Միսթր Բինի արձակուրդները (ֆիլմ, 2007)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսթր Բինի արձակուրդները
անգլ.՝ Mr. Bean's Holiday
«Միսթր Բինի արձակուրդները» ֆիլմի շապիկը
Երկիր Ֆրանսիա
 Գերմանիա
 Միացյալ Թագավորություն
Ժանրկինոկատակերգություն և ռոուդ-մուվի
Թվականմարտի 29, 2007[1] և 2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորSteve Bendelack?[2][3][4][…]
ՊրոդյուսերԹիմ Բևան[2], Էրիկ Ֆելներ[2] և Ռոուեն Ատկինսոն
Սցենարի հեղինակՀամիշ ՄակՔոլ[2][5], Ռոբին Դրիսկոլ[5], Ռոուեն Ատկինսոն[2], Սայմոն ՄաքԲերնի[2][5] և Ռիչարդ Քյորտիս
ԴերակատարներՌոուեն Ատկինսոն[2][3][6][…], Էմմա դը Կոն[2][7][8][…], Մաքս Բոլդրի[9][5][10], Ուիլեմ Դեֆո[2][6][7][…], Կարել Ռոդեն[2][7][10], Ժան Ռոշֆոր[2][7][10], Անտուան դը Կոն[2][7], Արսեն Մոսկա[2][7], Կատրին Օսմալեն[2][7], Էրիկ Նագար[2][7], Ժիլ Գաստոն-Դրեյֆուս[2][7], Julie Ferrier?[2][7], Nader Boussandel?[2][7], Philippe Cariou?[7], Stéphane Debac?[7], Սթիվ Հարվի, Յուրբեն Կանսելիե[7], Julie Fournier?[11], Julien Cottereau?[11], Լյուկ Պելան[11], Նիկոլա Բրիդե[11], Ֆրենսիս Քոֆինե[11] և Steve Pemberton?
ՕպերատորBaz Irvine?
ԵրաժշտությունՀովարդ Գուդոլ
ՄոնտաժTony Cranstoun?
Պատմվածքի վայրԼոնդոն, Փարիզ և Տուլոն
Նկարահանման վայրԿանն
ԿինոընկերությունWorking Title Films, StudioCanal և Tiger Aspect Productions
Տևողություն90 րոպե
Շահույթ229 700 000 $[12]
ՆախորդՄիստր Բին
MPAA վարկանիշ6+
ԿինոՊոիսկID 196106
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
 Mr. Bean's Holiday Վիքիպահեստում

«Միսթր Բինի արձակուրդները» (անգլ.՝ Mr. Bean's Holiday), անգլիական, գերմանական, ֆրանսիական կինոկատակերգություն՝ նկարված 2007 թվականին ռեժիսոր Ստիվ Բանդելակի կողմից։ Ֆիլմի գլխավոր դերակատարն է Ռոուեն Ատկինսոնը։ Մեծ Բրիտանիայում ֆիլմի պրեմիերան կայացել է 2007 թվականի մարտի 30-ին, ԱՄՆ-ում՝ օգոստոսի 24-ին։ Ժապավենը թողարկվել է չորս լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և ռուսերեն։ Համաշխարհային վարձույթում ֆիլմը հավաքեց 229,7 միլիոն ամերիկյան դոլար։ Ֆիլմի կարգախոսն է.

Աղետն ունի արտասահմանյան անձնագիր...

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսթր Բինը գնում է բարեգործական վիճակախաղի տոմս։ Արդյունքում շահում է ուղևորություն դեպի ֆրանսիական Կանն քաղաք, դյուրակիր տեսախցիկ և 200 եվրո գումար։ Լոնդոնից դեպի Կանն ուղևորության ընթացքում Բինը կորցնում է տոմսերը, ուղեբեռը, փաստաթղթերն ու գումարը, միայն տեսախցիկն է հաջողվում պահպանել իր մոտ։ Բայց ի վերջո նրան հաջողվում է հասնել դեպի իր փափագած Կաննը։ Հընթացս նա ձեռք է բերում նոր ընկերներ՝ ռուս տղա Ստեպանը, ով կինոպրոդյուսեր Էմիլ Դաչևսկու որդին է, ինչպես նաև ֆրանսիացի սկսնակ դերասանուհի Սաբինը։

