Jump to content

Տրանեքսամաթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրանեքսամաթթու
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
Բերանացի ընդունում, Ներերակային բուժում, Տեղային կիրառում
Նույնացուցիչներ
CAS համար1197-18-8
PubChem CID5526
DrugBankDB00302
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.013.471 Խմբագրել Վիքիդատայում

Տրանեքսամաթթու, դեղամիջոց, նախատեսված մեծ վնասվածքից, հետծննդյան արյունահոսությունից, վիրահատությունից, ատամի հեռացումից, քթային արյունահոսությունից և առատ դաշտանից՝ արյան ավելորդ կորստի կանխման կամ բուժման համար[1][2]։ Տրանեքսամաթթուն օգտագործվում է նաև ժառանգական անգիոայտուցի դեպքում[1][3]։ Այն կիրառվում է բերանացի ընդունման կամ ներերակային եղանակով[1]։

Տրանեքսամաթթուն լիզին ամինաթթվի սինթետիկ անալոգն է։ Այն ծառայում է որպես հակաֆիբրինոլիտիկ՝ պլազմինոգենի վրա դարձելիորեն կապելով լիզինային ընկալիչների չորսից հինգ տեղամասերը։ Սա նվազեցնում է պլազմինոգենի փոխակերպումը պլազմինի՝ կանխելով ֆիբրինի քայքայումը և պահպանելով ֆիբրինի մատրիցային կառուցվածքը[4]։ Տրանեքսամաթթուն հակաֆիբրինոլիտիկ ակտիվությամբ մոտավորապես ութ անգամ գերազանցում է իր ավելի հին անալոգին՝ ε-ամինոկապրոինաթթվին։ Տրանեքսամաթթուն նաև ուղղակիորեն արգելակում է ավելի թույլ ազդեցությամբ պլազմինի ակտիվությունը (IC50 = 87 մՄ), և կարող է արգելակել բարձր սպեցիֆիկությամբ պլազմինոգենի ուրոկինազային ակտիվատորի (uPA) ակտիվ կենտրոնը (Ki = 2 մՄ), որը բոլոր սերինային պրոտեազների մեջ ամենաբարձր ազդեցություն ունեցողն է[5][6]։

Կողմնակի ազդեցությունները հազվադեպ են հանդիպում[3]։ Ոմանք նշում են գունային տեսողության փոփոխություններ, էպիլեպտիկ նոպաներ, արյան մակարդում և ալերգիկ ռեակցիաներ[3]։ Ավելի մեծ զգուշությամբ խորհուրդ է տրվում կիրառել երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց շրջանում[7]։ Տրանեքսամաթթուն, ըստ երևույթին, անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ժամանակ օգտագործման պարագայում[3][8]։ Տրանեքսամթթուն հակաֆիբրինոլիտիկ դեղամիջոց է[7]։

Տրանեքսամաթթուն 1962 թվականին առաջին անգամ ստացել են ճապոնացի հետազոտողներ Շոսուկե և Ուտակո Օկամոտոները[9]։ Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում[10]։ Տրանեքսամաթթուն հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[11]։

Բժշկական կիրառություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրանեքսամաթթվի 1-գրամանոց ամպուլա

Տրանեքսամաթթուն հաճախ օգտագործվում է լուրջ վնասվածքներից հետո[12]։ Տրանեքսամաթթուն օգտագործվում է նաև արյան կորստի կանխարգելման և բուժման համար տարբեր իրավիճակներում, ինչպիսիք են ատամնաբուժական միջամտությունները, առատ դաշտանային արյունահոսությունը և արյան կորստի բարձր ռիսկով վիրահատությունները[13][14]։

Պարզվել է, որ տրանեքսամաթթուն նվազեցնում է մահացության վտանգը ցանկացած պատճառով այն մարդկանց մոտ, ովքեր վնասվածքների հետևանքով զգալի արյունահոսություն ունեն[15][16][17][18]։ Նրա արդյունավետությունը բարձր է, եթե այն ընդունվում է խոշոր վնասվածքից հետո առաջին երեք ժամվա ընթացքում[19]։ Այն նաև նվազեցնում է մահվան վտանգը, եթե ընդունվի գլխուղեղի վնասումից հետո առաջիկա երեք ժամերի ընթացքում[20]։

