Մահացու զենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահացու զենք
անգլ.՝ Lethal Weapon
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ[1], մարտաֆիլմ[1][2], թրիլեր, բադի մուվի, ոստիկան ընկերների մասին ֆիլմ և սուրբծննդյան ֆիլմ
ԹեմաԼոս Անջելեսի ոատիկանության վարչություն և թմրանյութերի անօրինական առևտուր
Թվականմարտի 6, 1987[1][3], օգոստոսի 14, 1987[4], սեպտեմբերի 10, 1987[5] և 1987
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Դոններ[6][1][2]
ՊրոդյուսերՋոել Սիլվեր և Ռիչարդ Դոններ
Սցենարի հեղինակՇեյն Բլեք
ԴերակատարներՄել Գիբսոն[6][2][7], Դենի Գլովեր[6][2][7], Գերի Բյուզի[6][2][7], Mitchell Ryan?[2][7], Թոմ Աթքինս[7], Մերի Էլեն Թրեյնոր[7], Ալ Լեոնգ[7], Դարլին Լավ[7], Դոն Գորդոն[7], Էդ Օ'Ռոսս[7], Գրանդ Լ․ Բուշ[7], Ջիմմի Ֆ. Սկեգզ[7], Սթիվ Քեհեն[7], Traci Wolfe?[7], Սվեն Օլե Թորսեն[8], Ջոան Սևերանս[8], Blackie Dammett?[8] և Ջեք Թիբո[8]
ՕպերատորՍթիվեն Գոլդբլաթ
ԵրաժշտությունՄայքլ Քեյմեն
ՄոնտաժՍտյուարտ Բեյրդ
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոնգ Բիչ և Սանտա Մոնիկա
ԿինոընկերությունԱրծաթե նկարներ
Տևողություն112 րոպե
Բյուջե15 000 000 $
Շահույթ120 207 127 $
Պաշտոնական կայքէջ
 Lethal Weapon Վիքիպահեստում

Մահացու զենք (անգլ.՝ Lethal Weapon), գեղարվեստական կինոնկար, ռեժիսոր Ռիչարդ Դոների մարտաֆիլմն է, որը նկարահանվել է 1987 թվականին ԱՄՆ-ում։

Ներկայացվել է Օսկարի «Լավագույն ձայն» անվանակարգում։ Կինոնկարը սկիզբ դրեց «Մահացու զենքի» հաջողված սերիային և դարձավ 1980-ականների ամենահայտնի մարտաֆիլմը ԱՄՆ-ում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ աղջիկը ինքնասպան է լինում՝ ցած ընկնելով հյուրանոցի պատշգամբներից մեկից։ Վաղ առավոտյան դետեկտիվ Մարտին Ռիգսը (Մել Գիբսոնը) որսում է հաղորդագրություն դիպուկահարի մասին։ Գալիս է այն տեղը, որտեղ արդեն վիրավորված է մի երեխա և սպանում է դիպուկահարին, իսկ հետո իրականացնում է թմրավաճառների կասեցում, որի ընթացքում գրեթե բոլորը զոհվում են։ Աղջկա մահվան վայր է ժամանում ոստիկան Մյորդոկը (Դենի Գլովեր)։ Տեղեկանալով աղջկա տվյալների մասին և իմանալով աղջկա ու նրա ծնողների անունները նա հասկանում է, որ դա նրա գործընկերոջ դուստրն է, որը զանգահարել էր մի քանի օր առաջ։

Նստելով տանը Ռիգսը փորձում է ինքնասպան լինել, սակայն վերջին պահին կանգ է առնում։ Այդ օրը Մյորդոկի ծննդյան օրն է և նա տեղեկանում է, որ նրան են նշանակել նոր գործընկեր, հենց նրան ում հետ նա չի ուզում աշխատել սոցիալական շեղումների պատճառով, կնոջ հետ տեղի ունեցած մահվան պատճառով։ Հոգեբանն առաջարկում է նրան հրաժարվել ծառայություններից, սակայն պետը՝ Մյորֆին (Սթիվ Կախան) ոչինչ չի ցանակնում լսել։

Շուտով Ռիգսը և Մյորդոկը ստանում են տեղեկություն այն մասին, որ մի տղամարդ պատրաստվում է ինքնասպան լինել։ Ռիգսը ցած է նետվում տանիքից այդ դժբախի հետ, իսկ Մյորդոկը ցասման մեջ առաջարկում է Ռիգսին ինքնասպան լինել։

