Ֆորսաժ 10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆորսաժ 10
անգլ.՝ Fast X
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրմարտաֆիլմ[1]
Թվականմայիսի 17, 2023[1][2], մայիսի 18, 2023[2][3] և մայիսի 19, 2023[4]
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորԼուի Լետերիե[1]
ՊրոդյուսերՋասթին Լին
Սցենարի հեղինակԳարի Սքոթ Թոմփսոն, Ջասթին Լին, Dan Mazeau? և Zach Dean?
ԴերակատարներՎին Դիզել[1], Միշել Ռոդրիգես[1], Տայրիզ Գիբսոն[1], Լուդաքրիս[1], Ջորդանա Բրյուստեր[1], Ջոն Սինա[1], Նատալի Էմանուել[1], Սոն Կան[1], Սքոթ Իսթվուդ[1], Մայքլ Ռուքեր[1], Շարլիզ Թերոն[1], Ջեյսոն Սթեթհեմ[1], Հելեն Միրեն[1], Քարդի Բի[1], Ջեյսոն Մամոա[1], Բրի Լարսոն[1], Դանիելա Մելխիոր[1], Ալան Ռիտչսոն[1], Ռիտա Մորենո[1], Ժոակիմ դի Ալմեյդա[1], Luis Da Silva?[1] և Փիթ Դևիդսոն[1]
ՕպերատորՍթիվեն Ֆ. Ուինդոն
ԵրաժշտությունԲրայան Թայլեր
Պատմվածքի վայրԼոս Անջելես, Լոնդոն, Հռոմ, Թուրին և Լիսաբոն
Նկարահանման վայրՀռոմ
Տևողություն141 րոպե[1]
Բյուջե340 000 000 $
ՆախորդՖորսաժ 9
ՀաջորդՖորսաժ 11
Պաշտոնական կայքէջ
 Fast X Վիքիպահեստում

«Ֆորսաժ 10» (անգլ.՝ Fast X, երբեմն անվանվում է Ֆորսաժ X), ռեժիսոր Լուի Լատերեի ամերիկյան մարտաֆիլմը՝ հիմնված Ջասթին Լինի, Զաք Դինի և Դեն Մազոյի սցենարի վրա, «Ֆորսաժ 9» (2021) ֆիլմի շարունակությունը, «Ֆորսաժ» ֆիլմաշարի տասներորդ հիմնական մասը և տասնմեկերորդ լիամետրաժ ֆիլմը։ Կինոնկարում գլխավոր դերերը մարմնավորել են Վին Դիզելը, Միշել Ռոդրիգեսը, Թայրիզ Գիբսոնը, Լուդաքրիսը, Ջեյսոն Մոմոան, Նատալի Էմանուելը, Ջորդանա Բրյուստերը, Ջոն Սինան, Ջեյսոն Սթեթհեմը, Սոն Կանը, Ալան Ռիտչսոնը, Դանիելա Մելշիորը, Սքոթ Իսթվուդը, Հելեն Միրենը, Շարլիզ Թերոնը, Բրի Լարսոնը և Ռիտա Մորենոն։

Քանի որ տասներորդ ֆիլմը պլանավորված էր 2014 թվականից, իսկ երկու մասից բաղկացած ավարտը պլանավորված էր 2020 թվականի հոկտեմբերին, հաստատվեց, որ Լինը կվերադառնա որպես ֆիլմի ռեժիսոր՝ արդեն կցված հիմնական կազմով։ Պաշտոնապես ֆիլմի անվանումը հայտարարվեց, երբ 2022 թվականի ապրիլին սկսվեցին հիմնական նկարահանումները։ Ավելի ուշ նույն ամսում Լինը ստեղծագործական տարաձայնությունների պատճառով հեռացավ ռեժիսորի աթոռից, սակայն նա պահպանեց ֆիլմի հեղինակի և պրոդյուսերի պաշտոնը։ Մեկ շաբաթից Լատերեն եկավ նրան փոխարինելու և սցենարում մի քանի չգրանցված վերաշարադրումներ կատարեց։ Ֆիլմաշարի կոմպոզիտոր Բրայան Թայլերը վերադարձավ, որպեսզի գրի ֆիլմի երաժշտությունը։