Դաշտանային արյունահոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանեքսամաթթուն երբեմն օգտագործվում է առատ դաշտանային արյունահոսության բուժման նպատակով[14]։ Դեղորայքի բերանացի ընդունման միջոցով կիրառելիս այն և՛ անվտանգ, և՛ արդյունավետ կերպով բուժում է պարբերաբար տեղի ունեցող առատ դաշտանային արյունահոսությունը և զգալիորեն բարելավում է կյանքի որակը[21][22][23]։ Մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ 12-ից 16 տարեկան կանանց մոտ դեղաչափը ճշգրտման կարիք չունի[21]։

Ծննդաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանեքսամաթթուն երբեմն օգտագործվում է (հաճախ օքսիտոցինի հետ համատեղ) ծննդաբերությունից հետո արյունահոսությունը նվազեցնելու համար[24]։ Տրանեքսամաթթու ստացող կանանց մոտ հետծննդյան արյունահոսության հետևանքով մահացությունը նվազում է[2]։

Վիրաբուժություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատամնաբուժություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում տրանեքսամաթթուն հաստատված է Սննդի և դեղերի վարչության կողմից կարճաժամկետ օգտագործման համար արյունահոսության ծանր խանգարումներ ունեցող մարդկանց մոտ, ովքեր պատրաստվում են ատամնաբուժական վիրահատության ենթարկվել[31]։ Տրանեքսամաթթուն օգտագործվում է վիրահատությունից առաջ և հետո կարճ ժամանակահատվածում՝ արյան մեծ կորուստը կանխելու և արյան փոխներարկման անհրաժեշտությունը նվազեցնելու համար[32]։

Տրանեքսամաթթուն օգտագործվում է ատամնաբուժության մեջ՝ բերանի ողողման 5%-անոց հեղուկի տեսքով՝ ատամի հեռացումից կամ վիրահատությունից հետո երկարատև արյունահոսություն ունեցող հիվանդների մոտ, օրինակ՝ արյան մակարդելիության ձեռքբերովի կամ ժառանգական խանգարումներ ունեցողների շրջանում[33]։

Չինաստանում տրանեքսամաթթուն թույլատրվում է կիրառել առանց դեղատոմսի վաճառվող ատամի մածուկների մեջ, որոնցում ևս 6 այլ պրոդուկտ է օգտագործվում[34]։ 2018 թվականի դրությամբ չկան ո՛չ դեղաչափի սահմանափակումներ, ո՛չ էլ կոնցենտրացիայի պիտակավորման պահանջներ։ Հոնկոնգում թույլատրվում է ատամի մածուկի մեջ 0,05% տրանեքսամաթթու[35]։ 5%-ից պակաս տրանեքսամաթթու առանց դեղատոմսի վաճառվող ատամի մածուկների մեջ առաջին անգամ արտոնագրվել և վաճառվել է Lion Corporation-ի կողմից Ճապոնիայում, որտեղ այն դեռևս վաճառվում է[36][37]։ Չթույլատրված տրանեքսամաթթվի առկայության պատճառով Կանադայում Յունան Բայյաո ատամի մածուկը շրջանառությունից հեռացվել է 2019 թվականին[38]։

Արյունաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկան բավարար ապացույցներ, որոնք հաստատում են տրանեքսամաթթվի ռուտին օգտագործումը արյան քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ արյունահոսությունը կանխելու համար[39]։ Այնուամենայնիվ, կան մի քանի փորձարկումներ, որոնք ներկայումս գնահատում են տրանեքսամաթթվի օգտագործումը այս հիվանդների շրջանում[39]։ Արյունահոսության ժառանգական խանգարումներ ունեցող մարդկանց (օրինակ՝ ֆոն Վիլեբրանդի հիվանդություն) հաճախ տրվում է տրանեքսամաթթու[40]։ Այն նաև առաջարկվել է արյունահոսության ձեռքբերովի խանգարումներ ունեցող մարդկանց (օրինակ՝ ուղղակիորեն ազդող բերանացի ընդունման հակակոագուլյանտներ) լուրջ արյունահոսությունները բուժելու համար[41]։

