Fake You Out
«Fake You Out» | |
---|---|
Twenty One Pilotsի երգը | |
Լեյբլ | Fueled by Ramen |
Պրոդյուսեր | Greg Wells? |
Fake You Out, Twenty One Pilots ամերիկյան դուետի գրած և ձայնագրած երգ՝ «Vessel» երրորդ ստուդիական ալբոմի համար: Վոկալիստ Թայլեր Ջոզեֆը երգը գրել է պրոդյուսեր Գրեգ Ուելսի հետ միասին։ Երգը գրված է սինթ փոփ և ինդի ռոք ժանրերում, մարդու իրական «ես»-ի մասին։
Այն թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 15-ին՝ որպես ալբոմի չորրորդ սինգլ Սկանդինավյան երկրներում iTunes Store-ի միջոցով և ներկայացվել է նույն հարթակում՝ Նիդեռլանդներում և Մեծ Բրիտանիայում։ Այն լավ է ընդունվել քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել երգի տեքստը։ Երգը քրիստոնեական Billboard ռոք-երգերի հիթշքերթներում հասնել է 21-րդ հորիզոնական և այնտեղ մնացել հինգ շաբաթ։ Խումբը կատարել է Fake You Out երգը իր Quiet Is Violent World Tour-ի (2014) ժամանակ, միքսելով այն ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի Summertime Sadness երգի քավեր-տարբերակի հետ։
Արտադրություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Fueled by Ramen լեյբլի հետ 2012 թվականին պայմանագիր կնքելուց հետո Twenty One Pilots-ը սկսել է իր դեբյուտային ալբոմի վրա աշխատել պրոդյուսեր Գրեգ Ուելսի հետ, որը նախկինում համագործակցել է Ադելի և Քեթի Փերիի հետ[1][2]: Vessel-ը խմբի թողարկած երրորդ, իսկ լեյբլի ներքո թողարկած առաջին ալբոմն է, որում կան ինչպես նոր, այնպես էլ հին երգերի վերաձայնագրված տարբերակներ՝ դուետի նախորդ՝ Regional At Best (2011) ալբոմից։ Fake You Out-ը, Vessel-ի մնացած մասի հետ, ձայնագրվել է Լոս Անջելեսի Rocket Carousel ստուդիայում[3][4]։ Երգը գրել է խմբի ֆրոնտմեն և վոկալիստ Թայլեր Ջոզեֆը, իսկ պրոդյուսերը դարձել է Գրեգ Ուելսը։ Խմբի թմբկահար Ջոշ Դանը նվագում է հարվածային գործիքների և օժանդակ հարվածային գործիքների վրա[5]։
Fake You Out-ը թողարկվել է որպես Vessel ալբոմի չորրորդ սինգլ 2013 թվականի սեպտեմբերի 15-ին Սկանդինավյան երկրներում iTunes Store-ի միջոցով[6][7][8][9][10]։
Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Fake You Out երգը գրված է սինթ փոփ և ինդի ռոք ժանրերում, որը տևողությունը երեք րոպե հիսուն մեկ վայրկյան է[2][11]: Ջոզեֆը հայտարարել է, որ ինքը հուզված էր, երբ գրում էր երգը, քանի որ նա օգտագործում էր շատ տարրեր, որոնք նա նախկինում չէր լսել երաժշտության մեջ[12]: Վոկալիստը նաև հայտնեց, որ նա փորձել է շատ երաժշտական ժանրեր միացնել մի երգի մեջ։ Նա հստակեցրեց.«Անկեղծ ասած, ես պարզապես չգիտեի, որ կան երգեր գրելու կանոններ, և գիտեք, ես պարզապես աշխատել եմ մեկ ժանրից մյուսին անցնել»[13]։
Ձայնագրման անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թայլեր Ջոզեֆ — վոկալ, դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, ուկուլելե, բաս-կիթառ
- Ջոշ Դան — թմբուկների հավաքածու
Հիթշքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթշքերթ (2013) | Դիրք |
---|---|
US Christian Rock Songs (Billboard) | 21 |
Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր | Տարեթիվ | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
Sweden[8] | September 15, 2013 | Թվային վերբեռնում | Fueled by Ramen |
Norway[9] | |||
Denmark[7] | |||
Finland[10] | |||
United Kingdom | Սեպտեմբերի 17, 2013 | ||
Netherlands | Հոկտեմբերի 13, 2013 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Twenty One Pilots sign to Fueled By Ramen Records»։ Columbus Alive։ April 29, 2012։ Վերցված է May 22, 2017
- ↑ 2,0 2,1 Thomas Fred։ «Vessel»։ Allmusic։ Վերցված է May 22, 2017
- ↑ Thomas Fred։ «Twenty One Pilots Biography»։ Allmusic։ Վերցված է May 22, 2017
- ↑ Sawyer Thea (November 16, 2016)։ «20 Facts on twenty one pilots' 'Vessel'»։ Medium։ Վերցված է May 22, 2017
- ↑ Vessel (liner notes)։ Twenty One Pilots։ United States: Fueled by Ramen։ 2013
- ↑ Smolinski Jillian (June 20, 2016)։ «Twenty One Pilots to bring sold out Emotional Roadshow to Canalside»։ AXS։ Վերցված է May 27, 2017։ «...includes the singles 'Holding On to You', 'Guns for Hands', 'Lovely', 'House of Gold', 'Fake You Out' and 'Car Radio'.»
- ↑ 7,0 7,1 «Fake You Out – Single by twenty one pilots»։ iTunes Store։ Վերցված է May 21, 2017
- ↑ 8,0 8,1 «Fake You Out – Single by twenty one pilots» (Swedish)։ iTunes Store։ Վերցված է May 21, 2017
- ↑ 9,0 9,1 «Fake You Out – Single by twenty one pilots»։ iTunes Store։ Վերցված է May 21, 2017
- ↑ 10,0 10,1 «Fake You Out – Single by twenty one pilots»։ iTunes Store։ Վերցված է May 21, 2017
- ↑ Pettigrew Jason (January 22, 2013)։ Twenty One Pilots – Vessel։ Alternative Press։ Վերցված է May 27, 2017
- ↑ Track By Track Video Commentary, from Vessel (Bonus Tracks Version). Twenty One Pilots. iTunes Store. Fueled by Ramen. 2013.
- ↑ «Fake You Out – Digital Sheet Music»։ Musicnotes.com։ Վերցված է May 27, 2017