Կինոնկարը թողարկվեց 2023 թվականի մայիսի 19-ին։ 340 միլիոն դոլար բյուջեով այն ամենաթանկ ֆիլմերի շարքում զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Ֆիլմը հակասական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, որոնք գովաբանել են դերասանական կազմը (հատկապես Մոմոային), բայց քննադատել են ֆիլմի սցենարը։ Մշակման փուլում է նրա շարունակությունը՝ «Ֆորսաժ 11»-ը։ Այս ժապավենը նախատեսվում է թողարկել 2025 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին Գործակալությունը Դոմինիկ Տորետտոյին և նրա թիմին խնդրում է համակարգչային կրիչ գողանալ, որը տեղափոխվում էր Հռոմ։ Դոմինիկը և իր կինը՝ Լետտի Օրտիսը, մնում են իրենց տղայի՝ Բրայանի հետ, որին անվանում են «Փոքրիկ Բի», իսկ թիմի մնացած անդամները ուղևորվում են Հռոմ։ Նույն օրը երեկոյան վիրավորված Սայֆերը գալիս է Դոմինիկի տուն և տեղեկացնում նրան, որ Դանթե Ռեյեսը՝ նարկոբարոն Էրնան Ռեյեսի տղան, իր խմբին իր դեմ է տրամադրել՝ անդամներին սպառնալով իրենց ընտանիքներով և նրանց օգտագործելով, որպեսզի թիրախավորի Դոմինիկին՝ ի պատասխան իր հոր մահվան և տասը տարի առաջ իր ընտանիքի ունեցվածքի կորստի։ Ոչ ոք կրտսերը Սայֆերին կալանավորում է և տեղեկացնում Դոմինիկին և Լետտիին, որ Գործակալությունը Հռոմում ոչ մի առաքելություն չունի։ Հասկանալով, որ Դանթեն իրենց խաբել է՝ Դոմինիկը և Լետտին գնում են թիմին փրկելու։

Հռոմում Դանթեն թիմին փակում է բեռնատարում, որի մեջ ռումբ է տեղադրված, իսկ Դոմինիկը և Լետտին նրանց հետապնդում են։ Ռումբը նետվում է փողոցներով, այդ պատճառով Դոմինիկը այն հրում է Տիբեր գետը՝ վնասը նվազագույնի հասցնելու համար։ Լետտին ձերբակալված է, իսկ գործակալ Էյմսը՝ պարոն Ոչ ոքի անհետանալուց հետո Գործակալության դե ֆակտո ղեկավարը, կարծում է, որ Դոմինիկը և նրա թիմը պատասխանատվություն են կրում պայթյունի համար, և սկսում է հետախուզումը՝ նշանակելով բազմամիլիոնանոց պարգև։ Զինված անձնակազմը ժամանում է Լոս Անջելես՝ վերցնելու Փոքրիկ Բիին, որը գտնվում էր հորաքույր Միայի՝ Տորետտոյի քրոջ խնամքի տակ։ Նրանց եղբայր Ջեյքոբը վնասազերծում է թիմին և եղբորորդուն տանում Պորտուգալիայում գտնվող գաղտնի վայրը, որտեղ նրանք պիտի սպասեն Դոմինիկին։ Պարոն Ոչ ոքի դուստրը՝ Թեսսը, համոզված լինելով թիմի անմեղության մեջ, օգտագործում է «Աստծո աչքը» և Դոմինիկին հայտնում, որ Դանթեն գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում։

