Մեթյու Սեթլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեթյու Սեթլ
Matthew Settle.jpg
Ծնվել էսեպտեմբերի 17, 1969(1969-09-17)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՀիկորի, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[2]
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1996 թվականից առ այսօր

Մեթյու Սեթլ ( անգլ.՝ Matthew Settle, սեպտեմբերի 17, 1969(1969-09-17)[1], Հիքորի), ամերիկացի դերասան:

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆրի Մեթյու Սեթլը ծնվել է Հիկորիում, Հյուսիսային Կարոլինա և տեղափոխվել Նյու Յորք 18 տարեկանում, որպեսզի սկսի դերասանական կարիերան: Նա խաղացել է թատրոնում և նկարահանվել հեռուստաֆիլմերում, իսկ մեծ էկրանին հայտնվեց 1997 թվականին նկարահանված «Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ»[3]:

2001 թվականին Սեթլը մարմնավորել է կապիտան Ռոնալդ Սփիրսի դերը HBO ալիքով ցուցադրվող «Զինակիցներ» մինի-սերիալում, ինչպես նաև Ուորեն Բիթիի դերը 2004 թվականին «Նատալի Վուդի առեղծվածը» հեռուստաֆիլմում: 2002 թվականին նա հայտնվեց «Շտապ օգնություն» սերիալի 5 էպիզոդներում, ինչից հետո Քելլի Խոուրիի «Յա-Յա քույրերի աստվածային գաղտնիքները» ֆիլմում: 2005 թվականի «Դեպի Արևմուտք» մինի-սերիալում իր դերի համար նա արժանացավավ քննադատների գովասանքներին [3], ինչպես նաև կարևոր դերեր է խաղացել «Քույրեր և եղբայրներ», «Փորձաշրջան» սերիալներում և «Օրենք և կարգ. Հատուկ կորպուսի» հյուրն էր:

Սեթլն ավելի հայտնի է «Բամբասկոտ աղջիկը» սերիալում Ռուֆուս Համփրի դերով, որտեղ նկարահանվել է 2007 - 2012 թվականները: 2010 թվականին խաղաց տղամարդու գլխավոր դերը բրոդվեյան «Չիկագո» մյուզիքլում[4][5]:

2006 թվականին գաղտնի ամուսնացել է մոդել Նաամա Նաթիվի հետ, իսկ 2009 թվականի մարտի 5-ին ծնվեց նրանց դուստրը՝ Էվեն Անժելիկա Սեթլը [6] : 2015 թվակին զույգն ունեցավ երկրորդ աղջկան՝ Նալու Սեթլին [7]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 -Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ / I Still Know What You Did Last Summer
  • 1999 - Լանսկի կնքահայրը / Lansky
  • 2000 - Յու-571 / U-571
  • 2000 - Ամբոխում / The In Crowd
  • 2000 - Գրավչություն / Attraction
  • 2001 - Զինակիցներ / Band of Brothers
  • 2002 - Քույր Յա-Յայի Աստվածային գաղտնիքները / Divine Secrets of the Ya-Ya Sisterhood
  • 2004 - Նատալի Վուդի առեղծվածը / The Mystery of Natalie Wood
  • 2004 - Վայր, որը կոչվում է տուն / A Place Called Home
  • 2005 - Դեպի Արևմուտք / Into the West
  • 2007 - Հրշեջները / Blue Smoke
  • 2007 - Ներքևում / Beneath
  • 2008 - Սպորտի լեգենդ Էրնի Դևիսի պատմությունը / The Express
  • 2012 - Քողարկված գործակալը / So Undercover
  • 2007-2012 -Բամբասկոտ աղջիկը / Gossip Girl
  • 2014 - Սատանայի խորհուրդը / Ouija

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. http://esperstudio.com/alumni-of-esper-studio/
  3. 3,0 3,1 «Matthew Settle Biography»։ BuddyTV։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-28-ին։ Վերցված է 2013-01-10 
  4. Andrew Gans (19 апреля 2010)։ «"Gossip Girl" Star Matthew Settle Makes Broadway Debut in Chicago April 19»։ Playbill։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-28-ին։ Վերցված է 2013-01-10 
  5. Kathy Henderson (20 апреля 2010)։ «What's Up, Matthew Settle? Chicago's New Billy on His Broadway Debut and the Secret Identity of Gossip Girl»։ Broadway.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-28-ին։ Վերցված է 2013-01-10 
  6. Liza Hamm (5 марта 2009)։ «Gossip Girl's Matthew Settle is a Father!»։ People։ Արխիվացված է , 20263436, 00.html օրիգինալից 2013-01-28-ին։ Վերցված է 2013-01-10 
  7. «Awww! Matthew Settle & His Girlfriend Had Their Daughter!» (անգլերեն) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]