Վլադիմիր Վիխրով
Վլադիմիր Վիխրով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1954 |
Ծննդավայր | Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 6, 2010 (56 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Miusskaya Cemetery |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան և կրկնօրինակող |
Վլադիմիր Վլադիմիրովիչ Վիխրով (ռուս.՝ Влади́мир Влади́мирович Вихро́в, հունվարի 17, 1954, Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 6, 2010, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային, ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, հնչյունավորող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Վիխրովը ծնվել է 1954 թվականի հունվարի 17-ին ԽՍՀՄ Գորկի քաղաքում՝ Վլադիմիր Վիխրով ավագի և Նինա Սլավինսկայայի ընտանիքում։
1975 թվականին ավարտել է Մոսկվայի Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարանը։ 1975-2005 թվականներին աշխատել է Վախթանգովի թատրոնում։ Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում, որոնցից են՝ «Աշնանային ղողանջներ», «Կարմիր դիվանագիտական սուրհանդակները», «Ռազմամեքենայի անձնակազմը», «Հարսանիքի օրը ստիպված ենք ճշտել»։ Հնչյունավորել է արտասահմանյան ֆիլմեր և սերիալներ։ Երկրորդ կուրսի ուսանող Վլադիմիրի առաջին աշխատանքային փորձը եղել է «Մոսֆիլմ»-ում մասսայական տեսարանի հնչյունավորումը[1]։
Հնչյունավորել է նաև գովազդային հոլովակներ, որոնց թվում են՝ «Wrigley’s Searmint, Doublemint, Juicy Fruit» (1995֊2001), «Gillette» (1995֊2006), «Blend-a-med» (1998, 2003), «Lipton» (1998֊1999), «Ուպսավիտ» (1998), «Ֆումիտոքս» (2002), «Ռոսիա - շչեդրայա դուշա» (2004֊2005), «Пиво ПИТ: Право быть мужчиной» (2006֊2007), «Օրբիտ։ Ատամնաբույժներն ուղեծրին» (2007), «Իկեա։ Սովորեք քնել մեզ հետ» (2008) և այլն։ Եղել է «Love Radio»-ի (2000֊2007), ինչպես նաև СТС-8 (1998), Муз-ТВ (2005֊2006) և ՏՆՏ (2008) հեռուստաալիքների պաշտոնական ձայնը։
Հնչյունավորել է նաև «Բեթմենը և Ռոբինը» ֆիլմը․ ձայնի փորձնական երիզներն ուղարկվել են Ամերիկա, որտեղից էլ հաստատել են վերջինիս[1]։ Հետկադրային հնչյունավորում է կատարել «НТВ» հեռուստաալիքի համար․ հնչյունավորել է այնպիսի հեռուստասերիալներ, ինչպիսիք են «Սեքս մեծ քաղաքում»-ը և Ջեյմս Բոնդի մասին բոլոր 20 ֆիլմերը։ Վլադիմիր Վիխրովը եղել է Ջորջ Քլունիին ռուսերեն հնչյունավորող հիմնական դերասանը։
2010 թվականի սեպտեմբերին վրաերթի է ենթարկվել Տվերսկայա փողոցում գտնվող իր տնից ոչ հեռու։ Ստացած մարմնական վնասվածքներից մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 6-ին՝ 57 տարեկանում, Սկլիֆոսովսկու հիվանդանոցում[2][3]։ Թաղվել է 2010 թվականի սեպտեմբերի 24-ին Մոսկվայի Միուսկի գերեզմանոցում։
Դերերը կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1974 | Հեղափոխությունից ծնվածը
սերիա 9 - Վերջին հանդիպումը |
հյուր ռեստորանում |