Դոմը դեմ է դուրս գալիս Դանթե Ռեյեսին և համաձայնում է մասնակցել մրցավազքին, որում նրանց են միանում իր ընկեր Դիեգոն և Իզաբել Նիվեսը՝ Ելենայի՝ Դոմի նախկին ընկերուհու և Բրայանի մոր քույրը։ Մրցավազքի ժամանակ Դանթեն Դոմինիկին ասում է, որ Դիեգոյի և Իզաբելի մեքենաներում ռումբեր է տեղադրել։ Հնարավորություն չունենալով Դիեգոյին հասնել՝ Տորետտոն մեքենան մխրճում է Իզաբելի մեքենայի մեջ, որպեսզի դուրս շպրտի ռումբը, իսկ Դիեգոյի մեքենան պայթում է, և Ռեյես կրտսերը հաղթում է մրցավազքում։ Թեսսը Գործակալության գաղտնի կայանում այցելում է Լետտիին և թաքուն վնասում նրան, որպեսզի ուղարկի բանտի բուժման կենտրոն, որտեղ նա հանդիպում է Սայֆերին։ Նրանք համաձայնվում են միասին գործել, որպեսզի փախուստի դիմեն, բայց հայտնաբերում են, որ գաղտնի կայանը գտնվում է Անտարկտիդայում։ Դոմինիկի թիմի մյուս անդամները Լոնդոնում հայտնաբերում են, որ իրենց բանկային հաշիվները դատարկված են, այդ պատճառով նրանք օգտագործում են Ռոման Պիրսի թաքցրած փողերը։ Նրանք գալիս են Ռամզիի գործընկերոջ՝ Բոուի մոտ, որպեսզի զենք, հանդերձանք և տրասպորտ ձեռք բերեն։ Սակայն Բոուին նրանց ժամանման մասին տեղեկացնում է օրինապահ մարմիններին, որպեսզի պարգև ստանա, ինչի արդյունքում թիմը օգնության է դիմում Դեկկարդ Շոուին։ Այդ ընթացքում Էյմսը հետապնդում և ձերբակալում է Դոմինիկին, բայց նրա թիմը Դանթեյի վարձկանների թակարդն է ընկնում։ Էյմսը միանում է Դոմինիկին՝ պայքարելու նրանց դեմ, մինչ Թեսսը օգնության է հասնում, բայց Դանթեն հայտնում է, որ առևանգել է Իզաբելին։ Ռեյես կրտսերը լուրջ վիրավորում է հասցնում Թեսսին, գողանում «Աստծո աչքը» և իմանում, որ Փոքրիկ Բին Պորտուգալիայում է։ Դոմինիկը փրկում է Իզաբելին, իսկ Դանթեն փախչում է։ Իզաբելը խոստանում է Դոմինիկին Թեսսին տեղափոխել հիվանդանոց, իսկ Էյմսը համաձայնում է օգնել Դոմինիկին հաղթել Ռեյես կրտսերին։ Դոմինիկի թիմը ստանում է տեղեկությունը և ուղևորվում Պորտուգալիա։

Այդ ընթացքում Դանթեն առևանգում է Բրայանին և իր վարձկաններին հրամայում է կանգնեցնել Տորետտո եղբայրներին։ Ջեյքոբն իրեն զոհաբերում է պայթյունի ժամանակ՝ ոչնչացնելով բոլոր վարձկաններին, որպեսզի Դոմինիկը կարողանա փրկել իր որդուն։ Բայց երբ նրանք հասնում են մոտակա ամբարտակը, Դանթեն շրջափակում է նրանց երկու հեռակառավարվող բեռնատարներով և պատրաստվում ջախջախել։ Այդ ժամանակ Դանթեյի համար աշխատող երկակի գործակալ Էյմսը վայր է գցում Դոմինիկի թիմը տեղափոխող ինքնաթիռը։ Դոմը դուրս է գալիս ամբարտակի եզրից և իջնում դրա լանջով՝ ապահով վայրէջք կատարելով ջրի մեջ, բայց Ռեյես կրտսերը, նախապես ականապատելով ամբարտակը, պայթեցնում է այն։ Անտարկտիկայում Լետտին և Սայֆերը փախչում են գաղտնի կայանից և ուղղվում դեպի ափ, որտեղ ջրի երես է դուրս գալիս սուզանավը Ժիզել Յշարի՝ Դոմինիկի թիմի անդամներից մեկի կառավարմամբ, որը համարվում էր մահացած։

