Վլադիմիր Վիխրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Վիխրով
Ծնվել էհունվարի 17, 1954(1954-01-17)
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 6, 2010(2010-09-06) (56 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանMiusskaya Cemetery
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասան և կրկնօրինակող

Վլադիմիր Վլադիմիրովիչ Վիխրով (ռուս.՝ Влади́мир Влади́мирович Вихро́в, հունվարի 17, 1954(1954-01-17), Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 6, 2010(2010-09-06), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային, ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, հնչյունավորող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Վիխրովը ծնվել է 1954 թվականի հունվարի 17-ին ԽՍՀՄ Գորկի քաղաքում՝ Վլադիմիր Վիխրով ավագի և Նինա Սլավինսկայայի ընտանիքում։

1975 թվականին ավարտել է Մոսկվայի Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարանը։ 1975-2005 թվականներին աշխատել է Վախթանգովի թատրոնում։ Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում, որոնցից են՝ «Աշնանային ղողանջներ», «Կարմիր դիվանագիտական սուրհանդակները», «Ռազմամեքենայի անձնակազմը», «Հարսանիքի օրը ստիպված ենք ճշտել»։ Հնչյունավորել է արտասահմանյան ֆիլմեր և սերիալներ։ Երկրորդ կուրսի ուսանող Վլադիմիրի առաջին աշխատանքային փորձը եղել է «Մոսֆիլմ»-ում մասսայական տեսարանի հնչյունավորումը[1]։

Հնչյունավորել է նաև գովազդային հոլովակներ, որոնց թվում են՝ «Wrigley’s Searmint, Doublemint, Juicy Fruit» (1995֊2001), «Gillette» (1995֊2006), «Blend-a-med» (1998, 2003), «Lipton» (1998֊1999), «Ուպսավիտ» (1998), «Ֆումիտոքս» (2002), «Ռոսիա - շչեդրայա դուշա» (2004֊2005), «Пиво ПИТ: Право быть мужчиной» (2006֊2007), «Օրբիտ։ Ատամնաբույժներն ուղեծրին» (2007), «Իկեա։ Սովորեք քնել մեզ հետ» (2008) և այլն։ Եղել է «Love Radio»-ի (2000֊2007), ինչպես նաև СТС-8 (1998), Муз-ТВ (2005֊2006) և ТНТ (2008) հեռուստաալիքների պաշտոնական ձայնը։

Հնչյունավորել է նաև «Բեթմենը և Ռոբինը» ֆիլմը․ ձայնի փորձնական երիզներն ուղարկվել են Ամերիկա, որտեղից էլ հաստատել են վերջինիս[1]։ Հետկադրային հնչյունավորում է կատարել «НТВ» հեռուստաալիքի համար․ հնչյունավորել է այնպիսի հեռուստասերիալներ, ինչպիսիք են «Սեքս մեծ քաղաքում»-ը և Ջեյմս Բոնդի մասին բոլոր 20 ֆիլմերը։ Վլադիմիր Վիխրովը եղել է Ջորջ Քլունիին ռուսերեն հնչյունավորող հիմնական դերասանը։

2010 թվականի սեպտեմբերին վրաերթի է ենթարկվել Տվերսկայա փողոցում գտնվող իր տնից ոչ հեռու։ Ստացած մարմնական վնասվածքներից մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 6-ին՝ 57 տարեկանում, Սկլիֆոսովսկու հիվանդանոցում[2][3]։ Թաղվել է 2010 թվականի սեպտեմբերի 24-ին Մոսկվայի Միուսկի գերեզմանոցում։

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1974 Հեղափոխությունից ծնվածը

