Բանգկոկ Հիլթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բանգկոկ Հիլթոն
անգլ.՝ Bangkok Hilton
ԵրկիրFlag of Australia.svg Ավստրալիա
Ժանրհեռուստադրամա
Թվական1989
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔեն Քամերոն
ՊրոդյուսերՋորջ Միլեր
ԴերակատարներՆիկոլ Քիդման, Դենհոլմ Էլիոթ, Հյուգո Ուիվինգ, Ջոյ Սմիթերս և Նոա Թեյլոր
ԵրաժշտությունԳրեմ Ռևել
ՄոնտաժՄարկուս Դ'Արսի
Տևողություն273 րոպե

«Բանգկոկ Հիլթոն» (անգլ.՝ Bangkok Hilton) ավստրալիական, սուր սյուժե ունեցող վեցսերիայանոց 1989 թվականի դրամա՝ նկարահանված հեռուստատեսության համար։ Ռեժիսիոր՝ Քեն Քամերոն։ Գլխավոր դերերում՝ Նիկոլ Քիդման և Հյուգո Ուիվինգ։

Սերիալի կարգախոսն է՝ «From the captivity of her childhood, the ultimate prison awaits»:

Սյուժեի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներ, ք. Սիդնեյ։ Փաստաբան Գրեմ Գրինը կապի մեջ է մտնում և գիշերն անցկացնում է երիտասարդ արիստոկրատուհի Կետրին Ֆոլկների հետ։ Սակայն հաջորդ օրը լույս է տեսնում «Դեյլի Տելեգրաֆ» թերթի օրվա թողարկումը՝ «Դյունկերկի առյուծ» Անգուս Սթենթոնի մահվան մասին լուրով, ուր տեղակայված էր նրա որդու՝ Հելի լուսանկարը, որից բոլորը ճանաչում են Գրեմ Գրինին։ Լինելով ռազմագերի և Բանգկոկ Հիլթոն բանտի կալանավոր՝ Սթենթոնը իր ընկերների փախուստի համար ճապոնացիներին թունել փորելու ծրագիր էր տվել (հակառակ դեպքում ճապոնացիները յուրաքանչյուր փախչողի դիմաց մահապատժի կենթարկեին երկու հոգու)։ Տրիբունալի դատավճռի համաձայն նրան աստիճանազրկել էին, հեռացրել բանակից, իսկ հայրը հրաժարվել էր նրան տուն թողնել։ Տիկին Ֆոլկները հարկադրում է դստերը դադարեցնել թշվառ լքյալի հետ ունեցած սիրավեպը։ ՄակՆեյր ֆիրմայի ղեկավարը հեռացնում է Սթենթոնին, և նա մեկնում է։ Կետրին Ֆոլկները դուստր է ունենում։

20 տարի անց արդեն մեծացած Կատրինա Սթենթոնը, մոր մահից հետո փաստաթղթերն ուսումնասիրելով, գտնում է Գրեմ Գրինի նամակները։ Նա իր հորը համարում էր մահացած, որովհետև դրանում նրան երկար տարիներ համոզել էին մայրն ու տատիկը։ Կատրինան սկսում է իր փնտրտուքները և, հուսալով, որ ինչ-որ բան կիմանա հոր մասին, ուղևորվում է Լոնդոն, ուր ապրում էր իր կրտսեր եղբայր Ջեյմսը։ Վերջինս ոչինչ չի հաղորդում հոր մասին, և Կատրինան որոշում է հետ վերադառնալ Ավստրալիա։ Ավիաընկերության գրասենյակուն նա ծանոթանում է Արկի Ռեգան անունով բարետես լուսանկարչի հետ։ Վերջինս նրան օգնում է հոր որոնումներում, ապա առաջարկում է միասին մեկնել Ավստրալիա։ Բայց քանի որ տոմսեր չկային, նա առաջարկում է նախ մեկնել Հնդկաստան, ուր և մի քիչ կհանգստանային։ Ջեյմս Սթենթոնը հայտնում է Կատրինային, որ Բանգկոկում իրավաբանական գրասենյակը Հել Սթենթոնին է փոխանցել հորից մնացած դրամական ժառանգությունը։Թռիչքօց առաջ Արկին հատուկ ճամպրուկի մեջ նվեր է մատուցում Կատրինային՝ լուսանկարչական խցիկ՝ պրոֆեսիոնալ նկարահանող օբյեկտիվների հավաքածուով։