1976 | Տիմուրը և նրա թիմը | Օլգային հանդիպած մարդը Մոսկվայում |
1977 | Կարմիր դիվանագիտական սուրհանդակները | պրապորշչիկ Վասիլև |
1978 | Աշնանային ղողանջներ | արքայազն Ելիսեյ |
1979 | Հարսանիքի օրը ստիպված ենք ճշտել | Վիկտոր |
1979 | Ամառային հյուրախաղեր | Ալեքսանդր Կոնովալով |
1980 | Հույժ վտանգավորները | Ստաս |
1981 | Придут страсти-мордасти | Վոլոդյա |
1982 | Կանացի ուրախություններ և տխրություններ | Վոլոդյա Լագոդա |
1983 | Զրահամեքենայի անձնակազմը | Սանյա Մենշով |
1985 | Հակահարված | ավագ լեյտենանտ |
1985 | Ավագ եղբոր հարսանիքը | Բորիս Պոլոզով |
1986 | Վախ | լեյտենանտ Իվոլգին |
1988 | Ծաղրածու | դրվագ |
1990 | Արդյունք | Վլադիմիր Ալեքսանդրովիչ |
1990 | Նմանակողը | Կենտկոմի ներկայացուցիչ |
1992 | Առանց աճպարարության | գուրման հաճախորդ |
1992 | Ոչնչացնել տասներեքերորդ համարին | ՊԱԿ-ի աշխատակից |
2005 | Պատրույգ | Զբաղվածության բյուրոյի այցելու |
2006 | Անձրևից հետո | Ալյոշայի հայրը |
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո և սերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Քլունի
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Ձայն |
---|---|---|
1997 | Բեթմենը և Ռոբինը | Բեթմեն/Բրյուս Ուեյն |
1997 | Խաղարարը | գնդապետ Թոմաս Դևո |
1999 | Երեք արքաները | Արչի Գեյթս |
2000 | Կատարյալ փոթորիկ | կապիտան Բիլլի Թայն |
2000 | Օ՜, որտե՞ղ ես, եղբա՛յր | Ուլիս Էվերեթ ՄակԳիլ |
2001 | Օուշենի տասնմեկ ընկերները | Դեննի Օուշեն |
2003 | Անտանելի դաժանություն | Մայլզ Մեսի |
2004 | Օուշենի տասներկու ընկերները | Դեննի Օուշեն |
2005 | Սիրիանա | Բոբ Բառնես |
2007 | Օուշենի տասներեք ընկերները | Դեննի Օուշեն |
2008 | Մայքլ Քլեյթոն | Մայքլ Քլեյթոն |
2008 | Կարդալուց հետո այրել | Գարրի |
2009 | Երկնքում | Ռայան Բինգհեմ |
2010 | Ամերիկացին | Ջեկ |
Այլ հնչյունավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Ձայն |
---|---|---|
1940 | Բաղդադի գողը | երկձայն, հետկադրային |
1959 | Ջազում միայն աղջիկներ են | բազմաձայն, հետկադրային |
1959 | Բեն-Հուր | Մեսսալա |
1960 | Սպարտակ | տղամարդկանց բոլոր դերերը |
1960 | Վառ արևի տակ | բազմաձայն, հետկադրային |
1961 | Երեք հրացանակիրները | բազմաձայն, հետկադրային |
1962-2002 | Ջեյմս Բոնդ | տղամարդկանց բոլոր դերերը |
1962 | Երեք հարյուր սպարտացիները | տղամարդկանց բոլոր դերերը |
1962 | Կարտուշ | երկձայն, հետկադրային |
1963 | Ինչպես լինել սիրված | |
1964 | Պայթացրե՛ք բանկը | երկձայն, հետկադրային |
1964 | Մի բուռ դոլարների համար | բազմաձայն, հետկադրային |
1964 | Ժանդարմը Սան Տրոպեից | բազմաձայն, հետկադրային |
1964 | Ֆանտոմաս | բազմաձայն, հետկադրային |
1965 | Ժանդարմը Նյու Յորքում | բազմաձայն, հետկադրային |
1965 | Ֆանտոմասը կատաղել է | բազմաձայն, հետկադրային |
1967 | Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի | բազմաձայն, հետկադրային |