Թիտրերի արանքում ցույց է տրվում ՝ ինչպես են Լյուկ Հոբսը և նրա գործակալները գրոհում հին թատրոնը, որտեղ Հոբսը գտնում է հեռախոս և զանգ ստանում Դանթեից, որը խոստանում է, որ կգա Հոբսի հետևից, սակայն վերջինս պատասխանում է. «Իսկ ես չեմ էլ թաքնվում, սատանի վիժուկ» և փշուր-փշուր անում հեռախոսը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Վին Դիզել Դոմինիկ Տորետտո[5] Դոմինիկ Տորետտո[5]
Միշել Ռոդրիգես Լետտի Օրտիս[5] Լետտի Օրտիս[5]
Ջեյսոն Մոմոա Դանթե Ռեյես[6] Դանթե Ռեյես[6]
Ջորդանա Բրյուստեր Միա Տորետտո[5] Միա Տորետտո[5]
Ջոն Սինա Ջեյքոբ Տորետտո Ջեյքոբ Տորետտո
Ջեյսոն Սթեթհեմ Դեկկարդ Շոու Դեկկարդ Շոու
Շարլիզ Թերոն Սայֆեր[5][7] Սայֆեր[5][7]
Թայրիզ Գիբսոն Ռոման Պիրս[5] Ռոման Պիրս[5]
Լուդաքրիս Տեջ Փարքեր[5] Տեջ Փարքեր[5]
Նատալի Էմանուել Ռամզի[5] Ռամզի[5]
Սոն Կան Հան Լյու[5][7] Հան Լյու[5][7]
Սքոթ Իսթվուդ Էրիկ Ռեյսներ / Ոչ ոք կրտսեր[8] Էրիկ Ռեյսներ / Ոչ ոք կրտսեր[8]
Դանիելա Մելշիոր Իզաբել Նիվես[9] Իզաբել Նիվես[9]
Բրի Լարսոն Թեսս Թեսս
Ալան Ռիտչսոն Էյմս[10][11] Էյմս[10][11]
Հելեն Միրրեն Մագդալինա Շոու Մագդալինա Շոու
Ռիտա Մորենո Աբուելա[12] Աբուելա[12]
Ժոակիմ դի Ալմեյդա Էրնան Ռեյս Էրնան Ռեյս
Լեո Աբելո Փերրի Բրայան Տորետտո Բրայան Տորետտո
Մայքլ Իրբի Զիզի Զիզի
Գալ Գադոտ Ժիզել Յաշր Ժիզել Յաշր (կամեո)
Դուեյն Ջոնսոն Լյուկ Հոբս Լյուկ Հոբս (կամեո)
Լյուդմիլա Օլիվյերա դԵ Սիլվա (կամեո) մարցավազքին մասնակցող աղջիկ (կամեո)
Միդոու Ուոքեր (կամեո) բորտուղեկցորդուհի (կամեո)
Դեբի Ռայան և Ջոշ Դան զույգ օդանավակայանում (կամեո)

Արտադրություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում

2014 թվականի նոյեմբերին Universal Pictures-ի նախագահ Դոնա Լենգլին ասաց, որ «Ֆորսաժ 7» ֆիլմից հետո ֆիլմաշարում կլինեն ամենաքիչը ևս երեք ֆիլմ[13]։ 2017 թվականի ապրիլին պրոդյուսեր Նիլ Մորիցը հայտարարեց, որ տասներորդ ֆիլմը կդառնա ֆիլմաշարի վերջին ֆիլմը, իսկ սցենարը կգրի Կրիս Մորգանը[14]։ 2017 թվականի հոկտեմբերին Ջասթին Լինը ֆիլմաշարում նախորդ չորս ֆիլմերը նկարահանելուց հետո բանակցությունների մեջ մտավ իններորդ և տասներորդ մասերում ռեժիսորի աթոռը զբաղեցնելու համար[15]։ 2020 թվականի փետրվարին Վին Դիզելը ակնարկեց, որ ֆիլմը կարող է բաժանված լինել երկու մասի[16]։ Արդեն 2022 թվականի ապրիլին Լինի և Դեն Մազոյի կողմից գրված էր նոր նախնական սցենարը[17]։

Վին Դիզելը 2023 թվականի մայիսի 12-ին Հռոմում «Ֆորսաժ 10»-ի առաջնախաղի ժամանակ ակնարկեց «Ֆորսաժ 12»-ի մասին[18]։

Դերասանների ընտրություն

2021 թվականի հունիսին Դիզելը տեղեկացրեց, որ Քարդի Բին տասներորդ ֆիլմում կվերադառնա Լեյսայի դերով կերպարի՝ «Ֆորսաժ 9»-ում առաջին անգամ հայտնվելուց հետո[19]։ Ավելի ուշ նույն ամսում Դիզելը հայտարարեց, որ ֆիլմը բաժանված կլինի երկու մասի, իսկ նկարահանումները կսկսվեն 2022 թվականի հունվարին և կընթնանան տասնմեկերորդ ֆիլմին զուգահեռ[20][21]։ 2021 թվականի դեկտեմբերին Դուեյն Ջոնսոնը բացառեց «Ֆորսաժ 10»-ում իր հայտնվելու հավանականությունը, իսկ Instagram-ում Դիզելի՝ վերադառնալու խնդրանքով իրեն ուղղված հրապարակումը անվանեց «մանիպուլյացիա»[22]։ 2022 թվականի սկզբին Ջեյսոն Մոմոան հրավիրվեց չարագործի դերը մարմնավորելու համար[6], իսկ Դանիելա Մելշիորը[9], Բրի Լարսոնը[10] և Ալան Ռիտչսոնը[11] նույնպես միացան դերասանական կազմին։ 2023 թվականի մայիսին հայտնի դարձավ, որ ֆիլմում նկարահանվել է դերասան Փոլ Ուոքերի դուստրը՝ Միդոու Ռեյն Ուոքեր Թորնթոն-Ալլանը[23]։

