Դիեգո Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիեգո Լոպես, 2009 թ. լուսանկար

Դիեգո Լոպես Ռոդրիգես (իսպ. Diego López Rodríguez, ծնվել է 1981թ. նոյեմբերի 3-ին Իսպանիայում)։ Իսպանացի ֆուտբոլիստ է, "Ռեալ Մադրիդ" ակումբի դարպասապահն է։

Կարիերա[խմբագրել]

Վերադարձը "Ռեալ Մադրիդ"[խմբագրել]

2013թ. հունվարի 25-ին Դիեգո Լոպեսը պայմանագիր ստորագրեց իր նախկին ակումբի՝ Մադրիդի Ռեալի հետ, որն, ըստ պայմանավորվածության, պետք է գործի մինչև 2017թ.։ Տրանսֆերի արժեքը կազմեց 3.5 միլիոն եվրո։ Լոպեսի վերադարձը Մադրիդ պայմանավորված էր այն բանով, որ նա պետք է փոխարիներ Իկեր Կասիլյասին, ով վնասվածք էր ստացել։ Լոպեսն իր առաջին հանդիպումն անցկացրեց 2013թ. հունվարի 30-ին՝ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ, երբ թիմը մրցում էր Բարսելոնայի հետ (1։1)։ Այդ խաղից հետո սկսեց հաճախ հայտնվել թիմի մեկնարկային կազմում և իր վստահ խաղով սկսեց հաղթել Իկեր Կասիլյասի հետ մրցավազքում։

Հավաքականի կազմում[խմբագրել]

Իսպանիայի ազգային հավաքական հրավիրվել է 2009թ. Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության ժամանակ, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ Ազգային հավաքականի կազմում միակ հանդիպումն անցկացրել է 2009թ. օգոստոսի 12-ին, երբ թիմը Սկոպյեում մրցում էր Մակեդոնիայի ազգային հավաքականի հետ (3։2), որի ժամանակ դուրս է եկել փոխարինման երկրորդ խաղակեսում Պեպե Ռեյնայի փոխարեն և խաղի մնացած հատվածում գոլ բաց չի թողել։

Հղումներ[խմբագրել]