Վինսենթ Կլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վինսենթ Կլին
Vincent Klyn
Ծնվել էհունիսի 30, 1960 (59 տարեկան)
ԾննդավայրՆոր Զելանդիա Օքլենդ, Նոր Զելանդիա
ՔաղաքացիությունՆոր Զելանդիա Նոր Զելանդիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԿինոդերասան, սերֆեր
Աշխատանք1988-2004

Վինսենթ Կլին կամ Վինսենթ Կլայն (անգլ.՝ Vincent Klyn, ծնվ.՝ հունիսի 30, 1960 թ.), նորզելանդացի դերասան, ֆիլմերի պրոդյուսեր և նախկին պրոֆեսիոնալ սերֆեր։ Կլինի մասնակցությամբ առաջին և, հավանաբար, համեմատաբար հիշվող ֆիլմը եղել է 1989 թվականին նկարահանված «Կիբօրգ» ֆիլմը (Ժան-Կլոդ Վան Դամի մասնակցությամբ)։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինը ծնվել է 1960 թվականին՝ Նոր Զելանդիայում։ 8 տարեկան հասակում ընտանյոք հանդերձ տեղափոխվել է Հոնոլուլու (Հավայան կղզիներ)։ Հավայիում Կլինն ավարտում է տեղի ավագ դպրոցներից մեկը և սկսում խորը կերպով զբաղվել սերֆինգով։ Արդեն 13 տարեկան հասակում նա սկսում է պրոֆեսիոնալ կերպով մասնակցել սերֆինգային մրցաշարերի։ Մասնակցել է Սերֆինգի համաշխարհային տուրին (World Wide Surf tour)՝ այդ ժամանակներում մտնելով 5 լավագույն սերֆերների ցուցակի մեջ։

Ֆիլմային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինը կատարում է ֆիլմային նորամուտը 1989 թվականին նկարահանված «Կիբօրգ» գիտաֆանտաստիկ և էքշն ժանրի ֆիլմում՝ կերտելով գլխավոր բացասական հերոսին՝ Ֆենդեր Տրեմոլո անվամբ։ Կլինն ընտրվել էր ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Փյունի կողմից, ով մի առիթով տեսել էր նրա սերֆինգային ցուցադրումները և պինդ ֆիզիկական կազմվածքի և խորաթափանց հայացքի համար հենց նրան վստահել գլխավոր բացասական դերը։

Կլինը կատարել է էպիզոդիկ դերեր մի շարք այնպիսի սերֆինգային ֆիլմերում, ինչպիսիք են «Կարմիր սերֆերը» (Ջորջ Քլունիի մասնակցությամբ) և «Ալիքի բարձունքին» (Կիանու Ռիվզի և Պատրիկ Սուեյզիի մասնակցությամբ), սակայն կրկին ստանում է գլխավոր դեր «Գանգստերների երկիրը» ֆիլմում (2000)։ Այնուամենայնիվ Կլինը իր ֆիլմացանակի զգալի մասի դերերն ստացել է Ալբերտ Փյունի նկարահանած ֆիլմերում. «Արյունալի մարտ», «Քիքբռնցքամարտիկը 2», «Տիկնիկ մարդը», «Նեմեսիս», «Պոռթկում», «Ասպետները», «Խորտակվող անձնակազմը», «Ոստիկանասպանը», «Քաղաքային սպառնալիքը» և «Մաքս Հեյվոք. Վիշապի անեծքը»։

Կլինը խաղացել է նաև 90-ականների և վաղ 2000-ականների հայտնի «Մալիբուի փրկարարները» հեռուստասերիալի մի քանի էպիզոդներում (գլխավոր դերերում՝ Պամելա Անդերսոն և Դեյվիդ Հասելհոֆ)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]