Եզրին (ֆիլմ, 1997)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եզրին
անգլ.՝ The Edge
Երկիր ԱՄՆ
Ժանրարկածային ֆիլմ[1][2], մարտաֆիլմ, դրամա, ֆիլմ փրկվելու մասին և թրիլեր
Թեմաօդագնացություն
Թվականսեպտեմբերի 26, 1997 և ապրիլի 16, 1998[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼի Թամահորի[1][4][5][…]
ՊրոդյուսերԱրթ Լինսոն
Սցենարի հեղինակԴևիդ Մամեթ
ԴերակատարներԷնթոնի Հոփքինս[1][4][5][…], Ալեք Բոլդուին[1][4][5], Հարոլդ Փերինո[1][5], Էլ Մակֆերսոն[1][4][5], Լ․ Ք․ Ջոնս, Բարտ[1], Քեթլին Ուիլհոյթ[1], Գորդոն Թութուսիս[6] և Մարկ Քիլի[6]
ՕպերատորԴոնալդ ՄակԱլփին
ԵրաժշտությունՋերրի Գոլդսմիթ
ՄոնտաժՆեյլ Թրևիս
Պատմվածքի վայրԿանադա
Նկարահանման վայրԱլբերտա, Բրիտանական Կոլումբիա, Յոհո ազգային պարկ, Էդմոնտոն և Քանմոր
Տևողություն113 րոպե
Շահույթ43 312 294 $[7] և 27 873 386 $[7]

«Եզրին» (անգլ.՝ The Edge), արկածային ֆիլմ, հավելված հոգեբանական դրամայով և թրիլերով։ Ֆիլմի ռեժիսորը Լի Տամահորին է։ ԱՄՆ-ի կինոթատրոններում ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 1997 թվականի սեպտեմբերի 26-ին[8]։

Որպես ֆիլմի կարգախոս ընտրվել է հետևյալ նախադասությունը՝ «Ի՞նչ կլինի, եթե ձեր ոխերիմ թշնամին դառնա ձեր ապրելու միակ հնարավորությունը»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեց միլիարդատեր Չարլզ Մորսը իր երիտասարդ և գեղեցիկ կնոջ՝ ֆոտոմոդել Միկիի հետ ուղվորվում է Ալյասկա, որտեղ պրոֆեսյոնալ լուսանկարիչ Ռոբերտ Գրինը հույս ուներ լուսանկարել գեղեցիկ կադրեր։ Այն տղամարդը, որը պետք է լուսանկարվեր Միկիի հետ, հիվանդանում է և Ռոբերտը համոզում է Չարլզին, որպեսզի նա նրանց հետ ուղևորվի լիճ, որի մոտակայքում ապրում էր հնդիկ որսորդը, որի նկարը նա տեսել էր այն տան պատին, որտեղ նրանք կանգ էին առել և նա մտածում էր, որ այդ մարդը իդեալական կլինի ֆոտոսեսիայի համար։

Թռիչքի ժամանակ ուղղաթիռը բախվում է թռչուններին և ընկնում է լճի մեջ։ Օդաչուն մահանում է, բայց Չարլզը, Ռոբերտը և նրանց օգնականը ողջ են մնում։ Կապը ընդհատվում է, ցրտում էր, փրկության հույսը շատ փոքր է։ Ինչպես ողջ մնալ քաղաքակրթությունից հեռու?:

Չարլզ Մորսը, որը ուներ շատ ուժեղ հիշողություն և խորագիտակություն, հենց այս դեպքից մի քանի օր առաջ կարդացել էր մի գիրք այսպիսի դեպքերի մասին։ Նրա գիտելիքները, տղամարդկությունը և ինքնատիրապետման հատկությունը ստիպում են իրեն և իր ընկերներին պայքարել կյանքի համար։ Բայց նրանց առջև հայտնվում է լուրջ խնդիր՝ նրանց աննահանջ հետևում է մեծ, մարդակեր արջ, իսկ Ստիվենը փայտը սրելու ժամանակ խորը վիրավորում է ոտքը։

Մի անձրևոտ գիշեր արջը արյան հոտի միջոցով գտնում է նրանց և սպանում Ստիվենին։

Ավելի է ցրտում, ուժերը սպառվելու վրա են։ Մորսը առաջարկում է դանակի օգնությամբ ձկներ որսալ, և նրա մոտ դա համարյա ստացվում է, բայց հանկարծ նորից նրանց հետքի վրա է դուրս գալիս արջը։ Մորսը թակարդներ է սարքում արջի համար, հնդիկների եղանակով, չնայած որ Ռոբերտը դրանց արդյունավետությանը չի հավատում։ Ուժգին մարտից հետո արջը ընկնում է, խոցված փայտե ցցով։ Տաք հագուստի և նաև որոշ ժամանակ ուտելիքի հարցը արդեն համարվում էր լուծված։

Մի անգամ նրանք պատահական հանդիպեցին ինչ որ որսորդի լքված տնակ, որտեղից նրանք գտան կանոե, հրացան, պատրոններ, սպասք և քարտեզ։ Մորսը առաջարկում է մնացած ճանապարհը անցնել գետի միջով։ Փրկությանը շատ քիչ էր մնացել, բայց հենց այդ ժամանակ պարզվում է, որ Ռոբերտը Չարլզի կնոջ սիրեկանն է և նա որոշել է սպանել Չարլզին։ Ռոբերտը արդեն պատրաստվում էր սեղմել հրահանը, երբ հանկարծակի ընկավ փոսի մեջ, որը պատրաստված էր, որպես թակարդ կենդանիների համար։ Չարլզը դուրս է բերում վիրավոր Ռոբերտին և ցույց է տալիս առաջին օգնություն։ Դրանից հետո նրանք նավակով լողում են գետի երկայնքով դեպի կանոե։ Վերջապես նրանց նկատում է ոստիկանական ուղղաթիռը, բայց այդ ընթացքում Ռոբերտը մահանում է շատ արյուն կորցնելու հետևանքով։

«Բոլորի կյանքում լինում են փորձություններ, բայց ոչ այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք» ՝ ասում է Մորսը հանդիպելով լրագրողներին՝

«Իմ ընկերները մահացան, փրկելով իմ կյանքը»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Մասնագիտություն
Էնթոնի Հոփքինս Չարլզ Մորս միլիարդատեր-ձեռնարկատեր
Էլ Մակֆերսոն Միկի, կինը ֆոտոմոդել
Ալեք Բոլդուին Ռոբերտ Գրին լուսանկարիչ
Գարոլդ Պերինո Ստիվեն» Ուիլս օգնական
Լ. Կ. Ջոնս Ստայպս հյուրանոցի սեփականատեր
Կետլին Ուիլխոիդ Ջինի
Դեյվիդ Լինտսենդ Ջեյմս
Բարտ արջ

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի նկարահամնումների ժամանակ Բոլդուինը հենվում է ծառին (դա նախատեսված է եղել ռեժիսորի կողմից), որը ընկնում է մոտիկ կանգնած Խոպկինսի վրա։ Էնտոնի ընկնում է և վնացում ոտքը, բարեբախտաբար նա պրծնում է միայն կապտուկներով։
  • Նկարահանումների ժամանակ օգտագործվում է վարժեցված կրկեսային արջ՝ Բարտ անվանումով[9]։

«Lost in the Wilds» (Վայրի բնությունում կորածը) գիրքը, որը կարդում է ֆիլմի հերոս Էնտոնի Խոպկինսը, մտածված է եղել հատուկ այս ֆիլմի համար[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]