Քթային արյունահոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանեքսամաթթվի օգտագործումը, որը կիրառվում է անմիջապես արյունահոսող հատվածի շրջանում կամ բերանացի ընդունման եղանակով, օգտակար է քթային արյունահոսության բուժման համար՝ համեմատած քիթը միայն բամբակով տամպոնադա անելու հետ[42][43][44]։ Այն նվազեցնում է կրկնակի արյունահոսության վտանգը 10 օրվա ընթացքում[45]։

Այլ կիրառություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փորձնական ապացույցները հաստատում են արյունախխման ժամանակ տրանեքսամաթթվի օգտագործումը[46][47]։
  • Ժառանգական անգիոայտուցի դեպքում[48]։
  • Ժառանգական հեմոռագիկ տելեանգիոէկտազիայի դեպքում։ Ցույց է տրվել, որ տրանեքսամաթթուն նվազեցնում է ժառանգական հեմոռագիկ տելեանգիոէկտազիայի հետևանքով առաջացած ծանր և հաճախակի էպիստաքսիսի՝ քթային արյունահոսության հաճախականությունը այդ հիվանդների մոտ[49]։
  • Մելազմայի կամ խլոազմայի դեպքում տրանեքսամաթթուն երբեմն օգտագործվում է մաշկի սպիտակեցման համար՝ որպես տեղային միջոց, ներարկվում է վնասվածքի մեջ կամ ընդունվում է բերանացի՝ ինչպե՛ս առանձին, այնպես է՛լ որպես լազերային թերապիայի հավելում։ 2017 թվականի դրությամբ դրա անվտանգությունը ողջամիտ էր թվում, բայց դրա արդյունավետությունն այս նպատակով անորոշ էր, քանի որ չեն եղել լայնածավալ ռանդոմիզացված վերահսկվող ուսումնասիրություններ կամ երկարաժամկետ հետագա ուսումնասիրություններ[50][51]։ Ճապոնիայում թույլատրվում է որպես մաշկի սպիտակեցման կոսմետիկ դեղամիջոց[52]։
  • Հիֆեմայի ժամանակ։ Ապացուցված է, որ տրանեքսամաթթուն արդյունավետ է տրավմատիկ հիֆեմա ունեցող մարդկանց մոտ երկրորդային արյունահոսության ռիսկը նվազեցնելու համար[53]։

Փորձարարական կիրառություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանեքսամաթթուն կարող է մեղմել նյարդային բորբոքումը որոշ փորձարարական պայմաններում[54]։

Տրանեքսամաթթուն կարող է օգտագործվել հետծննդյան արյունահոսության դեպքում, այն, ըստ ԱՀԿ-ի, կարող է մեկ երրորդով նվազեցնել արյունահոսության հետևանքով մահվան վտանգը[55]։

Հակացուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալերգիա տրանեքսամաթթվի նկատմամբ
  • Նախկինում նոպաների դրվագներ
  • Երակային կամ զարկերակային թրոմբոէմբոլիայի կամ ակտիվ թրոմբոէմբոլիկ հիվանդության պատմություն
  • Դեղորայքի կուտակման պատճառով սուր երիկամային անբավարարություն, երիկամների թեթև կամ չափավոր անբավարարության դեպքում անհրաժեշտ է դոզայի ճշգրտում[1]։

Անբարենպաստ ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմնակի ազդեցությունները հազվադեպ են լինում[3]։ Հաղորդված որոշ անբարենպաստ ազդեցությունները ներառում են ցնցումները, գունային տեսողության փոփոխությունները, արյան մակարդումը և ալերգիկ այնպիսի ռեակցիաները, ինչպիսիք են անաֆիլաքսիան[3]։ Արդյո՞ք երակային թրոմբոէմբոլիայի (թրոմբագոյացման) ռիսկն իրականում մեծանում է, քննարկման առարկա է[56]։ Այս ռիսկի մասին նշված է արտադրանքի գրականության մեջ, և դրանք նշված են նաև հետմարքեթինգային փորձերի ժամանակ[56]։ Չնայած դրան, և՛ տրանեքսամաթթվի արգելակող ազդեցությունը արյան մակարդուկների քայքայման վրա, և՛ տրանեքսամաթթվի օգտագործման լայնածավալ ուսումնասիրությունները ցույց չեն տվել երակային կամ զարկերակային թրոմբոզի ռիսկի աճ, նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում ունեցել են թրոմբոզի այլ էպիզոդներ[57][58]։