1968 | Ժանդարմն ամուսնանում է | բազմաձայն, հետկադրային |
1968 | Դաջվածքներովը | բազմաձայն, հետկադրային |
1968 | Մնաս բարով, ընկե՛ր | բազմաձայն, հետկադրային |
1969 | Սառեցրածը | երկձայն, հետկադրային |
1970 | Ժանդարմը հանգստի ժամանակ | բազմաձայն, հետկադրային |
1970 | Մարդ-նվագախումբ | երկձայն, հետկադրային |
1970 | Ռիո Լոբո | երկձայն, հետկադրային |
1971 | Կարմիր արև | բազմաձայն, հետկադրային |
1971 | Վիլլի Վոնկան և շոկոլադի գործարանը | Վիլլի Վոնկա, տղամարդկանց
դերերի կեսը |
1973 | Յակոբ ռաբբիի արկածները | բազմաձայն, հետկադրային |
1974 | Բորսալինո և ընկերությունը | բազմաձայն, հետկադրային |
1974 | Սառցե կուրծքը | երկձայն, հետկադրային |
1977 | Հրեշը | բազմաձայն, հետկադրային |
1977 | Շտապող մարդը | երկձայն, հետկադրային |
1978 | Ես ամաչկոտ եմ, բայց բուժվում եմ | բազմաձայն, հետկադրային |
1979 | Ժանդարմը և այլմոլորակայինները | բազմաձայն, հետկադրային |
1979 | Կատաղածը | բազմաձայն, հետկադրային |
1979 | Բրայանի կյանքը՝ ըստ Մոնթի Փայթոնի | մեկ ձայն, հետկադրային |
1981-1989 | Ինդիանա Ջոնս | Ինդիանա Ջոնս |
1981 | Պրոֆեսիոնալը | բազմաձայն, հետկադրային |
1981 | Ոստիկանի կաշվի համար | երկձայն, հետկադրային |
1981 | Շարքիի թիմը | բազմաձայն, հետկադրային |
1981 | Փախուստ Նյու Յորքից | բազմաձայն, հետկադրային |
1982 | Շոկ | բազմաձայն, հետկադրային |
1982 | Ժանդարմը և ժանդարմուհիները | բազմաձայն, հետկադրային |
1982 | Քոնան բարբարոսը | հետկադրային |
1982 | Ռեմբո։ Առաջին արյունը | բազմաձայն, հետկադրային |
1983 | Երկնագույն որոտ | երկձայն, հետկադրային |
1984 | Քոնան ավերիչը | հետկադրային |
1984 | Ֆորտ Սագան | հետկադրային |
1984 | Ուղղակի արյուն | հետկադրային |
1984 | Երկվորյակը | հետկադրային |
1985 | Փախուստի դիմած գնացքը | Բաք |
1985 | Ոստիկանի խոսքը | բազմաձայն, հետկադրային |
1985 | Տասներեքը ընթրիքին | Հասթինգս |
1985 | Մահվան ծարավ 3 | երկձայն, հետկադրային |
1986 | Ալֆ | |
1986 | Ագաթա Քրիստիի դետեկտիվները։
Մահացածի հանելուկը |
Հասթինգս |
1986 | Սպանություն երեք գործողությամբ | Հասթինգս |
1986 | Լավջոյ | Լավջոյ |
1986 | Փախստականները | բազմաձայն, հետկադրային |
1986 | Կոբրա | բազմաձայն, հետկադրային |
1986 | Անխնա | բազմաձայն, հետկադրային |
1986 | Մահացու զենք | պարոն Ջոշուա |
1986 | Առանց փոխզիջումների | երկձայն, հետկադրային |
1986 | Դասակը | երկձայն, հետկադրային |
1986 | Փոխհատուցման գործողություն | երկձայն, հետկադրային |
1986 | Ընդունակ երեխաներ | բազմաձայն, հետկադրային |
1987 | Գիշատիչը | երկձայն, հետկադրային |
1987 | Նավից դուրս | բազմաձայն, հետկադրային |
1987 | Մահվան ծարավ 4։ Ջախջախում | երկձայն, հետկադրային |
1988 | Բիթլջուս | |
1988 | Արյունալի սպորտ | երկձայն, հետկադրային |
1988 | Գարֆիելդը և ընկերները | |
1988 | Մահացու ցուցակ | |
1988 | Անձրևի մարդը | |
1989 | Բանգկոկ Հիլթոն | տղամարդու բոլոր դերերը |
1989 | Բեթմեն | Բրյուս Ուեյն/Բեթմեն |
