Թոմ Աթքինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմ Աթքինս
Tomatkins.jpg
Ծնվել էնոյեմբերի 13, 1935(1935-11-13)[1] (86 տարեկան)
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1967)[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Ամուսին(ներ)Garn Stephens?

Թոմ Աթքինս (անգլ.՝ Tom Atkins, նոյեմբերի 13, 1935(1935-11-13)[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչում է ձեռք բերել սարսափ և թրիլլեր ժանրերի ֆիլմերում խաղալուց հետո։ Աշխատել է ռեժիսորներ և սցենարիստներ Ուիլյամ Փիթեր Բլեթի, Ջոն Կարպենտերի, Ռիչարդ Դոների, Ջորջ Ռոմեոյի, Ֆրեդ Դեքերի, Սթիվեն Քինգի, Շեյն Բլեքի հետ։

Առավել հայտնի են Աթքինսի դերակատարումները «Մշուշ», «Իններորդ կոնֆիգուրացիա», «Փախուստ Նյու Յորքից» «Սարսափների գեղադիտակ», «Հելոուին 3։ Վհուկների ժամանակը»[4], «Մահացու զենք», «Մոլագար ոստիկանը», «Երկու չար աչքեր», «Բոբ Ռոբերթս», «Հարվածի հեռավորությամբ», «Իմ արյունոտ Վալենտին»[5], «Խելահեղ երթ»[6] ֆիլմերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել դերասանուհի Գարն Սթիվենսի հետ (ծնվ․ 1936 թվականին)։ 1986 թվականին ամուսնացել է Ջենիս Լի Ռադջերսի հետ։ Զույգն ունի որդի՝ Թեյլորը[7]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վախի գիշեր» կինոփառատոն (Լուիսվիլ, 2010)
  • Սարսափ-օրինակ
Fangoria ամսագրի մրցանակ (2010)
  • «Fangoria Horror» փառքի սրահ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Notable Past StudentsAmerican Academy of Dramatic Arts.
  3. Atkins Biography (1935)(չաշխատող հղում)
  4. «'Drive Angry' Casting That Will Surely Thrill You» 
  5. «Monster-Mania 14 Guest List Grows»։ DreadCentral։ February 7, 2010։ Վերցված է July 31, 2016 
  6. «Exclusive: Tom Atkins is BACK and Ready to Drive Angry»։ DreadCentral 
  7. «Tom Atkins Biography (1935)»։ filmreference.com։ Վերցված է դեկտեմբերի 18, 2011