Ալիքի կատարին (ֆիլմ, 1991)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ալիքի կատարին
Point Break
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Japan.svg Ճապոնիա
Ժանրքրեական[1][2], ֆիլմ-կողոպուտ[3][4], թրիլեր, մարտաֆիլմ[1][5][6][2][7], ֆիլմ սերֆինգի մասին, սպորտային ֆիլմ և Ընկեր ոստիկանների մասին պատմող ֆիլմ
Թվական1991 և սեպտեմբերի 19, 1991[8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔեթրին Բիգելոու[1][5][9][10]
ՊրոդյուսերRobert L. Levy? և Պիտեր Աբրամս
ԴերակատարներՊատրիկ Սուեյզի[1][2][9][10][5], Կիանու Ռիվզ[1][2][9][10][5], Գերի Բյուզի[1][10][5], Լորի Փեթի[1], Ջոն Քրիստոֆեր ՄակԳինլի[1], James LeGros?[5], Թոմ Սայզմոր[11], Էնթոնի Կիդիս[1], Lee Tergesen?[1], Christopher Pettiet?[11], Peter Phelps?[11], Ռիվեր Ֆենիքս, Վինսենթ Կլին[1], Քրիս Պեդերսոն[1], John Philbin?[1], Elizabeth Berkley?[12], Ping Wu?[12], John Apicella?[12] և Ջեք Քելեր[12]
ՕպերատորԴոնալդ Պիտերման[13]
ԵրաժշտությունՄարկ Այշեմ
ՄոնտաժՀովարդ Է. Սմիթ
Պատմվածքի վայրԼոս Անջելես և Տորքեյ
Նկարահանման վայրԼոս Անջելես, Հավայի, Մալիբու, Սանտա Մոնիկա, Յուտա և Cannon Beach?
ԿինոընկերությունLargo Entertainment և 20th Century Fox
Տևողություն122 րոպե
Բյուջե24 000 000 ԱՄՆ դոլար[14]
Շահույթ83 000 000 ԱՄՆ դոլար[15]

«Ալիքի կատարին» (անգլ.՝ Point Break), ռեժիսոր Քեթրին Բիգելոուի 1991 թվականի ֆիլմ։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԴԲ-ն հետաքննում է բանկերի հանդուգն կողոպտիչների գործը, որոնք կազմել են ավազակախումբ՝ ստանալով «նախկին նախագահներ» անվանումը։ Կողոպուտների ժամանակ նրանք հագնում էին Լինդոն Ջոնսոնի, Ռիչարդ Նիքսոնի, Ջիմի Քարթերի և Ռոնալդ Ռեյգանի դիմակները։ Հետաքննությամբ զբաղվող բաժին է տեղափոխվում նորանշանակ Ջոնի Յուտան (Քիանու Ռիվզ)։ Նա դառնում է սպա Էնջելո Պապասի (Գերի Բյուզի) գործընկերը, որը կասկածում է, որ ավազակախմբի անդամները ինչ-որ կապ ունեն սերֆինգի հետ։ Այդ ենթադրությունն ստուգելու համար անհրաժեշտ էր գործակալ, որը կարող էր մուտք գործել ավազակախումբ, և Ջոնին համաձայնվում է կատարել այդ դերը։

Ջոնին ձեռք է բերում ալիքների վրա լողալու սերֆեր (լողատախտակ) և համառորեն փորձում է յուրացնել սերֆինգը որպես մարզաձև և փիլիսոփայություն։ Նրանից մեծ ջանքեր են պահանջվում դրա համար և նույնիսկ ստիպված է լինում վերանայել իր որոշ հայացքներ, սակայն արդյունքում նա հայտնվում է սերֆինգիստների գլխավորի՝ Բոդհիի մոտ (Պատրիկ Սուեյզի)։ Միաժամանակ Ջոնին կապվում է Բոդհիի նախկին ընկերուհու՝ Թայլերի հետ (Լորի Փեթի)։ Ջոնին և Բոդհին ընկերանում են և շուտով պարզ է դառնում, որ հենց Բոդհին է «նախկին նախագահներ» խմբի գլխավորը։ Բանկերը թալանելով՝ հանցագործները յուրատեսակ ուղերձ են թողնում հասարակությանը։ Այդ ձևով գումար են աշխատում՝ փորձելով արյուն չթափել հարձակման ժամանակ։

Սակայն վերջին կողոպուտի ժամանակ զոհեր են ունենում, այդ թվում և ավազակախմբի անդամներից մեկին (Գրոմեթ)։ Որպեսզի թաքցնի հետքերը, Բոդհին, որը կռահում է Յուտայի ով լինելը, առևանգում է Թայլերին սահմանն անցկացնելու մտադրությամբ։ Հանցագործներին ետ պահելու ժամանակ զոհվում է Էնջելոն, իսկ Ջոնիին անասելի դժվարությամբ հաջողվում է փրկել աղջկան։

Եզրափակչի ժամանակ Յուտան ՀԴԲ գործակալների հետ գտնում է Բոդհիին Ավստրալիայում, բայց վերջինս կարճատև կռվից հետո խնդրում է իրեն «հանձնել» ալիքներին, իր կյանքի երազանքին։ Ջոնին թույլ է տալիս, հավանաբար իմանալով, որ այդ ալիքը Բոդհիի կյանքում կլինի վերջինը։ Ապա իր ոստիկանական ժետոնը նետում է ալիքների մեջ։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Պատրիկ Սուեյզի Բոդհի Բոդհի
Քիանու Ռիվզ Ջոնի Յուտա Ջոնի Յուտա
Լորի Փեթի Թայլեր Էնն Էնդիկոտ Թայլեր Էնն Էնդիկոտ
Գերի Բյուզի Էնջելո Պապաս Էնջելո Պապաս
Ջոն Մաքգինլի Բեն Հարփեն Բեն Հարփեն
Ջեյմս Լեգրո Ռոուչ Ռոուչ
Բոջեսի Քրիստոֆեր Գրոմեթ Գրոմեթ
Ջոն Ֆիլբին Նաթանիել Նաթանիել
Վինսենթ Կլին Ուորչայլդ Ուորչայլդ

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992MTV Movie Award մրցանակ — Ամենացանկալի տղամարդ (Քիանու Ռիվզ)
  • 1992 — Առաջադրվել է MTV Movie Award — Լավագույն էքշն տեսարան (Ինքնաթիռից երկրորդ թռիչքը, երբ Յուտան բռնում է ընկնող Բոդհիին)
  • 1992 — Առաջադրվել է MTV Movie Award — Ամենացանկալի տղամարդ (Պատրիկ Սուեյզի)[16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]