Բինը գալիս է Ֆրանսիա, սակայն սխալմամբ նստում է ուրիշ տաքսի, որի պատճառով դեպի Լիոնյան կայարան ստիպված գնում է ոտքով։ Նա հայտնվում է ռեստորանում, որտեղ պատվիրում է ծովամթերք և զզվելով մի կերպ ուտում։ Ընթացքում անընդհատ նկարում է իրեն և շրջակա աշխարհը իր նոր տեսախցիկով։ Ռեստորանային արկածների պատճառով ուշանում է գնացքից։ Երբ գալիս է հաջորդ գնացքը, Բինը խնդրում է անցորդներից մեկին նկարահանել նրան գնացքի ֆոնին։ Երկու անգամ նկարում է անցորդը, սակայն Բինը չի հավանում, որովհետև անընդհատ խանգարող հանգամանքներ էին առաջանում։ Երրորդ փորձը կարծես թե բարեհաջող է ընթանում, սակայն այստեղ տեղի է ունենում ֆիլմի գլխավոր ելակետային պահը։ Բինը մտնում է գնացք, որը նույն պահին շարժվում է, իսկ անցորդը, ով ռուս կինոպրոդյուսեր Էմիլ Դարինկսին էր, չի հասցնում նստել։ Նա մեկնում էր Կաննի միջազգային կինոփառատոնին մասնակցելու։ Նրա հետ էր նաև որդին՝ Ստեպանը, ով մնում է գնացքում լրիվ մենակ։ Միսթր Բինը զգում է իր մեղավորությունը և որոշում է մենակ չթողնել և զվարճացնել տղային. սակայն դա նրան բնավ չի հաջողվում։ Հաջորդ կանգառին նրանք իջնում և սպասում են Էմիլին։ Սակայն գնացքը կանգ չի առնում։ Հայրը վագոնից միայն կարողանում է հեռախոսահամարը ցուցադրել, որը Բինը նկարում է իր տեսախցիկով։ Վերջին երկու թվերը ցավոք չէին երևում։ Նրանց բոլոր զանգերն անցնում են ապարդյուն։ Գալիս է հաջորդ գնացքը և արդեն մտերմացած Բինն ու Ստեպանը նստում են այն։ Նրանք վագոնից նկատում են, որ հեռախոսախցիկի վրա են թողել փաստաթղթերն ու գումարը։ Առանց տոմս երթևեկելու պատճառով նրանց վտարում են գնացքից հաջորդ իսկ կանգառից։ Նրանք սկսում են գումար հավաքել, որպեսզի զանգահարեն հոր տված համարով։ Սակայն այս անգամ էլ նրանց չի հաջողվում կապ հաստատել հոր հետ։

Շուկայում Միսթր Բինը գումար աշխատելու համար բեմականացում է կազմակերպում։ Հավաքագրած գումարով նրանք սնունդ և ավտոբուսի տոմս են գնում; Սակայն ավտոբուս նստելու պահին Բինը կորցնում է իր տոմսը։ Քամին տոմսը տանում է անորոշ ուղղությամբ։ Տոմսը կչում է հավի ոտքին, որին տանում էին թռչնաբուծարան։ Բինը հետևում է հավին, սակայն այդպես էլ չի կարողանում գտնել տոմսը։ Հետո որոշում է շարունակել ճանապարհը ավտոստոպով։ Դաշտում գիշերելուց հետո նա առավոտյան հայտնվում է նկարահանման տաղավարում, որտեղ Կարսոն Կլեյը նկարահանում էր յոգուրտի գովազդ, որում նկարահանվում էր Սաբինան։ Բինին տալիս են գերմանացի ֆաշիստներից մեկի դերը, սակայն խանգարում է ամբողջ նկարահանման ընթացքը, ուստի ռեժիսորը նրան դուրս է անում։ Հիասթափված Բինը տխուր քայլում է ճանապարհի եզրով, երբ հանկարծ տեսնում է Լոնդոնում թողած իր ավտոմեքենայի կրկնօրինակից, որը վարում էր Սաբինը։ Վերջինս որոշում է Բինին իր հետ վերցնել։ Ստեպանն էլ երաժիշտների հետ է գնում դեպի Կանն։ Ճանապարհին նրանք մտնում են խանութ։ Այստեղ Բինն ու Ստեպանը տեսնում են միմյանց և ճանապարհը շարունակում են երեքով։

