շնորհիվ Ռեալը հաղթեց 2-1 հաշվով և 2 միավորով առաջ անցավ Բարսելոնայից մրցաշարային աղյուսակում[51]։

2017 թվականի մայիսի 21-ին Մալագայի նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակի շնորհիվ Ռեալը նվաճեց իր 30-րդ Լա Լիգայի գավաթը[52]։ Սա Ռամոսի 4-րդ հաղթանակն էր Լա Լիգայում և 1-ինը՝ որպես թիմի ավագ։ Հունիսի 3-ին Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Ռեալը հաղթեց Յուվենտուսին և նվաճեց իր 12-րդ գավաթը, ինչը սարքեց Ռամոսին առաջին ավագը, ում հետ թիմը հաղթել է 2 հաջորդական Չեմպիոնների Լիգա[53]։ 2016-2017 մրցաշրջանում Ռամոսը դարձավ 10 գոլի հեղինակ, ինչը նրա կարիերայի լավագույն արդյունքն էր։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամոսը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2005 թվականի մարտի 26-ին՝ դուրս գալով խաղադաշտ Չինաստանի դեմ ընկերական խաղին[54]։ Այս ժամանակ նա 18 տարեկան և 361 օրական էր, ինչը սարքեց նրան Իսպանիայի ազգային հավաքականում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը վերջին 55 տարիներում։ Այս ռեկորդը նրան էր պատկանում մինչև 2006 թվականի մարտի 1-ը, երբ Սեսկ Ֆաբրեգասը շրջանցեց այն՝ դուրս գալով խաղադաշտ Կոտ դ'Իվուարի դեմ ընկերական խաղում[55]։

2005 թվականի հոկտեմբերի 12-ին Ռամոսը իր առաջին գոլերը խփեց Սան Մարինոյի դեմ 2006 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղում[56]։

Իսպանիայի հավաքականի հետ Ռամոսը մասնակցեց 2006 թվականի աշխարհի առաջնությանը[57]։ Միչել Սալգադոյի՝ միջազգային կարիերան ավարտելուց հետո, Ռամոսը դարձավ Իսպանիայի հավաքականի հիմնական կազմի խաղացող։

Ռամոսը Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 2008-ի բոլոր խաղերին բացի խմբային փուլի Հունաստանի դեմ խաղը[58]։ Իսպանիան հաղթեց խմբային փուլի բոլոր խաղերում և առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Իսպանիան Ռամոսի հետ հաղթեց Գերմանիային եզրափակչում և նվաճեց իր պատմության 2-րդ Եվրոպայի առաջնության գավաթը[59]։ Հաղթանակից հետո Ռամոսը հագավ մի շապիկ, որի վրա գրված էր «Միշտ մեր հետ» ի պատիվ իր մտերիմ ընկեր և նախկին Սևիլյայի թիմակից Անտոնիո Պուերտայի, ով մահացել էր 2007 թվականի օգոստոսին[60]։

Ռամոսը Եվրո 2012-ի ժամանակ

ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2009 և ԱԱ-2010

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամոսը Իսպանիայի հավաքականի հետ մասնակցեց 2009 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին, որում Իսպանիան զբաղեցրեց 3-րդ տեղը[61]։ 2010 թվականի հունիսի 3-ին՝ Հարավային Կորեայի դեմ ընկերական խաղի ժամանակ Ռամոսը առաջին անգամ խաղաց որպես Իսպանիայի հավաքականի ավագ[62]։

2010 թվականի Աշխարհի առաջնությանը Ռամոսը մասնակցեց Իսպանիայի հավաքականի բոլոր խաղերին։ Հավաքականը 5 անգամ իր դարպասը պահեց անառիկ և հասավ եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով հաղթեց Նիդերլանդներին[63]։ Ըստ Castrol Index-ի Ռամոսը լավագույնն էր առաջնությունում՝ 9.79 արդյունքով[64]։

Ռամոսը Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցեց նաև Եվրո 2012-ին[65]։ Այս անգամ նա խաղում էր կենտրոնական պաշտպանի դիրքում։ Երբ նրան հարցրեցին, թե ինչպես է իրեն զգում նոր դիրքում, նա պատասխանեց, որ արդեն ադապտացվել է նոր դիրքում և հանգիստ է զգում, բայց որպես աջ պաշտպան նա Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է[66]։ Ռամոսը կենտրոնական պաշտպանական զույգ կազմեց Ժերար Պիկեի հետ և անցկացրեց առաջնության բոլոր խաղերը։ Կիսաեզրափակչի Պորտուգալիայի դեմ խաղի հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Ռամոսը իրացրեց իր 11-մետրանոցը Պանենկայի ոճով, և Իսպանիան այդ խաղում հաղթեց 4-2 հաշվով[67]։ Եզրափակչում Իսպանիան Իտալիային հաղթեց 4-0 հաշվով[68]։ Այս անգամ նույնպես հաղթանակից հետո Ռամոսը հագավ մարզաշապիկ ի պատիվ Պուերտայի[69]։ Ըստ Castrol Index-ի վիճակագրության Ռամոսը ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ 9.68 արդյունքով[70]։

ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2013 և ԱԱ-2014

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտի 22-ին Ռամոսը իր 100-րդ հանդիպումը անցկացրեց Իսպանիայի ազգային հավաքականի կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Ֆինլանդիայի դեմ 2014 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղում[71]։ Այս խաղում Ռամոսը նաև գոլի հեղինակ դարձավ[72]։

Ռամոսը Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 2013 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի բոլոր խաղերին։ Եզրափակչի Բրազիլիայի դեմ խաղում Ռամոսը վրիպեց 11-մետրանոցից։ Իսպանիան պարտվեց 3-0 հաշվով[73]։

Ռամոսը նաև մասնակցեց 2014 թվականի աշխարհի առաջնության բոլոր խաղերին, սակայն Իսպանիան դուրս մնաց խմբային փուլից[74]։

Ռամոսը Իսպանիայի հավաքականի ավագն էր 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը[75]։ Այս առաջնության Խորվաթիայի դեմ խաղում Ռամոսը վրիպել է 11-մետրանոցից, իսկ Իսպանիան պարտվել է 2-1 հաշվով[76]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամոսը ծնվել է Իսպանիայի Սևիլյայի Կամաս շրջանում 1986 թվականին մարտի 30-ին։ Նա ընտանիքի կրտսեր զավակն է։ Նրա ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց՝ հայրը՝ Խոսե Մարիա Ռամոսը, մայրը՝ Պակի Գարսիան, եղբայր՝ը Ռենե Ռամոսը և քույրը՝ Միրիա Ռամոսը։

2012 թվականի սեպտեմբերից Ռամոսը հանդիպում է հաղորդավարուհի և լրագրող Պիլար Ռուբիոյի հետ։ Նրանք ունեն 2 երեխա՝ Սերխիոն[77] (ծնված մայիսի 6, 2014) և Մարկոն[78] (նոյեմբերի 14, 2015)։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 3-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ1 Եվրոպա Այլ2 Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սևիլյա 2003–04 7 0 0 0 0 0 0 0 7 0
2004–05 31 2 5 0 6 1 0 0 42 3
2005–06 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 39 2 5 0 6 1 0 0 50 3
Ռեալ Մադրիդ 2005–06 33 4 6 1 7 1 0 0 46 6
2006–07 33 5 3 0 6 1 0 0 42 6
2007–08 33 5 5 1 7 0 0 0 45 6
2008–09 32 4 2 1 8 1 0 0 42 6
2009–10 33 4 0 0 7 0 0 0 40 4
2010–11 31 3 7 1 8 0 0 0 46 4
2011–12 34 3 6 0 11 1 0 0 51 4
2012–13 26 4 5 0 9 1 0 0 40 5
2013–14 32 4 8 0 11 3 0 0 51 7
2014–15 27 4 4 1 8 0 3 2 42 7
2015–16 23 2 0 0 10 1 33 3
2016–17 27 7 3 1 11 1 2 1 43 10
Ընդհանուր 364 49 49 6 103 10 5 3 521 68
Կարիերայի ընդհանուր 403 51 54 6 109 11 5 3 571 71

1 Ներառում է Իսպանիայի սուպեր գավաթը։

2 Ներառում է ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը և ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնությունը։

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռամոսը Իսպանիայի հավաքականի կազմում 2012 թվականին

2017 թվականի հունիսի 11-ի դրությամբ[79]։

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2005 7 2
2006 13 0
2007 10 2
2008 15 0
2009 11 0
2010 16 1
2011 10 1
2012 16 2
2013 17 1
2014 9 1
2015 6 0
2016 10 0
2017 3 0
Ընդհանուր 143 10

Միջազգային գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 11-ի դրությամբ[79]։