Հատուկ պոպուլյացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տրանեքսամաթթուն դասակարգվում է որպես հղիության B կատեգորիա։ Կենդանիներին հետազոտելիս որևէ վնաս չի հայտնաբերվել[59]։
  • Փոքր քանակությամբ հայտնվում է կրծքի կաթում, եթե ընդունվում է լակտացիայի ժամանակ[59]։ Եթե դա պահանջվում է այլ պատճառներով, կրծքով կերակրումը կարող է շարունակվել[60]։
  • Երիկամային անբավարարության դեպքում տրանեքսամաթթվի կիրառումը լավ ուսումնասիրված չէ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ դեղորայքը 95%-ով արտազատվում է մեզի մեջ անփոփոխ վիճակում, այն պետք է ճշգրտվի երիկամային անբավարարությամբ հիվանդների մոտ կիրառելիս[59]։
  • Լյարդային անբավարարության դեպքում դոզայի փոփոխությունն անհրաժեշտ չէ, քանի որ դեղամիջոցի միայն փոքր քանակությունն է նյութափոխանակվում լյարդի միջոցով[59]։

Հասարակություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանեքսամաթթուն առաջին անգամ սինթեզվել է 1962 թվականին ճապոնացի հետազոտողներ Շոսուկի և Ուտակո Օկամոտոյի կողմից[9]։ Այն ներառվել է ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցանկում[61]։

Ֆիրմային անվանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանեքսամաթթուն ԱՄՆ-ում և Ավստրալիայում վաճառվում է հաբերի տեսքով՝ Lysteda, իսկ Ավստրալիայում, Շվեդիայում և Հորդանանում այն վաճառվում է ներերակային ընդունման ձևով և հաբերի տեսքով՝ Cyklokapron, Մեծ Բրիտանիայում և Շվեդիայում՝ Cyclo-F անունով[62]։ Մեծ Բրիտանիայում այն նաև վաճառվում է որպես Femstrual, Ասիայում՝ Transcam, Բանգլադեշում՝ Intrax & Tracid, Հնդկաստանում՝ Pause, Պակիստանում՝ Transamin, Հարավային Ամերիկայում՝ Espercil, Ճապոնիայում՝ Nicolda, Ֆրանսիայում, Լեհաստանում, Բելգիայում և Ռումինիան որպես Exacyl և Եգիպտոսում որպես Kapron: Ֆիլիպիններում դրա պարկուճային ձևը վաճառվում է որպես Hemostan, իսկ Իսրայելում՝ Hexakapron։

Իրավական կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) 2009 թվականի նոյեմբերին հավանություն է տվել տրանեքսամաթթվի բերանացի ընդունման հաբերին (ապրանքանիշը՝ Lysteda)՝ առատ դաշտանային արյունահոսության բուժման համար[63]։

