Վիսենտե Կալդերոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիսենտե Կալդերոն

Վիսենտե Կալդերոնը Ատլետիկո Մադրիդի մարզադաշտն է որը կառուցվել է 1960թ.,որպես հին մարզադաշտի Մետրոպոլիտանոյի փոխարինող։ Մետրոպոլիտանոն մարզադաշտն էր Ատլետիկոյի սկսած 1923 թվականից երկար տարիներ։ Վիսենտե Կալդերոնը պաշտոնապես բացվել է 1966թ. հոկտեմբերի 2-ին։ Առաջին հանդիպումը Ատլետիկոն այստեղ խաղաց Վալենսիայի հետ որը ավարտվեց 1-1 հաշվով։ Թեև շինարարությունը մի մասը դեռ չէր ավարտվել,քանի որ կային ֆինանսական խնդիրներ։ Մարզադաշտի կառուցումը,ի վերջո ավարտվել է 1970թվականին,որի նստատեղերը կազմել է 62.000,դարձնելով մարզադաշտը Եվրոպայի խոշոր մարզադաշտերից մեկը։ Մարզադաշտը սկզբում կոչվել է Մանզաներաս,բայց նրա անունը փոխվել է 1971թ. ի պատիվ ակումբի նախագահ Վիսենտե Կալդերոնի,ով վերահսկում էր շինարարությունը։ Մարզադաշտի նստատեղերը եղել է կարմիր-սպիտակ-կապույտ։ Ատլետկոն նախատեսում է 2015 թվականին կառուցել նոր մարզադաշտ։

Մարզադաշտը գտնվում է Մադրիդ քաղաքի հարավ-արևմտյան մասում,գետի ափին։ Վիսենտե Կալդերոն մարզադաշտը գտնվում է բավականին հանգիստ տարածքում։ Նրա մոտ գտնվում է Ռիբերա Դե Մանզաներաս հյուրանոցը 4 աստղանի,սենյակը մեկ գիշերվա համար արժե 100եվրո։