Chlorine

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Chlorine»
Chlorine
Twenty One Pilotsի երգը «Trench» ալբոմից
Թողարկված2019 թվականի հունվարի 22
Ձայնագրված2015-2018
Ժանր

ինդի փոփ, ռեփ ռոք,

թրիփ-հոփ, էլեկտրա փոփ
Լեզուանգլերեն
Տևողություն5:24
ԼեյբլFueled by Ramen
ՀեղինակԹայլեր Ջոզեֆ
ՊրոդյուսերԹայլեր Ջոզեֆ, Փոլ Մինի
Trench ալբոմի երգացանկ
My Blood (2018) «Chlorine» The Hype (2019)

Chlorine, ամերիկյան Twenty One Pilots երաժշտական դուետի հեղինակած և ձայնագրած երգ։ Այն թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 5-ին Fueled by Ramen լեյբլով, որպես հինգերորդ ստուդիական Trench ալբոմի հինգերորդ սինգլ (երգի տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականի հունվարի 22-ին)։ Երգը գրել են վոկալիստներ Թայլեր Ջոզեֆը և Փոլ Մինին (Mutemath ռոք խմբից)։ Երգը գրված է ինդի փոփ[1], ռեփ ռոք[2], էլեկտրա փոփ[3], թրիփ-հոփ[4] ժանրերում, որը քննարկում է, թե ինչպես կրեատիվությունը կարող է մաքրել մութ ազդակները, բայց կարող է նաև առաջացնել իր սեփական ցավը։

Chlorine-ը արժանացել է երաժշտական քննադատների հավանությանը, որոնք ընդգծել են խմբի նախորդ աշխատանքների համեմատ երգի գրավիչ և երաժշտական զսպվածությունը։ Այն հասել է մինչև Bubbling Under Hot 100 chart-ի 5-րդ հորիզոնական, իսկ Մեքսիկայի և Լատվիայի հիթշքերթներում հայտնվել առաջին հորիզոնականում։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Trench-ի մեծ մասը, այս երգը նույնպես գրված և ձայնագրված է խմբի վոկալիստ Թայլեր Ջոզեֆի և Փոլ Մինիի կողմից[5]։ Երգեր գրելու գործընթացը և ձայնագրությունը տեղի է ունեցել Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի Ջոզեֆի նկուղային ստուդիայում, մինչդեռ երգը միքսացվել է Ադամ Հոքինսի կողմից և մշակվել Քրիս Գերինգերի կողմից՝ Sterling Sound-ում, Նյու Յորք[6][7][8]։

Ըստ Musicnotes.com կայքում Sony/ATV-ի տեղադրած նյութի՝ երգը գրված է B♭ մինորի տոնայնությամբ և ունի 90 bpm[9]: Սա երգ ինդի փոփ, էլեկտրա փոփ, ռեփ-ռոք, թրիփ-հոփ[10][11][12][1][2]։ Փեյջ Ուիլյամսը Billboard-ից ենթադրեց, որ երգը մաքրում է մեր բանականությունը մութ մտքերից, իսկ Քերին Հանզը The New York Times-ից հայտարարել է, որ այն նկարագրում է, թե ինչպես ստեղծագործությունը կարող է մաքրել մութ ազդակները, բայց առաջացնել իր սեփական ցավը։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Trench-ը թողարկվեց 2018 թվականի հոկտեմբերի 5-ին։ 2019 թվականի հունվարի 22-ին Twenty One Pilots-ի երկրպագուները սկսել են շահարկել, որ Chlorine երգի երաժշտական տեսահոլովակը կթողարկվի հաջորդ օրը՝ հիմնվելով թիզերների շարքի վրա, որոնք խումբը տեղադրել է սոցիալական կայքերում, այդ թվում՝ կեղտոտ ավազանի կարճ տեսահոլովակը, որը ուղեկցվում է թմբուկի հարվածով։ Խմբի վոկալիստ Թայլեր Ջոզեֆը Twitter-ում հաղորդագրություն է հրապարակել, որտեղ ասվում է. «Կա մեկը, ում ես կցանկանայի ներկայացնել ձեզ։ Ես կծանոթացնեմ ձեզ նրա հետ վաղը, նրա անունը Ned է<{•.•}>»[13][14]: Այնուամենայնիվ խումը որոշ ժամանակ անց հայտարարեց, որ այլևս չի կարող սպասել և տեղադրեց տեսանյութը նույն օրը[15][16]։ Սրանից հետո dmaorg.info կայքում տեղադրվեց Trench-ի գլխավոր հերոս Քլենսիի գրած նամակի պատկերը, որը պահանջում է 17-35.4527, 17 և 35.4527 ֆայլերը, որոնք համապատասխանաբար քլորի ատոմային համարն ու ատոմային զանգվածն են։ Հունվարի 23-ին նույն կայքում վերբեռնվեց նամակը, որտեղ "than" ու "happened" բառերը փոխեցին "that" ու "happen"(ինչ և պատահել)-ի։ Reddit կայքի օգտատերն ավելի ուշ հայտնաբերել է, որ տառերի փոփոխությունները գրանցել են "Ned" անունը․ էակ, որը ցուցադրվում է երգի երաժշտական տեսահոլովակում։

Քննարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

PopMatters-ի Ջոշուա Կոպերմանը դրական է արտահայտվել Chlorine-ի երաժշտական զսպվածությունը՝ խմբի նախորդ աշխատանքի համեմատ։ Հարրի Ռայանը, NME-ից գրել է, որ երգը այն սինգլերից է, որն բավական ուժեղ է այլ պատմությունում գոյություն ունենալու համար՝ վկայակոչելով ալբոմի պատմությունը[17]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Chlorine-ի երաժշտական տեսահոլովակը, որպես սինգլ, 2019 թվականի հունվարի 22-ին ներբեռնվել է երգի թողարկումից հետո[18]։ Տեսաահոլովակի ռեժիսոր դարձավ Մարկ Էշլեմանը[19]։ Նեդի ստեղծումը ձեռնարկվել է 2018 թվականի դեկտեմբերի կեսերին՝ օգտագործելով 3D VFX: Տեսահոլովակում դուետը լցնում է լողավազանը և հետևում է Նեդ անունով էակին, որն լողավազանը լցնելուց հետո ցատկում է նրա մեջ, նրա եղջյուրները սկսում են մեծանալ[20]։ Տեսահոլովակի վերջում Թայլերը Նեդի հետ նստած է դատարկ լողավազանի հատակին, Նեդի եղջյուրները նորից սկսում են փոքրանալ, մինչ այն պահը, երբ Թայլերը նրան մեկ բաժակ խմիչք է առաջարկում, որից վերջինս հրաժարվում է։ 2019 թվականի հունիսի դրությամբ՝ YouTube-ում տեսանյութը գերազանցել է 130 միլիոն դիտումը[21][22]։

19.4326° N, 99.1332° W տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Chlorine (19.4326° N, 99.1332° W)-ը թողարկվել է 2019 թվականի հունիսի 21-ին[23]։ Սա ալբոմի առաջին sleepers տարբերակն է løcatiøn Sessiøns-ի սերիայից, ենթադրաբար ձայնագրված Մեխիկոյի մասնավոր համերգին, քանի որ երգի կոորդինատները հենց այդ տեղն են ցույց տալիս[24][25][26][27]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

US promotional CD
# Անվանում Տևողություն
1. «Chlorine» (radio edit #1) 2:55
2. «Chlorine» (radio edit #2) 2:02
3. «Chlorine» (radio edit #3) 1:59
4. «Chlorine» (album version) 5:24
5. «Chlorine» (instrumental) 5:25
Chlorine (Alt Mix)
# Անվանում Տևողություն
1. «Chlorine» (Alt Mix) 3:11
Spotify single[28]
# Անվանում Տևողություն
1. «Chlorine»   5:24
2. «Chlorine» (Alt Mix) 3:11
Chlorine (19.4326° N, 99.1332° W)
# Անվանում Տևողություն
1. «Chlorine (19.4326° N, 99.1332° W)»   3:58
Chlorine (19.4326° N, 99.1332° W) on Spotify[29]
# Անվանում Տևողություն
1. «Chlorine (19.4326° N, 99.1332° W)»   3:58
2. «Chlorine»   5:24

Ձայնագրման անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թայլեր Ջոզեֆ — վոկալ, դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, ուկուլելե, բաս-կիթառ
  • Ջոշ Դան — թմբուկների հավաքածու

Լրացուցիչ անդամներ

  • Աննա Դեքլեմենթ – A & R
  • Փիթ Հանբարգ – A & R
  • Քրիս Հերինգեր – մասթերինգ
  • Ադամ Հովկինս – միքս
  • Փոլ Մինի – պրոդյուսեր
  • Քրիս Ուոլթման – գործադիր պրոդյուսեր

Հիթշքերթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթշքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթշքերթ (2018–19) Դիրք
Ավստրիա Ö3 Austria Top 75[30] 37
Բելգիա Ultratip Wallonia[31] 35
Կանադա Canadian Hot 100[32] 85
Չեխիա IFPI[33] 6
Չեխիա Singles Digitál Top 100[34] 14
Ireland (IRMA)[35] 64
Latvia (Latvijas Top 40)[36] 1
Mexico (Billboard Ingles Airplay)[37] 1
New Zealand Hot Singles (RMNZ)[38] 12
Romania (Airplay 100)[39] 66
Շոտլանդիա Scottish Singles Top 40[40] 81
Սլովակիա Singles Digitál Top 100[41] 28
Շվեյցարիա Schweizer Hitparade[42] 82
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[43] 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Rock Songs (Billboard)[44] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[45] 32
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rock Airplay (Billboard)[46] 4

Տարվա վերջին հիթշքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթշքերթ (2018) Դիրք
US Hot Rock Songs (Billboard)[47] 97

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կաղապար:Cita web
  2. 2,0 2,1 Կաղապար:Cita web
  3. Williams Paige (October 5, 2018)։ «Twenty One Pilots' 'Trench': Decoding the New Album's Hidden Meanings»։ Billboard։ Արխիվացված օրիգինալից October 6, 2018-ին։ Վերցված է January 26, 2019 
  4. Կաղապար:Cita web
  5. Goeman Collin (January 25, 2019)։ «Voice behind twenty one pilots' “Chlorine” intro revealed»։ Alternative Press։ Արխիվացված օրիգինալից January 26, 2019-ին։ Վերցված է January 26, 2019 
  6. Trench (Media notes)։ Twenty One Pilots։ Fueled by Ramen։ 2018 
  7. Carter Emily։ «Twenty One Pilots: They're back! And their journey to create Trench is a story that could only come from them... - Kerrang!»։ PressReader։ Արխիվացված օրիգինալից December 19, 2018-ին։ Վերցված է January 26, 2019 
  8. Brooks Hayden (January 23, 2019)։ «Twenty One Pilots Befriend An Alien In 'Chlorine' Music Video»։ iHeartRadio։ Արխիվացված օրիգինալից January 26, 2019-ին։ Վերցված է January 26, 2019 
  9. «Twenty One Pilots "Chlorine" Sheet Music in B♭ Minor (transposable) – Download & Print»։ Musicnotes.com։ Արխիվացված օրիգինալից June 20, 2019-ին։ Վերցված է June 20, 2019 
  10. Eldrenkamp Gracianne (October 17, 2018)։ «Twenty-One Pilots Releases ‘Trench’»։ The Fairfield Mirror։ Արխիվացված օրիգինալից January 26, 2019-ին։ Վերցված է January 26, 2019 
  11. Copperman Joshua (October 12, 2018)։ «Twenty One Pilots Get Sensitive on 'Trench'»։ PopMatters։ Արխիվացված օրիգինալից January 25, 2019-ին։ Վերցված է January 26, 2019 
  12. Payne Chris (October 5, 2018)։ «Twenty One Pilots Continue to Defy Critics on Surprisingly Cohesive 'Trench': Album Review»։ Billboard։ Արխիվացված օրիգինալից October 6, 2018-ին։ Վերցված է January 26, 2019 
  13. Jamieson Brii (January 22, 2019)։ «Twenty One Pilots Are Teasing Something For Tomorrow»։ Rock Sound։ Արխիվացված օրիգինալից January 25, 2019-ին։ Վերցված է January 26, 2019 
  14. Jamieson Brii (January 23, 2019)։ «Watch The Brand New Twenty One Pilots Video For 'Chlorine' Here»։ Rock Sound։ Արխիվացված օրիգինալից January 25, 2019-ին։ Վերցված է January 25, 2019 
  15. Hannan Devon (January 22, 2019)։ «twenty one pilots unleash “Chlorine” music video, introduce “Ned”»։ Alternative Press։ Արխիվացված օրիգինալից January 23, 2019-ին։ Վերցված է January 26, 2019 
  16. Reed Ryan (January 23, 2019)։ «Watch Twenty One Pilots’ Cryptic, Poolside ‘Chlorine’ Video»։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից January 24, 2019-ին։ Վերցված է January 28, 2019 
  17. Nickoloff Anne, Smith Troy (July 5, 2019)։ «All 65 Twenty One Pilots songs ranked from worst to best»։ Cleveland.com։ Արխիվացված օրիգինալից July 5, 2019-ին։ Վերցված է July 5, 2019 
  18. Կաղապար:Cite av media