Ժամանելով Հնդկաստան` Կատրինան և Արկին, որոնց հարաբերությունները արդեն դադարել էին սոսկ ընկերական լինելուց, տեղավորվում ենծովափին կից հյուրանոցում։ Այստեղ բացահայտվում է Կատրինայի հետ Արկիի` Ավստրալիա մեկնելու իրական նպատակը։ Քանի դեռ Կատրինան վայելում է իր հանգիստը, նրա «ընկերը» ժամանակն իզուր չի անցկացնում և ուղևորվում է հերոինի խմբաքանակի հետևից, ինչն աննկատ տեղադրում է Կատրինային նվիրած ճամպրուկի եզրակարի տակ։ Քանի որ Գոայից Ավստրալիա ուղիղ չվերթի տոմսեր դարձյալ չկային, Կատրինան որոշում է Ավստալիա թռչել Բանգկոկով և իր որոնումները շարունակել այնտեղ։ Սա փոքր-ինչ նյարդայնացնում է Արկիին, բայց արդյունքում նա համաձայնում է։ Հնդկական մաքսատանը թմրանյութերը չեն հայտնաբերվում, և հերոսները թռչում են Թաիլանդ։

Ժամանելուց անմիջապես հետո Կատրինան գնում է իր հոր փաստաբան Կարլայլի մոտ։ Վերջինս Սթենթոնին հայտնում է դստեր ժամանման մասին, սակայն Կատրինայի հայրը հրաժարվում է հանդիպել նրա հետ։ Ոչնչի չհասնելով՝ նա Արկիի հետ ուղևորվում է Ավստրալիա։ Նա հանձնում է ուղեբեռը, շունը հոտառությամբ Կատրինայի ճամպրուկում հայտնաբերում է հերոինը, աղջկան ձերբակալում են, իսկ Արկին հանգիստ մեկնում է Ավստրալիա։

Հաշվի առնելով թմրանյութի լուրջ կշիռը (2,4 կգ) և հուսալքված, ասթմայից տառապող Կատրինայի ոչ այնքան ադեկվատ վարքագիծը՝դատարանը նրան նախնական կալանքի է ուղարկում ծաղրաբար «Բանգկոկ Հիլթոն» անվանվող Լունգժաո բանտ, այսինքն՝ այն նույն բանտը, ուր պատերազմի ժամանակ ճապոնական գերության մեջ գտնվել է աղջկա հայրը։ Կալանավորներն այստեղ քնում են կեղտոտ հատակին, որի վրա լույսը վառելուն պես վխտում էին խավարասերները, միաժամանակ լողանում էին միևնույն մեծ լոգարանում և այլն։ Կատրինան ծանոթանում է իր բանտախցի կալանավորուհիներից մեկի հետ, ով պատմում է, թե ինչպես կարելի է աղբատար թունելի միջով, օգտագործելով ինքնաշեն բանալին, ներթափանցել բանտի այն բաժինը, ուր տղամարդիկ են (քանի որ դա նրան անհրաժեշտ էր՝ այցելելու այստեղ գտնվող մտավոր հետամնաց եղբորը)։

Եվս մեկ անգամ հանդիպելով Կարլայլի հետ՝ Կատրինան խնդրում է հորը փոխանցել մոր օրագիրը։ Կարդալով այն՝ Հել Սթենթոնը, այնուամենայնիվ, որոշում է հանդիպել դստեր հետ, սակայն ներկայանում է որպես Կարլայլի օգնական։ Կատրինայի հետ հարազատական կապի առկայության վերաբերյալ կասկածներ չեն մնում. աղջկա բնավորությունը ճիշտ հոր բնավորությունն էր։ Համոզվելով թմրանյութերի գործում Կատրինայի մասնակցության բացակայության մեջ՝Կարլայլը և Սթենթոնը ձեռնամուխ են լինում դատարանում պաշտպանելու նրան։ Սթենթոնը փնտրում է Արկիին, սակայն սա պրոֆեսիոնալ է, անորսալի, ինչպես ստվերը։ Կատրինան նրա առաջին զոհը չէր։ Այնուամենայնիվ, Սթենթոնը քիչ էր մնում նրան հասներ օդանավակայանի հրապարակում։ Թաիլանդյան դատարանը Կատրինայի համար մահապատժի դատավճիռ է կայացնում։ Կատրինայի ընկերուհուն և վերջինիս եղբորը ավելի վաղ էին մահապատժի ենթարկել ու գնդակահարել։