Նկարահանումներ

Նկարահանումները սկսվեցին 2022 թվականի ապրիլի 20-ին, երբ հաղորդվեց ֆիլմի անվանումը, իսկ Միշել Ռոդրիգեսը, Թայրիզ Գիբսոնը, Լուդաքրիսը, Ջորդանա Բրյուստերը, Նատալի Էմանուելը, Սոն Կանը և Շարլիզ Թերոնը հաստատեցին, որ կվերադառնան իրենց դերերին[5][7]։ Դիզելի խոսքով, նախնական սցենարում Բրյուստերի կերպարը չէր հայտնվելու, և նա չեղարկեց այդ որոշումը[24]։ Հաջորդ օրը հաստատվեց, որ Մայքլ Ռուքերը նորից կմարմնավորի Բադիի դերը, որն առաջին անգամ հայտնվել էր իններորդ մասում[25]։ Հաղորդվում է, որ ֆիլմի արտադրության բյուջեն կազմում է 300 միլիոն դոլար, ընդ որում, ավելի քան 100 միլիոն դոլար է հատկացվում դերասանների աշխատավարձերին[26]։

Նկարահանումների մեկնարկից մեկ շաբաթ անց Լինը լքեց ռեժիսորի աթոռը «ստեղծագործական տարաձայնությունների» պատճառով, ինչի արդյունքում ֆիլմի հիմնական արտադրությունը դադարեցվեց։ Այնուամենայնիվ, Լինը մնաց նախագծում որպես պրոդյուսեր և սցենարի համահեղինակ[27]։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Լինը նկարահանման հրապարակում ընդհարվել է Դիզելի հետ, որը իբրև թե ետ էր վարժվել դերին, հաճախ ուշանում և չէր հիշում իր տողերը[28]։ Լինը նաև վրդովված էր իր սցենարի վերաշարադրումից, նկարահանման վայրի փոփոխությունից և այն փաստից, որ ֆիլմի չարագործներից մեկը դեռ չէր ընտրվել[26]։ Տարաձայնությունները Դիզելի հետ, ինչպես հաղորդվում է, սրվեցին այն աստիճանի, որ Լինը բղավեց․ «Այս ֆիլմը արժանի չէ իմ հոգեկան առողջությանը»[29]։ Երկրորդ խումբը շարունակում էր նկարահանումները Մեծ Բրիտանիայում, մինչդեռ ընկերությունը ռեժիսորին փոխարինող էր փնտրում[30]։ Հաղորդվում է, որ Universal Pictures-ը ծախսել է օրական մոտ 1 միլիոն դոլար, որպեսզի դադարեցնի արտադրությունը[31]։ Ֆելիքս Գրեյը և Դևիդ Լինչը, որոնք նախկինում նկարահանել են համապատասխանաբար «Ֆորսաժ 8» և «Ֆորսաժ․ Հոբս և Շոու» ֆիլմերը, ընկերության կողմից դիտարկվեցին որպես Լինին հնարավոր փոխարինողներ, սակայն նրանցից ոչ ոք չէր կարող մասնակցել նախագծին համապատասխանաբար «Lift» և «Fall Guy» ֆիլմերում ունեցած պարտավորությունների պատճառով[32]։ «Ֆորսաժ 7» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Վանը, որը ժամանակին դիտարկվում էր որպես «Ֆորսաժ 8» ֆիլմի ռեժիսոր, սակայն հրաժարվեց յոթերորդ մասի վրա կատարած լարված աշխատանքի պատճառով, նույնպես համարվում էր «կենսունակ տարբերակ», բայց զբաղված էր «Ակվամենը և կորած թագավորությունը» ֆիլմի նկարահանումներով[32][33]։ Variety-ն հաղորդեց, որ «A-list»-ի ռեժիսորին վարձելը քիչ հավանական էր առանց սցենարի կտրուկ փոփոխությունների, և որ Universal-ը, ամենայն հավանականությամբ, կդիմի երկրորդ խմբի ռեժիսորին, որը «լավ է տիրապետում» մեծ բյուջե ունեցող մարտաֆիլմերին[32]։ 2022 թվականի մայիսի 2-ին Լուի Լատերեն նշանակվեց ֆիլմի ռեժիսոր[34]։ Լատերեն մինչ այդ արդեն համագործակցել էր ընկերության հետ՝ նախկինում նկարահանելով «Անհավանական Հալքը» ֆիլմը (2008)։ Նա սկսեց նկարահանումները Լոնդոնում ՝ ժամանակացույցի և պայմանագրային պայմանների հաստատումից հետո[35][36]։

