Աբուջա
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբուջան (անգլերեն՝ Abuja) Նիգերիայի մայրաքաղաքն է։ Աբուջան գտնվում է Նիգերիայի կենտրոնում, Համդաշնային Մայրաքաղաքային Կենտրոնում։ Աբուջան հիմնականում նախագծված քաղաք է, կառուցվել է 1980-ին և դարձավ Նիգերիայի մայրաքաղաք 12.12.1991-ին փոխարինելով նախկին մայրաքաղաք Լագոսին։ Բնակչությունը կազմում է մոտ 400 000։
Աբուջան աշխարհաբանական տեսանկյունից սահմանվում է Ասո Ժայռով, 400 մ միակտոր ժայռի կտոր որը առաջացած է ջրի էռոզիայից։ Նախագահական պալատը, Ազգային Ժողովը և Բարձրագույն Դատարանը և քաղաքի մեծ մասը գտնվում են ժայռից հարավ։ "Ասո" նշանակում է հաղթական, այստեղ ապրող Ասոքորո ժողովուրդի լեզվով, որոնք այժմ տեղահանված են։
Աբուջան որպես նպատակադրված քաղաք լավագույնն է Աֆրիկայում, ինչպես նաև ամենահարուստը և ամենաթանկը, բայց և այնպես բնակչությունը արվարձաններում ապրում է ոչ այնքան մխիթար վիճակներում։
[խմբագրել] Պատմություն
Աբուջան կառուցվեց որպեսզի դառնա բազմակրոն և բազմացեղային Նիգերիայի մայրաքաղաք։ Նրա կառուցման տեղը ընտրվեց զգուշորեն որպեսզի լինի հասանելի բոլոր կողմերին։ Այս ծրագիրը կազմվեց Նիգերիայի անկախանալուց հետո և քաղաքը նյութական պատճառներով ուշանալով հանդերձ ժամկետից՝ ավարտվեց անցյալ դարի իննիսունականներին և այդտեղ տեղափոխվեցին դեսպանատները։
Բացի հիմնական կառավարական շենքերից, Աբուջայում են հաստատվել Արեվմտյան Աֆրիկյան Պետությունների Տնտեսական Խորհուրդը, նրա զինվորական մասնաճյուղը և Նաֆթ Արտահանող Երկիրներու Կազմակերպության շրջանային գրասենյակը։
[խմբագրել] Կլիմա և բուսականություն
Աբուջայի կլիման տատանվում է տեղատարափ հասարակածային անձրեվների և չոր եղանակի միջև։ Ապրիլից Օգոստոս լինում են անձրևներ, իսկ մնացածը չոր եղանակ։ Լինում է նաև սառը քամուց և փոշուց հագեցած մի եղանակ որը կոչվում է Հարմաթթան։ Տարեկան տեղումները կազմում են 1100 – 1600 մմ։
Բուսականության ծածկը կազմում է Աֆրիկյան Սավանան։
[խմբագրել] Այլ
Աբուջայում կան բազմաթիվ այգիներ, որից ամենանշանավորը "Միլենիում Այգի"ն է, որը բացվեց վերջերս Անգլիոյ Էլեզաբեթ թագուհու կողմից։ Այգու նախագծողն է Մանֆրեդ Նիկոլեթթին։
Աբուջա · Ադիս Աբեբա · Ալժիր · Ակրա · Անտանանարիվո · Ասմարա · Բամակո · Բանգի · Բանջուլ · Բիսաու · Բուժումբուրա · Բրազավիլ · Գաբորոնե · Դակար · Դոդոմա · Թունիս · Լիբրևիլ · Լիլոնգվե · Լոմե · Լուանդա · Լուսակա · Կահիրե · Կամպալա · Կիգալի · Կինշասա · Կոնակրի · Մալաբո · Մապուտու · Մասերու · Մբաբանե · Մոգադիշո · Մոնրովիա · Մորոնի · Յամուսուկրո · Յաունդե · Նայրոբի · Նիամեյ · Նուակշոտ · Նջամենա · Պորտ Լուի · Պորտո Նովո · Պրայա · Պրետորիա · Ջիբուտի · Սան Տոմե · Վիկտորիա Վինդհուկ · Տրիպոլի · Րաբատ · Ուագադուգու · Ֆրիտաուն