Դուշման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուշման
Վարդան Ստեփանյան
Dushman Vardan Stepanyan.jpg
Ծնվել է մարտի 9, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:9|2|0}})
Ծննդավայր Երևան
Մահացել է հուլիսի 3, 1992({{padleft:1992|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:3|2|0}}) (26 տարեկանում)
Մահվան վայր Մյուրիշեն
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ

Դուշման (իսկական անունը՝ Վարդան Ստեփանյան), (1966, մարտի 9, Երևան - 1992, հուլիսի 3, Մյուրիշեն, ամփոփված է Եռաբլրում (Երևան), Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի։ Հայաստանի հերոս[1][2][3][4][5]:

Արցախյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը`լավ թե վատ, կախված է հրամանատարից։ Aquote2.png

Հետագայում Վարդանը ստեղծում է նույնպիսի դպրոց նաև Արցախում։ Շատ բարդ էր Արցախ մեկնող նորակոչիկների գործը։ Վարդանը ոգեշնչում էր պատանի զինվորներին։ Հետո ձեռքն էր վերցնում մի բուռ հող ու ուտում և պահանջում, որ այդպես անեն նաև տղաները։ Հետո սկսում էր խոսել, որի միտքն այն էր, որ մեր երկիրը, մեր հողը մեր մայրն է, և աշխարհում նրանից ավելի քաղցր բան չկա։

Aquote1.png Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է: Aquote2.png

Իսկ պատերազմը գնալով ուժգնանում էր։ Կատաղի մարտեր էին տեղի ունենում Երասխավանի, Ասկերանի, Շահումյանի շրջաններում։ Վարդանը անցնում է Կոռնիձոր։ Այնուհետև, մշակույթի աշխատողի փաստաթղթերով անցնում է Արցախ, որտեղ մասնակցում է Բադարա և Ասկերանի շրջանի Դահրավ գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմանը։

1991 թվականի հոկտեմբերի 30-ին «Դաշնակցություն» ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը (Բեկոր Աշոտ), մասնակցում է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին։ Այնուհետև Վարդանի ջոկատը մտնում է Քարագլուխ գյուղ, որը ադրբեջանցիների կողմից իրականացված «Օղակ» օպերացիայի արդյունքում ավերակ էր դարձել։ Վարդանի տղերքի հաջորդ հաղթանակը Ստեփանակերտի արվարձան Կրկժանի` ադրբեջանական ամուր հենակետի, ոչնչացման ուղղված օպերացիան էր` 1992 թվականի հունվարի 22-ին։ Կրկժանն ուղիղ կապ ուներ Շուշիի հետ, որտեղից թուրքերն անընդհատ մարդկային ու ռազմական համալրում էին ստանում։ Կրկժանի համար մղվող դիրքային մարտերը տևեցին ավելի քան մեկ ամիս և ահա եկել էր վճռական հարձակման անցնելու պահը։ Հայկական գրոհը սկսվեց գիշերը՝ երկու ուղղությամբ։ Իրականացված գործողության մեջ իրենց մեծ դերն ունեցան Դուշմանի տղերքը՝ շուրջ 40 կռվողներ։ Նրա խումբը հարձակվելով թիկունքից՝ անակնկալի բերեց ազերիներին։ Քարին Տակի հաղթանակը դարձավ հայկական ուժերի առաջին խոշոր հաղթանակը Արցախյան պատերազմում։ Սա դրեց հայերի իրար հաջորդող հաղթանակների սկիզբը՝ 1992 թվականի փետրվարի 10-ից սկսած հայկական ուժերը իրար ետևից ոչնչացրեցին Մալիբեյլ, Գուշչուլար և Լեսնո (Մեշալու) գյուղերի ադրբեջանական կրակակետերը։ Այդ հաղթանակների ողջ քաղցրությունն ու դառնությունը զգաց և ինքը՝ Դուշմանը, որը մարտերի անմիջական մասնակիցն էր։

Հաջորդ կարևորագույն հաղթանակներից էին Խոջալուի կրակակետերի ոչնչացումը (փետրվարի 25-26-ի գիշերը) և Ստեփանակերտ-ի օդանավակայանի ու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհների բացումը՝ ազատումը ազերիներից։ Գործողությունն իրականացվեց փայլուն կերպով և դարձավ անգնահատելի հաղթանակ ԼՂՀ-ի մայրաքաղաքի ու շրջափակման մեջ գտնվող բնակավայրերի անվտանգության ապահովման համար։ Այս հաղթանակները կարևոր նշանակություն ունեցան նաև Շուշիի ազատագրման համար։ Խոջալուի ազատագրման ժամանակ Բեկոր Աշոտի ուժերը հարձակման են անցել Ասկերանի շրջանի Քյարտուկ գյուղից։