1989 | Հրացանակիրների վերադարձը | բազմաձայն, հետկադրային |
1989 | Կատարյալ վկան | Սեմ Փաքսթոն |
1989 | Անմեղը | Ֆրիբերի |
1989 | Սև անձրև | բազմաձայն, հետկադրային |
1989 | Երկնագույն պողպատ | երկձայն, հետկադրային |
1989-2010 | Պուարո | 1-ին եթերաշրջան |
1990 | Նշված է մեռնելու համար | Ջո |
1990 | Ջոն ըննդեմ հրաբուխի | երկձայն, հետկադրային |
1990 | Փախուստի դիմած միանձնուհիները | ձուկ-կարդինալ |
1990 | КОАПП. Таинственный КА… | մրրկահավ |
1990 | КОАПП. Симбиоз | |
1990 | Անմեղության կանխավարկած | |
1991 | Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը | Ռոբին Հուդ |
1991 | Ալիքի կատարին | երկձայն, հետկադրային |
1991 | Հերմանի գլուխը | Հերման |
1991 | Հուդզոնի ճուռակը | բազմաձայն, հետկադրային |
1992 | Հայրենասերների խաղերը | երկձայն, հետկադրային |
1992 | Ազատ մարդը | Վիկտոր Վացենդակ |
1992 | Վերջնական վերլուծություն | «Մոստ-Վիդեո»-ի հնչյունավորում և
երկձայն, հետկադրային |
1992 | Սպիտակները չեն կարող թռչել | բազմաձայն, հետկադրային |
1992 | Գողություն պատվիրե՞լ եք | բազմաձայն, հետկադրային |
1992 | Խավարի բանակը | երկձայն, հետկադրային |
1993 | Մերկացածները | |
1993 | Հարվածի հեռավորության վրա | երկձայն, հետկադրային |
1993 | Փախստականը | բազմաձայն, հետկադրային |
1993 | Ջոշուայի ծառը | բազմաձայն, հետկադրային |
1993 | Տաշեղը | բազմաձայն, հետկադրային |
1993 | Օրենքից դուրս | երկձայն, հետկադրային |
1993 | Կատարյալ աշխարհ | Ռոբերտ Հեյնս |
1993 | Մարմիններ առևանգողները | |
1993 | Կործանողը | Սայմոն Ֆենիքս |
1993 | Դժվար թիրախ | երկձայն, հետկադրային |
1993 | Սև թիկնոց | բանտի պետ |
1993-1997 | Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները | տղամարդու դերերը |
1994 | Փողոցային մարտիկը | բազմաձայն, հետկադրային |
1994 | Ժամանակի պարեկը | երկձայն, հետկադրային |
1994 | Ես սիրում եմ անախորժություններ | բազմաձայն, հետկադրային |
1994 | Զոռո | Ջեյք |
1994-2009 | Շտապ օգնություն | տղամարդկանց դերերի կեսը |
1994 | Հարցազրույց վամպիրի հետ | Լեստատ |
1994 | Փախուստն անհնար է | |
1994 | Մերկացում | Թոմ Սանդերս |
1995 | Հավերժ Բեթմենը | Բրյուս Ուեյն, Վել Քիլմեր, դոկտոր Բարթոն,
բանկի պահակ, տղամարդկանց բոլոր դերերը |
1995 | Հաշվեհարդար Բրոնքսում | երկձայն, հետկադրային |
1995 | Կասկածելի դեմքեր | բազմաձայն, հետկադրային |
1995 | Շուն-մարդկանց ցեղից վերջինը | տղամարդկանց դերերը |
1995 | Զենա՝ մարտիկների թագուհին | տղամարդկանց դերերի մի մասը |
1995 | Առաջին ասպետը | Մալագանտ |
1995 | Վատ տղաները | Ֆուշե |
1995 | Վարձու մարդասպաններ | Միգել Բեյն |
1995 | Հանդուգնը | բազմաձայն, հետկադրային |
1996 | Լոս Անջելեսի շոգը | |
1996 | Առաքելությունն անիրագործելի է | բազմաձայն, հետկադրային |
1996 | Փրկագին | երկձայն, հետկադրային |
1996 | Մարգո թագուհին | Եվգենի Դվորժեցկու դերը |
1996 | Տիեզերական ջեմ | Մայքլ Ջորդան |