Կատրինայի վերջին հույսը փախչելն էր։ Հելը վերհիշում է, որ իր համածառայակիցները, որոնց ինքը մատնել էր ճապոնացիներին, ուզում էին փախչել փորված թունելի միջով՝ ստորերկրյա կոմունիկացիաներով։ Քանի որ պատերազմն ավարտվեց չհաջողված փախուստի հաջորդ օրն իսկ, ճապոնացիները չհասցրեցին անցնել այդ թունելի միջով։ Ինչ վերաբերում է թաիլանդացիներին, ապա նրան հնարավոր է ոչինչ չգիտեին փորված թունելի մասին։ Մինչդեռ թունելը գտնվում էր բանտի տղամարդկանց բաժնի հիվանդանոցի (լազարեթի) մոտ։ Կատրինային հաջողվում է ձեռք բերել իր մահապատժի ենթարկված ընկերուհու ինքնաշեն բանալին, մտնել լազարեթ և թունելի միջով դուրս գալ, որտեղ իրեն մոտորանավակով դիմավորում է հայրը և հասցնում Ավստրալիս թռչող ինքնաթիռին։

Մաքսակետի աշխատողին նա հայտարարում է, որ ճանապարհում է իր դստերը։ Ցնցված Կատրինան հեռանում է Թաիլանդից։

Արկին Հնդկաստան է ժամանում հերթական աղջկա հետ։ Կատրինան հոր հետ հանդիպում է այդ աղջկա հետ, նրան պատմում են ամեն ինչ։ Հենց որ Արկին մեկնում է հերոինի հերթական խմբաքանակի հետևից, աղջիկը հաղորդում է տալիս ոստիկանությանը։ Թմրանյութը ձեռքին ձերբակալված Արկիին ուղեկցում են այն սեղանիկի մոտով, որտեղ նստած է Կատրինան։

Վերջին կադրերում Կատրինան, հոր հետ գրկախառնված, զբոսնում է ծովափում։ Նրանք զրուցում են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներն իրականացվել են Սիդնեյում` Ավստրալիա, Թաիլանդում, Հնդկաստանում և Մեծ Բրիտանիայում։

Աշխարհի տարբեր երկրների վարձույթի համար գոյություն ունի սերիալի մոնտաժի մի քանի տարբերակներ։

1989 թվականի օրիգինալ ավստրալիական տարբերակը կազմված էր 3 երկժամանոց էպիզոդներից (ներառյալ գովազդային ժամանակը)։ Ընդհանուր տևողությունը կազմում էր մոտավորապես 4,5 ժամ։ Հենց այս տարբերակն են ցուցադրել ԱՄՆ-ում 1991 թվականին` «TBS» ալիքով։

2000 թվականին սերիալը Մեծ Բրիտանիայում թողարկվել 2 DVD-ով։ Յուրաքանչյուր էպիզոդը տրոհել էին երկու մասի, արդյունքում ամեն մի սկավառակի վրա ստացվել էր երեք էպիզոդ։ Այս տարբերակի թերությունն այն էր, որ թաիլանդյան շատ տեսարաններում բացակայում էր սուբտիտրը։

Մինչ Ռուսաստանում պաշտոնական ցուցադրությունը, սերիալի չլիցենզավորված տարբերակը կրճատված է եղել. ընդհանուր տևողությունը՝ 90 րոպե, այսինքն՝ միայն սերիալի 1/3-ի չափով։

Վարջին DVD-թողարմումները, որոնք լույս են տեսել Ավստրալիայում 2005 թվականին, բաղկացած են 3 էպիզոդներից։ Պատկերը վերևից և ներքևից բավականին շատ սեղմված է՝1.33:1 մինչև 1.78:1 ֆորմատով։ Սրա արդյունքում ստեղծվեցին սերիալի սկզբի և վերջի նոր տիտրեր, ինչպես նաև վերամոնտաժվեց եզրափակիչ տեսարանը, որի ժամանակ սկսվում են երևալ տիտրերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]