Էմիլը հայտնում է ոստիկանությանը, որ իր որդուն Բինը առևանգել է։ Որպեսզի կարողանան անցնել ոստիկանական հսկողությունը, Բինն ու Ստեպանը զգեստավորվում են կանացի հանդերձանքով։ Մեկը դառնում է Սաբինի մայրը, մյուսը՝ դուստրը։ Սակայն Կաննի փառատոնի դահլիճ թողնում են միայն Սաբինին, քանի որ միայն նա ուներ հրավիրատոմս։ Երկուսով որոշում են ինչ գնով էլ լինի, մտնել դահլիճ։ Ի վերջո նրանք մի կերպ մտնում են կինոդահլիճ՝ ետնամուտքով։ Այստեղ ցուցադրում են Կարսոնի «Playback Time» ֆիլմը, որտեղ Սաբինի մեծ դերը կտրել էին։ Միսթր Բինը որոշում է ուրախացնել հուսահատված Սաբինին։ Մտնում է ցուցադրման սենյակ և միացնում իր տեսախցիկի տեսագրած նյութը, որտեղ գլխավոր դերերում երեքն էին՝ Բինը, Սաբինն ու Ստեպանը։ Բինը փախչելով այդ սենյակից հանկարծ հայտնվում է բեմին։ Մի քանի վայրկյանից գալիս է նաև Ստեպանը։ Հանդիսականները բուռն ծափահարում են նրանց և բեմ հրավիրում Սաբինին ու Կարսոն Կլեյին։ Բինը վերջում դուրս է գալիս կինոդահլիճի տանիք և այդտեղից մեքենաների և մարդկանց վրայով քայլելով հասնում իր երազած ծովին, որտեղ իրեն էր սպասում Ստեպանը։ Կինոնկարի բոլոր հերոսները լողափին երգում են «La Mer», երգը։

Բինը ավազների վրա գրում է «Վերջ», իսկ տեսախցիկի լիցքավորումը վերջանում է...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դերը
Ռոուեն Ատկինսոն Միսթր Բին
Էմմա դը Կոն Սաբին
Ուիլեմ Դեֆո Կարսոն Կլեյ
Մաքս Բոլդրի Ստեպան
Կարել Ռոդեն Էմիլ Դաչինկի, ռուս ռեժիսոր
Ժան Ռոշֆոր «Կապույտ գնացք» ռեստորանի մետրդոտելը

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի էկրաններ բարձրանալուց առաջ Ռոուեն Ատկինսոնը հայտարարել էր, որ «Միսթր Բինի արձակուրդները» ֆիլմը վերջինն է, որտեղ նա հանդես կգա Միսթր Բինի կերպարով։
  • Ֆիլմի կադրերից մեկում երևում է Բինի անձնագիրը, որտեղ երևում է Ատկինսոն ազգանունը։
  • Այն աղջիկը, որը միացնում է մագնիտոֆոնը, նախքան հաղթողին անունը հայտարարելը, Լիլի Ատկինսոնն է՝ Ռոուենի դուստրը։
  • Ըստ բնօրինակ սյուժեի Միսթր Բինը ոչ թե Ֆրանսիա, այլ Ավստրալիա պետք է մեկներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսթր Բինի արձակուրդները (ֆիլմ, 2007)» հոդվածին։