Մարդ-նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մարդ-նվագախումբ
L'Homme orchestre
Մարդ-նվագախումբ.jpg
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ժանրկատակերգություն
Թվական1970
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՍերժ Կորբեր
ՊրոդյուսերԱլեն Պուարե
Սցենարի հեղինակԺան Ալեն
Սերժ Կորբեր
ԴերակատարներԼուի դը Ֆյունես
Օլիվիե դը Ֆյունես
ՕպերատորԺան Րաբյե
ԵրաժշտությունՖրանսուա դե Ռուբե
Պատմվածքի վայրՀռոմ
ԿինոընկերությունGaumont
Տևողություն82 րոպե
L'Homme orchestre Վիքիպահեստում

Մարդ-նվագախումբ, ֆրանսիական երաժշտական կինոկատակերգություն։ Գլխավոր դերում՝ Լուի դը Ֆյունեսը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորեոգրաֆ և բալետի իմպրեսարիո (արտիստների ելույթների մասնավոր կազմակերպիչ կապիտալիստական երկրներում) Էվան Էվանսը (Լուի դը Ֆյունես) ղեկավարում է պարային խմբին և ուշադիր հետևում է, որ իր պարուհիները տղամարդկանց հետ չշփվեն և կենտրոնանան միայն աշխատանքի վրա։ Դրա համար նա ստիպված է լինում լինել շատ հայտնագործող և նույնիսկ մանիպուլյացիայի ենթարկել իր զարմիկի՝ Ֆիլիպի զգացմունքները։ Իր պարուհիներից մեկը՝ Էվանսը, թաքցնում է նրանից, որ երեխա ունի, որը իր դայակի հետ գտնվում է Իտալիայում։ Բայց Իտալիայում՝ գործուղման ժամանակ, նա իմանում է, որ խնամակալը էլ չի կարող երեխային խնամել և շտապ պետք է նրան փոխարինող գտնել։ Քանի որ դրա համար ժամանակ է անհրաժեշտ, թատերախմբի մասնակիցները որոշում են երեխային տալ Էվանսին և ասում են, որ նա Ֆիլիպի ապօրինի երեխան է։ Էվանսը խնամում է երեխային և սկսում է հարցաքննել Ֆիլիպին։ Ֆիլիպը խոստովանում է, որ 1 տարի առաջ Հռոմում մի աղջկա հետ էր ծանոթացել և նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ էր։ Էվանսը և զարմիկը ուղևորվում են երեխայի մորը գտնելու։ Աղջիկը, որը պարզվեց սիցիլյացի էր, իրոք Ֆիլիպից երեխա էր ունեցել։ Հայտնվելով նրա տանը, Էվանսը և Ֆիլիպը ստանում են երկրորդ երեխային և հազիվ են հասցնում փախչել զայրացած սիցիլիացիներից։ Այդ դեպքում ո՞վ է առաջին երեխայի մայրը։ Ֆիլիպը մանրամասն սկսում է հիշել 1 տարի առաջ հռոմում կատարվածը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվանսի և Ֆիլիպի դերակատարները իրական կյանքում հայր և որդի են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուի դը ՖյունեսԷվան Էվանս
  • Օլիվիե դը ՖյունեսՖիլիպ
  • Նոել ԱդամՖրանսուազա
  • Պակ ԱդամսԼինա
  • Պոլ Պրեբուահյուրանոցի տնօրեն
  • Ֆրանկո ՖաբրիցիՖրանսուազի ամուսինը
  • Միշլին Լյուսսոնիզբոսանավի հարբած կինը
  • Մարտինա Կելլիպարուհի, որը ամուսնանում է
  • Տիբերիո Մուրդջասիցիլիացի աղջկա հայրը
  • Մարկո Տուլլի կոմիսար
  • Ֆրանկո Վոլպիմարկիզ

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]