2011 թվականի մարտին Մեծ Բրիտանիայում առատ դաշտանային արյունահոսության բուժման համար տրանեքսամաթթվի կարգավիճակը փոխվեց միայն դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկից՝ դառնալով ազատ վաճառքի ենթակա դեղամիջոց և վաճառքի հանվեց Մեծ Բրիտանիայի դեղատներում Cyklo-F և Femstrual ապրանքանիշով, ի սկզբանե բացառապես Boots դեղատան համար, ինչը որոշակի քննարկումներ էր առաջացրել դեղորայքի առկայության վերաբերյալ[64][65]։ Լյարդի ֆունկցիոնալ թեստերը խորհուրդ են տրվում ստուգել՝ տրանեքսամաթթուն երկար ժամանակ կանոնավոր օգտագործելիս[66]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 British national formulary: BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 170. ISBN 9780857111562.
  2. 2,0 2,1 Shakur H, Roberts I, Fawole B, Chaudhri R, El-Sheikh M, Akintan A, և այլք: (WOMAN Trial Collaborators) (2017). «Effect of early tranexamic acid administration on mortality, hysterectomy, and other morbidities in women with post-partum haemorrhage (WOMAN): an international, randomised, double-blind, placebo-controlled trial». Lancet. 389 (10084): 2105–2116. doi:10.1016/S0140-6736(17)30638-4. PMC 5446563. PMID 28456509.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Cyklokapron Tablets - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)». www.medicines.org.uk. 2016 թ․ սեպտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. «Lysteda (tranexamic acid) Package Insert» (PDF). accessdata.FDA.gov. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. Law RH, Wu G, Leung EW, Hidaka K, Quek AJ, Caradoc-Davies TT, և այլք: (2017). «X-ray crystal structure of plasmin with tranexamic acid-derived active site inhibitors». Blood Advances. 1 (12): 766–771. doi:10.1182/bloodadvances.2016004150. PMC 5728053. PMID 29296720.
  6. Wu G, Mazzitelli BA, Quek AJ, Veldman MJ, Conroy PJ, Caradoc-Davies TT, և այլք: (2019). «Tranexamic acid is an active site inhibitor of urokinase plasminogen activator». Blood Advances. 3 (5): 729–733. doi:10.1182/bloodadvances.2018025429. PMC 6418500. PMID 30814058.
  7. 7,0 7,1 «Tranexamic Acid Injection - FDA prescribing information, side effects and uses». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. «Tranexamic acid Use During Pregnancy | Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. 9,0 9,1 Watts G (2016). «Utako Okamoto». Lancet. 387 (10035): 2286. doi:10.1016/S0140-6736(16)30697-3. PMID 27308678.
  10. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  11. Hamilton R (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 415. ISBN 9781284057560.
  12. Binz S, McCollester J, Thomas S, Miller J, Pohlman T, Waxman D, և այլք: (2015). «CRASH-2 Study of Tranexamic Acid to Treat Bleeding in Trauma Patients: A Controversy Fueled by Science and Social Media». Journal of Blood Transfusion. 2015: 874920. doi:10.1155/2015/874920. PMC 4576020. PMID 26448897.
  13. Melvin JS, Stryker LS, Sierra RJ (2015). «Tranexamic Acid in Hip and Knee Arthroplasty». The Journal of the American Academy of Orthopaedic Surgeons. 23 (12): 732–40. doi:10.5435/JAAOS-D-14-00223. PMID 26493971. S2CID 41823501.
  14. 14,0 14,1 Tengborn L, Blombäck M, Berntorp E (2015). «Tranexamic acid--an old drug still going strong and making a revival». Thrombosis Research. 135 (2): 231–42. doi:10.1016/j.thromres.2014.11.012. PMID 25559460.
  15. Roberts I, Shakur H, Coats T, Hunt B, Balogun E, Barnetson L, և այլք: (2013 թ․ մարտ). «The CRASH-2 trial: a randomised controlled trial and economic evaluation of the effects of tranexamic acid on death, vascular occlusive events and transfusion requirement in bleeding trauma patients». Health Technology Assessment. 17 (10): 1–79. doi:10.3310/hta17100. PMC 4780956. PMID 23477634.