  19. Hannan Devon (January 26, 2019)։ «twenty one pilots' Ned was not just a VFX character, creators share experience on "Chlorine"»։ Alternative Press։ Արխիվացված օրիգինալից January 26, 2019-ին։ Վերցված է January 26, 2019 
  20. Trapp Philip (February 4, 2019)։ «twenty one pilots discuss Ned, say he's "not a gremlin"»։ Alternative Press (en-US)։ Արխիվացված օրիգինալից February 5, 2019-ին։ Վերցված է February 5, 2019 
  21. Gil Kaufman (January 23, 2019)։ «Twenty One Pilots Clean Pools, Chill With Adorable Alien Pal Ned in 'Chlorine' Video: Watch»։ Billboard։ Արխիվացված օրիգինալից January 25, 2019-ին։ Վերցված է January 26, 2019 
  22. Aubrey Elizabeth (January 23, 2019)։ «Watch Twenty One Pilots new video for ‘Chlorine’ and meet ‘Ned’, the band’s animated friend»։ NME։ Արխիվացված օրիգինալից January 26, 2019-ին։ Վերցված է January 26, 2019 
  23. «Chlorine (19.4326° N, 99.1332° W) - Single»։ Apple Music (US)։ Վերցված է June 21, 2019 
  24. «twenty one pilots Reimagine Chlorine For The Løcatiøn Sessiøns»։ Kerrang!։ June 21, 2019։ Արխիվացված օրիգինալից June 21, 2019-ին։ Վերցված է June 21, 2019 
  25. Jamieson Brii (June 21, 2019)։ «Twenty One Pilots Have Launched The 'Location Sessions' - News»։ Rock Sound։ Արխիվացված օրիգինալից June 21, 2019-ին։ Վերցված է June 21, 2019 
  26. Kaufman Gil (June 21, 2019)։ «Twenty One Pilots Release Unplugged 'Chlorine' From 'Location Sessions': Listen»։ Billboard։ Արխիվացված օրիգինալից June 21, 2019-ին։ Վերցված է June 21, 2019 
  27. Darus Alex (June 21, 2019)։ «twenty one pilots kick off Location Sessions with "Chlorine" stripped»։ Alternative Press։ Արխիվացված օրիգինալից June 21, 2019-ին։ Վերցված է June 21, 2019 
  28. «Chlorine»։ Spotify։ Վերցված է April 4, 2019 
  29. «Chlorine»։ Spotify։ Վերցված է April 4, 2019 
  30. Twenty One Pilots — Chlorine Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է March 21, 2019.
  31. Ultratop.be — Twenty One Pilots — Chlorine (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է February 16, 2019.
  32. Twenty One Pilots Album & Song Chart History Canadian Hot 100 for Twenty One Pilots. Ստուգվել է May 21, 2019.
  33. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201915. Ստուգվել է April 16, 2019.
  34. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201908 into search. Ստուգվել է February 26, 2019.
  35. «IRMA – Irish Charts»։ IRMA։ Վերցված է January 26, 2019 
  36. «Latvijas Top 40»։ Latvijas Radio։ April 5, 2019։ Արխիվացված է օրիգինալից մարտի 19, 2019-ին։ Վերցված է April 2, 2019 
  37. «Mexico Ingles Airplay»։ Billboard։ May 11, 2019։ Արխիվացված է օրիգինալից June 19, 2019-ին։ Վերցված է May 7, 2019 
  38. «NZ Hot Singles Chart»։ Recorded Music NZ։ October 15, 2018։ Վերցված է January 26, 2019 
  39. «Airplay 100 – 17 martie 2019» (Romanian)։ Kiss FM։ March 17, 2019։ Վերցված է March 19, 2019 
  40. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է April 27, 2019.
  41. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201841 into search. Ստուգվել է February 10, 2019.
  42. Twenty One Pilots — Chlorine swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է March 4, 2019.
  43. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Bubbling Under Hot 100 for Twenty One Pilots. Ստուգվել է July 2, 2019.
  44. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Hot Rock Songs for Twenty One Pilots. Ստուգվել է July 2, 2019.
  45. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Pop Songs for Twenty One Pilots. Ստուգվել է June 11, 2019.
  46. Twenty One Pilots Album & Song Chart History Billboard Rock Airplay for Twenty One Pilots. Ստուգվել է April 22, 2019.
  47. «Hot Rock Songs: Year End 2018»։ Billboard։ Վերցված է January 28, 2019