My Blood (երգ, Twenty One Pilots)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«My Blood»
Twenty One Pilotsի երգը «Trench» ալբոմից
ԹողարկվածՕգոստոսի 27, 2018
Ֆորմատսինգլ
Ժանրինդի ռոք
Լեզուանգլերեն
Տևողություն3:49
ԼեյբլFueled by Ramen
ՀեղինակԹայլեր Ջոզեֆ
Trench ալբոմի երգացանկ
Levitate (2018) «My Blood» Chlorine (2019)

My Blood, Twenty One Pilots երաժշտական դուետի գրած և ձայնագրած երգ։ Երգը թեղարկվել է 2018 թվականի օգոստոսի 27-ին՝ որպես խմբի հինգերորդ՝ Trench ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։ Երգը զբաղեցրել է 81-րդ տեղը ամերիկյան Billboard Hot 100 հիթշքերթում։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

My Bloodինդի ռոք[1] ժանրով գրված երգ է, որը տևում է երեք րոպե և քառասունինը վայրկյան։ Համաձայն Musicnotes.com-ում հրատարակված պարտիտուրի, այն գրված է չափավոր արագ տեմպում՝ 109 բիթ մեկ վայրկյանում։ Երգը գրված է a♭ major տոնայնությունում, իսկ Թայլեր Ջոզեֆսի վոկալային դիապազոնը հասնում է երկու օկտավայի՝ E♭4-ից մինչև E♭6 : Թալյեր Ջոզեֆը կրկներգի ժամանակ ֆալցետ է երգում։ Երգն ընկերների հավատարմության մասին է։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

My Blood-ը պետք է թողարկվեր 2018 թվականի սեպտեմբերի 7-ին, բայց օգոստոսի 27-ին, Թվիթթերի մի օգտատեր հրապարակել է ամբողջական երգը ցածր որակով։ Այնուհետև խմբի անդամները հայտնաբերեցին, որ երգը հասանելի է նրանց Apple HomePod-ում, և քիչ անց երգը թողարկեցին որպես ալբոմի չորրորդ սինգլ։ Նույն օրը երգի աուդիո տարբերակը վերբեռնվել է Յություբ, որտեղ Թայլեր Ջոզեֆը իր տնային ստուդիայում նվագում է երգի բասային մասը։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ալբոմի թողարկման օրը, երգի տեսահոլովակը վերբեռնվել է Յություբ[2]։ Տեսահոլովակը նախորդ երեք հոլովակների պատմության շարունակությունը չէ[3]։

Տեսահոլովակը սկսվում է մի տեսարանով, որտեղ փոքրիկ տղան (Մաքսիմուս Բիրքմորը) նայում է իր մահամերձ մորը։ Նրա ավագ եղբայրը մտնում է սենյակը և սփոփում նրան։ Տարիներ անց Հելոուինի ժամանակ, նրանք կմախքի կոստյումներով գնում են մի տուն, որտեղ համերգ էր ունենում Twenty One Pilots-ը։ Երբ խնջույքից հետո եղբայրները վերադառնում են տուն, մարզիկների մի խումբ, որոնց մինչ այդ ծաղրել էր ավագ եղբայրը, հայտնվում է նրանց ճանապարհին ու հարձակվում ավագ եղբոր վրա, որը դիմադրում էր նրանց։ Փոքր եղբայրը արագորեն վերցնում է բեյսբոլի բիտան, վազելով դուրս գալիս ու կռվում մարզիկների դեմ ու վիրավորված եղբորը ետ բերում տուն։ Հենց նրանք մտնում են տուն եղբայրը անհետանում է։ Ֆլեշբեքների միջոցով երևում են նախորդ տեսարանները, բայց առանց ավագ եղբոր։ Դա ցույց է տալիս, որ նա գոյություն չուներ և նա ընդամենը փոքր եղբոր հորինվածքն էր, որպեսզի հաղթահարի մոր մահը և հոր ալկոհոլիզմը։ Տեսահոլովակը վերջանում է դրանով, որ փոքր եղբայրը միայնակ նստած է իր տան բազմոցի վրա[4]։ Տեսահոլովակը հայտնվեց iHeartRadio-ի 2018 թվականի այլընտրանքային երաժշտական լավագույն տեսահոլովակների տասնյակում[5]։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայլեր Ջոզեֆ - վոկալ, ստեղնաշարային գործիքներ, կիթառ, սինթեզատոր

Ջոշ Դան - հարվածային գործիքներ

Հիթշքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթշքերթներ
Հիթշքերթ (2018) Զբաղեցրած դիրքը
Միացյալ Նահանգների Hot Rock Songs (Billboard) 22

Տարեվերջյան հիթշքերթներ

Հիթշքերթ (2018-19) Զբաղեցրած դիրքը
Բելգիա (Ultratip Flanders) 22
Բելգիա (Ultratip Wallonia) 18
Կանադա (Canadian Hot 100) 76
Չեխիայի Հանրապետություն (Singles Digitál Top 100) 29
Հունաստանի Միջազգային Թվային Սինգլներ (IFPI) 91
Հունգարիա (Stream Top 40) 40
Իռլանդիա (IRMA) 61
Նոր Զելանդիա (RMNZ) 12
Պորտուգալիա (AFP) 96
Սլովակիա (Singles Digitál Top 100) 34
Մեծ Բրիտանիայի Սինգլներ (Official Charts Company) 62
Միացյալ Նահանգների Billboard Hot 100 81
Միացյալ Նահանգների Hot Rock Songs (Billboard) 4
Միացյալ Նահանգների Mainstream Top 40 (Billboard) 34
Միացյալ Նահանգների Rock Airplay (Billboard) 10

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Review: Twenty-One Pilots Bring Energy-Packed Bandito Tour to St. Paul». KSTP (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  2. twenty one pilots (2018 թ․ հոկտեմբերի 5), twenty one pilots: My Blood [Official Video], Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին
  3. «Twenty One Pilots Are Celebrating The Release Of 'Trench' With The Video For 'My Blood' - News - Rock Sound Magazine». Rock Sound (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. Reed, Ryan (2018 թ․ հոկտեմբերի 5). «Twenty One Pilots Salute Sibling Bond in Dramatic 'My Blood' Video». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. Nattress, Katrina (2018 թ․ դեկտեմբերի 14). «Top 10 ALT Music Videos of 2018». iHeartRadio (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.