  16. Ker K, Roberts I, Shakur H, Coats TJ (2015 թ․ մայիս). «Antifibrinolytic drugs for acute traumatic injury». The Cochrane Database of Systematic Reviews. 2015 (5): CD004896. doi:10.1002/14651858.CD004896.pub4. PMC 10589907. PMID 25956410.
  17. Cherkas D (2011 թ․ նոյեմբեր). «Traumatic hemorrhagic shock: advances in fluid management». Emergency Medicine Practice. 13 (11): 1–19, quiz 19–20. PMID 22164397. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին.
  18. «Drug will save lives of accident victims, says study». BBC News. 2010. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 3-ին.
  19. Napolitano LM, Cohen MJ, Cotton BA, Schreiber MA, Moore EE (2013 թ․ հունիս). «Tranexamic acid in trauma: how should we use it?». The Journal of Trauma and Acute Care Surgery. 74 (6): 1575–1586. doi:10.1097/TA.0b013e318292cc54. PMID 23694890. S2CID 9569603.
  20. CRASH-3 trial collaborators; և այլք: (CRASH-3 trial collaborators) (2019 թ․ նոյեմբեր). «Effects of tranexamic acid on death, disability, vascular occlusive events and other morbidities in patients with acute traumatic brain injury (CRASH-3): a randomised, placebo-controlled trial». Lancet. 394 (10210): 1713–1723. doi:10.1016/S0140-6736(19)32233-0. PMC 6853170. PMID 31623894. {{cite journal}}: |author1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  21. 21,0 21,1 «Lysteda (tranexamic acid) Package Insert» (PDF). accessdata.FDA.gov. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  22. Lukes AS, Moore KA, Muse KN, Gersten JK, Hecht BR, Edlund M, և այլք: (2010). «Tranexamic acid treatment for heavy menstrual bleeding: a randomized controlled trial». Obstetrics and Gynecology. 116 (4): 865–75. doi:10.1097/AOG.0b013e3181f20177. PMID 20859150. S2CID 6977827.
  23. Naoulou B, Tsai MC (2012). «Efficacy of tranexamic acid in the treatment of idiopathic and non-functional heavy menstrual bleeding: a systematic review». Acta Obstetricia et Gynecologica Scandinavica. 91 (5): 529–37. doi:10.1111/j.1600-0412.2012.01361.x. PMID 22229782. S2CID 8862324.
  24. «Postpartum Haemorrhage, Prevention and Management (Green-top Guideline No. 52)». Royal College of Obstetricians & Gynaecologists-US. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  25. 25,0 25,1 Henry DA, Carless PA, Moxey AJ, O'Connell D, Stokes BJ, Fergusson DA, Ker K, և այլք: (The Cochrane Collaboration) (2011). Henry DA (ed.). «Anti-fibrinolytic use for minimising perioperative allogeneic blood transfusion». The Cochrane Database of Systematic Reviews. John Wiley & Sons, Ltd. 2011 (3): CD001886. doi:10.1002/14651858.cd001886.pub4. PMC 4234031. PMID 21412876.
  26. Ker K, Edwards P, Perel P, Shakur H, Roberts I (2012). «Effect of tranexamic acid on surgical bleeding: systematic review and cumulative meta-analysis». BMJ. 344: e3054. doi:10.1136/bmj.e3054. PMC 3356857. PMID 22611164.
  27. Ker K, Prieto-Merino D, Roberts I (2013). «Systematic review, meta-analysis and meta-regression of the effect of tranexamic acid on surgical blood loss» (PDF). The British Journal of Surgery. 100 (10): 1271–9. doi:10.1002/bjs.9193. PMID 23839785. S2CID 25033742.
  28. RCPCH. «Evidence Statement Major trauma and the use of tranexamic acid in children Nov 2012» (PDF). Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  29. Sethna NF, Zurakowski D, Brustowicz RM, Bacsik J, Sullivan LJ, Shapiro F (2005). «Tranexamic acid reduces intraoperative blood loss in pediatric patients undergoing scoliosis surgery». Anesthesiology. 102 (4): 727–32. doi:10.1097/00000542-200504000-00006. PMID 15791100. S2CID 790638.
  30. Pernik MN, Dosselman LJ, Aoun SG, Walker AD, Hall K, Peinado Reyes V, և այլք: (2020). «The effectiveness of tranexamic acid on operative and perioperative blood loss in long-segment spinal fusions: a consecutive series of 119 primary procedures». Journal of Neurosurgery. Spine. 32 (5): 768–774. doi:10.3171/2019.11.SPINE191174. PMID 31978874.