1996 | Ձևացնողը | Ջարոդ |
1996 | Գողացված սրտեր | Ֆրենկ |
1996 | Մահացու կռիվ։ Երկրի պաշտպանները | պատմողը |
1997 | Յոթ տարի Տիբեթում | բազմաձայն, հետկադրային |
1997 | Եզրին | բազմաձայն, հետկադրային |
1997 | Լոլիտա | Հումբերտ |
1997-1999 | Սանսեթ Բիչի սերն ու գաղտնիքները | տղամարդկանց դերերի մի մասը |
1998 | Նամակ ունեք | Ջո Ֆոքս |
1998 | Ջեք Ֆրոսթ | Ջեք Ֆրոսթ |
1998 | Մել | տղամարդկանց դերերի կեսը |
1998 | Պայթեցնողը | երկձայն, հետկադրային |
1998 | Ռոնին | երկձայն, հետկադրային |
1998 | Մեկ հնարավորություն երկուսի համար | Ալեն Դելոն, բազմաձայն, հետկադրային |
1998 | Օնեգին | Նիկիտին |
1998 | Դեսպանորդը | տղամարդկանց դերերը |
1998 | Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ | Թայրել |
1998-2004 | Սեքսը մեծ քաղաքում | հետկադրային, տղամարդկանց դերերի մի մասը |
1998 | Մեծն Մերլինը | Մերլին, արքա Վորթիգերն, Ուտեր Պենդրագոն |
1999 | Մատրիցա | Մորֆեուս |
1999 | Տասներեքերորդ մարտիկը | բազմաձայն, հետկադրային |
1999 | Օդային որսորդը | երկձայն, հետկադրային |
1999 | Թաբու | հետկադրային թարգմանություն,
տղամարդկանց դերերի մի մասը |
1999 | Նոթինգ Հիլ | |
1999 | Եգիպտոսի արքայազնը | Ռամզես |
1999 | Պողպատե հսկան | երկձայն, հետկադրային |
1999 | Սուրբծննդյան ոգիները | տղամարդկանց բոլոր դերերը |
2000 | ԴՄԲ | Լիբերման |
2000 | Առաքելությունն անիրագործելի է 2 | բազմաձայն, հետկադրային |
2000 | Ճանապարհային արկած | |
2000 | Առաքելություն դեպի Մարս | |
2000 | Ծանոթացեք ծնողների հետ | Գրեգ Ֆաքեր |
2000 | Լավագույն ընկերը | բժիշկ սրտաբան |
2000 | Մարտի դաշտ։ Երկիր | Քեր |
2000 | Անաղմուկ։ Թռչող մարտիկը | տղամարդկանց դերերը |
2000 | Թրաֆիք | Կառլոս Այալա |
2001 | Կախարդը | տղամարդկանց դերերի հետկադրային հնչյունավորում |
2001 | Միջանցիկ վնասվածքները | Մեթ Մոնտինի և երկձայն, հետկադրային |
2001 | Ժամային մեխանիզմ | դետեկտիվ Արտի Պլաչինսկի |
2001 | Ընդօրինակելի արուն | Դերեկ Զուլանդեր |
2001-2003 | Կոբրա։ Հակաահաբեկչություն | կարդում է հետկադրային թարգմանությունը |
2002 | Պլուտո Նեշի արկածները | Պլուտո Նեշ |
2002 | Հին դպրոց | Բեռնարդ Քեմփբել |
2002 | Խորտակում | երկձայն, հետկադրային |
2003 | «Քլեյթոն» բազա | Սթայլզ |
2003 | Երկրային միջուկ։ Նետում դեպի դժոխք | Դոկտոր Քոնրադ Զիմսկի |
2003 | Մատրիցա։ Վերալիցքավորում | Մորֆեուս |
2003 | Մատրիցա. Հեղափոխություն | Մորֆեուս |
2003 | Առեղծվածային գետը | սերժանտ Վիտի Փաուերս |
2004 | Ծանոթացեք Ֆաքերների հետ | Գրեգ Ֆաքեր |
2004 | Հարձակում 13-րդ տեղամասի վրա | Ջեյք Ռոնիկ |
2004 | Անձնական համար | հետկադրային թարգմանություն |
2004 | Բախում | լեյտենանտ Դիքսոն |
2005 | Գերին | |
2005 | Ֆանտաստիկ քառյակը | Վիկտոր ֆոն Դում |
2006 | Հաղթաթղթի մեկանոցներ | Ռուփերթ Ռիդ |
2006 | Իշխան Վլադիմիր | մուլտֆիլմի սկզբում պատմողի ձայնը |
2006 | Ոչ ոքի չասես | դատախազ |
