Jump to content

Մայքլ Ռուքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Ռուքեր
Ծննդյան թիվ՝ապրիլի 6, 1955(1955-04-06)[1] (71 տարեկան)
Ծննդավայր՝Jasper, Ալաբամա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0740264
michaelrookeronline.com

Մայքլ Ռուքեր (անգլ.՝ Michael Rooker, ապրիլի 6, 1955(1955-04-06)[1], Jasper, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասան, պրոդյուսեր։ Սկզբնական ճանաչում է ձեռք բերել «Հենրի. սերիական մարդասպանի դիմանկար» ֆիլմի թողարկումից հետո, որտեղ նկարահանվել է գլխավոր դերում։ Ավելի ուշ հայտնի է դարձել «Քայլող մեռյալները» սերիալում Մերլ Դիքսոնի դերի, «Գալակտիկայի պահապանները» և «Գալակտիկայի պահապանները.մաս 2» ֆիլմերում Յոնդուի դերի և «Իսկական խուզարկու» սերիալում Էդվարդ Հոյթի դերի շնորհիվ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Ռուքերը ծնվել է 1955 թվականի ապրիլի 6-ին ԱՄՆ Ալբամա նահանգում։ Սովորել է Գուդմանի դրամայի դպրոցում[2]։ Մայքլի թատրոնի ուսուցիչը նրան ուշ մեկնարկ էր կանխատեսում։ Այսպիսով, Ռուքերի դեբյուտը սկսվել է 1986 թվականին «Հենրի. սերիական մարդասպանի դիմանկար» ֆիլմի գլխավոր դերում, որը նկարահանվել է սերիական մարդասպան Հենրի Լուկասի կյանքի նկարագրության հիման վրա։ Նկարահանումների ժամանակ Մայքլը 31 տարեկան էր։ Ռուքերի դաժան ու սառնարյուն հերոսի մասին ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել՝ դերասանին ճանապարհ բացելով դեպի կինոյի աշխարհ։

«Քայլող մեռյալները» ֆիլմում Մերլ Դիքսոնի հաջող դերից հետո, որտեղ հերոսը ձեռքի պրոթեզով էր, Մայքլը սկսել է առաջարկություններ ստանալ ֆիլմում նկարահանվելու համար, որտեղ երկու ձեռքի պրոթեզ ունի և դիպուկահար է[3]։

Ռուքերը հայտնի է նաև Call of Duty: Black Ops (խաղացել է ինքն իր դերում)[4] և Call of Duty: Black Ops 2 (խաղացել է Մայք Հարփերի դերը) դերերի շնորհիվ։ Նա հանդիսացել է հերոսի նախատիպ՝ կատարելով մոկապ, շարժման գրավելու տեխնոլոգիա և հնչյունավորում։

«Marvel» ընկերության «Գալակտիկայի պահապանները» դիլոգիայում Մայքլ Ռուքերը խաղացել է Յոնդուի ոչ սովորական կերպար, որը դարձել է ստուդիայի ամենահայտնի հերոսներից մեկը։ Նրա խոսքերը սկսել են հաճախակի մեջբերել համացանցում։