  31. «Cyklokapron (tranexamic acid) Product Information» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  32. Forbes CD, Barr RD, Reid G, Thomson C, Prentice CR, McNicol GP, Douglas AS (1972). «Tranexamic acid in control of haemorrhage after dental extraction in haemophilia and Christmas disease». British Medical Journal. 2 (5809): 311–3. doi:10.1136/bmj.2.5809.311. PMC 1788188. PMID 4553818.
  33. van Galen KP, Engelen ET, Mauser-Bunschoten EP, van Es RJ, Schutgens RE (2019). «Antifibrinolytic therapy for preventing oral bleeding in patients with haemophilia or Von Willebrand disease undergoing minor oral surgery or dental extractions». The Cochrane Database of Systematic Reviews. 2019 (4): CD011385. doi:10.1002/14651858.CD011385.pub3. PMC 6474399. PMID 31002742.
  34. Chen Z. «牙膏可添加氨甲环酸» [Tranexamic acid is allowed in toothpastes]. People's Daily Online, Health Section (չինարեն).
  35. «LC Paper No. CB(3) 61/07-08 Proposed resolution under the Pharmacy and Poisons Ordinance» (PDF). Hong Kong LegCo. 2007 թ․ նոյեմբերի 7.
  36. «牙膏含"氨甲环酸"是处方药?看看牙膏里的秘密» [TXA in toothpaste a prescription drug? Secrets of toothpastes]. news.sina.com.cn. 中国新闻周刊 [China News Weekly]. 2018 թ․ հոկտեմբերի 31.
  37. «How to Choose Toothpaste». ion Corporation. «if toothpaste has a label of "quasi drug", this indicates that the product contains active ingredients [...] Tranexamic acid»
  38. «Unauthorized». Health Canada. Government of Canada. 2019 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  39. 39,0 39,1 Estcourt LJ, Desborough M, Brunskill SJ, Doree C, Hopewell S, Murphy MF, Stanworth SJ (2016). «Antifibrinolytics (lysine analogues) for the prevention of bleeding in people with haematological disorders». The Cochrane Database of Systematic Reviews. 2016 (3): CD009733. doi:10.1002/14651858.CD009733.pub3. PMC 4838155. PMID 26978005.
  40. «Tranexamic acid». Clinical Transfusion. International Society of Blood Transfusion (ISBT). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  41. Siegal DM, Garcia DA, Crowther MA (2014). «How I treat target-specific oral anticoagulant-associated bleeding». Blood. 123 (8): 1152–8. doi:10.1182/blood-2013-09-529784. PMID 24385535.
  42. Ker K, Beecher D, Roberts I (2013). Ker K (ed.). «Topical application of tranexamic acid for the reduction of bleeding» (PDF). The Cochrane Database of Systematic Reviews (7): CD010562. doi:10.1002/14651858.CD010562.pub2. PMID 23881695.
  43. Logan JK, Pantle H (2016). «Role of topical tranexamic acid in the management of idiopathic anterior epistaxis in adult patients in the emergency department». American Journal of Health-System Pharmacy. 73 (21): 1755–1759. doi:10.2146/ajhp150829. PMID 27769971.
  44. Williams A, Biffen A, Pilkington N, Arrick L, Williams RJ, Smith ME, և այլք: (2017). «Haematological factors in the management of adult epistaxis: systematic review». The Journal of Laryngology and Otology. 131 (12): 1093–1107. doi:10.1017/S0022215117002067. PMID 29280698. S2CID 45310419.
  45. Gottlieb M, Koyfman A, Long B (2019). «Tranexamic Acid for the Treatment of Epistaxis». Academic Emergency Medicine. 26 (11): 1292–1293. doi:10.1111/acem.13760. PMID 30933392.
  46. Moen CA, Burrell A, Dunning J (2013). «Does tranexamic acid stop haemoptysis?». Interactive Cardiovascular and Thoracic Surgery. 17 (6): 991–4. doi:10.1093/icvts/ivt383. PMC 3829500. PMID 23966576.
  47. Prutsky G, Domecq JP, Salazar CA, Accinelli R (2016). «Antifibrinolytic therapy to reduce haemoptysis from any cause». The Cochrane Database of Systematic Reviews. 2016 (11): CD008711. doi:10.1002/14651858.CD008711.pub3. PMC 6464927. PMID 27806184.