սերիա 9 - Վերջին հանդիպումը

հյուր ռեստորանում
1976 Տիմուրը և նրա թիմը Օլգային հանդիպած մարդը Մոսկվայում
1977 Կարմիր դիվանագիտական սուրհանդակները պրապորշչիկ Վասիլև
1978 Աշնանային ղողանջներ արքայազն Ելիսեյ
1979 Հարսանիքի օրը ստիպված ենք ճշտել Վիկտոր
1979 Ամառային հյուրախաղեր Ալեքսանդր Կոնովալով
1980 Հույժ վտանգավորները Ստաս
1981 Придут страсти-мордасти Վոլոդյա
1982 Կանացի ուրախություններ և տխրություններ Վոլոդյա Լագոդա
1983 Զրահամեքենայի անձնակազմը Սանյա Մենշով
1985 Հակահարված ավագ լեյտենանտ
1985 Ավագ եղբոր հարսանիքը Բորիս Պոլոզով
1986 Վախ լեյտենանտ Իվոլգին
1988 Ծաղրածու դրվագ
1990 Արդյունք Վլադիմիր Ալեքսանդրովիչ
1990 Նմանակողը Կենտկոմի ներկայացուցիչ
1992 Առանց աճպարարության գուրման հաճախորդ
1992 Ոչնչացնել տասներեքերորդ համարին ՊԱԿ-ի աշխատակից
2005 Պատրույգ Զբաղվածության բյուրոյի այցելու
2006 Անձրևից հետո Ալյոշայի հայր

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո և սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Քլունի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Ձայն
1997 Բեթմենը և Ռոբինը Բեթմեն/Բրյուս Ուեյն
1997 Խաղարարը գնդապետ Թոմաս Դևո
1999 Երեք արքաները Արչի Գեյթս
2000 Կատարյալ փոթորիկ կապիտան Բիլլի Թայն
2000 Օ՜, որտե՞ղ ես, եղբա՛յր Ուլիս Էվերեթ ՄակԳիլ
2001 Օուշենի տասնմեկ ընկերները Դեննի Օուշեն
2003 Անտանելի դաժանություն Մայլզ Մեսի
2004 Օուշենի տասներկու ընկերները Դեննի Օուշեն
2005 Սիրիանա Բոբ Բառնես
2007 Օուշենի տասներեք ընկերները Դեննի Օուշեն
2008 Մայքլ Քլեյթոն Մայքլ Քլեյթոն
2008 Կարդալուց հետո այրել Գարրի
2009 Երկնքում Ռայան Բինգհեմ
2010 Ամերիկացին Ջեկ

Այլ հնչյունավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Ձայն
1940 Բաղդադի գողը երկձայն, հետկադրային
1959 Ջազում միայն աղջիկներ են բազմաձայն, հետկադրային
1959 Բեն-Հուր Մեսսալա
1960 Սպարտակ տղամարդկանց բոլոր դերերը
1960 Վառ արևի տակ բազմաձայն, հետկադրային
1961 Երեք հրացանակիրները բազմաձայն, հետկադրային
1962-2002 Ջեյմս Բոնդ տղամարդկանց բոլոր դերերը
1962 Երեք հարյուր սպարտացիները տղամարդկանց բոլոր դերերը
1962 Կարտուշ երկձայն, հետկադրային
1963 Ինչպես լինել սիրված
1964 Պայթացրե՛ք բանկը երկձայն, հետկադրային
1964 Մի բուռ դոլարների համար բազմաձայն, հետկադրային
1964 Ժանդարմը Սան Տրոպեից բազմաձայն, հետկադրային
1964 Ֆանտոմաս բազմաձայն, հետկադրային
1965 Ժանդարմը Նյու Յորքում բազմաձայն, հետկադրային
1965 Ֆանտոմասը կատաղել է բազմաձայն, հետկադրային
1967 Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի բազմաձայն, հետկադրային
1968 Ժանդարմն ամուսնանում է բազմաձայն, հետկադրային
1968 Դաջվածքներովը բազմաձայն, հետկադրային
1968 Մնաս բարով, ընկե՛ր բազմաձայն, հետկադրային
1969 Սառեցրածը երկձայն, հետկադրային
1970 Ժանդարմը հանգստի ժամանակ բազմաձայն, հետկադրային
1970 Մարդ-նվագախումբ երկձայն, հետկադրային
1970 Ռիո Լոբո երկձայն, հետկադրային
1971 Կարմիր արև բազմաձայն, հետկադրային
1971 Վիլլի Վոնկան և շոկոլադի գործարանը Վիլլի Վոնկա, տղամարդկանց

