Թայրիզ Գիբսոն
![]() անգլ.՝ Tyrese Gibson | |
---|---|
![]() Թայրիզ Գիբսոն, 2008 թվական, դեկտեմբեր | |
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1978 (44 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Կրթություն | Florida A&M University? և Locke High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ամերիկացի |
Այլ անուն(ներ) | Թայրիզ Դարնել Գիբսոն Tyrese Darnell Gibson |
Մասնագիտություն | դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, երգիչ, վիջեյ |
Ակտիվ շրջան | 1996 թվական - այժմ |
Ժանրեր | ռիթմ էնդ բլյուզ և հիփ հոփ |
Ընտրանի | «Կրկնակի ֆորսաժ», «Ֆորսաժ», «Լեգիոն» |
Ամուսին(ներ) | անհայտ և անհայտ |
IMDb | ID 0879085 |
tyreseonline.com | |
![]() | |
Թայրիզ Դարնել Գիբսոն (անգլ.՝ Tyrese Darnell Gibson, նաև հայտնի է որպես ուղղակի Թայրիզ (անգլ.՝ Tyrese), դեկտեմբերի 30, 1978, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր, հեղինակ-կատարող, վիջեյ, դերասան և պրոդյուսեր[1]։ Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներն են. «Կրկնակի ֆորսաժ», «Ֆենիքսի թռիչքը», «Տրանսֆորմերներ», «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը», «Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը», «Մահացու մրցավազք», «Ֆորսաժ 5», «Ֆորսաժ 6» և «Ֆորսաժ 7»։
Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տայրեզ Գիբսոնը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 30-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։ Տայրեզի մայրը՝ Պրիսցիլա Մյուրրեյ Գիբսոնը, նրան և նրա երեք կրտսեր եղբայրներին դաստիարակել է առանց հոր, ով լքել էր ընտանիքը 1983 թվականին[2]։ Գիբսոնի կարիերան սկսվում է այն ժամանակ, երբ նա հաղթում է տաղանդների շոույում տասնչորս տարեկան հասակում։ 1994 թվականին Թայրիզ Գիբսոնը հայտնվում է Կոկա-Կոլայի գովազդում[3]։ Տասնյոթ տարեկան հասակում, շնորհիվ իր արտաքինի, նա ընկնում է նորաձևության բիզնես, Տոմմի Հիլֆիգերի մոտ[4]։
Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թայրիզ Գիբսոնը իր դերասանական կարիերան սկսել է 1996 թվականին։ Իր առաջին գլխավոր դերը նա կատարում է 2001 թվականին, «Մանչուկ» («Baby Boy») ֆիլմում։ Գիբսոնին հանրաճանաչություն բերում է Ռոման Պիրսի դերը 2003 թվականի «Կրկնակի ֆորսաժ» («2 Fast 2 Furious») մարտաֆիլմում։ Թայրիզը նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Ֆենիքսի թռիչքը» («The Flight of the Phoenix»), «Մենամարտ» («Annapolis»), «Արյուն արյան դիմաց» («Four Brothers»), «Տրանսֆորմերները» («Transformers »), «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը» («Transformers: Revenge of the Fallen»), «Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը» («Transformers: Dark of The Moon»), «Մահացու մրցարշավ» («Death Race»), «Ֆորսաժ 5» («Fast Five»), «Ֆորսաժ 6» (« Fast & Furious 6»), «Ֆորսաժ 7» («Furious 7») և «Լեգիոն» («Legion»)[5]։ Գլխավոր տղամարդկային դերն է կատարել Լեդի Գագայի «Telephone» տեսահոլովակում։
Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախկինում Թայրիզը ելույթ էր ունենում Բլեք Տայ (անգլ.՝ Black-Ty) կեղծանվան տակ։ Իր առաջին ալբոմը՝ «Tyrese» անվանումով, Գիբսոնը թողարկում է 1998 թվականին։ Թայրիզի «2000 Watts», «I Wanna Go There» և «Alter Ego» ստուդիական ալբմները թողարկվում են 2001, 2002 և 2006 թվականներին համապատասխանաբար։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թայրիզի բոլոր ռոմանտիկ հարաբերությունները եղել են կարճատև։ Նրա առաջին հարաբերությունները եղել են 2002 թվականին Բրենդի Նորվուդի հետ։ Մեկ տարի անց նրանք բաժանվում են։ Այնուհետև, սկսած 2003 թվականից, երեք տարի հանդիպել է Ռոքսի անունով աղջկա հետ։ Այնուհետև եղել է կարճատև սիրավեպ Սոֆիա Վերգարայի հետ։ 2007 թվականին հրապուրվում է Մելիսա Ֆորդով և Քեմերոն Դիազով։ 2007 թվականից մինչ 2009 թվականը հարաբերություններ է պահպանել Նորմա Միթչելի հետ։ Զույգը նույնիսկ ամուսնանում է և ունի աղջիկ Շեյլա Սամեր Գիբսոն (անգլ.՝ Shayla Somer Gibson) անունով, ով ծնվել է 2007 թվականի հուլիսի 11-ին։ Սակայն անհասկանալի պատճառներով զույգը ամուսնալուծվում է 2009 թվականին։ Եվ նույն ժամանակ Թայրիզը սիրավեպ է սկսում Կլաուդիա Ջորդանի հետ։ 2011 թվականին հանդիսանում էր Դաֆնա Ջոյի բոյ-ֆրենդը, իսկ սկսած 2012 թվականից հանդիպում է Ռոզոնդա «Չիլի» Թոմասի հետ։
