Պարաշյուտային սպորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Պարաշյուտային սպորտ
Տեսակ օդագնացություն և Ինքնաթիռային սպորտ
Parachuting Վիքիպահեստում
Պարաշյուտիստը ինքնաթիռից դուրս ցատկելից

Պարաշուտային սպորտ, պարաշուտինգ, սկայդայվինգ ավիացիոն սպորտի ձև։ Ընդգրկում է թռչող տարբեր ապարատներից (ինքնաթիռ, ուղղաթիռ, պլաներ, դիրիժաբլ, օդապարիկ) վայրէջք՝ պարաշյուտով։ Պարաշուտային սպորտի ժամանակակից ծրագիրն է․ անհատական և խմբակային ցատկեր ճշգրիտ վայրէջքով (600—1500 մ բարձրությունից), ազատ անկման ընթացքում (2000 մ) ակրոբատիկական տարրերի կատարում, չսահմանափակված բարձրությունից տևական անկում՝ հապաղումով, ազատ անկումով խմբակային թռիչք՝ էստաֆետային փայտիկի փոխանցումով (2400 մ), խմբակային ցատկեր ակրոբատիկական հանձնարարված տարրերի կատարումով (2400—4000 մ) և պարաշյուտային բազմամարտ (վայրէջքի ճշգրտություն, կրոս, լոզ, հրաձգություն փոքր տրամաչափի հրացանից)։ Պարաշուտային սպորտը սկզբնավորվել է 20-րդ դարի 20—30-ական թվականներին։

Մարզաձևը զարգացած է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում։ Հայաստանում 1933 թվականին ստեղծվել է պարաշյուտիստների առաջին խմբակը (Երևան, հետագայում՝ ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի աերո ակումբի կազմում)։ Առաջին ցատկերը կատարել են Ն․ Ղարաջյանը, Կ․ Մելքումյանը, Պ․ Ավետիսյանը, Ա․ Խաչատրյանը և ուրիշներ։ Հայ մարզիկները համամիութենական մրցումների մասնակցում էին 1946 թվականից։ 1972 թվականին Երևանում անցկացվել է ԽՍՀՄ առաջնություն։ 1973 թվականին Հայաստանի հավաքականը ԴՕՍԱԱՖ-ի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։ Հայաստանի մարզիկներից աշխարհի ռեկորդակիրներ են Ս․ Բաբայանը, Դ․ Մարտինովը, Վ․ Ռիբինը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png