Շուշիի ազատագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուշմանը վստահություն էր ներշնչում տղաներին։ Նրա համոզվածությունը, որ հայերը անպայման կազատագրեն Արցախ աշխարհի պատմական Շուշի մայրաքաղաքը, ոգեպնդում էր տղերքին։

Շուշի մտած առաջին տանկը
Aquote1.png Հայրենիքի անունից սխրանքներ գործել և հավատալ հաղթանակին - ահա սա է մեր ուժի աղբյուրը։ Aquote2.png

Եվ հայ զենքի, հայ զինվորի իսկական սխրանքը դարձավ հնամենի Շուշիի ազատագրումը ադրբեջանաթուրքական 72-ամյա օկուպացիայից։ Անառիկ բերդ հիշեցնող Շուշի մտած ստորաբաժանումների մեջ առաջիններից էր Բեկոր Աշոտի գլխավորած 1-ին դաշնակցական վաշտը, որի մեջ մտնում էր նաև Դուշման Վարդանի գլխավորած խումբը։ Մայիսի 7-8-ի գիշերը Շուշիի ուղղությամբ իրականացվեց հրետանային հուժկու հարված, որից հետո սկսվեց գրոհը։ Դուշմանի կռվողներն հարձակումն սկսեցին քաղաքի արևելյան կողմից և արդեն առավոտյան ազատագրել էին Շուշիին հարակից թաղամասերը։ Շոշ գյուղի կողմից սկսվեց գնդապետ (այժմ՝ գեներալ-մայոր) Արկադի Կարապետյանի գլխավորած գումարտակի գրոհը։ Հյուսիս-արևմուտքից գրոհին միացան նաև Բեկոր Աշոտի գլխավորած ուժերի մնացած մասը։ Հարավից հարձակում գործեցին Նվեր Չախոյանի, այսպես կոչված «աֆղանների» վաշտը, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանի և Աշոտ Խաչատրյանի գլխավորած գումարտակները։ Նույն ժամանակ գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորած ուժերը շրջանցեցին քաղաքը հարավ արևմուտքից՝ ազատագրելով Քեսալար, Բաշքենդ, Ջավադլար և ուրիշ բնակավայրեր՝ ընդհանուր առմամբ 17։ Շուտով հարձակմանը միացավ նաև Վալերի Չիտչյանի գումարտակը։ Սամվել Բաբայանի գլխավորած ջոկատը Բերձորի կողմից փակեց ադրբեջանցիների հնարավոր օգնության ճանապարհը։

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը

Առավոտյան դեմ հայկական ուժերն իրականացրեցին միասնական գրոհ։ Շուշիում թողնվել էր մարդասիրական միջանցք՝ թշնամու հեռանալու համար (Բերձորի (այն ժամանակ՝ Լաչին) կողմից)։ Մայիսի 9-ին կեսօրին մոտ քաղաքը ազատագրվեց։ Մարտի դաշտում բազմաթիվ զոհեր թողնելով, թողնված մարդասիրական միջանցքով, թշնամին դիմեց փախուստի։ Հայկական կողմը տվեց 27 զոհ և շուրջ 180 վիրավոր։ Ադրբեջանական կողմը տվեց շուրջ 300 զոհ և 700 վիրավոր։ Որպես ռազմավար հայկական կողմին մնաց թշնամու ամբողջ հրետանին, զենքերը և այլն։

Պատերազմի հետագա ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 11-ին Դուշմանի խումբը Հայկի Էջմիածինի ջոկատի հետ շարժվեց Զարիսլու գյուղի ուղղությամբ՝ պաշտպանելու ստրատեգիական նշանակություն ունեցող ավտոճանապարհը։ Այդ ժամանակ ադրբեջանական ղեկավարությունը իր առաջ խնդիր էր դրել վերադարձնել Շուշին։ Բախվելով Դուշմանի գլխավորած ուժերի հետ, ադրբեջանցիները կատաղի մարտերից հետո դիմում են փախուստի՝ մարտի դաշտում թողնելով մեծ քանակությամբ ռազմավար՝ այդ թվում «T-72» տանկեր, ինչպես նաև կրելով զգալի մարդկային կորուստներ։ Այնուհետև տեղի ունեցավ հաղթական մուտք դեպի Լիսագոր և Բերձոր (այն ժամանակ՝ Լաչին)։ Իրականացվեց Դուշմանի երազանքը՝ տուն վերադառնալ Շուշի-Լաչին ճանապարհով։ Պատերազմի օրերին հերոսի մայրը՝ տիկին Զարուհին, նրա կողքին էր և օգնում էր որդուն։ Ծանր ու դաժան մարտերում Վարդանը բազմիցս վիրավորվել է։