Ամենից հաճախ դերասանը կատարում է երկրորդ պլանի խարիզմատիկ հերոսների, հասարակության սիրելիների դերերը։ Մայքլը նկարահանվել է ավելի քան 125 ֆիլմում[5]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Ռուքերը ամուսնացած է Մարգո Ռուքերի հետ և ունի երկու դուստր՝ Էլին և Ջիլիան։ Նա ունի երկու թոռ՝ Լիրա Ռուքեր-Ջոնս և Ֆեյրին Ռուքեր-Ջոնս։ Ապրում է Լոս Անջելեսում։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1986 ս Քրեական պատմություններ Crime Storyլեյտենանտ
1986 ֆ Հենրի․ սերիական մարդասպանի դիմանկար Henry: Portrait of a Serial KillerՀենրի
1987 ֆ Վարձու ոստիկանը Rent-a-CopՋո
1988 ֆ Օրենքից վեր Above the Lawմարդը բարում
1988 ֆ Ութնյակը դուրս է մնում խաղից Eight Men OutՉիկ Գենդիլ
1988 ֆ Միսիսիպին կրակի մեջ Mississippi BurningՖրենկ Բեյլի
1989 ֆ Սիրո ծով Sea Of LoveԹերի
1989 ֆ Երաժշտական զարդատուփ Music BoxԿարչի Լասլո
1990 ֆ Ամպրոպի օրեր Days of ThunderՌոուդի Բերնս
1991 ֆ Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալասում JFKԲիլ Բրուսարդ
1992 հֆ Ֆորսաժ AfterburnՔեյսի «Զեթ» Զանկովսկի
1993 ֆ Մութ կես The Dark Halfշերիֆ Ալան Պենգբորն
1993 ֆ Ժայռեր մագլցող CliffhangerՀել Թաքեր
1993 ֆ Թումսթոուն. վայրի արևմուտքի լեգենդը TombstoneՇերման Մաքմասթերս
1995 ֆ Անբան մարդ MallratsՋարեդ Սվենինգ
1995 ս Ընկած հրեշտակները Fallen AngelsԲեյբ Մաքլուր
1996 հֆ Մեջք մեջքի Back to BackԲոբ Մելոուն
1996 ֆ Ձկան կեռիկի ազդեցությունը The Trigger EffectԳերի
1997 ֆ Ստի դետեկտոր (ֆիլմ) Deceiverխուզարկու Էդվարդ Քենեսոու
1998 ֆ Մարդասպաններ փոխարինելու համար The Replacement KillersՍթեն «Զիդո» Զիդկով
1998 ֆ Ստվերների ճարտարապետ Shadow Builderհայր Ջեյկոբ Վեսի
1998 ֆ Փրկության ջոկատ Renegade ForceՄեթ Կուպեր
1999 ֆ Վախի ուժ The Bone Collectorկապիտան Հովարդ Չեյնի
2000 ֆ 6-րդ օր The 6th DayՌոբերտ Մարշալ
2001 ս Հնարավորից վեր The Outer Limitsգնդապետ Բեքեթ
2001 ֆ Ռեպլիկանտ Replicantխուզարկու Ջեկ Ռայլի
2002 ֆ Անվիճարկելի UndisputedԷյ Ջեյ Մերքեր
2003 ս Աստղային դարպասներ։ ԱԳ-1 Stargate SG-1գնդապետ Էդվարդս
2003 ս C.S.I.: Մայամիի հանցագործության վայրը CSI: MiamiՄարտի Ջոնս
2005 ս Ռազմական-իրավաբանական ծառայություն JAGկապիտան Ջեկ Ռամսի
2006 ֆ Սահել SlitherԳրանտ Գրանտ
2007 ֆ Շշնջալ WhisperԴիդնի
2008 ֆ Ցատկող JumperՈւիլյամ Ռայս
2008 ս Օրենք և կարգ Law & OrderՋեյմի Իոսթ
2009 ս Մտածել ինչպես հանցագործ Criminal Mindsշեֆ Կարլսոն
2009 ս Պայծառատես PsychԳարտ Լոնգմոր
2010 մֆ Ցուցափեղկ DC: Ջոն Հեքս DC Showcase: Jonah HexՌեդ Դոք
2010 ս Սև նշան Burn NoticeԴեյլ Լոուսոն
2010 ֆ Սուպեր SuperԷյբ
2010-2013 ս Քայլող մեռյալները The Walking DeadՄերլ Դիքսոն
2011 ֆ - Call of Duty: Black Ops - Call of the Deadինքն իր դերում
2012 մֆ Հատուկ գործակալ Արչեր Archerշերիֆ և Զեթ Փոնդեր
2012 ֆ - Call of Duty: Black Ops IIՄայք Հարփեր
2014 ֆ Գալակտիկայի պահապանները Guardians of the GalaxyՅոնդու Ուդոնտա
2016 ֆ Գիտափորձ «Օֆիս» The Belko ExperimentԲադ Մելքս
2017 ֆ Գալակտիկայի պահապանները. մաս 2 Guardians of the Galaxy Vol. 2Յոնդու Ուդոնտա
2017 ս Հատուկ ուժեր SEAL Teamմեծ պետ
2019 ս Իսկական խուզարկու True DetectiveԷդվարդ Հոյթ
2019 ֆ - Brightburnկոնսպիրոլոգ
2020 ֆ Ֆանտազիաների կղզի Fantasy IslandԴեյմոն
2020 ֆ Սեր և հրեշներ Love and monstersՔլայդ Դաթոն
2021 ֆ Ֆորսաժ 9 F9Բադի
2021 մս Ի՞նչ կլինի եթե… What If…?Յոնդու Ուդոնտա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Michael Rooker — 2010.
  2. Michael Rooker(անգլ.) // Wikipedia. — 2018-12-28.
  3. Made Man. «Interview with Michael Rooker of AMC's The Walking Dead - Speakeasy». Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  4. Stephany Nunneley (2011 թ․ ապրիլի 26). «Black Ops: Escalataion's Zombie Mode stars Romero, Freddy Krueger» (անգլերեն). vg247. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  5. «(Michael Rooker)» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ռուքեր» հոդվածին։