Black Holes and Revelations
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Black Holes and Revelations Muse խմբի ալբոմ | ||||
|---|---|---|---|---|
| Muse-ի | ||||
| Թողարկված | Հուլիսի 3, 2006 | |||
| Ժանր | Ալտերնատիվ ռոք, Պռոգրեսիվ ռոք | |||
| Տևողություն | 45:28 | |||
| Լեզու | Անգլերեն | |||
| Լեյբլ | Warner Bros. | |||
| Պրոդյուսեր | Ռիչ Քոսթի, Muse | |||
| Մասնագիտական ակնարկ | ||||
| Muse-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Black Holes and Revelations` բրիտանական Muse խմբի չորրորդ պաշտոնական ձայներիզն է, թողարկվել է 2006 թ. հուլիսի 3-ին Warner Bros.-ի կողմից։ Ձայնագրման աշխատանքները կատարվել են Նյու Յորքում ու Ֆրանսիայում։ Ալբոմը ընդգծեց խմբի երաժշտության հնչյունային փոփոխությունները, որը զգալիորեն տարբերվում է նախորդ ալբոմներից։ Թողարկման օրվանից մեկ շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայում վաճառվեց 115,144 օրինակ։ Ալբոմը երկու անգամ ստացել է պլատինե կարգավիճակ։ Ալբոմից 5 երգեր թողարկվեցին առանձին սինգլներով։ 2008 թվականին, ըստ "Q" ամսագրի XXI դարի լավագույն ալբոմների ալբոմների ցանկում ալբոմը զբաղեցրել է 34-րդ տեղը։
Երգերի տեքստերը ունեն քաղաքական ենթատեքստ։ Ալբոմը սկսվում է «Take a Bow» երգից, որը, ըստ երաժշտական քննադատների, համարվում է «հարձակում գրեթե անվանված քաղաքական առաջնորդի վրա»։ Դա առավել զգացվում է «Corrupt, уou’re corrupt, bring corruption to all that you touch» տողում։ Հակաքաղաքական թեման շարունակվում է նաև «Exo-Politics» և «Assassin» երգերում։ Ալբոմում հաճախակի շեշտվում են վիճաբանական հարցեր, ինչպիսիք են անօրեն պատերազմները, գերտերությունների իշխանավորների դավադրությունները, ժողովուրդների զայրույթը։ Որոշ երգերը նվիրված են հուզական թեմաներին՝ սիրո, ներողամտության և ցավի մասին։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերի հեղինակն է Մեթյու Բելլամին։
| # | Անվանում | Տևողություն |
|---|---|---|
| 1. | «Take a Bow» | 4:35 |
| 2. | «Starlight» | 3:59 |
| 3. | «Supermassive Black Hole» | 3:29 |
| 4. | «Map of the Problematique» | 4:18 |
| 5. | «Soldier's Poem» | 2:03 |
| 6. | «Invincible» | 5:00 |
| 7. | «Assassin» | 3:31 |
| 8. | «Exo-Politics» | 3:53 |
| 9. | «City of Delusion» | 4:48 |
| 10. | «Hoodoo» | 3:43 |
| 11. | «Knights of Cydonia» | 6:06 |
| 12. | «Glorious (բոնուս երգ)» | 4:41 |
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Թողարկվել է | UK Singles Chart |
Billboard Modern Rock Tracks | Billboard Hot 100 |
|---|---|---|---|---|
| "Supermassive Black Hole" | 19 Հունիս 2006 (UK) | #4 | #6 | |
| "Starlight" | 4 Սեպտեմբեր 2006 (UK) | #13 | #2 | #101 |
| "Knights of Cydonia" | 27 Նոյեմբեր 2006 (UK) | #10 | #10 | |
| "Invincible" | 9 Ապրիլ 2007 (UK) | #21 | ||
| "Map of the Problematique" | 18 Հունիս 2007 (UK) | #18 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբոմը խմբի պաշտոնական կայքում Արխիվացված 2012-06-03 Wayback Machine
- Ալբոմը MuseWiki կայքում Արխիվացված 2010-03-12 Wayback Machine
| ||||||