դերերի կեսը

1973 Յակոբ ռաբբիի արկածները բազմաձայն, հետկադրային
1974 Բորսալինո և ընկերությունը բազմաձայն, հետկադրային
1974 Սառցե կուրծքը երկձայն, հետկադրային
1977 Հրեշը բազմաձայն, հետկադրային
1977 Շտապող մարդը երկձայն, հետկադրային
1978 Ես ամաչկոտ եմ, բայց բուժվում եմ բազմաձայն, հետկադրային
1979 Ժանդարմը և այլմոլորակայինները բազմաձայն, հետկադրային
1979 Կատաղածը բազմաձայն, հետկադրային
1979 Բրայանի կյանքը՝ ըստ Մոնթի Փայթոնի մեկ ձայն, հետկադրային
1981-1989 Ինդիանա Ջոնս Ինդիանա Ջոնս
1981 Պրոֆեսիոնալը բազմաձայն, հետկադրային
1981 Ոստիկանի կաշվի համար երկձայն, հետկադրային
1981 Շարքիի թիմը բազմաձայն, հետկադրային
1981 Փախուստ Նյու Յորքից բազմաձայն, հետկադրային
1982 Շոկ բազմաձայն, հետկադրային
1982 Ժանդարմը և ժանդարմուհիները բազմաձայն, հետկադրային
1982 Քոնան բարբարոսը հետկադրային
1982 Ռեմբո։ Առաջին արյունը բազմաձայն, հետկադրային
1983 Երկնագույն որոտ երկձայն, հետկադրային
1984 Քոնան ավերիչը հետկադրային
1984 Ֆորտ Սագան հետկադրային
1984 Ուղղակի արյուն հետկադրային
1984 Երկվորյակը հետկադրային
1985 Փախուստի դիմած գնացքը Բաք
1985 Ոստիկանի խոսքը բազմաձայն, հետկադրային
1985 Տասներեքը ընթրիքին Հասթինգս
1985 Մահվան ծարավ 3 երկձայն, հետկադրային
1986 Ալֆ
1986 Ագաթա Քրիստիի դետեկտիվները։

Մահացածի հանելուկը

Հասթինգս
1986 Սպանություն երեք գործողությամբ Հասթինգս
1986 Լավջոյ Լավջոյ
1986 Փախստականները բազմաձայն, հետկադրային
1986 Կոբրա բազմաձայն, հետկադրային
1986 Անխնա բազմաձայն, հետկադրային
1986 Մահացու զենք պարոն Ջոշուա
1986 Առանց փոխզիջումների երկձայն, հետկադրային
1986 Դասակը երկձայն, հետկադրային
1986 Փոխհատուցման գործողություն երկձայն, հետկադրային
1986 Ընդունակ երեխաներ բազմաձայն, հետկադրային
1987 Գիշատիչը երկձայն, հետկադրային
1987 Նավից դուրս բազմաձայն, հետկադրային
1987 Մահվան ծարավ 4։ Ջախջախում երկձայն, հետկադրային
1988 Բիթլջուս
1988 Արյունալի սպորտ երկձայն, հետկադրային
1988 Գարֆիելդը և ընկերները
1988 Մահացու ցուցակ
1988 Անձրևի մարդը
1989 Բանգկոկ Հիլթոն տղամարդու բոլոր դերերը
1989 Բեթմեն Բրյուս Ուեյն/Բեթմեն
1989 Հրացանակիրների վերադարձը բազմաձայն, հետկադրային
1989 Կատարյալ վկան Սեմ Փաքսթոն
1989 Անմեղը Ֆրիբերի
1989 Սև անձրև բազմաձայն, հետկադրային
1989 Երկնագույն պողպատ երկձայն, հետկադրային
1989-2010 Պուարո 1-ին եթերաշրջան
1990 Նշված է մեռնելու համար Ջո
1990 Ջոն ըննդեմ հրաբուխի երկձայն, հետկադրային
1990 Փախուստի դիմած միանձնուհիները ձուկ-կարդինալ
1990 КОАПП. Таинственный КА… մրրկահավ
1990 КОАПП. Симбиоз
1990 Անմեղության կանխավարկած
1991 Ռոբին Հուդ։ Գողերի արքայազնը Ռոբին Հուդ
1991 Ալիքի կատարին երկձայն, հետկադրային
1991 Հերմանի գլուխը Հերման
1991 Հուդզոնի ճուռակը բազմաձայն, հետկադրային
1992 Հայրենասերների խաղերը երկձայն, հետկադրային
1992 Ազատ մարդը Վիկտոր Վացենդակ
1992 Վերջնական վերլուծություն «Մոստ-Վիդեո»-ի հնչյունավորում և

երկձայն, հետկադրային

1992 Սպիտակները չեն կարող թռչել բազմաձայն, հետկադրային
1992 Գողություն պատվիրե՞լ եք բազմաձայն, հետկադրային
1992 Խավարի բանակը երկձայն, հետկադրային
1993 Մերկացածները
1993 Հարվածի հեռավորության վրա երկձայն, հետկադրային
1993 Փախստականը բազմաձայն, հետկադրային
1993 Ջոշուայի ծառը բազմաձայն, հետկադրային
1993 Տաշեղը բազմաձայն, հետկադրային
1993 Օրենքից դուրս երկձայն, հետկադրային
1993 Կատարյալ աշխարհ Ռոբերտ Հեյնս
1993 Մարմիններ առևանգողները
1993 Կործանողը Սայմոն Ֆենիքս
1993 Դժվար թիրախ երկձայն, հետկադրային
1993 Սև թիկնոց բանտի պետ
1993-1997 Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները տղամարդու դերերը
1994 Փողոցային մարտիկը բազմաձայն, հետկադրային
1994 Ժամանակի պարեկը երկձայն, հետկադրային
1994 Ես սիրում եմ անախորժություններ բազմաձայն, հետկադրային
1994 Զոռո Ջեյք
1994-2009 Շտապ օգնություն տղամարդկանց դերերի կեսը
1994 Հարցազրույց վամպիրի հետ Լեստատ
1994 Փախուստն անհնար է
1994 Մերկացում Թոմ Սանդերս
1995 Հավերժ Բեթմենը Բրյուս Ուեյն, Վել Քիլմեր, դոկտոր Բարթոն,

բանկի պահակ, տղամարդկանց բոլոր դերերը

1995 Հաշվեհարդար Բրոնքսում երկձայն, հետկադրային
1995 Կասկածելի դեմքեր բազմաձայն, հետկադրային
1995 Շուն-մարդկանց ցեղից վերջինը տղամարդկանց դերերը
1995 Զենա՝ մարտիկների թագուհին տղամարդկանց դերերի մի մասը
1995 Առաջին ասպետը Մալագանտ
1995 Վատ տղաները Ֆուշե
1995 Վարձու մարդասպաններ Միգել Բեյն
1995 Հանդուգնը բազմաձայն, հետկադրային
1996 Լոս Անջելեսի շոգը
1996 Առաքելությունն անիրագործելի է բազմաձայն, հետկադրային
1996 Փրկագին երկձայն, հետկադրային
1996 Մարգո թագուհին Եվգենի Դվորժեցկու դերը
1996 Տիեզերական ջեմ Մայքլ Ջորդան
1996 Ձևացնողը Ջարոդ
1996 Գողացված սրտեր Ֆրենկ
1996 Մահացու կռիվ։ Երկրի պաշտպանները պատմողը
1997 Յոթ տարի Տիբեթում բազմաձայն, հետկադրային
1997 Եզրին բազմաձայն, հետկադրային
1997 Լոլիտա Հումբերտ
1997-1999 Սանսեթ Բիչի սերն ու գաղտնիքները տղամարդկանց դերերի մի մասը
1998 Նամակ ունեք Ջո Ֆոքս
1998 Ջեք Ֆրոսթ Ջեք Ֆրոսթ
1998 Մել տղամարդկանց դերերի կեսը
1998 Պայթեցնողը երկձայն, հետկադրային
1998 Ռոնին երկձայն, հետկադրային
1998 Մեկ հնարավորություն երկուսի համար Ալեն Դելոն, բազմաձայն, հետկադրային
1998 Օնեգին Նիկիտին
1998 Դեսպանորդը տղամարդկանց դերերը
1998 Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ Թայրել
1998-2004 Սեքսը մեծ քաղաքում հետկադրային, տղամարդկանց դերերի մի մասը
1998 Մեծն Մերլինը Մերլին, արքա Վորթիգերն, Ուտեր Պենդրագոն
1999 Մատրիցա Մորֆեուս
1999 Տասներեքերորդ մարտիկը բազմաձայն, հետկադրային
1999 Օդային որսորդը երկձայն, հետկադրային
1999 Թաբու հետկադրային թարգմանություն,