Նկարահանման վայրերը գտնվում էին Հռոմում[37]։ 2022 թվականի մայիսի 16-ին սկսվեցին Մոմոայի մասնակցությամբ տեսարանների նկարահանումները[37]։ Ինչպես և նախորդ ֆիլմերում, Դիզելը վերահսկում էր ֆիլմի մարտական տեսարանների սցենարը և ձևավորումը․ ըստ The Hollywood Reporter-ի անանուն աղբյուրների, Դիզելի ստեղծագործական վերահսկողությունը և վերջին րոպեին կատարված հաճախակի փոփոխությունները արտացոլում են «խճանկարի նման գործընթաց, որը չի դադարում շարժվել»՝ նրան անվանելով «պահանջկոտ» և պերֆեկցիոնիստ[29]։ 2022 թվականի հունիսի 27-ին հաղորդվեց, որ «Ֆորսաժ 10»-ում կվերադառնա երկրպագուների կողմից սիրված նարնջագույն և սև Veilside Mazda RX-7 FD Fortune ավտոմեքենան, որն առաջին անգամ ցուցադրվել է «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ» ֆիլմում (2006)[38]։

Թողարկում

Ֆիլմի առաջնախաղը պլանավորված էր 2023 թվականի ապրիլի 7-ին, սակայն ավելի ուշ այն տեղափոխվեց մայիսի 19-ին[39]։

2023 թվականի փետրվարին համացանցում հայտնվեց ֆիլմի առաջին թրեյլերը[40], իսկ երկրորդը՝ ապրիլին[41]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի փետրվարին Դիզելն ասաց, որ ցանկանում է՝ Ռոբերտ Դաունի կրտսերը նկարահանվի տասնմեկերորդ ֆիլմում որպես գլխավոր հակառակորդ՝ ցույց տալով, որ մշակվել է կերպար, որը «Դոմի հակապատկերն» է։ Ռոդրիգեսն ասաց, որ ցանկանում է, որ Մեթ Դեյմոնը ներառվի տասնմեկերորդ ֆիլմի դերասանական կազմում։ Ավելի ուշ նույն ամսում Դիզելը նաև հաստատեց, որ տասնմեկերորդ ֆիլմը կդառնա վերջին հիմնական մասը՝ ասելով․ «Ֆիլմերում ավելի դժվար է դառնում կադրից դուրս աշխատելը։ Մտածողություն, ընդլայնում... դժվար է շարունակել։ Պատճառ կա, որ Թոլքինը որոշ ժամանակ անց դադարեց գրել»։ Ապրիլի 19-ին Լատերեն հայտարարվեց տասնմեկերորդ ֆիլմի ռեժիսոր, իսկ հինգ օր անց Քրիստինա Հոդսոնը և Օրեն Ուզիելը հաստատվեցին որպես սցենարիստներ։ Ապրիլի 26-ին CinemaCon-ի ժամանակ Դիզելը հաղորդեց, որ տասնմեկերորդ ֆիլմը էկրաններին կհայտնվի 2025 թվականին։

