Jump to content

Բաքվի մետրոպոլիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաքվի մետրոպոլիտեն
ադրբ.՝ Bakı Metropoliteni
Изображение логотипа
Տեսակմետրոպոլիտեն և ձեռնարկություն
Երկիր Ադրբեջան
ՔաղաքԲաքու
Բացման տարեթիվհունիս 1940
Գծերի երկարություն40,3 կմ
Երկաթուղագծի լայնություն1520 մմ երկաթուղագիծ
Կայարանների քանակ27
Գծերի քանակ3
ԳծերRed line?, Green line?, Purple line?, Memar Əcəmi-2 (Baku Metro)?, 28 May?, Nizami Gəncəvi?, Նոյեմբերի 8 (մետրոյի կայարան), Həzi Aslanov?, Mehemmed Hadi? և Nəriman Nərimanov depot?
Ուղևորահոսքը մեկ օրում608,2 հազ (2015)[1]
Ուղևորահոսքը մեկ տարում222,0 միլիոն (2015)[1]
metro.gov.az(ադրբ.)(անգլ.)(ռուս.)
 Baku Metro Վիքիպահեստում

Բաքվի մետրոպոլիտեն (ադրբ.՝ Bakı Metropoliteni), Ադրբեջանական Հանրապետության մայրաքաղաք Բաքվում գտնվող մետրոպոլիտենի համակարգ։ Բաքվի մետրոպոլիտենը սկսել է իր աշխատանքը 1967 թվականի նոյեմբերի 6-ին՝ Թբիլիսիի մետրոպոլիտենի բացումից մեկ տարի հետո և Մոսկվայի, Պետերբուրգի, Կիևի և Թբիլիսիի մետրոներից հետո դարձել է ԽՍՀՄ-ում 5-րդը։ Բաքվի մետրոպոլիտենից հետո ԽՍՀՄ-ում երկար ժամանակ մետրոներ չէին կառուցում, երբ ի վերջո բացվեց Խարկովի մետրոն։

Այժմ Բաքվի մետոպոլիտենն ունի 27 կայարան, իսկ գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 40,3 կմ։ Որոշ ժամանակ առաջ Բաքվի մետրոն ուղևորության վարձով ամենաէժան մետրոներից էր (մեկ ուղևորության արժեքը 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում էր $0.20, իսկ Փհենյանի մետրոյում՝ $0.03)։ Գոյություն ունեցող երկու գծերի համար գործում է գնացքների շարժման բարդ կառուցվածք, որը պայմանականորեն կարելի է բաժանել 5 երթուղիների (2010 թ. դրությամբ)։

# Անվանում Բացում Երկարություն Կայարանների թիվ
1 Գիծ 1 1967 20,1 կմ 13
2 Գիծ 2 1976 14,5 կմ 10
3 Գիծ 3 2016 5,7 կմ 4
Ընդհանուր 40,3 կմ 27

Այս գիծը ամենահինն է Բաքվում։ Բացվել է մետրոպոլիտենի հետ միասին 1967 թվականին։ Ներառում է 13 կայարան՝ 12 ստորգետնյա և մեկ վերգետնյա։

Այս գիծը ձևավորվել է Շահումյան (այժմ Շահ Իսմայիլ Խաթաի) կայարանի բացման հետ։ Այժմ գիծը աշխատում է Կարմիր գծի հետ ճյուղաձև սկզբունքով, բայց նախատեսվում է ինքնուրույն երթուղի կազմակերպել, Ջաֆար Ջաբարլի և Նիզամի կայարանների միջև կապ ստեղծելուց հետո։

1994 թ. պայթյունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թ. Բաքվի մետրոյում տեղի ունեցավ երկու ահաբեկչական գործողություն։ Մարտի 20-ին ժամը 13։00-ին «Հունվարի 20» կայարանում որոտաց պայթյուն։ Գլխամասային վագոնում ինքնաշեն ռումբը պայթեց այն պահին, երբ գնացքը կանգ առավ կայարանում։ Զոհվեց 14 մարդ։ Ահաբեկչական գործողությունը կատարած Օքթայ Ղուրբանովը նույնպես զոհվեց տեղում։ Նույն տարվա հուլիսի 3-ին ժամը 8։30-ին գնացքի երկրորդ վագոնում պայթեց ռումբ այն պահին, երբ նա մոտենում էր «Գյանջլիք» կայարանին։ Պայթյունից էլեկտրագնացքի վագոնները բոցավառվեցին։ Արդյունքում զոհվեց 13 մարդ, վիրավորվեցին 58-ը։

1995 թ. հոկտեմբերի 28-ին նույն՝ Բաքվի մետրոյում պատահեց հրդեհ, որն աշխարհի մետրոպոլիտենների պատմության մեջ զոհերի քանակով խոշորագույն պատահարն էր։ Պաշտոնապես հայտարարված տվյալների համաձայն, հրդեհի արդյունքում զոհվեց 286 ուղևոր (այդ թվում՝ 28 երեխա) և երեք փրկարար։ Վիրավորների թիվը կազմեց 270 հոգի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Ötən il Bakı metrosu ilə 222 mln. sərnişin daşınıb». Apa.az. Azəri Press Agentliyi (APA). 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին. (ադրբ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]