տղամարդկանց դերերի մի մասը

1999 Նոթինգ Հիլ
1999 Եգիպտոսի արքայազնը Ռամզես
1999 Պողպատե հսկան երկձայն, հետկադրային
1999 Սուրբծննդյան ոգիները տղամարդկանց բոլոր դերերը
2000 ԴՄԲ Լիբերման
2000 Առաքելությունն անիրագործելի է 2 բազմաձայն, հետկադրային
2000 Ճանապարհային արկած
2000 Առաքելություն դեպի Մարս
2000 Ծանոթացեք ծնողների հետ Գրեգ Ֆաքեր
2000 Լավագույն ընկերը բժիշկ սրտաբան
2000 Մարտի դաշտ։ Երկիր Քեր
2000 Անաղմուկ։ Թռչող մարտիկը տղամարդկանց դերերը
2000 Թրաֆիք Կառլոս Այալա
2001 Կախարդը տղամարդկանց դերերի հետկադրային հնչյունավորում
2001 Միջանցիկ վնասվածքները Մեթ Մոնտինի և երկձայն, հետկադրային
2001 Ժամային մեխանիզմ դետեկտիվ Արտի Պլաչինսկի
2001 Ընդօրինակելի արուն Դերեկ Զուլանդեր
2001-2003 Կոբրա։ Հակաահաբեկչություն կարդում է հետկադրային թարգմանությունը
2002 Պլուտո Նեշի արկածները Պլուտո Նեշ
2002 Հին դպրոց Բեռնարդ Քեմփբել
2002 Խորտակում երկձայն, հետկադրային
2003 «Քլեյթոն» բազա Սթայլզ
2003 Երկրային միջուկ։ Նետում դեպի դժոխք Դոկտոր Քոնրադ Զիմսկի
2003 Մատրիցա։ Վերալիցքավորում Մորֆեուս
2003 Մատրիցա. Հեղափոխություն Մորֆեուս
2003 Առեղծվածային գետը սերժանտ Վիտի Փաուերս
2004 Ծանոթացեք Ֆաքերների հետ Գրեգ Ֆաքեր
2004 Հարձակում 13-րդ տեղամասի վրա Ջեյք Ռոնիկ
2004 Անձնական համար հետկադրային թարգմանություն
2004 Բախում լեյտենանտ Դիքսոն
2005 Գերին
2005 Ֆանտաստիկ քառյակը Վիկտոր ֆոն Դում
2006 Հաղթաթղթի մեկանոցներ Ռուփերթ Ռիդ
2006 Իշխան Վլադիմիր մուլտֆիլմի սկզբում պատմողի ձայնը
2006 Ոչ ոքի չասես դատախազ
2006 Պուշկին։ Վերջին մենամարտը Պյոտր Վյազեմսկի
2006 Տարվա մարդ
2007 Ներխուժում Բեն Դրիսքոլ
2007 Բորնի վերջնագիրը լուրերի ռեպորտյոր
2007 Միսթր Բինի արձակուրդները
2007 Հրաձիգը
2007 Ֆանտաստիկ քառյակը։ Արծաթե ալեսահորդի ներխուժումը Վիկտոր ֆոն Դում
2007 Նինձյա-կրիաները պատմող
2007 Լեռնագնացը։ Յոթերորդ օրորոցայինից վերջինը կարդում է անգլերենից թարգմանությունը
2007 Հանթի որսը Սայմոն Հանթ
2008 Անհաջողության զինվորները Թագ Սպիդմեն
2008 Կենդանի մնալու դպրոցը Դրիլբիթ Թեյլոր
2009 Դորիան Գրեյ Բեյզիլ
2009 Ժամանակների սկիզբը արքա

Ռադիոհաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հաղորդում
2008-2009 Փաստագրական շարք «Ռուսաստանի ռադիո»-ում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Михаил Антонов (2004 թ․ հուլիսի 24). «Отдел кадров - Озвучка кино. Гости: Алексей Колган, Вихров Владимир, Любовь Германова». echo.msk.ru. Эхо Москвы. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. «Умер актер Владимир Вихров». kommersant.ru. Коммерсантъ. 2010 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  3. «Скончался мастер дубляжа, киноактер Владимир Вихров». interfax.ru. Интерфакс. 2010 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]