Թայլեր Ջոզեֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայլեր Ջոզեֆ
Թայլեր Ջոզեֆ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունTyler Joseph
Ի ծնե անունԹայլեր Ռոբերտ Ջոզեֆ
Նաև հայտնի է որպեսTyler Robert Joseph
Ծնվել էդեկտեմբերի 1, 1988(1988-12-01)[1] (35 տարեկան)
Կոլումբուս
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
Մասնագիտություներաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր
Երգչաձայնտենոր
ԳործիքներՈւկուլելե,
Բաս կիթառ,
ստեղնաշարային գործիքներ
Գործունեություն2007 – այժմ
ԼեյբլFueled by Ramen
ԿրթությունՕհայո նահանգի համալսարան և Worthington Christian High School?
ԱնդամակցությունTwenty One Pilots
Կապված
Կայքtwentyonepilots.com
 Tyler Joseph Վիքիպահեստում

Թայլեր Ռոբերտ Ջոզեֆ (անգլ.՝ Tyler Robert Joseph, դեկտեմբերի 1, 1988(1988-12-01)[1], Կոլումբուս), ամերիկյան երաժիշտ, ռեփեր, երգերի հեղինակ։ Twenty one pilots երաժշտական խմբի մենակատար[7]։

Կեսնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայլերը ծնվել է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում։ Նա ունի երկու եղբայր՝ Զակ (նույնպես երգիչ) և Ջեյ, և քույր Մեդիսոն[8][9][10]։ Նրա մայրը՝ Քելլին եղել է մաթեմատիկայի ուսուցչուհի Olentangy շրջանի դպրոցում։ 1996 թվականից 2005 թվականը նրա հայրը՝ Քրիսը եղել է քրիստոնեական միջանակարգ Worthington դպրոցում մարզիչ և դպրոցի տնօրենը։ Թայլերը խաղում էր բասկետբոլ փոքր ժամանակներից և շարունակում էր խաղալ Worthington բասկետբոլային թիմում՝ որպես խաղացնող պաշտպան[8][11]։ 2008 թվականին այդ բասկետբոլային թիմը Division IV-ում զբաղեցրեց երկրորդ տեղը[12][13][8]։

Իմանալով, որ երգահանները հանդես են գալիս High Street club-ում, նա հրաժարվեց բասկետբոլային կրթաթոշակից, որը նրան առաջարկեց Otterbein համալսարանը, և սկսեց երաժշտությամբ, դրանից հետո նա գտավ իր հին երաժշտական ստեղնաշարը պահարանից, որը նրան նվիրեց իր մայրը, որպես ամանորյա նվեր[14]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Twenty One Pilots[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ստեղծվել է 2009 թվականին և բաղկացած է Թայլեր Ջոզեֆից և Ջոշ Դանից, ձևավորվել է Կոլումբուսում, Օհայո[15]։ Սկզբում նոր խումբ ստեղծելու մտահղացումը առաջացավ Թայլերի մոտ։ Այդ խմբում կային նաև Թայլերի դպրոցական ընկերները Նիք Թոմասը և Քրիս Սալիհը[16]։

2009 թվականի դեկտեմբերին դուրս եկավ իրենց դեբյուտային ալբոմը և սկսվեց շրջագայություն Օհայոյով[17]։

2011 թվականւն Նիքը և Քրիսը դուրս եկան խմբից շատ զբաղվածության պատճառով։ Հետագայում Թայլերին միացավ Ջոշ Դանը։ Նա նախկինում թմբկահար էր House of Heroes խմբում[18]։

Այլ նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 - 2008 թվականներին Թայլերը ուներ ծրագիր, երբ նա դեռ սովորել է միջին դպրոցում, նա ձայնագրեց մինի ալբոմ, որի անունն էր No Phun Intended։ Բոլոր երգերը նա ձայնագրում էր իր տան նկուղում[19]։

2010 թվականին նա համագործակցվել է Jocef քրիստոնեական ռեփերի հետ, որը իր եղբայր Զակն է։ Նրանք և մի քանի ուրիշ երգիչներ միասին ձայնագրեցին մի երգ, որի անունն էր «Live»։ Այդ երգը In Search Of: L. O. V. E. ալբոմի դեբյուտային երգն էր։ Այդ երգը գրեցին Թայլերը և Jocef-ը։ Մեկ տարի հետո Jocef-ը մասնակցեց twenty one pilots-ի «Be Concerned» երգում[20]։

2012 թվականին Ջոզեֆը նկարահանվեց Մարկ Էշլեմենի «What’s Your Story» հոլովակում, որը Twenty One Pilots խմբի շատ տեսահոլովակների պրոդյուսերն է եղել[21][22]։