Aquote1.png Բուժվելու օրերին նա տանջվում էր նրա համար, որ այլևս չի կարող գնալ կռվելու
- պատմում է Վարդանի մայրը՝ տիկին Զարուհին։
Aquote2.png

1992 թվականի մայիսին հրամանատարության որոշմամբ ստեղծվեց Շուշիի առանձին գումարտակ։ Հրամանատարի փոխարինող դարձավ Դուշմանը։

Հերոսի մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի։ Aquote2.png

Վարդանը զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։

Aquote1.png Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ։ Aquote2.png

Վարդանի մարմինը հանձնվեց իր այդքան սիրելի հողին՝ Երևանում, հայ զինվորների գերեզմանոցում՝ Եռաբլուրում։

Հերոսի հիշատակին[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռաբլուր
Aquote1.png Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի։ Aquote2.png


Ժողովուրդը մեծ հարգանքով ու հպարտությամբ է հիշում ու գնահատում այն, ինչ արել է իր համար Վարդանը։ Վարդանին է նվիրված Դավիթ Ամալյանի երգերից մեկը, ինչպես նաև Գագիկ Հայկազունու «Հպարտ գնացեք երգը»։ Որդու զոհվելուց հետո մայրը՝ տիկին Զարուհին, չնայած դժվարություններին, կարողացավ վերանորոգել բնակարանը և նրա տունը դարձնել տուն-թանգարան՝ ընդարձակ գրադարանով։ Մուտքն այստեղ ազատ է և այցելուների պակաս չի լինում։ Գալիս են այստեղ սփյուռքից, ինչպես նաև աշակերտներ, ուսանողներ, պատերազմի ընկերները։ «Մեր դուշմանը դուշմաններից-մեր Դուշման Վարդանը»՝ այս վերնագիրն է կրում Դուշմանին նվիրված Արամայիս Սահակյանի գիրքը, որը նվիրվել է տուն-թանգարանին։ 2009 թ. մարտի 9-ին, Վարդանի ծննդյան 42-րդ տարեդարձին, նրա անվան գրադարան-տուն-թանգարան առաջին այցելությունը կատարեց մարտական ընկերը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և թանգարանի հուշամատյանում հանպատրաստից այսպիսի տողեր թողեց.

Aquote1.png Ես խոնարհվում եմ մեր բոլոր հերոսների հիշատակի առջև, որոնց շնորհիվ այսօր հայ ժողովուրդն իր խաղաղ կյանքով է ապրում։ Ես խոնարհվում եմ Վարդանի ոգու առջև, որ այսօր էլ սփռվում է Հայաստանով մեկ և դաստիարակում մատաղ սերնդին, և խոնարհվում եմ մայրերի առջև` հանձին տիկին Զարուհու, որ նրանք պահպանում ու բազմապատկում են հերոսների սխրագործությունը: Aquote2.png

2009 թվականի հուլիսի 3-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում, այնտեղ, որտեղ զոհվել էր Վարդանը, կանգնեցվեց նոր հուշարձան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Be sure Vardan that the good generation is coming!"»։ Yerevan State University։ 12 March 2013։ Վերցված է 18 June 2013 
  2. «Karabakh war hero, Dushman Vardan, died 20 years ago today»։ Tert.am։ 3 July 2012։ Վերցված է 18 June 2013 
  3. Դուշման Վարդան. «Հայ երեխային երբեք չասես` քարի մեջ արյուն կա»։ Public Radio of Armenia (Հայերեն)։ 8 May 2013։ Վերցված է 20 June 2013 
  4. «“Serzh Sargsyan should start with himself”»։ A1plus։ 11 April 2011։ Վերցված է 20 June 2013 
  5. 1966թ. այս օրը ծնվեց Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Դուշման Վարդանը (Հայերեն)։ 1in.am։ 9 March 2013։ Վերցված է 20 June 2013 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Դուշման հոդվածին