Մյորդոկը և Ռիգսը ժամանում են Բևերլի Հիլզ՝ ստուգելու այն մարդու հասցեն, որը վճարում էր բնակարանի համար, որից ցած է ընկել Ամանդա Հենսեյկերը։ Այնտեղ նրանք տեսնում են երկու աղջիկների և մի մարդու, որը փորձում էր կրակել նրանց վրա, բայց ինքն է զոհվում։ Հանկարծ Ռիգսի գլխում ծնվում է մի գաղափար, համաձայն որի վկան կապ ուներ Ամանդայի մահվան հետ։ Այդ վկան ոմն Դիքսին էր, որը տեսել էր, թե ինչպես է Ամանդան ցած նետում իրեն։ Հաջորդ օրը Ռիգսը և Մյորդոկը գնում են Դիքսիի տուն, սակայն երբ նրանք մոտենում են տանը, տունը պայթում է։ Մի խումբ տղաներ, որոնք զբոսնում էին տան մոտակայքում, պատմում են գազի ընկերության մի մարդու մասին, որը ունի դաջվածք օձի և դանակի տեսքով, հենց նույն դաջվածքից, որն ունի նաև Ռիգսը։

Ամանդայի արյան անալիզի պատասխանները վկայեցին, որ նրան թունավորել են։ Դա բերում է դետեկտիվներին՝ Մայքլ Հենակերի (Թոմ Հետկինս) մոտ, որը Մյորդոկից պարտքով գումար էր խնդրել Վիետնամում նրա կյանքը փրկելու համար և պատժել աղջկա սպանողներին։ Պարզվեց այս պատմության հետ կապ ուներ այն փաստը, թե ինչով էր զբաղվում Մայքլ Հենակերը Վիետնամական պատերազմի ժամանակ։ Նա ՊՏԿ-ի մի խմբավորման անդամ էր, որը վերացրել էր թմրավաճառներին, իսկ պատերազմից հետո վերցրել նրանց բիզնեսը իր ձեռքը և սկսել դրանց մատակարարումը ԱՄՆ։ Խոսակցության պահին հայտնված միսթր Ջոշուան սպանում է Մայքլին, թույլ տալով նրան ամբողջը։

Գեներալ Պիթեր Մակկալիստերը հրամայում է սպանել Ռիգսին։ Նրա վրա փողոցում կրակում են անցնող մեքենայից, բայց բարեբախտաբար Մարտինը հասցրել էր սաղավարտ հագնել։ Դետեկտիվները որոշում են օգտվել դրանից և հայտարարում են Ռիգսին մահացած։ Այդ ընթացքում Մյորդոկի դստերը առևանգում են սպանելով նրա ընկերոջը, և Մյորդոկին նշանակում հանդիպում անապատում։ Հանդիպմանը գալիս է նաև Ռիգսը, որը զինված էր ատրճանակով։ Փոխհրաձգությունն ավարտվում է դետեկտիվների վնասազերծմամբ, Ռիգսին բռնում է Մաքքլիստերը, իսկ Մյորդոկին Ջոշուան։

Գերության մեջ սկսում են Ռիգսին տանջել, սակայն նա ազատվում է, սպանում չինացի Էնդոյին, հետո փրկում է Մյորդոկին և Ռիանին։ Հետապնդելով Ջոշուայի, նա բաց է թողնում նրան երթուղում։ Այդ ընթացքում Մյորդոկը սպանում է գեներալին և հասկանում է, որ Ջոշուան գիտի որտեղ է նա ապրում։ Ջոշուան գակիս է Մյորդոկի տուն, սպանում երկու հերթապահի և ներխուժում տուն, սակայն Մյորդոկի ընտանիքն այնտեղ չի լինում։ Նրան սպանում են Ռիգսը և Ռոջերը։ Տան Բակում Ռիգսը Փորձում է վնասազերծել Ջոշուային, սակայն նա դիմադրություն է ցույց տալիս։ Սակայն Ջոշուան չի ցանկանում հանձնվել և սպանվում է։

Ռիգսը գալիս է Մյորդոկի տուն և փոխանցում նրա աղջկան այն փամփուշտը, որով պատրաստվում էր ինքնասպան լինել։ Մյորդոկը դուրս է գալիս և հրավիրում նրան Սուրբ ծննդյան ընթրիքի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]