Ջոշ Դան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոշ Դան
Josh Dun (cropped).jpg
Ծնվել էհունիսի 18, 1988(1988-06-18)[1] (31 տարեկան)
Կոլումբուս, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերինդի փոփ, ալտերնատիվ հիփ հոփ և սինթիփոփ
Մասնագիտությունթմբկահար
ԳործիքներԲախական համակարգ, Շեփոր, Բեք վոկալ և cajón?
ԼեյբլFueled by Ramen
ԱնդամակցությունTwenty One Pilots
Josh Dun Վիքիպահեստում

Ջոշուա Ուիլիամ «Ջոշ» Դան (հունիսի 18, 1988(1988-06-18)[1], Կոլումբուս, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ։ Նա Թուենթի Ուան Փայլոթս երաժշտական դուետի հարվածային գործիքներ նվագողն է։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանը ծնվել է Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում։ Մայրը՝ Լաուրան սոցիալական աշխատող է, իսկ հայրը՝ Բիլլը, ֆիզիկական թերապիայի օգնական։ Նա մեծացել է իր քույրերի՝ Աշլիի և Էբիգեյլի, և եղբոր՝ Ջորդանի հետ։ Նա մեծանալով ինքնուրույն սովորել էր հարվածային գործիքներ նվագել։

Նա ի սկզբանե դպրոցում հաճախում էր շեփորի դասընթացների, բայց այդքան էլ լավ չէր դրանում։ Նա ասում էր` որ պարապմունքները նրան միայն սովորեցնում էին ինչպես կարդալ երաժշտությունը իրենը ստեղծելու փոխարեն։ Նա իր ուշադրությունը սևեռեց դեպի հարվածային գործիքները, սակայն որոշեց ինքնուրույն սովորել, դասընթացների հաճախելու փոխարեն, հավատալով` որ մեկ ուրիշը իրեն սովորեցնելով մոտավորապես կխանգարի իրեն լինել կրեատիվ:

Նրա ծնողները խիստ օրենքներ էին դրել իր առջև` թե ինչպիսի երաժշտություն է նրան թույլատրված լսել, այդ իսկ պատճառով նա խանութում գտնվողներին էր խնդրում առաջարկել նրան ալբոմներ։ "Օրինակ` Green Day-ի Dookie-ն ես պահում էի իմ մահճակալի տակ" Դանն ասում է։ "Ժամանակ առ ժամանակ նրանք գտնում էին դրանք և բարկանում։ Նրանք գտնում էին քրիստոնեական այլընտրանքային և ստիպում ինձ լսել դրանք"։

Դանը աշխատել է Guitar Center֊ում 3 տարի, որի ընթացքում Թուենթի Ուան Փայլոթսի տվյալ ժամանակահատվածի թմբկահար Chris Salih֊ը նրա գործընկերն էր։

Թուենթի Ուան Փայլոթս[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին, Թուենթի ուան փայլոթսի նախկին անդամ Chris Salihը նրան հրավիրել էր իրենց համերգին: Նա տպավորված էր տրիոյի ելույթով, իսկ համերգից հետո նա տեսավ և ընկերացավ խմբի սոլիստ Թայլեր Ջոզեֆի հետ։

Տարվա վերջում, Դանը լքեց իր աշխատանքը՝ Ջոզեֆի հետ համերգի նվագելու համար, քանի որ Salihը խմբի բասսիստ Nick Thomasը լքել էին խումբը զբաղվածության պատճառով։ Նրանք կատարեցին երգը՝ մինչև ոստիկանությունը դադարեցրեց համերգը։ Դանը հետագայում դարձավ խմբի հիմնական անդամը։

Նրանք թողարկեցի խմբի երկրորդ ալբոմը։ Նրանց 3րդ ալբոմը թողարկվեց 2013 թվականի հունվարի 8-ին, իսկ 4-րդը՝ Blurryface֊ը՝ 2015 թվականի մայիսի 17-ին։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանն ասել է երաժշտության մասին. "Ես միշտ ցանկացել եմ նվագել հարվածային գործիքներ և ես հիմա կարող եմ դա անել գիշերը։ Դա այն է՝ ինչ ես սիրում եմ ամենից շատ, հավաքվել մարդկանց հետ մի սենյակում և թույլատրել երաժշտությանը համախմբել մեզ։ Ես գիտեմ, որ սա շատ դրամատիկ է հնչում, բայց դա իրոք զիլ փորձ է, մի բան, որից ես դեռ երկար ժամանակ չեմ հոգնի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.