Սալգադոն խաղացել է Սելտայի երիտասարդական կազմում, իսկ 1994-1995 թթ. մրցաշրջանում անցկացրել է իր առաջին հանդիպումը հիմնական թիմի կազմում։ 1996-1997 թթ. մրցաշրջանում Սալգադոն վարձավճարով տեղափոխվել է Սալամանկա։ Վերադանալով մեկ տարի անց՝ Սալգադոն ամրապնդվեց թիմի մեկնարկային կազմում։
Սելտայում անցկացրած 2 հիանալի մրցաշրջաններից հետո Միչել Սալգադոյով սկսեց հետաքրքրություն ցուցաբերել Մադրիդի Ռեալը և արդյունքում ֆուտբոլիստը տեղափոխվեց Ռեալ։ 1999։ Հենց առաջին մրցաշրջանում «Արքայական ակումբը» հաղթեց Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, եզրափակչում թիմը ջախջախեց Վալենսիային։ Հաջորդ մրցաշրջանում դարձավ Լա Լիգայի հաղթող, իսկ 2001-2002 թթ. մրցաշրջանում Սալգադոն կրկին իր թիմի հետ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում էր, Գլազգոյում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց Ռեալի հաղթանակով Լևերկուզենի Բայերի նկատմամբ 2։ 0 հաշվով։
Հաջորդ մրցաշրջանում Սալգադոն միայն երեք խաղ բաց թողեց ներքին առաջնությունում, որում Ռեալը հաղթող հռչակվեց, իսկ Չեմպիոնների Լիգայում Սալգադոն հիանալի տպավորություն թողեց բոլոր 15 հանդիպումներում, որտեղ ակումբը կիսաեզրափակչում լքեց պայքարը՝ պարտվելով իտալական Յուվենտուսին։
Լա Լիգայի 2003-2004 մրցաշրջանում Սալգադոն բաց թողեց 3 հանդիպում, բայց չկարողացավ թիմին օգնել պահպանելու չեմպիոնական տիտղոսը, ինչպես նաև Իսպանիայի գավաթի եզրափակչում, որտեղ թիմը պարտություն կրեց։ Այդուհաներձ պաշտպանւ խփեց իր առաջին գնդակը անցկացրած երեք տարիներում, մարտին գրավելով Սևիլյայի դարպասը։
2009 թվականի օգոստոսի 19-ին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով Միչելը տեղափոխվեց Բլեքբերն, որի հետ կնքեց երկու տարվա պայմանագիր։
Հավաքականում իր առաջին հանդիպումն անցկացրեց 1998 թվականին 2000 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Կիպրոսի դեմ, որում իսպանացիները պարտվեցին 2։ 3 հաշվով, այդ խաղից ի վեր Սալգադոն մշտապես հրավիրվում էր հավաքական։ Անցկացրեց 4 հանդիպում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, սակայն չմասնակցեց Մունդիալ 2002-ին, քանի որ Միչելի մարզավիճակը չէր բավարարում Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոյին։ Ինյակի Սաեսի օրոք Սալգադոն կրկին դարձավ հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ, միայն վնասվածքը Միչելին խանգարեց օգնել իր հավաքականին Եվրո-2004-ին։