2023 թվականի մայիսին Հռոմում ֆիլմի առաջնախաղի ժամանակ Դիզելը հայտարարեց, որ Universal-ը խնդրել է ֆիլմաշարի ավարտը բաժանել երեք մասի, այդպիսով ընդլայնելով հիմնական սյուժեի շարանը մինչև տասներկու ֆիլմ։ Նույն ամսում հայտարարվեց, որ ֆիլմի շարունակության մեջ Դուեյն Ջոնսոնը կվերամարմնավորի իր կերպարին՝ Լյուկ Հոբսին։ Նույն օրը Ռիտչսոնը հաստատեց, որ խոսակցություններ են եղել, որ ինքը կվերամարմնավորի իր կերպար գործակալ Էյմսին՝ որպես տասնմերերորդ ֆիլմի գլխավոր կերպարներից մեկի[42][43][44][45][46][47][48][49][50][51][52]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  2. 2,0 2,1 https://procinema.ch/fr/statistics/filmdb/1011219.html
  3. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Hood, Cooper (2022 թ․ ապրիլի 20). «Fast & Furious 10 Logo Revealed By Vin Diesel As Filming Begins». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
  6. 6,0 6,1 Kit, Borys (2022 թ․ հունվարի 28). «Jason Momoa in Talks to Join Vin Diesel in Fast and Furious 10 (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 28-ին.
  7. 7,0 7,1 7,2 Chitwood, Adam (2022 թ․ ապրիլի 20). «Charlize Theron, Sung Kang to Return for 'Fast and Furious 10'». The Wrap (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.
  8. Kit, Borys (2022 թ․ մայիսի 19). «Fast X: Scott Eastwood Returns to Fast and Furious Franchise (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
  9. 9,0 9,1 Gonzalez, Umberto (2022 թ․ մարտի 21). «The Suicide Squad Breakout Daniela Melchior in Talks to Join Fast and Furious 10 (Exclusive)». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 21-ին.
  10. 10,0 10,1 Chitwood, Adam (2022 թ․ ապրիլի 9). «Brie Larson Joins Fast & Furious 10». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
  11. 11,0 11,1 Kroll, Justin (2022 թ․ մայիսի 13). «Fast X: Jack Reacher Star Alan Ritchson Joins Next Installment In Fast & Furious Franchise». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  12. «Rita Moreno To Play Dominic Toretto's Grandmother In 'Fast X'». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 24-ին.
  13. McClintock, Pamela; Masters, Kim (2014 թ․ նոյեմբերի 13). «Executive Roundtable: 6 Studio Heads on China Plans, Superhero Overload, WB Layoffs, Fast & Furious Future». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  14. Weintraub, Steve (2017 թ․ ապրիլի 18). «Fate of the Furious Producer Neal Moritz on Cuba Challenges and Ending the Series at Fast 10». Collider. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
  15. Lawrence, Derek (2017 թ․ հոկտեմբերի 25). «Justin Lin in 'Advanced Talks' to Return as Fast & Furious Director». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
  16. Shepherd, Jack; Farley, Jordan (2020 թ․ փետրվարի 5). «Vin Diesel Suggests Fast and Furious 10 Could Be Split into 2 Parts». GamesRadar. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
  17. Pulliam-Moore, Charles (2022 թ․ ապրիլի 27). «Justin Lin Won't Be Directing Fast X After All». The Verge. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
  18. URL=https://www.soyuz.ru/news/25163%3Famp%3D1&ved=2ahUKEwjd7bbq5ZX_AhVDlYsKHbCmAcYQFnoECBcQ Արխիվացված 2023-09-04 Wayback Machine
  19. Bueno, Antoinette (2021 թ․ հունիսի 21). «Vin Diesel says Cardi B will be in F10 (Exclusive)». Entertainment Tonight. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  20. Drum, Nicole (2021 թ․ հունիսի 26). «F9 Star Vin Diesel on Major Cameos for Fast & Furious 10 and 11». Comicbook.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
  21. «Vin Diesel Confirms Fast and Furious 10 & 11 Start Filming in January 2022». Screen Rant (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  22. Hipes, Patrick (2021 թ․ դեկտեմբերի 30). «Dwayne Johnson Slams Door On Return To Fast And Furious Franchise, Calls Vin Diesel's Social Media Ask "Manipulation"». Deadline. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
  23. «Дочь Пола Уокера появится в новом «Форсаже»» (ռուսերեն). Лента.ру — новость. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.
  24. Sharf, Zack (2022 թ․ ապրիլի 21). «Vin Diesel Reveals 'Fast X' Script Originally Excluded Jordana Brewster: 'I Was So Disappointed'». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
  25. Bonomolo, Cameron. «Fast X: Universal Confirms Returning Cast Members for Fast and Furious 10». Comic Book (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 21-ին.
  26. 26,0 26,1 Kit, Borys (2022 թ․ մայիսի 2). «Behind Justin Lin's 'Fast 10' Breaking Point». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  27. Kroll, Justin (2022 թ․ ապրիլի 26). «Justin Lin Exiting As Director Of Fast X, Will Remain As Producer». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 26-ին.