Թայլեր Ջոզեֆը ինչպես նաև ձայնագրեց մի քանի երգ Five14 Church’s -ի համար, այդ բոլոր երգերը worship ժանրի էին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայլերը Քրիստոնյա է և հաճախ նրա երգերի բառերի մեջ ներկա է այդ թեման։ Փոքր ժամանակ նա զբաղվել է տնային ուսուցմամբ։ Ամուսնացել է Ջեն Բլեքի հետ 2015 թվականի մարտի 25-ին, այն բանից հետո, երբ նշանվում են 2014 թվականի հուլիսի 8-ին։ 2019 թվականի սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Թայլերը ր իր կինը իրենց առաջնեկին են սպասում[23]։

Նրա առաջին երաժշտական փորձը կապված է եղել DC Talk քրիստոնեական հիփ-հոփ խմբի հետ։

Թայլերը և Ջոնը ունեն «X» նշանով դաջվածք, որը նշանակում է, որ նրանք հավատարիմ են իրենց երկրպագուներին։ Նրանք արեցին այդ դաջվածքները Lifestyle Communities Pavilion-ի վրա, 2013 թվականի ապրիլի 26-ին։ Թայլեր Ջոզեֆի դաջվածքը գտնվում է աջ երկգլուխ մկանի վրա, իսկ Ջոն Դաշի դաջվածքը աջ ականջի ներքևում՝ վզին։

Թայլերը խոստովանեց, որ նա այդքան էլ չի սիրում տեսախաղեր խաղալ, սակայն շրջագայության, ազատ ժամանակ Ջոզեֆը և Դանը խաղում են Mario Kart 64-ը Nintendo 64 խաղը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Twenty One Pilots-ի հետ
Որպես մենակատար
Անվանում Ալբոմի մասին
No Phun Intended[19]
  • Թողարկվել է ։ 2007
  • Լեյբլ։ Self-released
  • Ֆորմատ։ Նիայն լսեկ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Արարողություն Մրցանակ Նոմինացիա Արդյունք Ծանոթագրություն
2017 Grammy Awards Record of the Year/Տարվա ձայնագրություն "Stressed Out" (որպես կատարող և պրոդյուսեր) Առաջադրված [24]
Best Pop Duo/Լավագույն Փոփ Դուետ "Stressed Out" (որպես կատարող) Հաղթանակ
Best Rock Performance/Լավագույն ռոք կատարում "Heathens" (որպես կատարող) Առաջադրված
Best Rock Song/ Լավագույն ռոք երգ "Heathens" (որպես երգերի հեղինակ) Առաջադրված
Best Song Written for Visual Media/ վիզուալ լրատվամիջոցներով գրված լավագույն երգ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Wolf, Ashley (2015 թ․ մայիսի 28). «Album review: Twenty One Pilots – A change in sound, but for the better». Eagle News Online. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
  3. «Twenty One Pilots projected to top Billboard charts». The Columbus Dispatch. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  4. Wolf, Ashley (2015 թ․ մայիսի 28). «Album review: Twenty One Pilots – A change in sound, but for the better». Eagle News Online. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 24-ին.
  5. Etchison, Amanda (2014 թ․ սեպտեմբերի 4). «Twenty One Pilots comes home to two full houses». The Lantern. The Lantern. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  6. «Atlantic Subpoenas Reddit To Identify Twenty One Pilots Leaker». 2016 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  7. «Twenty One Pilots on Their No. 1 Album 'Blurryface': It's a 'Testament to the People Who Have Decided to Listen to This'». Billboard.
  8. 8,0 8,1 8,2 «With debut album set for release, Columbus duo Twenty One Pilots poised to break out». The Columbus Dispatch. 2012 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  9. «Interview: Twenty One Pilots, part 1». Columbus Alive. 2012 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  10. «MessiahPulse Interview: Twenty One Pilots». YouTube. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
  11. «Alternative Press: Shooting Hoops with Twenty One Pilots». Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին – via YouTube.
  12. «Worthington Christian High School: The Light 2011 Newsletter» (PDF). worthingtonchristian.com. էջ 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  13. «Tyler Joseph and Nick Thomas National Anthem senior night». YouTube. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
  14. «Joseph named coach at Orange». ThisWeek Sports. 2013 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.
  15. «Tour». twenty one pilots' Official Website. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
  16. «SURPRISE! Twenty One Pilots Release "Blurryface" Early!». Radio 104.5. 2015 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  17. «About twenty one pilots». Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  18. Hartshorn, Kristel (2014 թ․ սեպտեմբերի 19). «Twenty One Pilots talk music, 'Quiet Is Violent' tour and keeping fans entertained». Cleveland. Advance Ohio. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  19. 19,0 19,1 «Tyler Joseph's No Phun Intended on PureVolume». PureVolume. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  20. «"Save" (New version) on YouTube». YouTube. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
  21. «"Whisper" on YouTube». YouTube. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  22. «"Whisper" on SoundCloud». SoundCloud. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  23. «Watch Twenty One Pilots' Tyler Joesph announce wife's pregnancy live on stage». NME Music News, Reviews, Videos, Galleries, Tickets and Blogs | NME.COM (բրիտանական անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  24. «59TH ANNUAL GRAMMY AWARDS NOMINEES». The Recording Academy. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայլեր Ջոզեֆ» հոդվածին։