Նիամեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նիամեյ
Niamey
ԵրկիրՆիգեր Նիգեր
ԵնթարկումՄայրաքաղաք
Ներքին բաժանումNiamey I?, Niamey II?, Niamey III?, Niamey IV? և Niamey V?
Հիմնադրված է1890 թ.
Մակերես239 կմ²
ԲԾՄ207 մետր
Բնակչություն1 302 910 մարդ (2011)
Խտություն5109,45 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Նիամեյ (Նիգեր)##
Նիամեյ (Նիգեր)

Նիամեյ (ֆր.՝ Niamey), Նիգերի մայրաքաղաքը, Նիամեյ դեպարտամենտի վարչական կենտրոնը, Նիգեր գետի ձախ ափին։ Տրանսպորտային հանգույց է։ Գյուղատնտեսական շրջանի կենտրոն է։

Նիամեյի մոտակայքում կա ջերմաէլեկտրակայան։ Ունի համալսարան, ազգային թանգարան։ 1926-1960 թվականներից ֆրանսիական տիրապետության տակ գտնվող Նիգերի վարչական կենտրոնն էր․ 1960 թվականից Նիգերի մայրաքաղաքն է։ Բնակչությունը՝ 1 026 848 մարդ (2012)[1]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիամեյը տեղակայված է Նիգերի գետի երկու ափերին, քաղաքային տարածքը կազմում է 239 կմ2։ Քաղաքային սահմաններին գետի վրա կան նաև մի քանի կղզիne8:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջում ժամանակակից Նիամեյի տեղում գոյություն ուներ ոչ մեծ մի գյուղ` մի քանի հարյուր բնակչությամբ։ Նիգերի գրավումը այդ ժամանակահատվածում սկսած ֆրանսիացի գաղութարարները այդ գյուղում 1892 թվականին հիմնեցին իրենց սեփական ռազմական կետը։ Նիամեյի ամբողջովին դրական տեղակայումը առևտրական ճանապարհների խաչմերուկներում նպաստում էր նրա զարգացմանը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիամեյը գտնվում է Սախելիի հարավում և ունի իր համար շատ բնորոշ կլիմա։ Այն մերձհասարակածային և արևադարձային կլիմաների միջև գտնվող յուրահատուկ կլիմա ունի։ Եղանակը շատ տաք է. mիջին ջերմաստիճանը տատանվում է 24 °C-ից հունվարին մինչև 34 °C մայիսին, իսկ տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 29 °C: Ունի արտահայտված ոչ շարունակական խոնավ եղանակ, ինչը տևում է մայիսից մինչև սեպտեմբեր, իսկ իր գագաթնակետին հասնում է հուլիս-օգոստոս ամիսներին։ Բոլոր տեղումները լինում են խոնավ եղանակին։ Չոր եղականին տեղումներ ընդհանրապես չեն լինում։

<th style="text-align:center; background: #0020E0; color:#Արտահայտության սխալ․ չճանաչված կետադրական նշան՝ «{»։; font-size:85%;">{{{հունվ_միջ_տեղ}}}
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Նիամեյ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 40 42 43 47 48 43 42 41 43 41 41 40 48
միջին առավելագույնը (°C) 32,5 35,7 39,1 40,9 40,2 37,2 34,0 33,0 34,4 37,8 36,2 33,3 36,2
միջին ջերմաստիճանը (°C) 24,3 27,3 30,9 33,8 34,0 31,5 29,0 27,9 29,0 30,8 27,9 25,0 29,3
միջին նվազագույնը (°C) 16,1 19,0 22,9 26,5 27,7 25,7 24,1 23,2 23,6 24,2 19,5 16,7 22,4
բացարձակ նվազագույնը (°C) 7 10 11 16 18 18 17 20 17 17 10 7 7
տեղումների քանակը (մմ) 0,0 3,9 5,7 34,7 68,8 154,3 170,8 92,2 9,7 0,7 0,0 540,8
Աղբյուր՝ Гонконгскբя обсервբтория, Weatherbase

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիամեյին, ինչպես նաև աֆրիկյան մնացած խոշոր քաղաքներին բնորոշ է բնակչության աճի արագ տեմպը 20-րդ դարի երկրորդ կեսի համար։ Քաղաքի բնակչության 90%-ից ավելին մուսուլմաններ են։ Քաղաքի ամենամեծ էթնիկ խմբերը սոնհայն ու ջերման են, որ կազմում են ընդհանուր բնակչության 21,1%-ը, իսկ իրենց հաջորդում է հաուսների ազգը (34,4%)։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն
1977 233 414 մարդ
1988 391 876 մարդ
2001 690 286 մարդ
2012 1 026 848 մարդ [1]


Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիամեյ քաղաքը բաղկացած է 5 կոմունաներից, որոնք իրենց հերթին բաժանված են 44 շրջանների`

  • Նիամեյ I
  • Նիամեյ II
  • Նիամեյ III
  • Նիամեյ IV
  • Նիամեյ V

Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիամեյը ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում հետևյալ քաղաքների հետ.

Քաղաք Երկիր Ամսաթիվ Հղում
Տամալե Գանա Գանա 2007 [2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Institut National de la Statistique — 2004.
  2. «The Search Engine that Does at InfoWeb.net». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.