2013 թվականի նոյեմբերի 30-ին նրա լավագույն ընկերը՝ դերասան Փոլ Ուոքերը, ում հետ միասին նրանք նկարահանվում էին «Ֆորսաժ» սերիայում, մահացու ելքով ավտովթարի է ենթարկվում։ Մի քանի օր անց համացանցում տեսագրություն է տարածվում, որում երևում է, որ Թայրիզը այցելում է ավտովթարի վայրը, որպեսզի ծաղիկներ դնի և չի կարողանում զսպել արցունքները։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998 - «Tyrese»
- 2001 - «2000 Watts»
- 2002 - «I Wanna Go There»
- 2006 - «Alter Ego»
- 2011 - «Open Invitation»
- 2015 - «Black Rose»
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Ֆիլմ | Դեր | Ծանոթություն |
---|---|---|---|
2001 | Մանչուկ | Ջոզեֆ «Ջոդի» Սամմերս | գլխավոր դեր |
2003 | Կրկնակի ֆորսաժ | Ռոման Պիրս | գլխավոր դեր |
2004 | Ֆենիքսի թռիչքը | Էյ. Ջեյ | |
2005 | Արյուն արյան դիմաց | Էնջել Մերսեր | |
2006 | Զավթում | O2 | գլխավոր դեր |
Մենամարտ | լեյտենանտ Մեթ Քոուլ | ||
2007 | Ռևանշ | Էդել Բոլդուին | |
Տրանսֆորմերները | Ռոբերտ Էպպս | ||
2008 | Մահացու մրցավազք | Ջոզեֆ Մեյսոն | |
2009 | Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը | Ռոբերտ Էպպս | |
2010 | Լեգիոն | Կայլ Ուիլյամս | |
2011 | Ֆորսաժ 5 | Ռոման Պիրս | գլխավոր դեր |
Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը | Ռոբերտ Էպպս | ||
2013 | Ֆորսաժ 6 | Ռոման Պիրս | գլխավոր դեր |
2015 | Ֆորսաժ 7 | Ռոման Պիրս | գլխավոր դեր |
2015 | Ֆորսաժ. Գերբեռնված | Ռոման Պիրս | տեսա-ատրակցիոն |
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 թվականին Թայրիզ Գիբսոնը ստեղծում է «Mayhem!» կոմիքսը[6]։
- Փոլ Ուոքերի մահվանից մի քանի օր անց համացանցում տեսագրություն է հայտնվում, որն ուղեկցվում է «My Best Friend» երգով, ձայնագրված Թայրիզի, Լուդաքրիսի և The Roots-ի մասնակցությամբ։ Սակայն ինքը՝ Թայրիզը, Թվիթերում գրում է, որ այդ երգը և հոլովակը երկրպագուական կեղծիք է։ Բայց, այնուամենայնիվ, նա շնորհակալություն է հայտնում ստեղծողներին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Fuoco Christina (2006-06-23)։ «Tyrese Biography»։ Musician Biographies։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2008-12-14
- ↑ «Scripps Howard News Service»։ Tyrese Gibson on getting my grown man on։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է հունիսի 21, 2006
- ↑ «BallerStatus»։ Tyrese: Waist Deep։ Արխիվացված օրիգինալից 2006-06-22-ին։ Վերցված է հունիսի 19, 2006
- ↑ http://www.inkedmag.com/articles/detail/205/qa-with-tyreese-gibson/(չաշխատող հղում)
- ↑ Video Interviews with 'Legion' Stars Tyrese Gibson and Kate Walsh
- ↑ Wigler Josh (հուլիսի 2, 2009)։ «Prepare for "Mayhem!"»։ Comic Book Resources։ Արխիվացված օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2009-07-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թայրիզ Գիբսոն (անգլ.) Internet Movie Database կայքում
- Պաշտոնական ֆան-ակումբ Archived 2016-01-17 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թայրիզ Գիբսոն կատեգորիայում։ |
|
- Դեկտեմբերի 30 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Ռեփերներ
- Ամերիկացի դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի երգիչներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