2006 | Պուշկին։ Վերջին մենամարտը | Պյոտր Վյազեմսկի |
2006 | Տարվա մարդ | |
2007 | Ներխուժում | Բեն Դրիսքոլ |
2007 | Բորնի վերջնագիրը | լուրերի ռեպորտյոր |
2007 | Միսթր Բինի արձակուրդները | |
2007 | Հրաձիգը | |
2007 | Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը | Վիկտոր ֆոն Դում |
2007 | Նինձյա-կրիաները | պատմող |
2007 | Լեռնագնացը։ Յոթերորդ օրորոցայինից վերջինը | կարդում է անգլերենից թարգմանությունը |
2007 | Հանթի որսը | Սայմոն Հանթ |
2008 | Անհաջողության զինվորները | Թագ Սպիդմեն |
2008 | Կենդանի մնալու դպրոցը | Դրիլբիթ Թեյլոր |
2009 | Դորիան Գրեյ | Բեյզիլ |
2009 | Ժամանակների սկիզբը | արքա |
Ռադիոհաղորդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հաղորդում |
---|---|
2008-2009 | Փաստագրական շարք «Ռուսաստանի ռադիո»-ում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Михаил Антонов (2004 թ․ հուլիսի 24). «Отдел кадров - Озвучка кино. Гости: Алексей Колган, Вихров Владимир, Любовь Германова». echo.msk.ru. Эхо Москвы. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Умер актер Владимир Вихров». kommersant.ru. Коммерсантъ. 2010 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Скончался мастер дубляжа, киноактер Владимир Вихров». interfax.ru. Интерфакс. 2010 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հատված «Արինա» թոք-շոուից». vk.com. НТВ. 1999 թ․ մարտի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. (ռուս.)
- Գալինա Պարսեգովա, Տատյանա Կուզմինա (5-11 апреля 1999). ««Շտապօգնության» ռուսական ձայները». tele7.nsk.su. «ТелеСемь» թերթ. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. (ռուս.)
- Օլգա Տերեշկովա (2003 թ․ հոկտեմբերի 16). «Յուրաքանչյուրին մեկական աստղ». mk.ru. Московский комсомолец. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. (ռուս.)
- «Հատված «Լոլիտա․ առանց բարդույթների» հաղորդումից։ Թեմա՝ «Սիրո տարիք»». vk.com. Первый канал. 2005 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. (ռուս.)
- ««Մարդ և օրենք» հաղորդում». 1tv.ru. Первый канал — 28:00 րոպեից՝ սյուժե Վլադիմիր Վիխրովի մասին. 2011 թ․ հուլիսի 7. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. (ռուս.)
- Յուրի Պարենկո (2019 թ․ օգոստոսի 22). «Նրա ձայնով էր խոսում Ջեյմս Բոնդը․ հնչյունավորման արքա Վլադիմիր Վիխրովի ողբերգական մահը». express-novosti.ru. ИА"Экспресс-Новости". Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին. (ռուս.)
- Հունվարի 17 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Նիժնի Նովգորոդ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 6 մահեր
- 2010 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ե․ Վախթանգովի անվան թատրոնի անձինք
- Խորհրդային դերասաններ
- Միուսկի գերեզմանոցում թաղվածներ
- Ռուս դերասաններ
- Ռուս հնչյունավորողներ
- Վիխրովներ
- Վրաերթի զոհեր