  48. Flower R, Rang HP, Dale MM, Ritter JM (2007). Rang & Dale's pharmacology. Edinburgh: Churchill Livingstone. ISBN 978-0-443-06911-6.[Հղում աղբյուրներին]
  49. Klepfish A, Berrebi A, Schattner A (2001). «Intranasal tranexamic acid treatment for severe epistaxis in hereditary hemorrhagic telangiectasia». Archives of Internal Medicine. 161 (5): 767. doi:10.1001/archinte.161.5.767. PMID 11231712.
  50. Zhou LL, Baibergenova A (2017). «Melasma: systematic review of the systemic treatments». International Journal of Dermatology. 56 (9): 902–908. doi:10.1111/ijd.13578. PMID 28239840. S2CID 21683251.
  51. Taraz M, Niknam S, Ehsani AH (2017 թ․ մայիս). «Tranexamic acid in treatment of melasma: A comprehensive review of clinical studies». Dermatologic Therapy. 30 (3): e12465. doi:10.1111/dth.12465. PMID 28133910. S2CID 3910189.
  52. Ando H, Matsui MS, Ichihashi M (2010 թ․ հունիս). «Quasi-drugs developed in Japan for the prevention or treatment of hyperpigmentary disorders». International Journal of Molecular Sciences. 11 (6): 2566–2575. doi:10.3390/ijms11062566. PMC 2904932. PMID 20640168.
  53. Woreta FA, Lindsley KB, Gharaibeh A, Ng SM, Scherer RW, Goldberg MF (2023 թ․ մարտ). «Medical interventions for traumatic hyphema». The Cochrane Database of Systematic Reviews. 2023 (3): CD005431. doi:10.1002/14651858.CD005431.pub5. PMC 10010597. PMID 36912744.
  54. Atsev S, Tomov N (2020). «Using antifibrinolytics to tackle neuroinflammation». Neural Regeneration Research. 15 (12): 2203–2206. doi:10.4103/1673-5374.284979. PMC 7749481. PMID 32594031.
  55. «WHO | WHO updates recommendation on intravenous tranexamic acid for the treatment of postpartum haemorrhage».
  56. 56,0 56,1 «Lysteda (tranexamic acid) Package Insert» (PDF). accessdata.FDA.gov. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  57. Taeuber I, Weibel S, Herrmann E, Neef V, Schlesinger T, Kranke P, և այլք: (2021 թ․ ապրիլ). «Association of Intravenous Tranexamic Acid With Thromboembolic Events and Mortality: A Systematic Review, Meta-analysis, and Meta-regression». JAMA Surgery. 156 (6): e210884. doi:10.1001/jamasurg.2021.0884. PMC 8047805. PMID 33851983.
  58. Chornenki NL, Um KJ, Mendoza PA, Samienezhad A, Swarup V, Chai-Adisaksopha C, Siegal DM (2019). «Risk of venous and arterial thrombosis in non-surgical patients receiving systemic tranexamic acid: A systematic review and meta-analysis». Thrombosis Research. 179: 81–86. doi:10.1016/j.thromres.2019.05.003. PMID 31100632. S2CID 157066652.
  59. 59,0 59,1 59,2 59,3 «Lysteda (tranexamic acid) Package Insert» (PDF). accessdata.FDA.gov. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
  60. «Tranexamic Acid use while Breastfeeding». www.drugs.com. 2014. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  61. «19th WHO Model List of Essential Medicines» (PDF). WHO. 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  62. «Substans - Tranexamsyra». FASS. FASS.se. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  63. «Xanodyne Announces FDA Approval of Lysteda (Tranexamic Acid) for Treatment of Women with Heavy Menstrual Bleeding». Drugs.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  64. Chapman C (2011 թ․ հունվարի 27). «Tranexamic Acid to be available OtC». Community pharmacy news, analysis and CPD. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
  65. Chapman C (2011 թ․ փետրվարի 10). «In defence of multiple pharmacies». Community pharmacy news, analysis and CPD. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին.
  66. Allen H (2012 թ․ հունիսի 13). «Tranexamic acid for bleeding». Patient UK. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին.