Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/Grib_skov.jpg/217px-Grib_skov.jpg)
Անտառ, էկոհամակարգ, կենսաերկրացենոզ, որտեղ գլխավոր կենսաբանական ձևը ծառն է։ Անտառը բնության բաղադրիչ մասերից է։ «Անտառ» հասկացությունը կարող է դիտարկվել զանազան մակարդակներից։ Ընդհանրական առումով անտառը կենսոլորտի մաս է, տեղային առումով՝ տնկարկներ։ Այն կարելի է դիտարկել նաև որպես առանձին բնական համալիր, այնպես էլ առանձին էկոհամակարգ։ Անտառները, ըստ 2006 թվականի տվյալների, զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 30 %-ը։ Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²։ Դրանցից 264 միլիոն հեկտարը կամ 7 %-ը անթրոպոգեն է, այսինքն՝ մարդու կողմից տնկված։ 21-րդ դարի սկզբի դրությամբ մարդը ոչնչացրել է երբևէ եղած ամբողջ անտառների մակերեսի 50 %-ը...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա • 2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6d/Raya_Nazaryan_%2848NS%29.png/120px-Raya_Nazaryan_%2848NS%29.png)
- հունիսի 26-ին Բոլիվիայում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։
- հունիսի 20-ին բուլղարահայ իրավաբան և քաղաքական գործիչ Ռայա Նազարյանը (լուսանկարում) ընտրվել է Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ։
- հունիսի 6-ին, ժամը 23։14-ին պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, Երևան-Սևան ավտոմայրուղում գտնվող գազալցակայանում։
- մայիսի 30-ին դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել բոլոր մեղադրանքներով։ Նա դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որ դատապարտվել է հանցագործության համար։
- մայիսի 28-ին Վրաստանում, չնայած զանգվածային բողոքի ցույցերին, «օտարերկրյա գործակալների» մասին օրենք է ընդունվել։
- մայիսի 25-ին Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» բարձրագույն մրցանակին արժանացել է ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը։
Վերջերս մահացածներ՝ Լալա Մնացականյան • Վիոլետա Գևորգյան • Համլետ Գևորգյան • Անուկ Էմե • Վան Սողոմոնյան • Արթուր Չիլինգարով • Էդուարդ Վարդանյան
Գիտե՞ք, որ․․․
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dc/Kabbalistic_red_string.jpg/130px-Kabbalistic_red_string.jpg)
- ․․․որոշ երկրներում գործում են հատուկ կանանց համար նախատեսված բանկեր։
- ․․․Հայաստանում ևս տարածված այս թևնոցը (լուսանկարում) դարերի պատմություն ունի և հիշատակված է Ավետարանում։
- ...ԱՄՆ-ի հյուսիսում մշտապես «փառք են տալիս» Ռուսաստանին։
- ...միևնույն ձայնագրության մեջ հնչող ձայնը տարբեր մարդիկ կարող են ընկալել տարբեր կերպ՝ մի մասը լսում է կնոջ ձայն, որն ասում է մի բան, մյուս մասը՝ մեկ այլ բան ասող տղամարդու ձայն։
- ...եվրոպական այս երկրում կազմակերպվում է հրշեջների ամենամյա պարահանդես, որի ընթացքում կարելի է դիտել նույնիսկ նրանց կատարմամբ մերկապար։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
311 131 հոդված |
489 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/UEFA_Euro_2024_logo.svg/60px-UEFA_Euro_2024_logo.svg.png)
- Եվրո 2024
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
![Հակոբ Մելքումյան](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e2/%D0%AF%D0%BA%D0%BE%D0%B2_%D0%90%D1%80%D0%BA%D0%B0%D0%B4%D1%8C%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87_%D0%9C%D0%B5%D0%BB%D1%8C%D0%BA%D1%83%D0%BC%D0%BE%D0%B2.jpg/150px-%D0%AF%D0%BA%D0%BE%D0%B2_%D0%90%D1%80%D0%BA%D0%B0%D0%B4%D1%8C%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87_%D0%9C%D0%B5%D0%BB%D1%8C%D0%BA%D1%83%D0%BC%D0%BE%D0%B2.jpg)
- 1890 թ. – Այդահոն դարձավ ԱՄՆ-ի 43-րդ նահանգը:
- 1962 թ. – մահացել է Հակոբ Մելքումյանը, հայազգի խորհրդային ռազմական գործիչ, Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 թ. ամառ) ստացել է Կարմիր դրոշի շքանշան (ծն. 1885 թ.):
- 1971 թ. – ծնվել է Ջուլիան Ասանժը, ավստրալացի հրատարակիչ և համացանցային ակտիվիստ: Ճանաչում է ձեռք բերել որպես ՎիքիԼիքսի՝ համացանցային բացահայտման կայքի խոսնակ և գլխավոր խմբագիր:
- 1988 թ. – ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Vincennes ռազմական նավը հրթիռ արձակեց իրանական մարդատար ինքնաթիռի վրա, ինչի արդյունքում զոհվեցին ինքնաթիռում գտնվող բոլոր 290 մարդիկ:
- 1992 թ. – զոհվեց Դուշմանը (Վարդան Ստեփանյան), Արցախյան ազատամարտի հերոս, (ծն. 1966 թ.)։
- 1992 թ. – Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձավ ՖԻՖԱ-ի անդամ։
- 1994 թ. – Բաքվի մետրոպոլիտենում իրականացվեց ահաբեկչական գործողության, ռումբի պայթյունի հետևանքով զոհվեց 13 մարդ, 58-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ։
- 1996 թ. – Բորիս Ելցինը երկրորդ անգամ ընտրվեց Ռուսաստանի նախագահ։
- 2006 թ. – բրիտանական Մյուզ խումբը թողարկեց իր չորրորդ պաշտոնական ձայներիզը՝ Black Holes and Revelations։
Օրվա պատկեր
![Կաղապար:Potd/2024-07-03 (hy)](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1c/Male_Bush_Elephant_Head_Trunk_Up_Kafue_Jul23_A7R_05195.jpg/245px-Male_Bush_Elephant_Head_Trunk_Up_Kafue_Jul23_A7R_05195.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/81/Wikimedia-logo.svg/45px-Wikimedia-logo.svg.png)