Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ
Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ անգլ.՝ I Still Know What You Did Last Summer | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | սարսափ ֆիլմ, սլեշեր, թրիլեր և վեպի էկրանավորում |
Թեմա | վրեժ |
Հիմք | Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ[2] |
Թվական | 1998 և ապրիլի 29, 1999[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դեննի Քենոն |
Պրոդյուսեր | Նիլ Մորից |
Սցենարի հեղինակ | Թրեյ Քոլեուեյ |
Դերակատարներ | Ջենիֆեր Լավ Հյուիթ, Ֆրեդի Պրինց կրտսեր, Բրենդի Նորվուդ, Մեքայ Ֆայֆեր, Մեթյու Սեթլ, Մյուզ Ուոթսոն, Ջենիֆեր Էսպոսիտո, Բիլ Քոբս, Ջեֆրի Քոմբս, Ջեք Բլեք, Բենջամին Բրաուն, Ջոն Հոուքս, Մայքլ Բիրն, Ռեդ Ուեսթ և Մարկ Բուն կրտսեր[4] |
Երաժշտություն | Ջոն Ֆրիզել |
Մոնտաժ | Փեք Փրայոր |
Պատմվածքի վայր | Բահամյան Կղզիներ |
Կինոընկերություն | Mandalay Entertainment |
Տևողություն | 101 րոպե |
Նախորդ | Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ |
Հաջորդ | I'll Always Know What You Did Last Summer? |
«Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ» (անգլ.՝ I Still Know What You Did Last Summer), Դեննի Կենոնի ամերիկա-մեքսիկական սարսափ ֆիլմերից է՝ «Ես գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ» ֆիլմի շարունակությունը՝ նկարահանված 1997 թվականին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1998 թվականին նոյեմբերի 15-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցել է մեկ տարի սարսափելի սպանություններից հետո, Ջուլի Ջեյմսը սովորում է քոլեջում և ապրում է հանրակացարանում իր նոր ընկերուհու Կարլ Ուիլսոնի հետ, բայց դեռ չի կարողանում մոռանալ ձկնորսին, ով միշտ հայտնվում է նրա մղձավանջներում։ Ընկերուհին և նրա սենյակի հարևանը՝ Ջուլին, առաջարկում են ինչ-որ կերպ զվարճանալ և հանգստանալ։ Շուտով այդ իրավիճակը շտկվում է մի դեպքի շնորհիվ․ աղջիկներին զանգում են ինչ-որ մի ռադիոկայանից և առաջարկում մասնակցել մի մրցույթի, ինչից ելնելով անհրաժեշտ է միայն անվանել Բրազիլիայի մայրաքաղաքը, ճիշտ պատասխանելու դեպքում նրանք անվճար ստանում են տոմսեր `Բահամյան կղզիներ։ Սակայն պատասխանը նրանք չգիտեին, հենց այդ պահին նրանց աչքերի առաջ հայտնվում է սրճի տուփ, որտեղ գրված է լինում Ռիո դե Ժանեյրո, որն էլ հենց արտասանում են որպես պատասխան և շահում տոմսերը։
Ուղևորության համար ևս մի պահանջ է հանդիսանում, որ յուրաքանչյուր աղջիկ պետք է տղա զուգընկեր ունենա։ Ջուլին ցանկանում է գնալ Ռեմի հետ, բայց նա հրաժարվում է։ Այդ ժամանակ Կառլը, ով ընտրել էր իր հին ընկերոջը ` Տայլեռա Մարտինին, համոզում է Ջուլիին գնալ Վիլյամ Բենսոնի հետ, ով վաղուց աչք էր դրել աղջկա վրա։ Կղզիներ ժամանելուն պես խումբը պարզում է, որ հանգստի սեզոնը վաղուց ավարտվել է, և այնտեղ չկան ուրիշ այցելուներ։ Շուտով նաև սկսվում է փոթորիկ, ինչի պատճառով նրանք չեն կարող կղզուց դուրս գալ։ Հենց այդ ժամանակ էլ հայտնվում է մոլագար Բեն Վիլիսը, ով գայթակղելով բերել է այստեղ իր նոր զոհերին։ Բայց այս անգամ նա չէր գործում միայնակ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասաններ | Դերերը |