  28. Bonomolo, Cameron (2022 թ․ մայիսի 2). «Fast X Director Justin Lin Dropped Out Over "Difficult" Vin Diesel: Report». Comic Book. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  29. 29,0 29,1 Lorite, Jaime (2022 թ․ մայիսի 15). «Vin Diesel's tensions on the 'Fast & Furious' set: can the man who launched the franchise end it?». El Pais. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
  30. Anderson, Jenna (2022 թ․ ապրիլի 27). «Fast X: Report Suggests Fast & Furious 10 Shutdown Could Cost up to $1 Million Per Day». ComicBook. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
  31. Leston, Ryan (2022 թ․ ապրիլի 27). «Replacing Fast X Director Justin Lin Could Be Costing Universal As Much as $1 Million Per Day». IGN. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 27-ին.
  32. 32,0 32,1 32,2 Jackson, Angelique; Vary, Adam (2022 թ․ ապրիլի 27). «Justin Lin's Fast X Exit Puts Universal in a Tricky, and Costly, Race to Replace Him». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
  33. Belloni, Matthew; Masters, Kim (2015 թ․ սեպտեմբերի 23). «Furious 8 Stuck at the Starting Line: Universal's Director Dilemma». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
  34. Vary, Adam; Donnelly, Matt; Jackson, Angelique (2022 թ․ մայիսի 2). «Fast X: Louis Leterrier to Replace Justin Lin as Director». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  35. Kroll, Justin (2022 թ․ մայիսի 2). «Fast X: Louis Leterrier Top Choice To Replace Justin Lin As Director On Next Fast & Furious Installment». Deadline. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  36. Kit, Borys (2022 թ․ մայիսի 2). «Fast 10: Louis Leterrier Universal's Pick to Replace Justin Lin». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  37. 37,0 37,1 Swann, Erik (2022 թ․ մայիսի 16). «Jason Momoa Wrapped Fast X In Rome, And His Adventures Included Sistine Chapel Apology, Hells Angels And More». Cinema Blend. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
  38. Yeung, Jeff (2022 թ․ հունիսի 27). «'Fast X' Reunites Han With Mazda RX-7 From 'The Fast and the Furious: Tokyo Drift'». HypeBeast. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 16-ին.
  39. Shafer, Ellise (2021 թ․ օգոստոսի 18). «'Fast and Furious 10' Set for April 2023 Release». Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  40. «Вышел трейлер фильма «Форсаж 10»» (ռուսերեն). Лента.ру — новость. Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
  41. «Вышел второй трейлер фильма «Форсаж 10»» (ռուսերեն). Лента.ру — новость. Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
  42. Malkin, Marc (2023 թ․ փետրվարի 9). «Vin Diesel Wants Robert Downey Jr. in the Next 'Fast and Furious' Movie as the 'Antithesis of Dom'». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.
  43. Sarkisian, Jacob (2023 թ․ փետրվարի 13). «Fast X's Sung Kang teases return of Gal Gadot's Gisele». DigitalSpy. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.
  44. Northrup, Ryan (2023 թ․ փետրվարի 11). «Vin Diesel Reveals Real Challenge Of Continuing Fast & Furious Franchise After Fast X». ScreenRant. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 14-ին.
  45. Donnelly, Matt (2023 թ․ ապրիլի 19). «Next Fast and Furious Film Taps Louis Leterrier as Director». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 19-ին.
  46. «Next 'Fast & Furious' Sequel Taps Christina Hodson and Oren Uziel to Co-Write Script». 2023 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.
  47. Couch, Aaron (2023 թ․ ապրիլի 26). «'Fast X' Star Vin Diesel Ignores the Teleprompter at CinemaCon». Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  48. Sharf, Zack (2023 թ․ մայիսի 12). «Fast Surprise: Vin Diesel Teases 12th Fast and Furious Movie, Says Studio Asked for Three-Part Finale After Seeing Fast X». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
  49. Gonzalez, Umberto (2023 թ․ մայիսի 12). «'Fast X' Shocker: Dwayne Johnson Returns to 'Fast & Furious' Franchise (Exclusive)». The Wrap. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
  50. Klotz, Jonathan (2023 թ․ մայիսի 12). «Our Dwayne Johnson Fast & Furious Exclusive Confirmed». GIANT FREAKIN ROBOT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.
  51. Bucksbaum, Sydney (2023 թ․ մայիսի 22). «Alan Ritchson on alternate Fast X twist and his shared Aquaman history with Jason Momoa». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 23-ին.
  52. «Latest Update on Hobbs and Shaw 2: Dwayne Johnson Returning to Fast X Confirms the Sequel For His $760 Million Movie - Animated Times» (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ մայիսի 23. Վերցված է 2023 թ․ մայիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորսաժ 10» հոդվածին։