Vessel, Twenty One Pilots ամերիկյան դուետի երրորդ ստուդիային ալբոմը, որը թողարկվել է 2013 թվականի հունվարի 8-ին։ Սա խմբի առաջին ալբոմն է՝ թողարկված Fueled by Ramen լեյբլում։ 2016 թվականի հուլիսի դրությամբ վաճառվել է ալբոմի 569 000 պատճեն[7]։
Հին դպրոցական ընկերներ Թայլեր Ջոզեֆը, Նիկ Թոմասը և Քրիս Սալիհը կազմավորել են Twenty One Pilots-ը 2009 թվականին։ Նույն թվականին խումբը թողարկել է իրենց առաջին ալբոմը՝ Twenty One Pilots-ը։ Սակայն, 2011 թվականին Թոմասը և Սալիհը հեռացան խմբից՝ խիտ գրաֆիկի պատճառով։ Սրանից հետո Թայլերին միացավ Ջոշ Դանը։ Ջոզեֆն ու Դանը առաջին անգամ ծանոթացան House of Heroes խմբի ելույթից հետո։ Թայլերին շատ դուր եկավ Ջոշի ելույթը, որից հետո Դանը միացավ Թայլերին։ Նույն թվականին արդեն նոր կազմով խումբը թողարկեց նոր ալբոմ՝ Regional at Best: Հունիսում Դուետը առաջին անգամ ելույթ ունեցավ նահանգից դուրս՝ 12 հոգանոց խմբի համար։ Խումբը շուտով հանրաճանաչ դարձավ, ի շնորհիվ խմբի ընկեր Մարկ Էշլեմանի։ Դուետը վերջին անգամ ելույթ ունեցավ որպես ոչ պաշտոնական խումբ Newport Music Hall դահլիճում (Կոլումբոս, Օհայո), որտեղ հավաքված էին մոտ 1800 հանդիսատես։ Դրանից հետո 2012 թվականին խումբը պայմանագիր է կնքել Fueled by Ramen-ի հետ։
Ջոզեֆը ալբոմը գրել է «չիմանալով, ուզում են մարդիկ դա լսել, թե ոչ»[8]։
Vessel-ի ձայնագրումը տեղի է ունեցել Rocket Carousel ստուդիայում, որը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելոսում քաղաքում, պրոդյուսեր Գրեգ Ուելսի հետ։ Ուելսը տրամադրել է լրացուցիչ սինթեզատորներ և ստեղնաշարային գործիքներ։ Ուելսը միքսով էր զբաղվում, իսկ Յան ՄըքԳրեգորը օգնում էր ձայնագրամնը։ Մասթերինգը կատարեցին Հոուի Վայնբերգը և Դեն Հարբարգը՝ Հոուի Վայնբերգի արհեստանոցում։
2012 թվականի ամռանը Twenty One Pilots-ը թողարկեց EP «Three Songs», որում ներկայացվեցին «Guns for Hands», «Migraine» և «Ode to Sleep» երգերը։ Սեպտեմբերի 11-ին «Holding On to You» թողարկվեց որպես սինգլ։ Vessel-ը թողարվեց Fueled by Ramen լեյբլով 2013 թվականի հունվարի 8-ին։ 2 ծեր մարդիկ, որոնք պատկերված են ալբոմի շապիկի վրա, Թայլերի և Ջոշի պապիկներն են։
«Lovely» թողարկվեց որպես սինգլ Ճապոնիայում 2013 թվականի ապրիլի 17-ին։ «House of Gold»-ը թողարկվեց որպես ռադիո-սինգլ օգոստոսի 6-ին։ Սեպտեմբերի 15-ին «Fake You Out»-ը թողարկվեց որպես սինգլ։ Հոկտեմբերի 4-ին թողարկվեց «House of Gold»-ի երեժշտական տեսահոլովակը։ Տեսահոլովակի ռեժիսորը Ուորեն Կոմերսոնն էր, իսկ նկարահանված էր Ուիլ Սմիթի ագարակատանը Լոս Անջելեսից դուրս։ 2014 թվականի մարտի 18-ին «Car Radio» թողարկվեց որպես ռադիո-սինգլ
Vessel-ը հիմնականում ստացել է քննադատների դրական գնահատականներ։ Ջեյսեն Փեթերգյուն Alternative Press-ից հրապարակել է դրական արձագանք՝ գովելով ալբոմի մուլտի-ժանրային ազդեցությունը. «Մեյժոր-լեյբլում Twenty One Pilots-ի դեբյուտը հիմնված է այսպիսի ժանրերի վրա, ինչպիսին են էլեկտրոփոփ, Հիփ-հոփ և Փոփ՝ և սա դեռ առաջին երգն է»։ Դեյվ ԴիՄարտինոն Rolling Stone-ից բացասական է արտահայտվել ալբոմի մասին, ասելով, որ ալբոմն իր մեջ ներառում է նախորդ տասնամյակի ռեփ ռոքի ամենավատ տարրերը։