Ֆրեդի Պրինց Կրտսեր | Ռեյ Բրոնսոն |
Սետլ Մետյու | Վիլլ Բեսոն |
Օստն Մյուզ | Բեն |
Մեքայ Ֆայֆեր | Տայռել |
Կոմբս Ջերֆֆի | պարոն Բրուկս |
Ջենիֆեր Էսպոզիտ | Նենսի |
Ջենիֆեր Լավ Հյուիթ | Ջուլիա Ջեյմս |
Ջեք Բլեք | Տիտուս |
Նորվուդ Բլենդի | Կառլա Վիլսոն |
Բիլլ Կոբս | Էստես |
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարի կարգախոսը. «որոշ գաղտնիքներ կհետապնդեն ձեզ հավիտյան»
- Աշխատանքային ֆիլմի անվանումը եղել է «Ես գիտեմ, թե ինչ եք արել դուք անցյալ ամառ» (անգլ.՝ I Know What You Did Two Summers Ago)[5]։
- ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է 40 մլն $, իսկ Մեծ Բրիտանիայում`մոտ 2, 5 մլն ֆունտ ստեռլինգ
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]- CJ Bolland — «Շաքարավազը ավելի քաղցր է turing Justin Warfield)»
- Jennifer Love Hewitt — «Թե ինչպես եմ զբաղվել»
- Deetah — «Հանգստանալ»
- Swirl 360 — «Եյ հիմա հիմա»
- Orgy — «Կապույտ երկուշաբթի»
- Bijou Phillips — «Քաղաքավարի»
- Jory Eve — «Փորձեք հրաժեշտ տալ»
- Grant Lee Buffalo — «Ապացույց»
- Reel Tight — «(Դուք) Wanna Ride»
- Имоджен Хип — «Սկսել վախենալ»
- Lamb — «Gorecki»
- John Frizzell — «Julie’s Theme»
- Esthero — «Այդ աղջիկը»
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 — Blockbuster Entertainment Award — սարսափ ֆիլմերի լավագույն դերասանուհի (Ջենիֆեր Լավ Հյուիթ)
- 1999 — Blockbuster Entertainment Award — երկրորդ պլանի սարսափ ֆիլմերի լավագույն դերասանը (Ֆրեդի Պրինց Կրտսեր)
- 1999 — Teen Choice Awards — լավագույն դերասանուհի (Ջենիֆեր Լավ Հյուիթ)
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 — Blockbuster Entertainment Award — սարսափ ֆիլմերի լավագույն դերասանուհին (Բրենդի Նորվուդ)
- 1999 — MTV Movie Award — ամենախոստումնալից դերասանուհի (Բրենդի Նորվուդ)
- 1999 — Teen Choice Awards — Ամենացնցող տեսարանը (Ջենիֆեր Լավ Հյուիթ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://catalog.afi.com/Film/60986-I-STILL-KNOW-WHAT-YOU-DID-LAST-SUMMER
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «horror.citycat.ru». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ես դեռևս գիտեմ, թե ինչ էիք անում դուք անցյալ ամառ» (անգլ.) Internet Movie Database կայքում
- «ես դեռևս գիտեմ, թե ինչ էիք անում դուք անցյալ ամառ» (անգլ.) allmovie կայքում
- «ես դեռևս գիտեմ, թե ինչ էիք անում դուք անցյալ ամառ» (անգլ.) Box Office Mojo կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1998 ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Մեքսիկական ֆիլմեր
- Սլեշեր ֆիլմեր
- Ֆիլմեր վրեժի մասին
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1998 թվականին
- Ֆիլմեր հայր-որդի հարաբերությունների մասին
- 1990-ականների գերմանական ֆիլմեր