Մեկ հնարավորություն երկուսի համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մեկ հնարավորություն երկուսի համար
Une chance sur deux
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Ժանր արկածային ֆիլմ, մարտաֆիլմ և կինոկատակերգություն
Թվական մարտի 25, 1998[1]
Լեզու ֆրանսերեն
Ռեժիսոր Պատրիս Լեկոնտ
Պրոդյուսեր Քրիստիան Ֆեշներ
Սցենարի հեղինակ Սերժ Ֆրիդման, Պատրիս Լեկոնտ և Patrick Dewolf
Դերակատարներ Ժան Պոլ Բելմոնդո, Ալեն Դելոն, Վանեսա Պարադի, Jacques Roman, M'Bembo, Միշել Օմոն, Ֆիլիպ Մանիան, Philippe Vieux և Sandrine Caron
Օպերատոր Steven Poster
Երաժշտություն Ալեքսանդր Դեպլա և Կլոդ Բոլլին
Մոնտաժ Ժոել Աշ
Տևողություն 110 րոպե
Բյուջե 32 000 000 ԱՄՆ դոլար

Մեկ հնարավորություն երկուսի համար (ֆր.՝ Une chance sur deux, այսինքն երկու հնարավորությունից մեկը), 1998 թվականի ֆրանսիական կատակերգական մարտաֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսը սիրում է համարձակություն և արկածներ։ Նրա սիրած զբաղմունքը թանկարժեք մեքենաներ գողանալն է, ինչի համար արդեն մի քանի անգամ հայտնվել է ճաղերի հետևում։ Նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ փաստաբանը նրան փոխանցում է սկավառակ, որը մահից առաջ ձայնագրել է նրա մայրը, ով որոշում է այդ ձևով տեղեկացնել աղջկան, թե ով է նրա հայրը։ Ավելի ճիշտ Ալիսը ինքը պետք է ճշտի, քանի որ հնարավոր հայրերը երկուսնն են։ Բանտից դուրս գալուց հետո Ալիսը գնում է նրանց փնտրելու։ Այդպես նա ծանոթանում է Լեո Բրասակին, ով ունի ավտոսրահ ու հազվագյուտ ավտոմեքենաների կոլեկցիոների և Ժուլյեն Վինյալյի՝ ռեստորանի սեփականատիրոջ ու ադամանդների հափշտակցի հետ։ Լեոն և Ժուլյենը սկզբում բոլորովին հիացած չէին այն մտքից, որ նրանք այժմ պետք է հոգ տանեն չափահաս դստեր մասին, քանի որ երկուսն էլ համառ ամուրիներ են և չեն պատրաստվում որևէ բան փոխել իրենց կյանքում։ Բայց հանկած վրա է հասնում չսպասված շրջադարձ՝ Ալիսը փախչելով բռնացողներից, մեքենա է գողանում, որը պատկանում է ռուսական մաֆիային և որի բեռնախցիկում կա փողերով լի ճամպրուկ։ Մեքենան թողնելով ճանապարհին, Ալիսը թաքնվում է, իսկ ճամպրուկը ընկնում է ոստիկանության ձեռքը։ Բայց մաֆիայի պարագլուխ Անատոլի Շարկովը համոզված է, որ գումարը աղջկա մոտ է։ Նոր գտնված հայրերը ստիպված են օգնել աղջկան դուրս գալ այդ վտանգավոր իրավիճակից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս ֆիլմի սցենարը ստեղծվել է երեք տարում
  • Բելմոնդո - Դելոն դուետը այս ֆիլմում հայտնվել է նրանց վերջին միասնական աշխատանքից երեսուն տարի հետո։
  • Չնայած որ Ֆրանսիայում այս ֆիլմը դիտել են 1,056,000 կինոդիտողներ, ծրագրի նկարը ձախողվել է։

Այլ երկրներում ֆիլմը դիդել են՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]