# Ամսաթիվ Մարզադաշտ Խաղ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Հոկտեմբերի 13, 2005 Օլիմպիկո, Սերավալե, Սան Մարինո 6 Սան Մարինո Սան Մարինո 3–0 4–0 ԱԱ-2006 Որակավոման փուլ
2 4–0
3 Հոկտեմբերի 13, 2007 Ատլետիոն, Օրհուս, Դանիա 27 Դանիա Դանիա 2–0 3–1 Եվրո 2008 Որակավորման փուլ
4 Նոյեմբերի 17, 2007 Սանտիագո Բերնաբեու, Մադրիդ, Իսպանիա 29 Շվեդիա Շվեդիա 3–0 3–0 Եվրո 2008 Որակավորման փուլ
5 Մարտի 3, 2010 Ստադ դը Ֆրանս, Սեն Դենի, Ֆրանսիա 57 Ֆրանսիա Ֆրանսիա 2–0 2–0 Ընկերական խաղ
6 Սեպտեմբերի 6, 2011 Լաս Գաունաս, Լոգրոնյո, Իսպանիա 78 Լիխտենշտայն Լիխտենշտայն 4–0 6–0 Եվրո 2012 Որակավորման փուլ
7 Հոկտեմբերի 16, 2012 Վիսենտե Կալդերոն, Մադրիդ, Իսպանիա 97 Ֆրանսիա Ֆրանսիա 1–0 1–1 ԱԱ-2014 Որակավորման փուլ
8 Նոյեմբերի 14, 2012 Ռոմել Ֆերնանդես, Պանամա, Պանամա 98 Պանամա Պանամա 4–0 5–1 Ընկերական խաղ
9 Մարտի 22, 2013 Էլ Մոլինոն, Խիխոն, Իսպանիա 100 Ֆինլանդիա Ֆինլանդիա 1–0 1–1 ԱԱ-2014 Որակավորման փուլ
10 Սեպտեմբերի 8, 2014 Սյուդադ դե Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա 122 Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնիա 1–0 5–1 Եվրո 2016 Որակավորման փուլ
Իսպանիա (մինչև 19)
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Spain - Sergio Ramos - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  5. «Deportivo sigue vivo en la Liga de España». ESPNdeportes.com. 2004 թ․ հունվարի 30. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  6. «La Liga (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  7. «Real snap up Ramos, Tottenham sign Jenas and Lee». www.chinadaily.com.cn. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  8. «Sergio Ramos joins Real Madrid for €27 million». thinkSPAIN. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին. {{cite news}}: C1 control character in |title= at position 36 (օգնություն)
  9. «Olympiakos vs. Real Madrid - Football Match Report - December 6, 2005 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  10. Richards, Louis; Ostlere, Lawrence (2017 թ․ ապրիլի 24). «Sergio Ramos and his 22 Real Madrid red cards: a retrospective». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  11. «Sergio Ramos, the highest-scoring defender in the Liga since 2009 | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  12. «Real Madrid win the La Liga 2006/2007». Soccer Blog|Football News, Reviews, Quizzes. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  13. «Osasuna 1 - 2 Real Madrid Match preview - 5/4/08 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  14. «Real Madrid vs. Levante - Football Match Report - May 18, 2008 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  15. «Real Madrid 4 - 2 Valencia Match preview - 8/24/08 Super Cup - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  16. «Mallorca vs. Real Madrid - Football Match Report - January 11, 2009 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  17. «Real Madrid - Villarreal CF, Feb 21, 2010 - LaLiga - Match sheet | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  18. «Barcelona 0 - 1 Real Madrid Team line-ups 4/20/11 - Copa del Rey - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  19. «They think it's run over... it is now: Real Madrid star drops trophy under wheels of bus during open-top victory parade». Mail Online. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  20. «Pepe, Ramos extend Real contracts». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  21. uefa.com (2012 թ․ ապրիլի 25). «UEFA Champions League 2011/12 - History - Real Madrid-Bayern – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  22. «Real Madrid 4 - 0 Celta de Vigo Match report - 1/9/13 Copa del Rey - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  23. «Ramos handed five-match ban». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  24. «Real Madrid vs. Rayo Vallecano - Football Match Report - February 17, 2013 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  25. «Sergio Ramos heads Real past Barca». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  26. «Osasuna 2 - 2 Real Madrid Match report - 12/14/13 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  27. «Real Madrid 3 - 4 Barcelona Match report - 3/23/14 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  28. uefa.com (2014 թ․ ապրիլի 29). «UEFA Champions League 2013/14 - History - Bayern-Real Madrid – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  29. uefa.com (2014 թ․ մայիսի 24). «UEFA Champions League 2013/14 - History - Real Madrid-Atlético – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  30. uefa.com. «UEFA Super Cup 2014 - Real Madrid-Sevilla – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  31. «Atletico Madrid beat Real Madrid to win Spanish Super Cup». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  32. «Real Sociedad 4 - 2 Real Madrid Match report - 8/31/14 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  33. FIFA.com. «FIFA Club World Cup Morocco 2014 - Matches - Cruz Azul-Real Madrid Club de Fútbol - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  34. FIFA.com. «FIFA Club World Cup Morocco 2014 - Matches - Real Madrid Club de Fútbol-San Lorenzo - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  35. UEFA.com. «Real Madrid claim FIFA Club World Cup». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  36. «Real Madrid star Sergio Ramos beats Cristiano Ronaldo to Club World Cup Golden Ball - Goal.com». Goal.com (անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  37. «Sergio Ramos signs his contract extension with Real Madrid | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  38. «Real Madrid 10-2 Rayo Vallecano». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  39. «Las Palmas 1 - 2 Real Madrid Match report - 3/13/16 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  40. «Barcelona 1 - 2 Real Madrid Match report - 4/2/16 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  41. «Ramos jokes about El Clasico red card after Real beat Barca». Mail Online. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  42. uefa.com (2016 թ․ մայիսի 28). «UEFA Champions League 2015/16 - History - Real Madrid-Atlético – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  43. uefa.com. «UEFA Super Cup 2016 - Real Madrid-Sevilla – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  44. «Barcelona 1 - 1 Real Madrid Match report - 12/3/16 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  45. «Real Madrid 3 - 2 Deportivo La Coruña Match report - 12/10/16 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  46. McVeigh, Niall (2017 թ․ հունվարի 15). «Sevilla 2-1 Real Madrid: La Liga – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  47. «Real Madrid 2 - 1 Málaga Match report - 1/21/17 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  48. «Ramos' 50th La Liga goal». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  49. «Osasuna 1 - 3 Real Madrid Match report - 2/11/17 Primera División - Goal.com». www.goal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  50. «Ramos: 500 Real Madrid games a dream come true - Goal.com». Goal.com (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 11. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  51. «Real Madrid 2 - 1 Real Betis Match report - 3/12/17 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  52. Ostlere, Lawrence (2017 թ․ մայիսի 21). «Málaga v Real Madrid: La Liga finale – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  53. «Juventus 1 - 4 Real Madrid Match report - 6/3/17 UEFA Champions League - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  54. «China loses to Spain 0-3». www.chinadaily.com.cn. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  55. «Spain 3 - 2 Côte d'Ivoire Match preview - 3/1/06 Friendlies - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  56. «San Marino vs. Spain - Football Match Summary - October 12, 2005 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  57. «Spain - Squad World Cup 2006 Germany». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  58. uefa.com. «UEFA EURO 2008 - History - Greece-Spain Lineups – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  59. uefa.com (2008 թ․ հունիսի 29). «UEFA EURO 2008 - History - Germany-Spain – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  60. «Ramos Pays Homage To Puerta - Goal.com». Goal.com (անգլերեն). 2008 թ․ հունիսի 30. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  61. FIFA.com. «FIFA Confederations Cup South Africa 2009 - Matches - Spain-South Africa - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  62. «Spain 1 South Korea 0: match report». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  63. «Netherlands 0-1 Spain (aet)». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  64. «Spain's Sergio Ramos Tops 2010 World Cup Castrol Index - Goal.com». Goal.com (Indian English). 2010 թ․ հուլիսի 12. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  65. «Euro 2012: Spain name Fernando Torres in 23-man squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ մայիսի 27. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  66. «Sergio Ramos: I have adapted to play as a center back for Spain - Goal.com». Goal.com (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ փետրվարի 27. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  67. «Euro 2012: Spain defender Sergio Ramos planned 'Panenka' penalty in shoot-out against Portugal». Telegraph.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  68. uefa.com (2012 թ․ հուլիսի 1). «UEFA EURO 2012 - History - Spain-Italy – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  69. Reserved., Augur Group, LLC - Coding Copyright 2010 All Rights. «Who is on Sergio Ramos' T Shirt?». www.thesoccerinsiders.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  70. «Серхио Рамос - победитель рейтинга Castrol EDGE Index по итогам Евро-2012 - 02.07.2012 09:17 — Новости Укринформ» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  71. MARCA.com. «Ramos: centenario, capitán y goleador». MARCA (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  72. «Spain vs. Finland - Football Match Report - March 22, 2013 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  73. «Brazil 3-0 Spain». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հուլիսի 1. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  74. «Spain 0 Chile 2: Champions knocked out after goals from Vargas and». The Independent (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունիսի 18. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  75. UEFA.com. «UEFA EURO 2016 - Spain - Squad - UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  76. «Croatia 2-1 Spain». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  77. «Sergio Ramos shows off newborn son Sergio Ramos Junior». Mail Online. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  78. «Real captain Sergio Ramos all smiles after birth of second child». Mail Online. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  79. 79,0 79,1 «Sergio Ramos - national football team player». eu-football.info (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  80. UEFA.com. «UEFA Champions League Squad of the Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  81. FIFA.com (2017 թ․ հունվարի 9). «The Best named at FIFA Football Awards». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  82. UEFA.com. «Ultimate Team of the Year: the all-time XI». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  83. Germany, Abendzeitung,. «ESM-Top-Elf: Ein einziger Profi des FC Bayern München in Europas Elite» (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  84. FIFA.com. «FIFA World Cup™ Archive - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  85. uefa.com (2012 թ․ հուլիսի 2). «The official website for European football – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերխիո Ռամոս» հոդվածին։